BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել
 |armenpress.am|
21:58 - 21 նոյեմբերի, 2023

BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել |armenpress.am|

armenpress.am: BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BRICS-ի հայտարարությունը:

«Մենք կոչ ենք արել անհապաղ և կայուն հումանիտար հրադադար հաստատել, որը պետք է հանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասված է BRICS-ի հայտարարության մեջ, որն ընդունվել Է գագաթնաժողովի արդյունքներով:

Հանդիպման մասնակիցները կոչ են արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել: Բացի այդ, BRICS-ի երկրների ղեկավարները կոչ են անում կողմերին, որոնք ազդեցություն ունեն Իսրայելի և պաղեստինցիների վրա, օգնել կանխել հակամարտության ընդլայնումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել