Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ՀՀ ԱԳ նախարարը հերախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարը հերախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է այս հարցում ՀՀ սկզբունքային մոտեցումը, որը մինչ այս էլ դրսևորվել էր միջազգային հարթակներում ՀՀ քվեարկություններում՝ ի պաշտպանություն «երկու պետություն» սկզբունքի և երկու ժողովուրդների օրինական ձգտումների: Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի», - նշված է հայտարարությունում։
12:59 - 22 հունիսի, 2024
Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայան՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին  |tert.am|

Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայան՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: 2020թ. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար: Նա այս մասին գրել է X-ում։ «Մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Վիլնյուսում։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության համար։ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի», - գրել է նա: Նախօրեին հաղորդվել էր, որ Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։  Փաշինյանի հայտարարությանը հետևեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը այն մասին, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Ավելի ուշ Բելառուսը ևս հայտարարեց, որ խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նաև հայտարարել էր, թե «Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին եւ հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որը իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին»։
11:19 - 21 հունիսի, 2024
Միրզոյանը Լիտվայի Սեյմի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

Միրզոյանը Լիտվայի Սեյմի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: «Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում. մեզ միավորում են ինչպես ամուր կապերն ու բարեկամությունը, այնպես էլ ժողովրդավարական արժեքներն ու դրանց առաջմղման համար հաճախ առաջացող մարտահրավերները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել այդ ճանապարհին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցության համար։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Լիտվայի Սեյմի նախագահն ու խորհրդարանականները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ՝ ինչպես ընթացիկ ծրագրերի հաջող կյանքի կոչման, այնպես էլ առկա գործիքակազմի կիրառման միջոցով նոր ուղղություններով էական առաջընթաց գրանցելու համատեքստում։ Կարևորելով մարդկանց միջև շփումների ընդլայնումը, հայ երիտասարդների ակտիվ ներգրավումը ԵՄ ծրագրերում՝ նախարար Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային հարցերի՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականն ու դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս պատկերն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։
11:17 - 21 հունիսի, 2024
Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանի հայտարարությունը՝ Լիտվայում
 |1lurer.am|

Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանի հայտարարությունը՝ Լիտվայում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր, Հարգելի՛ գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ, Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝  2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: Մեր երկրների միջև առկա է ամուր բարեկամություն և համագործակցություն հիմնված՝ համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն զարգացում և բարօրություն ապահովելու նպատակների վրա: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր վերջին փոխայցելությունները և ակտիվ փոխգործակցությունը ընդգծում են շարունակական և զարգացող գործընկերությունը: Սիրելի՛ բարեկամ, ես կցանկանայի նաև կարևորել Ձեր անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների խորացման, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության զարգացման և հարաբերությունների ամրապնդման գործում։ Այսօրվա մեր խորհրդակցություններում մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը խորացնելու երկկողմ հարաբերություններն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի ներառյալ այնպիսի կարևոր ոլորտներում ինչպիսիք են ՏՏ ոլորտը, էներգետիկան, տուրիզմը, մշակույթը և կրթությունը: Մենք պատրաստ ենք զարգացնելու հնարավորությունները մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով՝ ճանաչելով առևտրի և ներդրումների ներուժը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորություններն ու փորձը:  Մենք ընդգծել ենք նաև միջխորհրդարանական համագործակցության դերը, որը մեծ ներդրում ունի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հարցում: Այսօր մենք քննարկել ենք նաև համագործակցության հիմնական կետերն ու ուղղությունները բազմակողմ հարթակում, որտեղ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել և աջակցել միմյանց նախաձեռնություններին։ Հարգելի՛ բարեկամ, Մեր փոխգործակցության շրջանակներում ամեն ինչից զատ ես կցանկանայի ընդգծել համերաշխությունը դժվարին ժամանակներում:  Ասածիս վառ վկայությունն է Լիտվայի կառավարության կողմից հատկացված օգնությունը մայիսին Հայաստանի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը. դժվարին մարտահրավերների ժամանակներում, լինի դա բնական, թե մարդու կողմից ստեղծված մարտահրավեր, աջակցելու և միասնական ջանքերով այդ դժվարությունը հաղթահարելու պատրաստակամությունը հիմա կարևոր է առավել, քան երբևէ: Եվ ահա գալիս է մեզ միավորող  հաջորդ կետը՝ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը և վճռականությունը կառուցելու ժողովրդավարական հասարակություն՝ չնայած  գլոբալ և մեր տարածաշրջանում շարունակական մարտահրավերներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց վերջին ժամանակներում մենք բախվում ենք, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը որպեսզի իրականացնի իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Եվ մենք ուրախ ենք, որ կարողացանք կարևոր առաջընթաց գրանցել, բայց նաև գիտակցում ենք, որ դա հնարավոր է դարձել մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների, այդ թվում՝ Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ։ Ի թիվս այլ միջոցառումների, ես կցանկանայի հիշատակել Հայաստանի մասնակցությունը «Ժողովրդավարության ապագան, ավտորիտարիզմից պաշտպանվելու բարձր մակարդակի ֆորումին», որն անցկացվել էր անցյալ նոյեմբերին Վիլնյուսում։ Բայց Հայաստանում այս գործընթացները ոչ միայն ինքնին ժողովրդավարության մասին են, այլ ժողովրդավարական հասարակությունների դիմակայունությունն ապացուցելու և շոշափելի արդյունքներ տալու մարտահրավերի մասին: Հենց այդ նպատակով մենք խորացնում ենք գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ ներկայումս աշխատելով «Հայաստանի կայունության և աճի ծրագրի» իրականացման և Գործընկերության նոր օրակարգի մշակման վրա։ Եվ այսօր մեր երկրների միջև «Եվրոպական միությանն առնչվող հարցերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ մենք հատկացնում ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների էական խորացմանը, այդ ուղղությամբ մեր քաղաքացիների ձգտումներին: Մեկ այլ օրինակ, որը մենք բարձր ենք գնահատում, Լիտվայի ներդրումն է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ դեռևս կան նաև այլ կարևոր հանգրվաններ, որոնցից մեկը վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է՝ ուղղված մեր քաղաքացիներին ԵՄ-ին ավելի մոտեցնելուն: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Շարունակելով մեր նախկին քննարկումները՝ ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ, թե ինչ փուլում ենք հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատմանն ուղղված ջանքերի ուղղությամբ: Ինչպես տեղյակ եք, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս առումով, մենք, իհարկե, բարձր ենք գնահատում Լիտվայի ԱԳՆ-ի դիրքորոշումը, որն արտահայտվեց ապրիլին սահմանազատման հարցում ձեռք բերված համաձայնությունից հետո։ Այժմ շատ կարևոր է ապահովել սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքներից խուսափելու համար։ Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ: Հարգելի՛ գործընկերներ, Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ ուրախ եմ, որ համաձայնության ենք եկել մեր գործընկերությունն ընդլայնելու հետագա քայլերի շուրջ։ Մենք ունենք այդ քայլերն իրականացնելու ամուր հանձնառություն և ցանկություն, և մեր ազգերի միջև կապերը մեծ պատասխանատվություն են դնում մեզ վրա և դրանք դարձնում անխուսափելի: Հարգելի՛ Գաբրիելիուս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համապարփակ քննարկումների, հյուրընկալության և բարեկամության համար»:
18:30 - 20 հունիսի, 2024
Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել. Միրզոյան |azatutyun.am|

Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի պաշտոնակից Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել: «Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք ավարտին հասցնել, կնքել խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, ադրբեջանական կողմից դեռ արձագանք չկա։ Ավելին, Ադրբեջանը առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում անկեղծության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սահմանագծում՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա: «Հիմա շատ կարևոր է ապահովել այդ գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։ Դա կենսական է` ապահովելու սահմանին թափանցիկություն և խուսափելու ապագայում որևէ սադրանքից։ Առավել կարևոր է ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը», - Վիլնյուսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։  
17:48 - 20 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել Լիտվայի հետ առկա բազմաշերտ և հարուստ օրակարգի առումով՝ ընդգծելով նաև իր լիտվացի գործընկերոջ կողմից ներդրվող ջանքերն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում։    Այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախ է նորից այցելել Լիտվա, որտեղ վերջին անգամ եղել է 2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։  «Մեր երկրները վայելում են ամուր ընկերություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն բարգավաճման նպատակների վրա», - ասաց նախարարն՝ իր գոհունակությունը հայտնելով այն առումով, որ երկու երկրների միջև փոխայցելությունները անցել են ակտիվ, ընդգրկուն, շարունակական և զարգացող գործընկերության մթնոլորտում։  Նա նշեց, որ իր լիտվացի գործընկերոջ հետ վերահաստատել են երկկողմ կապերը խորացնելու հանձնառությունն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներին։ «Ես կցանկանայի նաև ընդգծել իմ գործընկերոջ (խմբ․ նկատի ունի Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին) անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման գործում»,- ընդգծեց Միրզոյանը՝ հավելելով, որ կողմերն, իհարկե, գիտակցում են միջխորհրդարանական համագործակցության կարևոր ներդրումը երկու երկրների միջև կապերի խորացման գործում:
16:08 - 20 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին
 |armenpress.am|

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև ամփոփելու են կազմակերպության շրջանակներում ծավալված բազմաբնույթ համագործակցությունը: Ակնկալվում է, որ Խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում: 2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չբացառեց, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
20:10 - 19 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր

Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց հաջող կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ ակնկալիքներին: Նախարար Միրզոյանը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ տարածաշրջանային թեմաների, խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:
17:22 - 17 հունիսի, 2024