Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը |hetq.am|
22:06 - 01 ապրիլի, 2023

Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաև ռազմաճակատում առկա իրավիճակը։ 

«Էմանուել Մակրոնի հետ մեկժամանոց հեռախոսազրույցում առարկայական և արդյունավետ կերպով քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի պաշտպանական փոխգործակցությունը։ Մանրամասն տեղեկացրել եմ առաջնագծում առկա իրավիճակը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի առաջնորդը։

Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Մակրոնի հետ քննարկել է խաղաղության ուկրաինական բանաձևի իրագործման հետագա քայլերը, ինչպես նաև նրա հետ համակարգել առաջիկա միջազգային իրադարձությունների համատեքստում գործողությունները։

Ներկայումս Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել Caesar տեսակի 18 ինքնագնաց հրետանային համակարգ և Crotale զենիթային համալիրների երկու մարտկոց։ Մարտի 16-ին Le Figaro թերթը, հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին, գրել էր, որ AMX-10 RC տանկերի առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա։ Փարիզը նաև Կիևին է փոխանցել զրահապատ ավտոմեքենաներ, Milan տեսակի հակատանկային հրթիռներ և Mistral տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Բացի այդ, Լեկորնյուն հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է կրկնապատկել Կիևին 155-մմ տրամաչափի արկերի մատակարարումը՝ դրանց թիվն ամսական հասցնելով երկու հազարի, ինչպես նաև կմատակարարի SAMP/T տեսակի զենիթահրթիռային համալիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել