Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան երկրների պատժամիջոցային քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին որպես մրցակից վերացնելուն, սակայն դա մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ ՏԱՍՍ-ի փոխանմամբ՝ հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։  «Այս իրավիճակում մի բան պետք է հասկանաք՝ կան նման պատժամիջոցներ, հիմա շատ են խոսում բանկային հատվածի մասին՝ գազ, նավթ, SWIFT։ Սա ավելի վատ է, քան պատերազմը։ Սա Ռուսաստանին մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Այստեղ մենք պետք է զուսպ լինենք, որպեսզի չխառնվենք, քանի որ միջուկային պատերազմն ամեն ինչ է»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա կարծիքով՝ Մինսկի և Մոսկվայի հակապատժամիջոցները շատ զգայուն կլինեն Արևմուտքի համար։ «Մեր պատժամիջոցները՝ Ռուսաստանի և Բելառուսի, շատ զգայուն են լինելու», - լրագրողներին ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ «հակապատժամիջոցների այս մեխանիզմները սկսել են գործել»։ 
15:50 - 27 փետրվարի, 2022
Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար, նաեւ ապահովելու պատվիրակությունների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել էր․ «Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել ՌԴ նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց մահերը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ։ Այնուհետև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ՊՆ, ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
17:16 - 25 փետրվարի, 2022
Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է, որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է belta.by-ը։ Խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է այն հարցին, որ Բելառուսում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ռուսական զորքերի մի խումբ է մնացել․ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ես առաջարկեցի Պուտինին Ռուսաստանի Զինված Ուժերի որոշ մասը թողնել Բելառուսի հարավում։ Ինչո՞ւ։ Ես չեմ ամաչում այդ մասին խոսելուց․ մենք պատրաստ չէինք տվյալ իրավիճակում ծածկել հարավային ուղղությունը, քանի որ ուկրաինական ստորաբաժանումները (ռազմական, ոչ թե սահմանապահ), մոտեցել էին սահմանին և սկսել այնտեղ մանևրել։ Մենք դա տեսնում էինք, բայց այնտեղ երբեք զորքեր չենք ունեցել։ Այս պատճառով էլ ես առաջարկեցի [ռուսական զորքերի] որևէ ոչ մեծ մաս թողնել այնտեղ՝ հարավային սահմաններում, մինչև մեր ԶՈՒ-ն կփոխարինի նրանց»։ Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինը համաձայնել է ու ասել, որ այդպես ուկրաինացիները միգուցե հասկանան, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության մասին որոշում կայացնել։ «Ահա թե ինչի մասին ենք մենք խոսել (Լուկաշենկոն և Պուտինը- խմբ․), և ոչ թե մենք պատրաստվում էինք Ուկրաինայի դեմ պատերազմի»,- նշել է Բելառուսի նախագահը։
13:32 - 24 փետրվարի, 2022
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը:  Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի մինչև 30,000 զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան հերքում է նման մտադրությունը: Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի օպերատիվ շտաբից հետևել են Ռուսաստանի միջուկային ուժերի վարժանքներին, որոնք ներգրավել են վերջինիս հիպերձայնայիպն և թեւավոր հրթիռները:
20:02 - 20 փետրվարի, 2022
Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են․ բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ․ Քոչարյան

Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են․ բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ․ Քոչարյան

«Լավ եմ ճանաչում Լուկաշենկոյին։ Կարելի է իրեն ընդունել-չընդունել, հարգել-չհարգել, բայց ինքն ասում է այն, ինչ մտածում է։ Ինձ համար մի քիչ անհասկանալի էր այն բուռն արձագանքը, որ Հայաստանում եղավ իշխանական թիմի կողմից, որովհետեւ այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, հնարավոր չէ ուղղակի համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիեւը Հայաստանի մասին՝ զրո արձագանքով Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ են ակտիվացել Լուկաշնեկոյի պարագայում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։ Քոչարյանը նշելով, որ Լուկաշենկոն, Իհարկե չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահեր, ասաց․ «Ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են։ Բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ։ Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ, որ այդ մտածելակերպն արմատավորվի, կամ չեն անում ոչինչ, որ այլ պետությունների ղեկավարները մեր մասին այլ կերպ մտածեն»։ Ինչ վերաբերում է միութեանական պետությանը՝ Քոչարյանն ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։
12:47 - 17 փետրվարի, 2022
Բելառուսի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հասցեին Լուկաշենկոյի հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին |factor.am|

