Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան

Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան

Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար: Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանն աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս:  Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Եթե +8°-ից ցածր ջերմաստիճան է՝ չի թույլատրվում ասֆալտապատում սկսել: Չի թույլատրվում նաև, երբ ասֆալտի ջերմությունը +120°-ից պակաս է: Այսպես, օրինակ,  ասֆալտը ցուրտ եղանակին մինչև գործարանից տեղ հասնի, կդառնա 60-70 աստիճանի և կպչողականություն չի ունենա»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:Փոսալցումը քաղաքում արդեն սկսվել է: Բայց նախքան ասֆալտը փռելը նախապատրաստական աշխատանք է արվում:«5 սմ և ավելի խորության հատուկ տեխնիկայով քերվում է ասֆալտի շերտը, մշակվում, փոշեզրկվում, բիտումապատվում և հաջորդ օրը միայն ասֆալտապատվում»,-նշում է շինարարական կազմակերպության աշխատանքների ղեկավար Արթուր Պետրոսյանը:Քաղաքապետարանի 2021թ. ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից ավելի քան 10.000 քմ-ն փոսային աշխատանքներն են: Այս տարի 6 ընկերության է գործը բաշխվել։ Աշխատանքները հիմնականում արվում են ցերեկը, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքում, սակայն պետք է նկատի ունենալ, որ գիշերային ժամերին բնակելի հատվածներում տեխնիկայի բարձրացրած աղմումը խանգարում է բնակչության հանգիստը, ինչն արգելված է օրենքով: «Անհնարին է կտրել ու մեկ կամ մի քանի քմ-ն նույն օրում ասֆալտել: Պետք է ծավալ ունենանք, որովհետև մեծ մեքենաներ են գործի դրվում: Այնուամենայնիվ 3 օրվա ընթացքում պետք է աշխատանքն արվի: Նաև ասեմ, որ առաջիկա 10 օրում խոշոր, վթարավտանգ հատվածներում փոսերի վերացումը կավարտենք»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:Այնուհետև կմեկնարկի ավելի ծավալուն ասֆալտապատման գործընթացը: Քաղաքային ճանապարհածածկի կյանքը հնարավորինս երկարացնելու համար տարեկան ծրագրով կկատարվի նաև ճաքալցում: Փողոցների նորոգումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև վարորդների, ուղևորների ու հետիոտնի անվտանգության խնդիր, որը քաղաքապետարանը ջանում է օր առաջ լուծել:
19:35 - 15 մարտի, 2021
Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
 |shantnews.am|

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |shantnews.am|

shantnews.am:  Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ: Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի: Հիշեցնենք ՝ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:    
22:58 - 12 մարտի, 2021
Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել |hetq.am|

Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում 8–ից մինչև 18 հարկ բարձրություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր են ուզում կառուցել։ Քաղաքապետարանից ստացված նախագծման թույտվությունների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերի 25–ին «Ռենշին» ՍՊ ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք(նախագծման թույլտվություն)։ Այս որոշման մեջ արդեն իսկ կառուցապատողի առաջարկով և քաղաքապետի որոշմամբ սահմանված է շենքերի քանակը, թույլատրելի բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման խտությունը և այլ պայմանները։ Որոշման համաձայն, ընկերությունը կպատարաստի շենքերի մանրակրկիտ նախագիծը և կներկայացնի քաղաքապետարան։ Դրանից հետո նախագիծը կհամաձայնեցվի և քաղաքապետի կողմից կտրամադրվի շինարարական թույլտվություն կամ ոչ։ Մինչ այդ գործընթացները տեղի կունենան, այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց բարձրահարկ համալիրների էսքիզային լուսանկարները։ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» անունը կրող էջում, որը Երևան համայնքի կառուցապատումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տարածում, նշված է․ ««Ռենշին» ընկերությունը Տերյան 107 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի։ Համալիրը բաղկացած է լինելու 4 մասնաշենքերից (8-18 հարկ հարկայնությամբ)։ Համալիրի հարավային կողմում՝ Ա և Դ մասնաշենքերում հարկայնությունը սկսվում է 8 հարկից՝ աստիճանաբար, կասկադային սկզբունքով հյուսիսային կողմում՝ Բ և Գ մասնաշենքերում հասնելով 18 հարկ բարձրության: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տարածքը կկանաչապատվի և կբարեկարգվի»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2024 թվականին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
12:17 - 07 մարտի, 2021
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության

ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մանկապարտեզների ընդունելությանը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքապետն ընդգծել է, որ երբ Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա:«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»,- նշել է Մարությանը:
16:39 - 06 մարտի, 2021
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով («B+»/«Կայուն» կանխատեսմամբ)»,- գրել է Կարապետյանը: Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի, բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը:  Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում ծախսերի դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ: «Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. Բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդում է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը»,- գրել է Կարապետյանը:
20:22 - 05 մարտի, 2021
Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը |armenpress.am|

Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությամբ նախատեսվում է ավելացնել Երևանի քաղաքապետի տեղակալի ևս մեկ պաշտոն:    Ըստ հիմնավորման, Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երևանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:
11:40 - 04 մարտի, 2021
Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից կգործեն նոր կանոններ. Երևանի քաղաքապետարան

Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից կգործեն նոր կանոններ. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում: Այսուհետ շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը: «Մենք փորձեցինք այս նոր որոշման մեջ արտացոլել աշխարհում ընդունված սկզբունքները, ավելին՝ այն ինչ ներկայացված է որոշման մեջ, Երևանում ունեցել ենք: Ինձ մոտ 1980-ական թվականների Երևանի քաղսովետի որոշումն է, և ուզում եմ ասել, որ մեր քաղաքն այս մշակույթն ունեցել է և մենք պարտավոր ենք այն վերադարձնել ու ապահով պահել մեր կանաչ ֆոնդը»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը: Ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութ չպետք է կուտակվի, արգելվում է նույն հեռավորությամբ ծանր տեխնիկայի կայանումը, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը: «Եթե մենք չունենք մեծ զանգված, ապա բնաբաժակի մասով պետք է պահենք ծառի բունը, որովհետև, եթե վնասվում է բունը, արդեն վարակ է ներթափանցում և ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հիվանդություններ և ծառի կյանքի կրճատում»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը: «Գիտենք, որ հատկապես տնտեսվարողները, ովքեր շինարարություն են սկսում, միգուցե չցանկանալով, բայց իրենց գործունեության ընթացքում վնասում են ծառերը և ընդհանրապես կանաչապատ գոտիները: Այդ տեսանկյունից առաջին հերթին մեր քաղաքային իշխանությունների՝ մարդկանց վերաբերմունքը փոխելու ձգտումը շատ կարևոր եմ համարում: Եթե այդպիսի ավանդույթ ձևավորենք և կարողացանք մարդկանց բացատրել, որ այդ ամենը ոչ թե հավելյալ բեռ է, այլ իրենց գործունեության տրամաբանական մաս, ապա շատ լավ արդյունք կստանանք»,- նշում է բնապահպանության փորձագետ Արսեն Գասպարյանը: «Այս որոշումով նոր ավանդույթի հիմք է դրվում նաև շինարարության ժամանակ որոշակի բնապահպանական նորմերը ճիշտ պահպանելու տեսակետից: Տեսնում էինք ջարդված ծառեր, պահեստի վերածված ծառեր, ընդ որում, այնպիսի նյութերի, որոնք ուղղակիորեն վնաս են տալիս ծառին»,- նշում է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը: Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից: «Շինարարական հրապարակները պետք է պարփակված լինեն բացառապես հաստատված պաստառով, իսկ դա չանելու դեպքում նույնիսկ կիրառվում են համապատասխան տույժեր: Պետք է խնդրենք մեր տնտեսվարողներին, որ այս պահից սկսած լինեն հետևողական և պաստառապատեն այն նյութերով, որոնք կտրամադրի Երևան համայնքը: Կուզեմ նշել, որ նյութը տրամադրվում է բացառապես անվճար մեր մեկ պատուհանի աշխատակիցների կողմից, նախագծերին կից՝ էլեկտրոնային տարբերակով: Նշեմ, որ այն տեղադրված է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, որը կարող են ներբեռնել անվճար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը: Նոր պաստառի հեղինակը գրաֆիկական դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս տարբերակը: Պաստառին մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի դրվագ՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից: Քաղաքում, ի դեպ, արդեն ունենք ձևավորման այդպիսի օրինակ: Այս երկու նոր նորմերից բացի, Երևանի ավագանու որոշմամբ, դեռևս 2012թ. պարտադիր պայման է նաև կառուցվող շինության մասին ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրումը, սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, ի դեպ, սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է նախատեսում։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ 70-100 հազար դրամ: Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 2020թ. ընթացքում շինհրապարակների առումով կազմվել է 147 արձանագրություն: Արձանագրություններ են կազմում նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը և վարչական շրջանները: Նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում, տնտեսվարողներին ուղարկում ծանուցումներ, նախնական փուլում նախազգուշացնում ենք. մեզ համար ավելի կարևոր է, որ խախտումը վերացվի, քան արձանագրություն կազմվի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: «Ես այստեղ շատ եմ կարևորում ոչ միայն իրավունքի ուժով պատժելու հանգամանքը, այլև, որ քաղաքացին վարժվի նորմալ որոշումների, նորմալ միջավայրի, նորմալ նախաձեռնությունների: Նայում, ուրախանում են և ասում՝ տեսե՛ք, սկսեցին տիրություն անել: Սա շատ կարևոր է, որը մեր քաղաքում, ցավոք սրտի, տարիներով բացակայել է»,- նկատում է Արման Վերմիշյանը: Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի բնակիչներին: Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր եղանակներ կան: Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է մասնակցել Երևանի զարգացման գործին:
19:35 - 02 մարտի, 2021
Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հարգելի համաքաղաքացիներ, Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։ Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։ Հիշեցնում եմ, որ Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն Braind Գործակալությանը»:
16:28 - 28 փետրվարի, 2021
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր: Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան: Ջերմ զրույցի ընթացքում Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:
19:40 - 26 փետրվարի, 2021
Արշակունյաց պողոտայում երթևեկության անվտանգության հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

Արշակունյաց պողոտայում երթևեկության անվտանգության հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են մայրաքաղաքի վարչական տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերը: Վերլուծությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց: Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց: Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այդ բնագավառում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ նախորդ տարի  ձեռնարկված միջոցներով, ՃՈ ոստիկանության աշխատանքով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածում կատարված լրացումներով, որոնցով քրեականացվեցին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ ՃՏՊ-ների և մահվան ելքերով պատահարների նվազման միտումներով հանդերձ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կատարմանը նպաստող հիմնական գործոններից է հետիոտնային անցումների, գծանշումների անտեսանելիությունը, հետիոտնային կարգավորվող անցումների լուսացույցները տրանսպորտային միջոցների վարորդների տեսադաշտից դուրս գտնվելը, դրանք կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորված չլինելու հանգամանքները, որոնք երբեմն դառնում են առանձին վայրերում ՃՏՊ-ների և մահվան ելքով դեպքերի հաճախակի կրկնության պատճառ: Մասնավորապես,  2021 թ. փետրվարի 15-ին ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝  272 հասցեի դիմաց, քաղաքացին «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մահացել է: Վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ 2017-2020 թթ. Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժողի պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 9-ը տուժողի՝ մահ: Ընդ որում՝ մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի է ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց: Հատկանշական է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազմաթիվ բնակիչների դիմումի հիման վրա դեռևս 2019 թ. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտա  278 հասցեի դիմացի հատվածում առկա չկարգավորվող անցումը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորելու վերաբերյալ: Այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը հանգեցրել է  ճանապարհի նույն հատվածում մահվան ելքով վրաերթին: Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո՝ Երևանի քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելուն զուգահեռ, դրանք կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներով, ինչպես նաև պարզել 2019 թ. ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի կողմից խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ:
13:29 - 24 փետրվարի, 2021
Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ. քննարկվել է Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ. քննարկվել է Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Կողմերը քննարկել են Եվրոպական միության կառույցների հետ համագործակցությամբ Երևան համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը և ուրվագծել են հետագա զարգացման հեռանկարները: Քաղաքաքպետ Հայկ Մարությանը ներկայացրել է ԵՄ կառույցների աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների կառավարման, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման,  քաղաքային լուսավորության,  մանկապարտեզների շինարարության և մի շարք այլ ծրագրերի ընթացքը: Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ հարցերով համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին Նշել է, որ ԵՄ-ը հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը և քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ:
20:15 - 18 փետրվարի, 2021
Երևանի համայնքային դպրոցներն ու մանկապարտեզներն անվտանգ են. քաղաքապետն ու մասնագետները ստուգել են երկրաշարժի հետևանքները

Երևանի համայնքային դպրոցներն ու մանկապարտեզներն անվտանգ են. քաղաքապետն ու մասնագետները ստուգել են երկրաշարժի հետևանքները

Համայնքային ենթակայության դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ երեկ այցելել են համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։ Շրջայցին մասնակցել է նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների ու մանկապարտեզների կրող պատերն անվտանգ են. «Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Տեղերում խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Քաղաքապետարանն իր մասով արդեն սկսել է աշխատանքները․ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս վեցը կհիմնանորոգվի այս տարի։ Բացի այդ էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այսօր՝ փետրվարի 15-ին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին:
10:21 - 15 փետրվարի, 2021