Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Գերմանիային հայ-ադրբեջանական բանակցությունները կազմակերպելու համար։
«Շնորհակալ եմ Գերմանիային և նախարար Անալենա Բարբոքին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու համար։
Ադրբեջանի համար սա լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ հայտարարելու խաղաղության իր հավատարմության մասին»,- X-ում գրել է նա։
comment.count (0)