ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել. Reuters |1lurer.am|
09:47 - 22 նոյեմբերի, 2023

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել. Reuters |1lurer.am|

1lurer.am: ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել` բոլոր ռազմական գործողությունների ընդհատմամբ և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակման պայմանով: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ մասին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս հայտարարել է ՀԱՄԱՍ-ը:

«Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենակարող Աստծո օգնությամբ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք հասել` քառօրյա ժամկետով: Այս համաձայնությանը հասել ենք Եգիպտոսի ու Կատարի ջանքերի շնորհիվ։ Երկու կողմից դադարեցվում են կրակը, ինչպես նաև ռազմական բոլոր գործողությունները, նաև ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի Գազայի հատված»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել