ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|
15:33 - 19 փետրվարի, 2023

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հռետորաբանությունը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, չի համապատասխանում Ռուսաստանի հաղթանակի անընդունելիության և Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու մասին նրա հայտարարություններին։ 

«Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. դաշինքը բոլոր փաստաթղթերում Ռուսաստանին որպես հակառակորդ է սահմանել։ Փարիզը գուցե դիմադրել է, բայց ոչինչ անել չի կարողացել։ Զենքի մատակարարումը Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարությունների ֆոնին որևէ այլ տրամաբանական եզրակացություն չի թողնում՝ բացառությամբ մի բանի․ նրանք ցանկանում են, որ մենք պարտվենք»,- գրել է Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և չի քարոզելու Ռուսաստանի պարտությունը։ Մակրոնի խոսքով ոմանք կցանկանային «առաջին հերթին ջախջախել Ռուսաստանը» և «հարձակվել հենց ՌԴ-ի տարածքի վրա»։

«Սակայն դա երբեք չի եղել և չի լինի Ֆրանսիայի դիրքորոշումը»,- ասել էր նա:

Միաժամանակ Մակրոնը նաև կարծիք էր հայտնել, որ կողմերից ոչ մեկին չի հաջողվի ամբողջական հաղթանակի հասնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել