factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Զախարովայի հայտարարության վերաբերյալ արտահայտած կարծիքը։
«Ինձ թվում է, որ այս հրապարակային հռետորաբանոությունը, որ նմանվում է գռեհկության, չի զարդարում ՀՀ քաղաքական գործիչներին։ Եթե նրանք ցանկանում են փորձագիտական մակարդակով խոսել, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ալեն Սիմոնյանն «անհեթեթ» էր անվանել Զախարովայի արտահայտած մտքերը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունք է։
comment.count (0)