Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Մենք՝ վրացիներս, կանգնած ենք միջազգային հանրության կողքին, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել չենք կարող. Ղարիբաշվիլի
 |tert.am|

Մենք՝ վրացիներս, կանգնած ենք միջազգային հանրության կողքին, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել չենք կարող. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանը չի կարողանա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ազգային շահերի և անվտանգության մարտահրավերների պատճառով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարում տնտեսական ֆորումի շրջանակում, գրում է sputnik-georgia.ru-ն։Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Միաժամանակ Վրաստանը հետևում է միջազգային պատժամիջոցների կանոններին։«Մենք հստակ ասել ենք, որ մենք՝ վրացիներս, շատ բնական պատճառով չենք կարողանա ազգային տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Որովհետև մենք ունենք մեր ազգային շահերը, ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները։ Սա է մեր հիմնական շարժառիթը», - ասել է Ղարիբաշվիլին։Միաժամանակ, Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը միակ երկիրը չէ, որը հրաժարվել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց։
12:43 - 21 հունիսի, 2022
Վրաստանը հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը
 |azatutyun.am|

Վրաստանը հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը՝ պնդելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին։ «Եվրամիությունը Ռուսաստանին ամեն օր մեկ միլիարդ դոլար է վճարում։ Պատերազմի սկզբից ի վեր 90 միլիարդ դոլար է մտել Ռուսաստան այն առևտրի արդյունքում, որը դեռևս Եվրոպան ունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին և հավելել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը Վրաստանի համար կնշանակի «խզել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ Վրաստանի առաջնորդի խոսքով` դա անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանում բնակվող մեկ միլիոն վրացիների, այլև Վրաստանի չորս միլիոն քաղաքացիների վրա։ «Ինչ է` մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ այստեղ մարդիկ չեն ապրում, թե՞ վրաց ժողովուրդը նորից ուզում է պատերազմ, ճնշում, տարածքների, պետականության կորուստ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրաստանի ղեկավարը միևնույն ժամանակ հավելել է, որ Բրյուսելից «արդար որոշման» է սպասում Եվրամիության անդամ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում։ «Եթե որևէ մեկին հասնում է թեկնածուի կարգավիճակ, ապա դա Վրաստանն է, հետո Ուկրաինան և Մոլդովան: Երբ ասում են` Ուկրաինան պատերազմական վիճակում է և դրա համար պետք է կարգավիճակ ստանա, ես ներողություն եմ խնդրում, եթե կարգավիճակի շնորհումը պատերազմով է որոշվում, ուրեմն մենք պատերազմ չենք ուզում, ընկերնե՛ր։ Մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ, որը վրաց ժողովուրդը վաստակել է ավելի քան 30 տարվա պայքարի և ժողովրդավարության կառուցման և վերջին 9 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը:
17:30 - 13 հունիսի, 2022
ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։ «Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: 
21:28 - 31 մայիսի, 2022
Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

news.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում Հորդանանի իշխանությունները հանրապետությանն են հանձնել Հորդանան գետի ափին գտնվող հողատարածք, որն, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Այսօր պատմական օր է։ Այսօր մեզ պաշտոնապես հանձնեցին այն հողը, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի կենտրոնը։ Հավանաբար սա այն օրն է, որի մասին երազել է յուրաքանչյուր վրացի, քանի որ վրացիները 300 տարի անց վերադառնում են Սուրբ երկիր»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ղարիբաշվիլիի խոսքերը հողի հանձնման արարողությունից հետո։ Կառավարության ղեկավարը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ին, արքայազն Գազիին, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ին շնորհակալություն է հայտնել 4000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի փոխանցման համար: Վրացական պետությանը հողատարածք փոխանցելու Հորդանանի իշխանությունների մտադրությունների մասին Ղարիբաշվիլին առաջին անգամ այս տարվա հունվարին էր հայտնել։
15:06 - 30 մայիսի, 2022
Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը
 |1lurer.am|

Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ վարչապետը կարևորել է Վրաստանին Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը: Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են նաև Վրաստանում իրականացվող բարեփոխումները, որոնց կյանքի կոչման պարտավորությունը Թբիլիսին ստանձնել է 2014 թ. ստորագրված Ասոցացման համաձայնագրի շրջանակում: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ աջակցություն և համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Մարտի 3-ին Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է հանձնել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիություն է ուղարկել ավարտված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։
21:30 - 17 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պամանավորվածությունները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը: ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան էր վերադարձել 15 հայ ռազմագերի: Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:  
20:25 - 04 մայիսի, 2022
Վրաստանի վարչապետը հայտարարել է հանրապետությունում պատերազմների կրկնության անթույլատրելիության մասին |armenpress.am|

Վրաստանի վարչապետը հայտարարել է հանրապետությունում պատերազմների կրկնության անթույլատրելիության մասին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմը, և դրանց ավերիչ հետևանքները երկրում չեն կրկնվի։ Մենք պատասխանատու կառավարություն ենք։ Ես առաջին հերթին պատասխանատու եմ անվտանգության և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։ Վարչապետն ասել է, որ Վրաստանը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ է կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։ Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության է ենթարկվել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։
17:53 - 16 ապրիլի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վրաստան կատարելիք այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, ինչպես նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։ Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
10:08 - 29 մարտի, 2022
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը |tert.am|

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը։ Վրաստանը ծրագրել էր այս հայտը ներկայացնել 2024 թվականին, սակայն Ուկրաինայում վերջին զարգացումների պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են արագացնել եվրաինտեգրման գործընթացը, գրում է sputnik-georgia.ru-ն։«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու հայտը»,- ասել է կառավարության ղեկավարը, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։Մի քանի օր առաջ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել։ Երեքշաբթի Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Եվրամիությանը «արտահերթ» դիտարկել Թբիլիսիի հայտը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին։
17:50 - 03 մարտի, 2022
Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում մենք ապրել ենք 2008-ին․ ցավալի է, որ մեր արմատական ընդդիմությունն ուրախանում է Ուկրաինայի պատերազմով․ Վրաստանի վարչապետ

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում մենք ապրել ենք 2008-ին․ ցավալի է, որ մեր արմատական ընդդիմությունն ուրախանում է Ուկրաինայի պատերազմով․ Վրաստանի վարչապետ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին վրացական ընդդումությունը ցանկանում են Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ և կրկնել 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները։ Այդ մասին երկուշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հայտնում է tass.ru-ն։ «Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեզ շատ ծանոթ է, մենք դա շատ ավելի վաղ ենք ապրել՝ 2008 թվականին: Շատ ցավալի է, որ մեր արմատական   ընդդիմությունը ուրախանում է Ուկրաինայի պատերազմով և բոլոր անախորժություններում իր համար օգուտներ ու շահեր է փնտրում: Նրանց նպատակը. կրկնել այն ողբերգությունը, որից իրենք չեն կարողացել փրկել մեր ժողովրդին ու երկիրը»,- ասաց նա։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային բոլոր մակարդակներով, այդ թվում՝ կիրակի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելով։ «Մեր կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում անում է ամեն ինչ՝ մեր ուկրաինացի եղբայրներին ու քույրերին առավելագույն աջակցություն հայտնելու համար՝ լինի դա քաղաքական, մարդասիրական, մարդկային, թե այլ»,- ընդգծեց նա։Գարիբաշվիլին կրկին խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու իր ցանկության մասին, որոնք սահմանել են արևմտյան երկրները։ Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը առևտուր է անում Ռուսաստանի հետ, և այդ գործընթացին մասնակցում է հանրապետության գրեթե ողջ բնակչությունը։  «Մեր հազարավոր գինեգործներ, արտահանողներ, ֆերմերներ բոլորն էլ ընդգրկված են այս գործընթացում, ես հարց եմ տալիս՝ երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներ կիրառելուն, ի՞նչ եք խնդրում ինձանից, ուզու՞մ եք, որ իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառեմ, ո՞վ է տուժելու սրանի՞ց, իհարկե, մեր ժողովուրդը, բնակչությունը, տնտեսությունը կկորցնեն իրենց եկամուտները, կտուժեն մեր մեկ միլիոն քաղաքացիները, ովքեր, օրինակ, չեն կարողանա գումար փոխանցել (Ռուսաստանի Դաշնությունից-նշում է ՏԱՍՍ-ը)»,- եզրափակեց նա։ Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս որոշմամբ նա արժանացավ ընդդիմության քննադատությանը, որը պահանջում էր նրա հրաժարականը։
14:47 - 28 փետրվարի, 2022
Վրաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու երկիրը չի միանում ՌԴ դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու երկիրը չի միանում ՌԴ դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն։ Նրա խոսքով այդ պատժամիջոցներից կտուժի վրացի բնակչությունը։ Նա նշել է, որ գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։ «Այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, այլ հակառակը՝ կվնասեն մեր ազգային շահերին, մեր ժողորդի շահերին»,- ասել է նա այսօր՝ կառավարության նիստից առաջ։ Վարչապետը նաև նշել է, որ բոլոր միջազգային ձևաչափերի շրջանակներում Վրաստանը աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները բազմաթիվ են։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեկ հայտնեց նոր փաթեթի մասին։ Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։
13:48 - 28 փետրվարի, 2022