Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը |hetq.am|
22:22 - 09 փետրվարի, 2022

Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը։

«Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում»,- ՌԴ ԱԳՆ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է։

Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, փակ միավորում չէ, ենթադրում է մասնակից մյուս երկրների միավորման հնարավորություն։ «Այդ տեղեկատվությունը վաղուց հայտնի է, որևէ գաղտնիք չկա»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին քննարկման թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից դրդված, առաջին հերթին տնտեսական, նույնպես կմիանան»,- հայտարարել էր Լուկաշենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել