ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Գերասիմ Վարդանյանը եւ ՀՅԴ մի քանի այլ անդամներ բերման են ենթարկվել
 |news.am|

Գերասիմ Վարդանյանը եւ ՀՅԴ մի քանի այլ անդամներ բերման են ենթարկվել |news.am|

news.am: ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հայտնեց նաեւ, որ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։ Թե ինչ գործով է խուզարկություն իրականացվել ՝ հայտնի չէ։ Գերասիմ Վարդանյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն։ Իսկ Sputnik Արմենիա-ին Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ասել է․ «Այսօր ոչ միայն խուզարկություն են իրականացրել, այլ նաև հարցաքննության են կանչել ՔԿ-ի Արարատի մարզային վարչություն։ Մեզ համար անհասկանալի է անգամ, թե որ գործի շրջանակներում են նրան կանչել հարցաքննության»։  Նշենք, որ երեկ հրապարակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։
11:23 - 11 հունվարի, 2023
Ցանկանում եմ տալ պարզաբանումներ որոշ իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ․ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված Սուրեն Մանուկյանի հայտարարությունը
 |tert.am|

Ցանկանում եմ տալ պարզաբանումներ որոշ իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ․ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված Սուրեն Մանուկյանի հայտարարությունը |tert.am|

tert.am: Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանություններ ու պարզաբանումներ է ներկայացրել գործի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հարգելի քաղաքացիներ, տեղյակ եք, որ ինձ ներկայացված է մեղադրանք` խմբի կազմում մարդ առևանգելու և շորթում կատարելու կասկածանքով, որոնք իրենցից ներկայացնում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանով պայմանավորված՝ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք, այն արդեն երկարացվել է երրորդ անգամ և մինչև 2023թ-ի փետրվարի 11-ը ես պետք է մնամ կալանքի տակ: Քանի որ շատ շատերի համար անհասկանալի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իմ անձով հետաքրքրված քաղաքացիների և հանրության շրջանակի համար ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ: Նախ ցանկանում եմ հիշեցնել, որ դեռևս 7 (յոթ) ամիս առաջ ոստիկանության դիմակավորված մի խումբ ծառայողներ ներխուժեցին իմ բնակության վայր և կատարեցին խուզարկություն, իսկ խուզարկություն կատարելու համար հիմք էր հանդիսացել  Արմավիր քաղաքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործը, թե իբր մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել: Նշեմ, որ ես այդ մարդկանց, ովքեր տվյալ գործով ներգրավված են եղել որպես մեղադրյալ, չեմ էլ ճանաչում, բայց խուզարկության նպատակը և հիմքը այն էր, թե իբր ես էլ առնչություն և դերակատարություն ունեի այդ գործում: Իհարկե, մինչև այսօր էլ չիմացա, թե ես ինչպես կարող էի առնչություն ունենալ մի գործում, երբ մեղադրյալների հետ ոչ մի կապ չեմ ունեցել, բայց ըստ իրավապահների՝ խուզարկությամբ փնտրում էին ինչ-որ փաստաթղթեր։ Սա ևս մեկ ապացույց էր այն բանի, որ իրավապահներն ընդամենը հանձնարարություն ունեին ինչ-որ գործի շրջանակներում ինձ տալ մեղադրյալի կարգավիճակ։ Բացի այդ, մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն՝ ոստիկանության Իջևանի բաժնի ինչ-որ աշխատակից կեղծ ցուցմունք է տվել այն մասին, որ իբր տեսել է, թե ինչպես են տարբեր դիրքերում և միմյանցից հեռու գտնվող ինը ցուցարարներ շշեր և քարեր  նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանի այդ ցուցմունքի հիման վրա էլ այդ ցուցարարները ավելի ուշ կալանավորվել էին:  Դրանից որոշ ժամանակ անց ինձ հայտնի դարձավ, թե իբր ես սպառնացել եմ այդ ոստիկանին՝  ասելով, որ կվերացնեմ ծնողներիդ, եթե դու չփոխես քո կողմից տրված կեղծ ցուցմունքը: Այս ամենը, իհարկե,  ինձ հայտնի է դարձել ավելի ուշ, երբ որ ինձ նույնպես հարցաքննել են տվյալ քրեական գործի շրջանակներում: Այս փաստերը  նշում եմ նրա համար,  որպեսզի բոլորիս համար պարզ դառնա, որ հնարավոր էր ես կալանավորվեի նաև այս գործերով: Հիմա անցնենք այն գործին, որի համար մինչ այս պահը ես գտնվում եմ կալանքի տակ։ Առաջ անցնելով պետք է նշեմ, որ մինչ այս պահը ինձ չի ներկայացվել և ես չեմ տեսել գոնե մեկ խելամիտ ապացույց այն մասին, որի հիման վրա ես կարող եմ կասկածվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հանցանքներում: Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Մխիթար Աբդոյանի կողմից տրված ծանուցագրի համաձայն, ծանուցագրում նշված օրը և ժամին, ես, 2022թ-ի օգոստոսի 11-ին իմ ընկերների հետ Իջևան քաղաքից ուղևորվում էի քաղաք Երևան և պատրաստվում էի ներկայանալ քննիչ Մխիթար Աբդոյանի աշխատասենյակ՝ ցույցերի ընթացքում ստացած կոտրվածքներով պայմանավորված որպես տուժող հարցաքննվելու համար: Քննչական կոմիտեի շենք չհասած՝ Երևան քաղաքի մատույցներում, ոստիկանության դիմակավորված մի խումբ աշխատակիցներ ինձ և ընկերներիս ձերբակալում են, պառկեցնում գետնին, և մի շարք օպերատորների ներկայությամբ մեզ ներկայացնում են քննչական կոմիտեի շենք: Հետագայում այս ամենը մատուցում են հասարակությանը, թե իբր ես ինչ-որ անձ առևանգելու և շորթում կատարելու դեպքի հետ կապված պատրաստվել եմ փախուստի, իսկ իրենք, օպերատիվ ճանապարհով պարզել են դա և այդ ձերբակալությամբ կանխել են իմ փախուստը: Նախ պետք է հիշեցնեմ, որ իբրև առևանգված անձ՝ Գրիշա Քոքոբելյանը հայտնաբերվել է 2022թ-ի օգոստոսի 2-ին, իսկ ինձ ձերբակալել են հայտնաբերվելուց 9 (ինը) օր հետո։ Մինչ այդ, 2022թ-ի օգոստոսի 5-ին ես պատրաստվել եմ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից և մեկնել ՌԴ : Այսպիսով, օգոստոսի 5-ին ինձ թույլ չի տրվում մեկնել Հայաստանից, Զվարթնոց օդանավակայանից ինձ արգելանքի են վերցնում և ներկայացնում ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակում և հայտնում, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում պետք է ներկայանամ քննչական կոմիտե:  Օգոստոսի 8-ին՝ քննիչի կողմից նշված օրը, ներկայացել եմ քննչական կոմիտե, որտեղ քննիչը ինձ տվել է ծանուցում օգոստոսի 11-ին ներկայանալու համար: Ինչպես արդեն հասկացաք, դա այն նույն օրն էր, երբ ինձ քննչական կոմիտե ժամանելու ճանապարհին կանգնացնում են և ձերբակալում։ Ավելին քան ակնհայտ է, որ եթե ես որևէ հանցավոր արարք կատարած լինեի, որի համար ենթադրաբար պետք է ձերբակալվեի կամ կալանավորվեի, իսկ դրանով պայմանավորված էլ փախչելու մտադրություն ունենայի, ապա օգոստոսի 5-ին կանեի, կամ  օգոստոսի 8-ին և 11-ին ինքնակամ չէի ներկայանա քննչական կոմիտե։ Ինչպես արդեն կարելի է պատկերացնել, առևանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջին անգամ իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց ինձ կալանավորելու մասին այն հիմքով, թե իբր ես բերման եմ ենթարկվել փախուստի դիմելիս և անհրաժեշտ է ինձ կալանավորել, որպեսզի հետագայում ևս չփախչեմ և խոչընդոտ չհանդիսանամ քրեական գործի ընթացքի համար։ Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քննիչը, վերջին դատական նիստին, որի ժամանակ քննարկվում էր կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, քննիչը որպես հիմնավորումներ, ներկայացնում է այն հանգամանքը, որ երբ ես օգոստոսի 11-ին ուղևորվելիս եմ եղել քննչական կոմիտեի շենք, միտումնավոր ինձ հետ չեմ վերցրել իմ բջջային հեռախոսը, որպեսզի դրանով հնարավորություն չտամ քննիչին այն վերցնելու և ուսումնասիրելու: Սրանով պայմանավորված՝ քննիչը ևս երկու ամիս ժամանակ էր հայցում դատարանից կալանքը երկարացնելու համար, որպեսզի հնարավորություն ունենան հեռախոսս գտնելու և ուսումնասիրելու համար։ Ինչպես նկատեցիք, դրանով իսկ քննիչն անձամբ հիմնավորեց և ապացուցեց, որ իրենք լավ էլ տեղյակ են եղել, որ օգոստոսի 11-ին ես ուղևորվելիս եմ եղել ոչ թե այլ տեղ, այլ հենց քննչական կոմիտե և որևէ փախուստի նպատակ չեմ ունեցել: Փաստորեն ստացվում է այնպես, որ ինձ ձերբակալել են իմ հնարավոր փախուստը կանխելու հիմքով, մինչդեռ պարզվում է, որ իրենք տեղյակ են եղել, որ ես փախչելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ պատրաստվել եմ ներկայանալ քննչական կոմիտե: Դրանով իսկ քննիչը անձամբ հիմնավորեց, որ իրենց կողմից իմ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ:  Բացի այդ, տեղեկացել եմ նաև, որ քրեական գործ է հարուցվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր  քննչական կոմիտեի ճանապարհին ինձ և իմ ընկերներին կանգնացրել էին, պառկեցրել գետնին և մի քանի օպերատորների ուղեկցությամբ տեղափոխել քննչական կոմիտեի շենք: Սա նույնպես ապացույց է այն բանի, որ իրավապահները հասկացել են, որ իրենք գործել են ոչ իրավաչափ, իսկ հիմա իբր թե փորձ է կատարվում այդ ոստիկանների ինքնությունը պարզելու և այդ մասով քննություն կատարելու համար: Իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դատական նիստերից ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նախաքննական մարմինը ավելի շատ ցանկանում է ապացուցել, որ այդ մարդուն իսկապես առևանգել են, քան այն, որ ես որևիցէ կերպով  առնչություն ունեմ այդ մարդու առևանգման հետ։ Այս առումով նախ պետք է նշեմ, որ առևանգված անձ Գրիշա Քոքոբելյանը, չորս ամսվա ընթացքում, որքան ինձ հայտնի է, տվել է թվով երեք ցուցմունքներ, որոնցից երեք անգամն էլ հայտնել է իրարամերժ տվյալներ՝ երբեմն նաև լրացումներ կատարելով իր որդի Վաչիկ Քոքոբելյանի կողմից տված ցուցմունքներին: Վերջինս էլ իր ցուցմունքով նշել է, թե իբր իր հայրը առանձնազրույցների ժամանակ իր հետ անկեղծացել է և նոր հանգամանքներ է հիշել:Ինչևէ, ժամանակը ցույց կտա՝ այս ցուցմունքները կլինեն վերջնակա՞ն, թե՞ նոր ցուցմունքների ականատես կլինենք, և քանի որ համոզված չեմ, որ այդ ցուցմունքները վերջնական են, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ այդ ցուցմունքներին, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանում ես նշել եմ մի հանգամանք, բացահայտել եմ մինչ այժմ ստացված ցուցմունքերի իրարամերժ լինելը, իսկ հաջորդ դատական նիստին ականատես եմ եղել նոր ցուցմունքի, որը, այսպես ասած շտկել է նախկին ցուցմունքերով արձանագրված թերությունները և բացթողումները: Վերջին դատական նիստին քննիչի կողմից ներկայացվեց մի նոր ցուցմունք, որը հիմնովին տարբերվում էր նախորդ ցուցմունքից և այլ բովանդակությամբ էր: Այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցմունքները ոչ թե գրված է իբր տուժող Գրիշա Քոքոբելյանի կողմից, այլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից։ Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ Խաչատուր Քոքոբելյանը մոլորվել է, որը բնական է, քանի որ իր միակ տեղեկությունը ստանում է ուժային կառույցների կողմից, թե իբր իր հորը առևանգած մարդկանց հայտնաբերել են: Սակայն հիմա վստահ եմ, որ նա իր դերակատարումն ունի այս կեղտոտ խաղի մեջ։ Երբեք չեմ  պատկերացրել, որ մարդը կարող է այնքան սրիկա լինել, որ իր հորը փորձի գործիք սարքել իր շահերի համար: Այսպես, պարզվում է, որ Խաչատուր Քոքոբելյանը քննիչին էր ներկայացրել սքրինշոթ նկարների տեսքով նամակներ, որտեղ նշված է, թե իբր իր հոր առևանգողները գրել են,《եթե գումարը չտաս հորդ սպանելու ենք, իսկ Խաչատուր Քոքոբելյանն այդ հարցին պատասխանում է՝ «Բայ, բայ,ինչ ուզում եք արեք»։ Այս ամենը կարդալուց հետո միայն ես  հասկացա, թե ում հետ ես գործ ունեմ։ Նույն Խաչատուր Քոքոբելյանը ամենօրյա ռեժիմով զանգեր է կատարում տարբեր կալանավայրերի պետերին, որպեսզի դրանով փորձի խնդիրներ ստեղծել ինձ համար, կամ կալանավորված մարդկանց միջոցով այս գործի հետ կապված իմ դեմ ցուցմունքներ ստանա։  Երբ գա ժամանակը և ես արդարացվեմ,  այդ ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը վստահաբար կկանգնի իմ առջև կպատասխանի իմ կողմից տված հարցերին։ Կրկնում եմ, այս շինծու քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, որը կարող է կասկած հարուցել այն մասին, որ հնարավոր է իմ մասնակցությունը այս գործում։ Անկախ ամեն ինչից շնորհակալ եմ ինձ քննող քննիչից և կալանավորման որոշում կայացնող  դատավորներից, քանի որ  իմ կարծիքով ակնհայտ ցույց են տալիս, որ ինձ ազատություն տալով վտանգ կա, որ իրենք կհայտնվեն անազատության մեջ։ Այսքանից հետո, եթե ինձ նույնիսկ որևէ հոդվածով դատեն, ցանկանում եմ նշել, որ դա ինձ համար կարևոր չէ, քանի որ դրանք ինձ համար արտաքին և փոքր  վտանգներ են, մեծ վտանգներն իմ ներսում են և ես մտածում եմ միայն նրա մասին, թե ինչ է սպառնում իմ հոգուն։ Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ։ Հ/Գ․ Ես չեմ կարող զարմանալ ինձ առաջադրված մեղադրանքի համար, քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոստիկանները կարող են Եռաբլուրից քարշ տալով շպրտել զոհվածների ծնողներին և այդքանից հետո վարչական ակտ կազմել զոհվածների ծնողների նկատմամբ, իսկ ոստիկանները մնան անպատիժ»։
11:38 - 19 դեկտեմբերի, 2022
Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան
 |news.am|

Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան |news.am|

news.am: Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանն ասել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով նախօրեին Անդրեյ Վոլկովի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Բոլոր խմբակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ռենտգեն-սկաների տեղադրմանը։ Տրամաբանությունը հետեւյալն է. Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, եւ իրենք էլ պետք է շարունակեն վերահսկել միջանցքը, իսկ ադրբեջանցիների ամեն պահանջ կատարելը՝ դա այլ բան է նշանակում։ Ռենտգեն-սկաների տեղադրման անհրաժեշտություն չկա, վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, թե այս կամ մեքենան չպետք է անցնի այդ ճանապարհով»,– ասաց Արթուր Մոսիյանը։ Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել է, որ իր խոսքը, թե Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է մինի մաքսակետ տեղադրվի՝ կոնտեքստից կտրված է ներկայացվել։ «Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի»,– նշեց Արթուր Մոսիյանը։ Պատգամավորի խոսքով՝ Անդրեյ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Հանդիպմանն ընդգծվել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
13:06 - 07 դեկտեմբերի, 2022
Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ մանդատները վայր դնելու հարցին։ «Չեմ թաքցնի, նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։ Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ ««Վերածնվող Հայստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։
13:00 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Իշխան Սաղաթելյանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դեմ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը, խոսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթությունների մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպված լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, ինչպես նաև իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին և ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ և չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիպմանը։ Կիպրիացի դիվանագետն իր խոսքում աջակցություն է հայտնել Ի. Սաղաթելյանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապես եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարության պաշտպանության հավատարիմ մարտիկ։
14:58 - 15 նոյեմբերի, 2022
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվեց խափանել Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ

 |armenpress.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվեց խափանել Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը: Հայտարարության մեջ նշվում է, որ Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերից, հայտնի է նաև Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ «Հայ դատի Ամերիկայի կենտրոնական գրասենյակը, Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի և Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի հետ միասին, ինչպես նաև համայնքային ներգրավմամբ, ամիսներ շարունակ պայքարել է ձախողելու համար Օզի ընտրությունը։ Այդ ամբողջ ընթացքում էական աշխատանք է տարվել ընտրողների հետ՝ վերջիններիս համար բացահայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը և անհամապատասխանությունն ամերիկյան քաղաքական մշակույթին, լայնորեն օգտագործվել են սոցիալական մեդիայի հնարավորությունները, ինչի արդյունքում Օզի իրական նպատակներն ու անցյալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դիտումներ։ Հայ դատի հանձնախումբը նաև ԱՄՆ արդարության դեպարտամենտին կոչ էր արել հետաքննությամբ պարզել, թե արդյոք Օզի գործունեությունը երկիրն արտաքին ազդեցություններից պաշտպանող ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն ու համապատասխան շրջանային ու տարածքային հանձնախմբերը Մեհմեդ Օզի դեմ կազմակերպել են նաև բողոքի ցույցեր և երթեր։ Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում  նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով հայտնի է իր անթաքույց հայամետ վարքով և շարունակապես իր սատարումն է հայտնում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետապնդած աշխատանքներին: Այս հաղթանակի առնչությամբ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Այս պատմական հաղթանակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանեց Հայոց ցեղասպանությունը ժխտողից, ով խորը կապեր ունի Թուրքիայի թշնամական վարչակարգի հետ։ Այս շրջադարձային հաղթանակն ավելի քան մեկ տարվա ռազմավարական պլանավորման և համայնքային ու կոալիցիոն անխոնջ ջանքերի արդյունքն է՝ սկսած հետազոտություններից, ընտրողների կրթությունից, լրատվամիջոցների օգտագործումից, և այլ նպատակային ընտրական նախաձեռնություններից: Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտությունից և անհամբեր սպասում ենք աշխատել Ջոն Ֆեթերմանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
14:03 - 09 նոյեմբերի, 2022
Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այս օրերին գումարվելիք Հայրենիք –Սփյուռք համաժողովիը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է,  համահայկական որևէ կառույց, կոնկրետ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»,  պաշտոնական որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականներին կարող են այստեղ -այնտեղ հրավեր տալ ու դա ձևակերպել որպես «Դաշնակցությանն» ուղղված հրավեր, չարաչար սխալվում են։ Ով- ով, բայց Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի «Դաշնակցության» կազմակերպվածությունը»,- ասաց Մանուկյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողով երբեք այսչափ անկազմակերպ չի եղել։ «Այսպիսի խայտառակություն դեռ չէր եղել, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են մասնակցել Հայաստան- Սփյուռք համաժողովին»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։    Լուսանկարը՝ Ազգայի ժողովի
12:41 - 27 հոկտեմբերի, 2022
Կոչ ենք անում Արցախի պետական այրերին՝ մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները․ հայտարարություն

Կոչ ենք անում Արցախի պետական այրերին՝ մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները․ հայտարարություն

«Արդարություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները: Այդ հավաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու: Անցած տասնամյակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնավորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսվել և Արցախով իմաստավորվել յուրաքանչյուր համախմբման կոչ, յուրաքանչյուր համահայկական գաղափար: 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի պետականության պահպանման, ամրապնդման և վերքերի ապաքինման առումով համոզված ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբումը: Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին և կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտահայտել Հայ առաքելական եկեղեցու հովվապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսությունները: Գագաթնաժողովին չեն հրավիրվել կամ բոյկոտել են Սփյուռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ: Գագաթնաժողովի օրակարգը և նախատեսված միջոցառումները պատշաճ ու համարժեք չեն անդրադառնում Արցախին և նրա առջև ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշված իրականության ևս մեկ ապացույցն է: Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովը անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները: Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները: Արդարություն կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն ՀՅԴ Արցախի կառույց»։
17:06 - 24 հոկտեմբերի, 2022
Խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով պետական դիմադրողականությունը․ ՀՅԴ

Խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով պետական դիմադրողականությունը․ ՀՅԴ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել 24 մլն դրամի դիմաց 4,5 ամիս ծառայելու Կառավարության նախագծի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։ Իշխանությունների կողմից հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հեռուն գնացող ծանր հարված է երկրի անվտանգային միասնական համակարգին, հանրային համերաշխությանը, Հայրենիքի նկատմամբ համաժողովրդական նվիրվածությանն ու մեզ համար կենսական «Ազգ-բանակ» գաղափարին։ Իրականում սա մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ Արցախյան Ազատամարով, հազարավոր հայ նվիրյալների կյանքի և համազգային նվիրումի գնով կյանքի կոչված՝ համաժողովրդական Բանակի գաղափարի մերժումն է, մեր պետականության հեռանկարը կասկածի դնող քայլ։ Ըստ էության, խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով 44-օրյա պատերազմին հաջորդած հանրային և պետական դիմադրողականությունը։ Մեր ազգային և պետական շահերին հակասող սույն հակասահմանադրական նախագծով իշխանությունները խորացնելու են ներազգային պառակտումն ու սոցիալական բևեռվածությունը, երկրում ձևավորելով ոչ հավասար իրավունքներով և պարտականություններով հանրային շերտեր։ Արձանարգելով, որ փաստարկված ներկայացրել ենք եւ շարունակելու են բարձրաձայնել այս նախաձեռնության վտանգավորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը վերահաստատում է իր աներկբա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավոր ՀՀ զինված ուժերի համաժողովրդական, բոլորի համար պարտադիր զինապարտությամբ համակարգի պահպանման հարցում։ Կոչ ենք անում հանրային լայն շրջանակներին, մեր ողջ հասարակությանը ընդդիմանալ երկիրը հետևողականորեն կազմաքանդման տանող այս իշխանություններին, նրանց ապազգային նախաձեռնություններին, թույլ չտալ երկիրը զրկել պաշտպանության, իսկ նրա քաղաքացիներին սեփական Հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարից»։
18:40 - 26 օգոստոսի, 2022
Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը

Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը

ՀՅԴ Բյուրոն տարածել Է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։Ինչպէս 2020 թ. պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից»։
10:56 - 23 օգոստոսի, 2022
Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հայտարարությունը՝ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործի առնչությամբ

Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հայտարարությունը՝ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործի առնչությամբ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի ձերբակալության առնչությամբ։ Հիշեցնենք, որ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը տեղեկացրել էր, որ իր 83-ամյա հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ ՀՅԴ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ։ Դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը, մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։ Անընդունելի համարելով քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը, 90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը, վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման»։
09:12 - 12 օգոստոսի, 2022
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսեւորումների. Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է եւ բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։ Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլյացիայի գործընթաց։ Նույնքան վտանգավոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։ Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։ Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։ Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։ Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։
11:51 - 10 օգոստոսի, 2022
Իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու քաղաքականությունը. ՀՅԴ

Իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու քաղաքականությունը. ՀՅԴ

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՅԴ ներկայացուցիչներին ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկելու և նրանց անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ։ Կուսակցությունը նշում է, որ «իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու աղետաբեր քաղաքականությունը»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր, երբ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առավել քան երբևէ համախմբվելու և մեր պետականությանն ու Հայրենիքին նետված օրհասական, անվտանգային և գոյութենական սպառնալիքները համահայկական ներուժով կանխելու մարտահրավերի առջև են կանգնած, ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը գիտակցված և ծրագրավորված թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը։ Թիրախում Դաշնակցության համազգային կառույցն է, Հայոց պետականության հիմնադիր քաղաքական ուժը, որի պատմության յուրաքանչյուր էջը հայ ժողովրդին և մեր ազգային իդեալներին ծառայության և նվիրումի պատմություն է։ Ապազգային և օտարածին օրակարգերով առաջնորդվող, մեր հավաքական շահերն ու Հայոց պետականության ապագան հարցականի տակ դնող իշխանությունները կանգ չեն առնում անգամ քաղաքականորեն կարճամիտ և ապօրինի գործողությունների առջև։ Քաղաքական բռնաճնշումների, ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների և ինստիտուտների, բարոյական կոդերի դեմ վարչախմբի պայքարը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկվել և անցանկալի անձինք են հայտարարվել ՀՅԴ երեք ներկայացուցիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի և հայրենազրկումի որդեդրված քաղաքականությունը, այն դիտարկում է օրվա իշխանությունների՝ օտար օրակարգերն ու շահերը անվերապահ ապասարկելու հերթական դրսևորում։ Միաժամանակ, ամենայն վստահությամբ, հայտարարում ենք, որ այսպիսի դրևորումները դատապարտված են ձախողման, իսկ ՀՅԴ-ն չի նախանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից, անելու ենք հնարավորը, որ երկրում հաստատվի Հայոց պետականությանն ու համազգային շահերին ծառայող իշխանություն»,- նշված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, նա նույնպես ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Վարչապետի աշխատակազմը պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։ Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ արգելվել է նաև ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։
15:32 - 02 օգոստոսի, 2022
Հոլանդահայ երիտասարդին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
 |civilnet.am|

Հոլանդահայ երիտասարդին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Հոլանդահայ Սյունե Աբրահամյանը հայտնում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո տեղեկացել է, որ իր մուտքն արգելված է Հայաստան, և ինքը համարվում է անցանկալի անձ։ «Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։ Նա Հայաստան էր ժամանել Սյունիքում ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած կամավորական ճամբարներին մասնակցելու նպատակով։ «Եկել եմ Հայաստան, որ մասնակցեմ կամավորական աշխատանքներին, Սյունիքում, ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած, բայց ինչպես տեսնում եք ես Զվարթնոցում եմ գտնվում։ Առանց պատճառի անձնագիրս վերցրել են, մուտքս մերժեցին։ Ես տեղ չունեմ հայրենիքում, հայերը տեղ չունեն հայրենիքում»,- գրառմանը կից տեսանյութում նշում է Աբրահամյանը։ Սյունե Աբրահամյանը երկրորդ սփյուռքահայն է, որին իշխանություններն արգելել են մուտք գործել Հայաստան։ Հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, նա նույնպես ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Վարչապետի աշխատակազմը պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։    
10:53 - 01 օգոստոսի, 2022