Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը կվճարի Հանիեի սպանության համար |factor.am|

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը կվճարի Հանիեի սպանության համար |factor.am|

factor.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չի ազդի շարժման ղեկավարության քաղաքականության վրա, խմբավորումը կպատասխանի Իսրայելին այդ գործողության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ալժիրում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը։ «Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո Իսմայիլ Հանիեի մահը չի ազդի ղեկավարության (ՀԱՄԱՍ) և նրա կառույցների որոշումների վրա, Իսրայելը կվճարի այս հանցագործության և մեր ժողովրդի դեմ կատարած բոլոր հանցագործությունների համար»,- ասել է Համդան։ Հիշեցնենք՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել են Իրանի մայրաքաղաքում իսրայելական հարվածի հետևանքով Հանիեի մահվան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։
12:18 - 31 հուլիսի, 2024
Թեհրանում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն
 |azatutyun.am|

Թեհրանում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն |azatutyun.am|

azatutyun.am: «Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։ Գործակալությունը պարզաբանում է, որ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է: «Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։ «Համաս» ծայրահեղական խմբավորումը հարձակումն անվանել է «դավաճանական» և հայտարարել, որ դրա պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:
09:26 - 31 հուլիսի, 2024
Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա․ Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա․ Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռիզե նահանգի իշխող կուսակցության շտաբում կայացած հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ բաներ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, այդպես էլ կանենք նրանց (Իսրայելի-խմբ․) հետ։ Չանելու համար ոչինչ չկա։ Պարզապես շատ ուժեղ լինենք, որպեսզի այդ քայլերը անենք»,- հայտարարել է Էրդողանը։  Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «ինչպես եղել է ցեղասպան Հիտլերի վերջը, այդպես էլ կլինի ցեղասպան Նեթանյահուի վերջը»։  «Ինչպես պատասխանատվության ենթարկվեցին ցեղասպան նացիստները, այնպես էլ պատասխան կտան պաղեստինցիներին ոչնչացնել ցանկացողները։ Մարդկությունը կկանգնի պաղեստինցիների կողքին։ Պաղեստինցիներին չեք կարող ոչնչացնել»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր էջում տարածել է ԱԳՆ-ի թվիթը՝ հավելելով․«Մեր նախագահը մարդկության խղճի ձայնը դարձավ։ Այդ արդար ձայնը ճնշել ցանկացող միջազգային սիոնիստական շրջանակները և հատկապես Իսրայելը, մեծ տագնապի մեջ են։ ցողների համար նույն կերպ կավարտվի»,- նշված է Հաքան Ֆիդանի գրառման մեջ։ 
08:34 - 29 հուլիսի, 2024
Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը |armenpress.am|

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հռոմում մեկնարկել  է Գազայի հատվածի հարցով հանդիպումը Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավարի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, Կատարի վարչապետի և Եգիպտոսի հետախուզական ծառայության ղեկավարի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Ավելի վաղ՝ Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակից հայտնել են, որ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բարնեան կիրակի օրը ժամանել է Իտալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու բանակցություններին՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի առաջխաղացման համար։ Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի հատվածում փուլային խաղաղ կարգավորման  համաձայնագրի նոր նախագծի պայմանների մասին: Ենթադրվում է, որ այն կտևի վեց շաբաթ՝ ներառելով հրադադարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելի կողմից՝  պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հարցերը:  
17:37 - 28 հուլիսի, 2024
Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է դպրոցի շենքի, հաղորդվում է առնվազն 30 զոհի մասին
 |azatutyun.am|

Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է դպրոցի շենքի, հաղորդվում է առնվազն 30 զոհի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի ռազմական օդանավերը հրթիռակոծել են Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող փախստականների ճամբարի դպրոցի շենքը։ Գազայի հատվածի առողջապահության համակարգի պաշտոնյաների վկայությամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։ Պաղեստինյան վարչակազմի Al Hadath հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածները հյուսիսային շրջանից տարհանված մարդիկ էին, որ ապաստանել էին այստեղ։ Շենքի և հարակից տարածքի վրա 4 հրթիռ է արձակվել, զոհերից բացի կան շուրջ հարյուր վիրավորներ։ Մինչդեռ Իսրայելի բանակը պնդում է, որ շենքում «Համաս»-ի արմատականներ էին, որոնք դպրոցական շենքը դարձրել էին իրենց շտաբը, ներսում նաև մեծ քանակի զենք էր պահվում։ Ըստ Իսրայելի բանակի մամուլի ծառայության՝ «ահաբեկիչներին հարվածը հասցվել է հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա»։
15:56 - 27 հուլիսի, 2024
Հարիսը հայտարարել է, որ չի լռի «Գազայում տառապանքների մասին» |factor.am|

Հարիսը հայտարարել է, որ չի լռի «Գազայում տառապանքների մասին» |factor.am|

factor.am: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ «անկեղծ և կառուցողական հանդիպում» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա ժամանել էր Վաշինգտոն՝ ելույթ ունենալու Կոնգրեսում և նախագահ Ջո Բայդենի հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի մասին նոր համաձայնագրի մանրամասները, հայտնում է AP-ն։  Բացի Բայդենից, Նեթանյահուն զրուցել է նաև Հարիսի հետ, որն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նախագահական ընտրություններին։ Հանդիպումից հետո Հարիսն ասել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ բարդ է, և «շատ հաճախ խոսակցությունը երկակի բնույթ է կրում, երբ իրականությունն այլ բան է»:  Հարիսն ասել է, որ ինքը պաշտպանում է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, բայց նաև խոսում է Գազայի խաղաղ բնակիչների շրջանում լայնածավալ տառապանքների մասին, քանի որ մարտերը շարունակվում են:  «Մենք չենք կարող աչք փակել այդ տառապանքների դիմաց։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ թմրենք տառապանքից: Եվ ես չեմ լռելու»,- ասել է նա։  
10:24 - 27 հուլիսի, 2024
Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, միաժամանակ Կապիտոլիումի շենքի առջև ցույցեր էին՝ ընդդեմ Գազայում տեղի ունեցողի

Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, միաժամանակ Կապիտոլիումի շենքի առջև ցույցեր էին՝ ընդդեմ Գազայում տեղի ունեցողի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստին: Այս մասին գրում է  Al Jazeera լրատվական գործակալությունը։Նեթանյահուն կոնգրեսում ելույթի ժամանակ գովաբանել է ԱՄՆ դաշնակիցներին․«Լավ և վատ ժամանակներում Իսրայելը միշտ կլինի ձեր հավատարիմ ընկերը: Իսրայելի ժողովրդի անունից ես այսօր եկել եմ այստեղ՝ շնորհակալություն հայտնելու, Ամերիկա», - ասել է նա:Նեթանյահուն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ցուցարարներին։ Նշենք, որ Կապիտոլիումի շենքի մոտ հազարավոր ցուցարարներ էին հավաքվել Նեթանյահուի ելույթի ժամանակ՝ դատապարտելու Գազայում տեղի ունեցող դեպքերը, որը նրանք անվանում են ցեղասպանություն։ Այս ցույցերը նաև շարունակվել են Կոնգրեսի դահլիճներում: Օրինակ, Կոնգրեսի ներկայացուցիչ Ռաշիդա Թլայբը բարձրացրել էր մի ցուցանակ, որի վրա գրված էր «մեղավոր է ցեղասպանության համար», իսկ ցուցանակի մյուս կողմում էլ գրված էր «ռազմական հանցագործ»։Այս ամենին անդրադառնալով՝ Իսրայելի վարչապետը նշել է․ «Շատերը նախընտրում են կանգնել չարի հետ: Նրանք կանգնած են ՀԱՄԱՍ-ի հետ: Նրանք կանգնած են բռնաբարողների և մարդասպանների կողքին»։ Վարչապետ Նեթանյահուն նաև անդրադարձ է կատարել Միջազգային քրեական դատարանին, քանի որ մայիսին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը կոչ է արել Նեթանյահուին և նրա դաշնակիցներին ձերբակալության հրաման տալ՝ մեղադրելով նրանց «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» մեջ՝ Գազայում իրենց գործողությունների համար։ «Եթե Իսրայելի ձեռքերը կապված են, Ամերիկան ​​է հաջորդը։ Ես ձեզ կասեմ, թե ինչ է լինելու հաջորդը. ահաբեկչության դեմ պայքարելու՝ բոլոր ժողովրդավարական երկրների կարողությունը վտանգված կլինի»,- ասել է Նեթանյահուն՝ ավելացնելով, որ Հրեական պետության ձեռքերը երբեք կապանքներ չպետք է ունենան․ «Իսրայելը միշտ կպաշտպանի իրեն»։ Ներկայումս ԱՄՆ-ն չի ճանաչում ՄՔԴ-ի լիազորությունները, սակայն ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին դատավորների խումբը կքննարկի ձերբակալման հրաման տրամադրելու պահանջը:Նեթանյահուն նաև բացատրել Իսրայելի կառավարության տեսլականը, թե ինչպես են պատկերացնում կյանքը պատերազմից հետո։ Նա նշել է, որ իսրայելական զորքերը պետք է վերահսկողություն ունենան Գազայի վրա։ ««Համաս»-ին հաղթելու հաջորդ օրը կարող է նոր Գազա առաջանալ։ Այդ օրվա իմ տեսլականը ապառազմականացված Գազայի մասին է: Իսրայելը չի ​​ձգտում վերաբնակեցնել Գազայի հատվածը, բայց տեսանելի ապագայի համար մենք պետք է պահպանենք այնտեղ անվտանգության գերակա հսկողությունը՝ կանխելու ահաբեկչության վերածնունդը, որպեսզի Գազայի հատվածն այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ [...] Պաղեստինցիների նոր սերնդին այլևս պետք չէ սովորեցնել ատել հրեաներին, այլ ավելի շուտ ապրել մեզ հետ խաղաղության մեջ»,- ավելացրեց նա: Չնայած իր տեսլականին՝ նա նաև նշել է, որ սա քաղաքակրթությունների բախում չէ, այլ սա բախում է բարբարոսության և քաղաքակրթության միջև։ «Սա բախում է մահը փառաբանողների և կյանքը սրբացնողների միջև: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան ​​և Իսրայելը պետք է միասին կանգնեն: Որովհետև երբ մենք միասին ենք, շատ պարզ բան է տեղի ունենում՝ մենք հաղթում ենք, նրանք պարտվում են»,- Կոնգրեսին ասել է Նեթանյահուն: Նա կոչ արել նաև ռազմական օգնությունն ավելացնել և ավելի արագ տրամադրել այն, չնայած ԱՄՆ-ն Իսրայելին արդեն ուղարկում է տարեկան 3,8 միլիարդ դոլար ռազմական օգնություն, իսկ ապրիլին նախագահ Բայդենը ստորագրել է օգնության փաթեթ, որը կտրամադրի մինչև 17 միլիարդ դոլար լրացուցիչ աջակցություն: «ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կարող է կտրուկ արագացնել Գազայում պատերազմի ավարտը և օգնել կանխել ավելի լայն պատերազմ Մերձավոր Արևելքում»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում:Լուսանկարը՝ Ալեքս Վոնգ, Getty Imagies
14:21 - 25 հուլիսի, 2024
ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում
 |1lurer.am|

ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունն այն մասին, որ իսրայելական հինգ ֆորպոստն օկուպացված Պաղեստինի տարածքում պետք է օրինականացվի: «Սա խաղաղության ջանքերը խաթարելու ևս մեկ միտումնավոր փորձ է: Այս շաբաթ Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները դատապարտեցին Իսրայելի կառավարության որոշումները՝ օկուպացված Արևմտյան ափում ապօրինի բնակավայրերի հետագա ընդլայնման վերաբերյալ, և կոչ արեցին Իսրայելին չեղարկել դրանք»,- ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի կոմյունիկեում: Փաստաթղթում հիշեցվում է, որ համաձայն ընդհանուր դիրքորոշման ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Եվրամիությունը չի ճանաչում 1967 թվականի սահմանների փոփոխությունն առանց կողմերի համաձայնության: Այն նաև նշում է, որ ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամուր և կայուն խաղաղությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, հիմնված երկու պետության լուծման վրա, որոնք պետք է ապրեն «կողք կողքի՝ խաղաղության, անվտանգության և փոխադարձ ճանաչման պայմաններում»:
19:32 - 29 հունիսի, 2024
Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. Իրանի դեսպան
 |news.am|

Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. Իրանի դեսպան |news.am|

news.am: Մենք ընդգծել ենք մեր դիրքորոշումը Պաղեստինի հարցի նկատմամբ, մեր սկզբունքային դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը. մենք ողջունել ենք Հայաստանի որդեգրած դիրքորոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: «Այս քաջ եւ դրական քայլը, որ կատարվեց ՀՀ-ի կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարեւորում է Պեղեստինի ժողովրդի իրավունքները եւ դեմ է իրավունքների խախտմանը, որ դրսեւորվում է սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Այն երկրները, որոնք աջակցում են Պեղեստինի ժողովրդին եւ նրա իրավունքները, դրանք պատմության ճիշտ կողմում են գտնվում: Այն հանցագործությունները, որ իրականացվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են աշխարհում: Ով լռում է դրանց մասին, նա մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին»,-ասաց նա: Հարցին՝ ինչպիսին կլինի Իրանի արձագանքը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագերսիայի դեպքում, Իրանն ինչպիսի գործողությունների կարող է դիմել, դեսպանը պատասխանեց. «Նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձեւին, դա կախված է ՀՀ կառավարությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»:
11:30 - 28 հունիսի, 2024
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
 |armenpress.am|

Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա, որտեղ վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։ Այս մասին հաղորդում է CNN-ը։  Միևնույն ժամանակ Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։ «Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում։ Սա ճիշտ է։ Մենք ավելի ուշ կշարունակենք խոտը հնձել», - ասել է Նեթանյահուն  Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։ Իսրայելն, անտեսելով միջազգային հանրության կոչերը, ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ապաստան էր գտել ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ ժամանակից ի վեր շուրջ 800 000 մարդ է տեղահանվել։  Մայիսի սկզբին Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որն այդ ժամանակից փակ է։ Հարցազրույցում Նեթանյահուն հայտնել է, որ պատրաստ է ՀԱՄԱՍ-ի հետ «մասնակի համաձայնության», որի ընթացքում կվերադարձվեն Գազայում գտնվող որոշ պատանդներ։ Միևնույն ժամանակ Նեթանյահուն կրկնել է, որ պատերազմը կշարունակվի հրադադարից հետո՝ «հասնելու ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակին»։ Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկած երեք փուլով հրադադարի պլանը․ այն ենթադրում է մարտական գործողությունների մշտական դադարեցում, որի դիմաց ազատ կարձակվեն Գազայում մնացած բոլոր պատանդները, ինչպես նաև Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում։  ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Նեթանյահուի դիրքորոշումը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի և ԱՄՆ նախագահ Ջո Բանդենի առաջարկի մերժում։  Ինչ վերաբերում է Իսրայելի հյուսիսի վրա ուշադրությունը կենտրոնացնելուն, Նեթանյահուն հայտնել է, որ դա նախ կարվի պաշտպանական նպատակներով և երկրորդ, հնարավորություն կտա, որ Լիբանանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչները տուն վերադառնան։ «Եթե դա կարողանանք անել քաղաքական ճանապարհով, հրաշալի կլինի, իսկ եթե ոչ, ապա մենք այլ ձևով դա կանենք, բայց մենք տուն կվերադարձնենք բոլորին՝ թե՛ հյուսիսի, թե՛ հարավի բոլոր բնակիչներին», - ասել է նա։ Գազայի հատվածում պատերազմի ընթացքում «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ Իսրայելի հյուսիսում և Լիբանանի հարավում գտնվող գյուղերի բնակիչները տեղահանվել են։  Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ սպանվեց, 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 37 600-ի։ 
12:27 - 24 հունիսի, 2024