Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը
 |factor.am|

Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը եռօրյա այցով Չինաստանում է, հայտարարել է, որ Պեկինը կարող է մեծ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ կապերով, որոնք վերահաստատվել են վերջերս, կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում»,- ասել է Մակրոնը Պեկինում Ֆրանսիայի դեսպանատանը։ Միաժամանակ, նա նշել է, որ շատ երկրներ պատասխանատվության հավասար բաժին ունեն Ուկրաինայի խաղաղության և կայունության որոնման գործում, և Ֆրանսիան իր հերթին դրա համար կանի հնարավոր ամեն ինչ։ Ֆրանսիայի նախագահի՝ Պեկին կատարած այցի գլխավոր նպատակներից է Չինաստանի իշխանություններին համոզել՝ Ռուսաստանին ռազմական օգնություն չցուցաբերել Ուկրաինայում նրա ագրեսիայի հարցում։ Նա հույս ունի նաև ամրապնդել առևտրային կապերը Ֆրանսիայի և Չինաստանի միջև, որը Փարիզի հիմնական առևտրային գործընկերն է։ Ելույթ ունենալով դեսպանատանը՝ Մակրոնն ասել է, որ Եվրոպան չպետք է հեռանա Չինաստանից տնտեսական ոլորտում։
16:12 - 05 ապրիլի, 2023
Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը |hetq.am|

Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաև ռազմաճակատում առկա իրավիճակը։  «Էմանուել Մակրոնի հետ մեկժամանոց հեռախոսազրույցում առարկայական և արդյունավետ կերպով քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի պաշտպանական փոխգործակցությունը։ Մանրամասն տեղեկացրել եմ առաջնագծում առկա իրավիճակը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի առաջնորդը։ Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Մակրոնի հետ քննարկել է խաղաղության ուկրաինական բանաձևի իրագործման հետագա քայլերը, ինչպես նաև նրա հետ համակարգել առաջիկա միջազգային իրադարձությունների համատեքստում գործողությունները։ Ներկայումս Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել Caesar տեսակի 18 ինքնագնաց հրետանային համակարգ և Crotale զենիթային համալիրների երկու մարտկոց։ Մարտի 16-ին Le Figaro թերթը, հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին, գրել էր, որ AMX-10 RC տանկերի առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա։ Փարիզը նաև Կիևին է փոխանցել զրահապատ ավտոմեքենաներ, Milan տեսակի հակատանկային հրթիռներ և Mistral տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Բացի այդ, Լեկորնյուն հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է կրկնապատկել Կիևին 155-մմ տրամաչափի արկերի մատակարարումը՝ դրանց թիվն ամսական հասցնելով երկու հազարի, ինչպես նաև կմատակարարի SAMP/T տեսակի զենիթահրթիռային համալիր։
22:06 - 01 ապրիլի, 2023
Ֆրանսիական բարեփոխումներ. Մակրոնը հրաժարվում է զիջել, բողոքի ակցիաների ալիքը՝ մեծանում

Ֆրանսիական բարեփոխումներ. Մակրոնը հրաժարվում է զիջել, բողոքի ակցիաների ալիքը՝ մեծանում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 16-ին Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանում կիրառել է երկրի Սահմանադրության 49.3-րդ հոդվածի արտակարգ դրույթը և ընդունել կենսաթոշակային բարեփոխում՝ շրջանցելով խորհրդարանի քվեարկությունը։ Ֆրանսիայի կառավարության՝ այս տարվա հունվարի 10-ին ներկայացրած նախագծով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան, ինչպես նաև պարտադիր 43 տարվա աշխատանքային ստաժ մինչև լիարժեք կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ստանալը: Լուսանկարը՝ Liberation.fr / Ֆրանսիայի խորհրդարանում ձախակողմյան NUPES կոալիցիայի պատգամավորները բողոքում են վարչապետ Էլիզաբեթ Բորնի դեմ   Սահմանադրական դրույթների համաձայն՝ օրինագիծը վավերացված կհամարվեր, եթե ընդդիմությունը 49.3-րդ հոդվածը վկայակոչելուց հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանում չներկայացներ և չընդուներ կառավարությանն անվստահության հարց։ Ֆրանսիայի խորհրդարանում երկու անգամ մերժվել է նախագիծը, որով պատգամավորները անվստահություն էին հայտնում կառավարությանը։ Առաջին քվեարկությունը 278 կողմ ձայն է ստացել անհրաժեշտ 287 ձայնի փոխարեն։ Երկրորդ անվստահության միջնորդությունը նույնպես չի անցել։ Եթե այն հաջող լիներ, նախագահ Էմանուել Մակրոնը պետք է նոր կառավարություն կամ նոր ընտրություններ նշանակեր։  Լուսանկարը՝ Reuters-ի / ցուցարարները՝ կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց կառավարությանն անվստահություն հայտնելու երկու միջնորդություն / Փարիզ, 22.03.2023    Reuters-ի փոխանցմամբ հարյուր հազարավոր մարդիկ այսօր՝ մարտի 23-ին, դարձյալ փողոցում են ու շարունակում են բողոքի ակցիաները, քանի որ Մակրոնը խոստացել է շարունակել բարեփոխումները՝ չնայած երկրում աճող զայրույթին: Ակցիաները կազմակերպել են աշխատավորական արհմիությունները, որոնց ներկայացուցիչները նշում են, որ հինգշաբթի իններորդ համազգային ակցիան կներգրավի ավելի շատ ժողովրդի՝ ընդդեմ Մակրոնի, իրենց խոսքով, «արհամարհանքի» և «ստերի»: «Լավագույն պատասխանը, որ մենք կարող ենք տալ նախագահին, այն է, որ միլիոնավոր մարդիկ գործադուլ են անում ու փողոցներում են»,- ասել է արհմիություններից մեկի ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը։ Ինչպես փոխանցում է BBC-ն, չորեքշաբթի օրը Մակրոնը երկու լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է, որ «այս բարեփոխումը ճոխություն չէ, հաճույք չէ, այն անհրաժեշտություն է»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով բողոքի ակցիա իրականացնողները իրավունք ունեն փողոցներ դուրս գալու, և նրանց զայրույթը հաշվի կառնվի, բայց անընդունելի է, որ նրանք անկանոն բռնությունների են դիմում։ «Դուք կարծում եք՝ ինձ հաճելի՞ է այս բարեփոխումն իրականացնելը։ Ոչ»,- ասել է նա։ Նպատակ ունենալով օրենքն ուժի մեջ մտցնել մինչև այս տարվա վերջ՝ Մակրոնը նշել է, որ պատասխանատվություն ունի այս խնդիրը մենակ չթողնելու՝ չնայած նրան, որ ժողովրդի մեծ մասը դեմ է։ Ֆրանսիայում գործող կենսաթոշակային համակարգի կարգավորումների համաձայն՝ աշխատողները վճարում են թոշակառուների համար: Մակրոնը նշել է, որ երբ ինքը սկսել է աշխատել, կար 10 միլիոն ֆրանսիացի թոշակառու, իսկ այժմ՝ 17 միլիոն: Այս օրենքի նախագիծը կարելի է համարել Մակրոնի ամենառիսկային քաղաքական որոշումը «դեղին բաճկոնների» ակցիաներից հետո։ Սակայն եթե այն ժամանակ նա մեծամասնություն ուներ ԱԺ-ում, այժմ ղեկավարում է փոքրամասնության կառավարություն, և կենսաթոշակային բարեփոխումները մեծ ժողովրդականություն չեն վայելում:   Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի
13:36 - 23 մարտի, 2023
Մակրոնը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական ճանապարհով չի ավարտվի |azatutyun.am|

Մակրոնը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական ճանապարհով չի ավարտվի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ցանկանում է տեսնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, բայց ոչ Ռուսաստանի լիակատար ջախջախումը, փետրվարի 18-ին Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Le Figaro և Le Journal du Dimanche թերթերին ու France Inter հեռուստակայանին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Արևմուտքը մերժում է բուն Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու գաղափարը: «Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, և ես ուզում եմ, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր դիրքերը, բայց ես համոզված եմ, որ ի վերջո այս [պատերազմը] ռազմական ճանապարհով չի ավարտվի»,- իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահը։ Չնայած նա հույս է հայտնել, որ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայի հաջողությունները ռազմի դաշտում Ռուսաստանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, միաժամանակ խոստովանել է, որ այժմ «Մոսկվայի հետ երկխոսության ժամանակը չէ»։ Մակրոնը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական հարձակում, որը կկործանի ռուսական ճակատը, ինչը կհրահրի վերադառնալ բանակցություններին։ Նրա համոզմամբ՝ «կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ հաղթել»՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան։
15:44 - 19 փետրվարի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հռետորաբանությունը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, չի համապատասխանում Ռուսաստանի հաղթանակի անընդունելիության և Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու մասին նրա հայտարարություններին։  «Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. դաշինքը բոլոր փաստաթղթերում Ռուսաստանին որպես հակառակորդ է սահմանել։ Փարիզը գուցե դիմադրել է, բայց ոչինչ անել չի կարողացել։ Զենքի մատակարարումը Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարությունների ֆոնին որևէ այլ տրամաբանական եզրակացություն չի թողնում՝ բացառությամբ մի բանի․ նրանք ցանկանում են, որ մենք պարտվենք»,- գրել է Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և չի քարոզելու Ռուսաստանի պարտությունը։ Մակրոնի խոսքով ոմանք կցանկանային «առաջին հերթին ջախջախել Ռուսաստանը» և «հարձակվել հենց ՌԴ-ի տարածքի վրա»։ «Սակայն դա երբեք չի եղել և չի լինի Ֆրանսիայի դիրքորոշումը»,- ասել էր նա: Միաժամանակ Մակրոնը նաև կարծիք էր հայտնել, որ կողմերից ոչ մեկին չի հաջողվի ամբողջական հաղթանակի հասնել։
15:33 - 19 փետրվարի, 2023
Մենք կշարունակենք լինել Հայաստանի և իմ ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի կողքին․ Էմանուել Մակրոն
 |armenpress.am|

Մենք կշարունակենք լինել Հայաստանի և իմ ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի կողքին․ Էմանուել Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է լինել Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ «Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, և չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությանն առնչվող և այլ հարցեր։ Մեր խնդիրն է այսօր բացատրել, բացահայտ դարձնել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս տարածող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում՝ վերջինիս դեպքում «Վագների» խմբի կողմից միջամտությամբ։ Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»,- հայտարարել է Մակրոնը։  
21:30 - 17 փետրվարի, 2023