Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. Արմեն Գրիգորյան |1lurer.am|
12:35 - 10 փետրվարի, 2022

Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին: Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ տվյալ հայտարարության հետ կապված բոլոր քայլերը կատարվել են:

«ՀՀ-ն արձագանքել է. արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին նաև երեկ ԱԺ-ում է խոսվել: Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերությունից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- ասաց Արմեն Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել