Տեղեկություն չունեմ, որ մինչև պատերազմը գերեվարվածների փոխանակում ևս իրականացվի․ Արծրուն Հովհաննիսյան
21:54 - 10 հոկտեմբերի, 2020

Տեղեկություն չունեմ, որ մինչև պատերազմը գերեվարվածների փոխանակում ևս իրականացվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ես նման տեղեկություն չունեմ, որ մինչև պատերազմը գերեվարվածների փոխանակում ևս իրականացվի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե նման տեղեկություն լինի, կհայտնենք»,- ընդգծեց նա։

Ի պատասպան այն հարցի, թե արդյո՞ք միջազգային կառույցների համար կան ապացույցներ, որ հայկական կողմը չի խախտել հրադադարը՝ Հովհաննիսյանն ասաց․

«Միշտ չէ, որ ինչ-որ բան պետք է հերքենք կամ հավաստենք կամ ինչ-որ ջանք գործադրենք ապացուցելու համար: Ի՞նչ էինք սպասում ադրբեջանական կողմից, որ ներկայացնենք, ես այլ բան չէի սպասում, անկեղծ ասած»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել