Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Հուսով ենք՝ ԼՂ-ում իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ
 |news.am|

Հուսով ենք՝ ԼՂ-ում իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը՝ հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության հետ։ «Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։ Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման մեջ», - ասված է Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
17:12 - 18 սեպտեմբերի, 2023
ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային
 |armenpress.am|

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ մասնավորապես Հռոմի ստատուտի հետ կապված: «Ես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, և ճիշտն ասած պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ, ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով վերջին շրջանում ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չունենալու մասին պատգամավորի դիտարկմանը՝ վարչապետն ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրվանից ինքը 7-8 հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չի ունեցել, կամ շատ ավելի պակաս խոսակցություն է ունեցել:  «Չեմ կարծում, թե խնդիր կա այստեղ: Հեռախոսային զանգի նպատակն է կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն»,-ասաց վարչապետը: Նա վստահեցրեց, որ բոլոր տեղեկությունների, կանխատեսումների, զարգացումների մասին ինքը նաև բանավոր քննարկումների ընթացքում է խոսել, նաև գրավոր կերպով է փոխանցել, այս ընթացքում նաև հանդիպել են: «Էլ չեմ ասում, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա: Եվ Ռուսաստանի Դաշնությունը տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,-ասաց Փաշինյանը:
19:04 - 13 սեպտեմբերի, 2023
Զախարովան Հայաստանում «Վագներ»-ի մարտիկների գտնվելու մասին լուրերն անվանել է կեղծիք
 |armenpress.am|

Զախարովան Հայաստանում «Վագներ»-ի մարտիկների գտնվելու մասին լուրերն անվանել է կեղծիք |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը կեղծիք է անվանել հայկական որոշ Telegram ալիքների հրապարակումներն այն մասին, թե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 3000 մարտիկները, իբր, Հայաստանում են և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում են հակակառավարական գործողություններ իրականացնել ու հեռացնել Հայաստանի վարչապետին։ Մարիա Զախարովան այս հարցին անդրադարձել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։  Զախարովան մատնանշել է նման հայտարարությունների անհիմն լինելը և համապատասխան ֆոտո և վիդեո նյութերի իսպառ բացակայությունը։  «Որտե՞ղ են նրանք, եթե խոսքը գնում է այս քանակությամբ մարդկանց մասին։ Չէ՞ որ սա միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ։ Այս երկրի բնակչությունն այդքան մեծ չէ։ Եթե տեսնեին այդ մարդկանց, հավանաբար, կնկատեին։ Այս ամենը հերթական առասպելաբանության կատեգորիայից է։ Ես դա կարող եմ որակել որպես կեղծիք», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
15:01 - 13 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանից հասցված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է Ղարաբաղի ներկայացուցիչների հետ. Զախարովա |news.am|

Ռուսաստանից հասցված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է Ղարաբաղի ներկայացուցիչների հետ. Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանից Արցախ հասցված հումանիտար բեռան պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այնտեղ հենց այն է, ինչն անհրաժեշտ է մարդկանց, ինչի մասին նրանք ասել են։ Նա դա անվանել է օգնության մեկնված ձեռք տարածաշրջանի ժողովրդին։ Զախարովան նաեւ անթույլատրելի եւ ամոթալի է անվանել հայկական որոշ պարբերականներում հայտնված նվաստացուցիչ հրապարակումները, որոնք վերաբերել են բեռների կազմին։ «Մենք տեսել ենք նաեւ այն, թե ինչպես են մի շարք անմաքրաբարո, չեմ ասի լրագրողներ, այլ «ինֆորմացիոնշչիկներ» իրենց համար հնարավոր համարել ինչ-որ կերպ արժեզրկել  նաեւ այս ռուսական ավանդը։ Ամոթ պետք է լինի նաեւ նրանց, ովքեր այդ կերպ որոշել են արձագանքել անկեղծ եւ ճիշտ ժամանակին արված ժեստին։ Դա մասշաբային հումանիտար բեռ էր, այն հասցրել են ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները, ապահովել անվտանգ առաքումը, հումանիտար օգնության հանձնումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»,- ավելացրել է Զախարովան։
13:31 - 13 սեպտեմբերի, 2023
Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա |panorama.am|

Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա |panorama.am|

panorama.am: «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով,  որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում: Նա հայտարարեց, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միութենական մակարդակին, այդ պատճառով էլ Ադրբեջանական կողմի դեմ դիվանագիտական խողովակով դեմարշ է անցկացվել: Նա հայտարարեց, որ կարծում է, որ ՌԴ նոր տարածաշրջանների պատմությունը ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն՝ նաև համատեղ անցյալից, քանի որ պատմական համատեքստում այդ գործընթացը տեսնելու հնարավորություն են ունեցել: «Մենք ելնում ենք նրանից, որ հենց այդ ընկալմամբ պետք է ծնվի համապատասխան քաղաքական հենքը մեկնաբանությունների համար»,-ասաց Մարիա Զախարովան:
12:59 - 13 սեպտեմբերի, 2023
Զախարովան Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին. նման քայլերը ոչ բարեկամական ենք համարում |news.am|

Զախարովան Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին. նման քայլերը ոչ բարեկամական ենք համարում |news.am|

news.am: Տառացիորեն վերջերս ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք է ներկայացվել մի շարք «ոչ բարեկամական» գործողությունների մասին, որոնք, ցավոք, նախաձեռնել է պաշտոնական Երեւանը, եւ դրանց մեջ նշվել է հենց այն, ինչի մասին դուք ասում եք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հետեւանքներ կարող են լինել Հայաստանի համար, որը Հռոմի ստատուտն ուղարկել է երկրի խորհրդարանի վավերացմանը։ «Մենք մեր որակումը տվել ենք։ Իսկ Երեւանի մոտիվացիան պետք է, այնուամենայնիվ, որակվի, բացատրվի եւ պարզաբանվի հայկական կողմից, ոչ թե մեր։ Ինչի՞ համար են անում, ինչո՞ւ։ Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները, բայց մենք նման քայլերը ոչ բարեկամական ենք համարում, ինչի մասին քանիցս խոսել ենք մեր հայ գործընկերների, բարեկամների հետ երկկողմ ալիքներով։ Բայց մի ինչ-որ փուլում սկսեցինք խոսել հրապարակային ձեւով, որովհետեւ հարցերն ավելի ու ավելի շատ են։ Որովհետեւ դա պարզապես մեկ քայլ չէ, որը հայկական կողմն ակնհայտ հասկանում է, որ մեզ մոտ առաջ կբերի արդարացի հարցեր, դա նման քայլերի մի ամբողջ համալիր է, ե՛ւ դեսպանին կանչելու ընթացքում, ե՛ւ մեր գործողությունների պարզաբանման ընթացքում մենք այդ մասին ասել ենք, այդ թվում հրապարակայնորեն»,- նշել է Զախարովան։
11:54 - 13 սեպտեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը |civilnet.am|

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ մատակարարված մարդասիրական օգնության վերաբերյալ։ Մեկնաբանությունում նշվում է, որ Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման մշակվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի առաջ քաշած նախաձեռնության շրջանակներում՝ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում։ «Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը, այս աշխատանքը հեշտ չէր ընթանում։ Որպես առաջին քայլ սեպտեմբերի 12-ին ռուսական Կարմիր խաչի միջոցով տարածաշրջան է մատակարարվել մարդասիրական օգնության խմբաքանակ: Օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը, առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր կերպով երկու ուղղություններով էլ անարգել մուտք կգործի տարածաշրջան»,- նշում է Զախարովան։ Նրա խոսքով՝ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, ինչը կնպաստի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքի վերսկսմանը։ Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին հայտարարվել է սեպտեմբերի 9-ին։ Սեպտեմբերի 12-ին ռուսաստանի հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը՝ սուր հումանիտար խնդիրները մեղմելու նպատակով։ Միևնույն ժամանակ, ըստ արցախյան կողմի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լաչինի միջանցքով վերականգնել հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, սակայն, նշել է, որ սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:
17:04 - 12 սեպտեմբերի, 2023
Մի՛ տրվեք սադրանքներին. մեր ընդհանուր պատմությունն ու ապագան կդիմանան այս ամենին. Զախարովա
 |armeniasputnik.am|

Մի՛ տրվեք սադրանքներին. մեր ընդհանուր պատմությունն ու ապագան կդիմանան այս ամենին. Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։ Անցկացվող միջոցառումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճիշտ քայլ է անվանել։ Նա ընդգծել է, որ անգամ ամենակեղտոտ սադրանքները չեն հաջողվել (Գորիսում Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը՝ Սպուտնիկ Արմենիա), և համաժողովը կայացել է և դեռ աշխատելու է: Ստորև ներկայացնում ենք Մարիա Զախարովայի ուղերձն ամբողջությամբ. Հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ ողջունել այս օրերին Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին: Կասկածից վեր է, որ մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր փոխգործակցության հիմքում և՛ անկեղծ քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներում, և՛ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, և՛ ճյուղավորված հումանիտար համագործակցությունը: Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ 2020 թվականի պատերազմը դադարեցվեց։ Ռուսաստանի նախագահը բոլոր ջանքերը գործադրեց, որ ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք դարձավ խաղաղության հասնելու, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի համար: Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտապես և անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ում դաշնակցի ճակատագրով։ Այդ ուշադրության շոշափելի արդյունքը երկու երկրների տնտեսական կապերի բուռն զարգացումն է։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ գլխավոր օտարերկրյա ներդրողն է. ամբողջ կապիտալ ներդրումների 40%-ը՝ ավելի քան 2,2 մլրդ դոլար: Մենք հանրապետությունն (ՀՀ–ն,–խմբ.) ապահովում ենք էներգակիրներով՝ արտոնյալ գներով։ Մեր երկաթուղայիններն ամբողջությամբ ապահովում են Հայաստանի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների պահանջները։ 2010 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպությունների գծով Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը գերազանցել է 70 մլն դոլարը։ Ռուսական բուհերում սովորում է 5200-ից ավելի հայ ուսանող, որից 1800-ը՝ ռուսական բյուջեի հաշվին։ Մեր սահմանապահները հայ գործընկերների հետ իրականացնում են Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ երկրի սահմանների պահպանությունը։
10:18 - 08 սեպտեմբերի, 2023
Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարուհիներին
 |news.am|

Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարուհիներին |news.am|

news.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած ակնարկի, որտեղ նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Տելեգրամ ալիքում։ «Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս։ Ձեր աշխատանքը անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի կազմումը, հանդիպումների կազմակերպումը, աշխատանքը փաստաթղթերի հետ, զանգերի ընդունումն ու միլիոնավոր այլ խնդիրներ, այդ ամենը ջուրը կընկնի»։ «Մի նեղացեք, այդ մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Մի տարածեք նրա ասածի հանդեպ ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար եւ սիրող»,- ամփոփել է Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը, մեկնաբանելով Սիմոնյանի քննադատությունը Լաչինի միջանցքի եւ ռուս խաղաղապահների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, նշել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները վերջին ժամանակներս «բռիության մակարդակի» հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Ի պատասխան՝ ԶԼՄ-ում հայտնվել էր Սիմոնյանի ակնարկը, որում նա ասել էր, որ չի արձագանքի «ինչ-որ քարտուղարուհու»։
11:51 - 07 սեպտեմբերի, 2023
Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին
 |news.am|

Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին |news.am|

news.am: Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր եւ չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական բարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետեւյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխորընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար  հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, եւ ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, եւ երրորդ՝ ամենակարեւորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ սա է լարվածությունը»,-ասաց ԱԺ նախագահը: Նա չցանկացած արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօերին արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»: «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»: 
19:25 - 06 սեպտեմբերի, 2023
Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը․ Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ցավակցություն է հայտնում Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայման օգտին։ Ճեպազրույցի ընթացքում այս թեմային է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների զուգահեռ կազմակերպմամբ»: «Մենք նաև կողմ ենք հանդես գալիս սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը: Այստեղ գնդակը Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին», - ասել է Զախարովան: Անդրադառնալով սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր՝ Զախարովան կոչ է արել զերծ մնալ լարվածության հանգեցնող գործողություններից։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը», - ասել է դիվանագետը։
17:35 - 05 սեպտեմբերի, 2023
Մոսկվան կողմ է ԼՂ հումանիտար օգնության մուտքին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա
 |civilnet.am|

Մոսկվան կողմ է ԼՂ հումանիտար օգնության մուտքին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Մոսկվան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ հարցն անհարկի քաղաքականացնելուց»,- հայտարարել է նա։ Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների միջոցով կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ «Քայլեր են ձեռնարկվում ԼՂ-ում մարդասիրական ճգնաժամը կարգավորելու նպատակով»։ Նա հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հարցի շուրջ նախորդ շաբաթ քննարկումներ է ունեցել Երևանում, այժմ էլ հանդիպումներ է անցկացնում Բաքվում։ Օգոստոսի 30-ին «Կոմերսանտը» հոդված էր հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Պարբերականը, վկայակոչելով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրը, գրել էր, որ Կարմիր խաչի միջոցով Աղդամից Ստեփանակերտ ապրանքներ մատակարարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կյանքի չի կոչվել։ Արցախյան կողմը պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի Աղդամի ճանապարհի հետ միաժամանակ, ոչ թե մեկ օր անց, ինչպես առաջարկվել է։
16:59 - 05 սեպտեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս  զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից. ԱԳՆ խոսնակ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ հանդես է եկել մեկնաբանությամբ, որում ասված է.  «ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները. ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց: 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում: Այս պայմաններում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին ադմինիստրատիվ սահմաններով: Այսպիսով՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել՝ 2022թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ է եղել շուրջ 31 տարի շարունակ: Պրահայի պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը: ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լաչինի միջանցքն արգելափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բողոքի գործողությունների հետևանքով: Արդեն 2023թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Թեև այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, դրանց ՌԴ կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել: Փոխարենը ռուս խաղաղապահները 2023թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի: Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով: Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը, ցավոք, նորություն չէ. 2020թ. դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտումը, Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ 2022թ. հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները ձեռքբերված չէին: Նույնը վերաբերվում է 2022թ. մարտի 24-ի Փառուխի եւ 2022թ. օգոստոսի 1-ի Սարիբաբի դեպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակահերթերի արձակումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ինչպիսի դեպքերից մեկը ավարտվել է մարտակերտցի տրակտորիստի սպանությամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախոսներով ԼՂ բնակչության ահաբեկումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադարարի ռեժիմի հազարավոր խախտումները կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, այս տրամաբանության շարունակությունն են: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից: Նաև կրկին հարկ ենք համարում հավաստել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա տարածաշրջանում կայունության հաստատման իր հանձնառությանը: Միևնույն ժամանակ երկարատև խաղաղության համար բացարձակապես անհրաժեշտ ենք համարում Լաչինի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխումը և միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ բոլոր առկա խնդիրների հասցեագրումը»։
12:20 - 31 օգոստոսի, 2023