Բելառուսի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հասցեին Լուկաշենկոյի հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Պետք է նայել նախագահի հարցազրույցն ամբողջությամբ, այնտեղ չի եղել որևէ հիշատակում այն մասին, որ որևէ մեկը որևէ մեկին ստիպում է ներառվել ինչ-որ ինտեգրացիոն միավորումներում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչո՞ւ է խոսվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- ասել է Մակեյը։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային ծրագրերի իրականացումը կօգնի մյուս պետություններին՝ տեսնել ինտեգրման առավելությունները։ «Խնդիրը նրանում է, որ մենք ինքներս հասնենք համագործակցության այնպիսի մակարդակի Միութենական պետության, ԵՏՄ-ի շրջանակում, որ այդ պետությունների համար գրավիչ լինի։ Ամեն ինչ գնում է դրան, և այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի Միութենական պետության ծրագրերի իրականացման վերաբերյալ, ինտեգրացիայի խորացման շատ լուրջ նոր ազդակ են տալիս։ Եվ շատ երկրներ կտեսնեն նման բնույթի ինտեգրացիոն միավորումներում մասնակցության օգուտները»,- ասել է Մակեյը։
15:36 - 16 փետրվարի, 2022
Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին: Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ տվյալ հայտարարության հետ կապված բոլոր քայլերը կատարվել են: «ՀՀ-ն արձագանքել է. արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին նաև երեկ ԱԺ-ում է խոսվել: Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերությունից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
12:35 - 10 փետրվարի, 2022
Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը |hetq.am|

Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը։ «Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում»,- ՌԴ ԱԳՆ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է։ Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, փակ միավորում չէ, ենթադրում է մասնակից մյուս երկրների միավորման հնարավորություն։ «Այդ տեղեկատվությունը վաղուց հայտնի է, որևէ գաղտնիք չկա»,- եզրափակել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ»: «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին քննարկման թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից դրդված, առաջին հերթին տնտեսական, նույնպես կմիանան»,- հայտարարել էր Լուկաշենկոն:
22:22 - 09 փետրվարի, 2022
Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը․ Միրզոյան

Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին։ Նա վերահաստատեց ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը: «Վստահ եմ՝ տեղեկացել եք երեկ արտաքին գործերի նախարարության մեկնաբանությանը խնդրո առարկայի վերաբերյալ։ Ուզում եմ կրկին վերահաստատել․ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, և պիտի կրկնեմ՝ մեր խորին համոզմամբ այս ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող ենք լինել, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի  հետ այն որևէ առնչություն չունի»։ Միրզոյանը նաև հաստատեց տեղեկությունը, որի համաձայն ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը, հաշվի առնելով միմյանց սուվերենությունը, ինչու չէ նաև իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը։ Հավելեմ նաև, որ, այնուայմենայնիվ, պատրաստ ենք հետայսու ևս շարունակել համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»։ Նա հավելեց, որ Հայաստանն ու Բելառուսը  ունեն բավականին հարուստ իրավապայմանագրային բազա և  համագործակցությունը այդ բազայի հիման վրա է ընթանում, ինչպես նաև այդ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա․ «Պիտի ասեմ միայն, որ կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու նաև բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն նշածս իրավապայմանագրային և բարեկամական ոգու գնահատականներին և այդ մթնոլորտին»։
16:54 - 09 փետրվարի, 2022
Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում |armenpress.am|

Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում: ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնեց Արմենպրեսի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին: «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր: Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք: Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու: Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Բելառուսի նախագահը:
20:40 - 08 փետրվարի, 2022
Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ հստակ նպատակներ ունի. Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ հստակ նպատակներ ունի. Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտողար Հայկ Մամիջանյանը։ «Իսկ պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թ․-ը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»։ Մամիջանյանն ընդգծեց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարցազրույցներում թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի է համարում․ «Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի։ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել և շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը։ Մեր երկիրը ոտքի է կագնելու և մաքրվելու է կապիտուլյացիայի և դրա պատճառ հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից, մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով և դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն  այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարչի միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի իբր պարզաբանում պահանջող, իսկ իրականում լայքեր մուրացող հայացքով»։ Պատգամավորն ասաց՝ այս ամբիոնից և ոչ միայն բազմիցս պահանջել է, որ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքի Ալիևի և Էրդողանի արտահայտություններին․ «Բայց այսօր, ծանոթանալով Բելառուսի նախագահի հարցազրույցի արձագանքին, հասկացա, որ ավելի լավ է չարձագանքել։ Ալեքսանդր Գրիգորի, մի նույնակացրեք Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին, և երբեք չկարծեք, որ Հայաստանի Հանրապետության հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»։
17:13 - 08 փետրվարի, 2022