ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

Այս դատական համակարգը կաշկանդված է նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով․ ՔՈ ՍԴԿ

Այս դատական համակարգը կաշկանդված է նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով․ ՔՈ ՍԴԿ

Ամփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման համակարգ ձևավորելու քաղաքացիների միակ օրինակարգ ճանապարհը։ Երկրորդ քայլով նրանք ջարդել են երկրի ողնաշարը հանդիսացող արդարադատության համակարգը, քանի որ ցանկացած այլ պարագայում հաջորդ պահին կհայտնվեին ճաղերի ետևում։ Կենտրոնացրել ու իրենց են ենթարկեցրել ազատ լինելու առաքելություն ունեցող մամուլի էական մասը, տնտեսությունը, մենաշնորհել են քաղաքական դաշտը, ապարդյուն դարձրել ֆորմալ քաղաքական գործունեությունը, խեղաթյուրել քաղաքական միտքը, անհնար դարձրել դրա զարգացումը։ Այս իրողությունն անհնար էր կենսագործել առանց կոռուպցիոն և ուզուրպատորական այդ խմբերի կամակատար դատավորների, դատախազների, արդարադատական համակարգում գործող այլ անձանց որոշակի գործունեության։ Դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից կայացվել են որոշումներ, որոնք չեն բխել սահմանադրականության սկզբունքներից, օրենքներից, այլ սպասարկել են վարչախմբի անդամների անհատական և նրանց խմբային շահերը։ Սրա հետևանքով գրանցվել են քաղաքացիների ամենատարբեր իրավունքների համատարած խախտումներ, ունեցել ենք հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, մարդիկ ունեզրկվել են, իսկ շատ հանցագործներ՝ հայտնվել ազատության մեջ, շարունակել անարգել գործել։ Մեր գնահատականով Հայաստանից մեծ արտագաղթը մեծապես պայմանավորված էր ոչ թե ու ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններով, այլ երկրում տիրող անպատժելիության մթնոլորտով, արդարության հասնելու անհնարինությունից առաջացած հուսահատությամբ։Այս ամենը պատճառ դարձավ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց համաձայնությունը տվեց վարչախումբը հեռացնելու, առանց արդյունքների հանդեպ կասկածի ընտրություններ կազմակերպելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու գործողություններին։ Լեգիտիմ էին և լեգիտիմ են հանրության այն ակնկալիքները, որոնք վերաբերում են առաջին հերթին հենց դատական համակարգի առողջացմանը։Կարող ենք արձանագրել, որ դատական համակարգը առաջնորդվում է հին արժեքներով և անկարող է երկրի առաջ կանգնած մարտահրավերներին նոր լուծումներ տալ։ Այն կաշկանդված է հին համակարգի հետ բազմաթիվ սոցիալական կապերով, համատեղ գործած հանցանքներով, նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով։Ավելի քան մեկ տարի ամեն կերպ փորձել ենք քաղաքական օրակարգի առաջին հորիզոնական մղել նոր Հայաստանի իրողություններին համապատասխան լեգիտիմ Սահմանադրության, դատական համակարգի անկախացման, բիզնեսը պետական կառավարման համակարգից անջատելու, ֆորմալ քաղաքական դաշտը հստակեցնելու հարցերը։ Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը։ Հույս ունենք, որ այս օրակարգը կարճ, ողջամիտ ժամանակահատվածում ամբողջությամբ կյանքի կկոչվի և կստեղծվեն ինստիտուցիոնալ, գործուն մեխանիզմներ, որպեսզի մեր պետական հարաբերությունները կարգավորելու համար փողոց դուրս գալու իրակա՛ն անհրաժեշտություն չառաջանա։Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հեղափոխության հռչակած օրակարգին, արժեքներին և սահմանադրականության սկզբունքներին։ Պատրաստ ենք այդ օրակարգը կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ մեկտեղել մեր ջանքերը։«Քաղաքացու որոշում» կուսակցություն
10:56 - 20 մայիսի, 2019
Հանրությունը չի կարող ներքաշվել մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու․ Միքայել Նահապետյան

Հանրությունը չի կարող ներքաշվել մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես անձամբ կարծում եմ, որ. 1. Սահմանադիրը (ժողովուրդը) միշտ իրավունք ունի սահմանադրականության շրջանակներում, իրավունքից բխող գործողություններով հետ կանչել, ցրել իրեն պատկանող իշխանության ցանկացած թևը։ Եթե կարիք կա դրա նպատակով վերանայելու սահմանադրությունը` ժողովուրդը իրավունք ունի վերանայել սահմանադրությունը։ Եվ ԱԺ-ն ունի բավարար իրավական լծակներ այդ գործընթացի մեկնարկը տալու համար։ 2. Ժողովրդի իշխանության բոլոր ճյուղերը պարտավոր են հարգել տարանջատման սկզբունքը, գործել սահմանադրականության շրջանակներում։ 3. Ցանկացած գործողություն նախաձեռնելիս հանրությանը պետք է ներկայացվի դրա շարժառիթը, ճանապարհային քարտեզը, հետևանքները։ Չի կարող այնպես լինել, որ հանրությունը ներքաշվի մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու, թեկուզև այդ հետոն 4 ժամ հետոն է։ 4. Դատական իշխանությունը խորքային մաքրման և անկախացման կարիք ունի և դա պետք է կազմակերպվի սահմանադրականության խստիվ պահպանմամբ»։
20:47 - 19 մայիսի, 2019
Մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները․ Սուրեն Սահակյան

Մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեսյուքյան իր էջում գրում է․ Ի պատասխան ՀՔԾ որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին, հայտնեմ, որ մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները։ Միայն այդ պատասխանները ստանալու և դրանք վերլուծելու դեպքում հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե հարցը, ի վերջո, որ ուղղությամբ կշարժվի։ Բայց ուզում եմ վստահեցնել, որ այսպիսի պատասխանը ամենահավանականն էր ու այն միայն գործընթացի սկիզբն է ազդարարում, ոչ թե ավարտը։ Սա մի գործընթաց է, որն անկախ կողմերի կամքից հանգեցնելու է լայն շրջանակի օրենսդրական փոփոխությունների, որոնք, հուսանք, առհավետ կլուծեն բիզնեսի և պետական կառավարման համակարգի տարանջատման խնդիրը։ «Քաղաքացու որոշում» կուսակցության արձագանքի համար, հավանաբար, կընտրվի դրա համար ամենահարմար՝ ասուլիսի տարբերակը։ Այն տեղի կունենա պատասխանները ստանալուց հետո առավելագույնը՝ երկրորդ օրը։
08:18 - 15 մայիսի, 2019
Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ․ ՔՈ ՍԴԿ

Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ․ ՔՈ ՍԴԿ

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն ֆեյսբուքյան էջում գրում է․  «Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալու և որևէ տեսակի շահարկումների տեղիք չտալու նպատակով, սույն թվականի մայիսի 3-ին դիմել ենք ԱԺ բոլոր 3 խմբակցությունների ղեկավարներին՝ խմբակցությունների կողմից օրենքով նախատեսված ժամկետներում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեր առաջարկը լրացվել է նրանով, որ վերոնշյալ իրավական ընթացակարգը կանխարգելելու նպատակով նա կարող է անմիջապես հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ»։  
12:34 - 03 մայիսի, 2019
Մեր խնդիրը չէ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չլինի, մեր խնդիրն այն է, որ պետական ապարատը հանրային շահով առաջնորդվի․ Միքայել Նահապետյան

Մեր խնդիրը չէ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չլինի, մեր խնդիրն այն է, որ պետական ապարատը հանրային շահով առաջնորդվի․ Միքայել Նահապետյան

lragir.am։ Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Գլխավոր դատախազն ԱԺ-ում նշել է, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք ձեր պահանջը կբավարարվի՞։ Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազը վարվել է այնպես, ինչպես պետք է վարվեր։ Դա դրական է, ողջունելի։ Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն որպես ինքավար մարմին իրեն կդրսևորվի որպես ՀՀ հատուկ քննչական ծառայություն, կապահովի օբյեկտիվ, համալիր, բազմակողմանի քննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական, քննչական գործողություններ կատարելով, գնահատական կտա փաստերին ըստ դրանց արժանահավատության, այլ չի առաջնորդվի մեկնաբանություններով, այդ թվում մեր մեկնաբանությաններով կամ ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարություններով։ Հույս ունեմ, որ տեղի կունենա փաստերի ստուգում, ոչ թե փաստերի հայեցողական գնահատում։ Սա նախադեպ կդառնա՞ բիզնեսի և քաղաքականության տարանջատման համար։ Իշխանությունը Գագիկ Ծառուկյանին համարում է սեփականատեր։ Եթե իրավապահ մարմիններն ընթացք տան, և պարզվի, որ նա նաև գործարար է, չի՞ ստացվի, որ իշխանությունն ինքն իր դեմ է գնալու։ Հանրային իշխանությունը բալանսավորված և բազմաճյուղ պետք է լինի, և այդ ճյուղերից մեկը իրավապահ մարմիններն են՝ գումարած դատական իշխանությունը։ Այդ բալանսավորման նպատակը իշխանությունը քաղաքական շարժառիթներից զերծ պահելն է։ Այսինքն, երբ քաղաքական գործիչն անում է հայտարարություններ, այդ համակարգի բալանսավորումը նրա համար է, որ հետո ամբողջ համակարգը չզբաղվի այդ հայտարարությունները վերահաստատելով։ Ինչ վերաբերում է նրան, որ այդպիսի զարգացումներ տեղի ունենան, և դա ապացուցվի, դա հիմք կհանդիսանա Հայաստանում քաղաքական և տնտեսական կյանքը նորովի կարգավորելու համար: Ես հատուկ ուզում եմ նշել, որ այստեղ խնդիրը Գագիկ Ծառուկյանի անձը չէ, այստեղ խնդիրը նրա սեփականությունը չէ, ավելին, մեր միակ մղումը նրա սեփականության համար լավագույն պաշտպանության երաշխիքների ապահովելն է, որպեսզի ինքը վերջապես կարիք չունենա պետական ապարատում գտնվելով՝ իր սեփականության համար պաշտպանության երաշխիքներ ապահովելու։ Մեր խնդիրը պետական ապարատի առողջացումն է այն առումով, որ որևէ գործարար չլինի այնտեղ, այդ թվում չլինի Գագիկ Ծառուկյանին մրցակից գործարար, որը կսկսի արդեն Ծառուկյանի բիզնես շահերը ոտնահարել։ Այսինքն՝ երբ մենք խոսում ենք խնդրի մասին, խոսում ենք բոլորի համար։ Մեր խնդիրը չէ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չլինի, մեր խնդիրն այն է, որ նաև նրա մրցակիցները չլինեն, նրա գործընկերները չլինեն, որ պետական ապարատը հանրային շահով առաջնորդվի։ Այսպիսի հնարավորություն կստեղծվի, եթե գործընթացը գնա այն տրամաբանությամբ, որը պատկերացնում և ակնկալում ենք մենք։ Ավելին՝ lragir.am-ում
08:07 - 03 մայիսի, 2019
ԱԱԾ  գործելաոճը կարող է ընկալվել քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ․ Քաղաքացու որոշում

ԱԱԾ գործելաոճը կարող է ընկալվել քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ․ Քաղաքացու որոշում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ  պետ Արթուր Վանեցյանի ներկայացուցչի կողմից  կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղարկված նամակի վերաբերյալ․ «Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։ Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։ ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես ինչպես քաղաքացու քաղաքական համոզմունքների, այնպես էլ կուսակցության միջոցով նրա այլ համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ, ինչն անընդունելի է մեզ համար։ Գրության հեղինակ, դրա մեջ որպես ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ հանդիսացող անձը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից։ Այս կապակցությամբ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հանրային-պետական ռեսուրսը օգտագործվում է մասնավոր անձի՝ Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար։ Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ։ Մեզ համար կարևոր են խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքները, որպես ժողովրդավարական հանրություն կառուցելու հիմնասյուներ։ Պետական որևէ ինստիտուտի կամ պաշտոնյայի նկարագրված տիպի միջամտությունը սահմանափակում և խոչընդոտում է քաղաքացու խոսքի ազատության իրավունքի իրացումը։ Ցանկանում ենք նաև այս ակնառու օրինակով հիշեցնել վտանգի մասին, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին օրենքով վերապահված իր լիազորություններից դուրս, «կեղծ լուրերին հետևելու և արձագանքելու» հանձնարարական տալը խոսքի ազատության սահմանափակման հարցում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»։  
07:02 - 02 մայիսի, 2019
Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Հույս ունեմ՝ վարչապետը կմտածի, թե ինչպես ստացվեց, որ հեղափոխությունից մեկ տարի անց «Բարգավաճ Հայաստան»-ի բիզնես գործունեությամբ զբաղվող պատգամավորները մեզ իր հայտարարությամբ են հակադարձում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով դիմում ներկայացրածները անտեսել են վարչապետի գնահատականը։ Նահապետյանը պատգամավորի հայտարարության վերաբերյալ ասաց․ «Իմ փորձառությունը ցույց է տալիս, որ երբ ինչ-որ հարցի արձագանքում են, նախ կարդում են՝ ինչ է գրված այնտեղ։ Սա պարզ պատասխանատվության հարց է։Ինչ վերաբերում է մեր դիմումին, այնտեղ մենք հստակ հայտարարություններ ենք վկայակոչել, որոնք հնչել են Գագիկ Ծառուկյանի շուրթերից, մասնավորապես․ «Ես իմ կառավարիչներին հանձնարարել եմ՝ 10 հզր դրամով իջեցնեն ցեմենտի գինը, որ թեկուզ թող շատ քիչ լինի, էժան լինի, բայց մենք քայլ կատարենք»։ Ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվողը ապրանքի գնի վրա ազդեցություն չի ունենում, դրանով շուկայում իր ներկայացվածության ծավալներին ու դիրքին ազդեցություն չի ունենում, և ընդհանրապես, ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվողը մասնավոր կազմակերպությանն ու նրա հավատարմագրային կառավարիչներին հանձնարարություններ չի տալիս»։ՔՈ ՍԴԿ-ի մամուլի խոսնակը նաև նշեց․ «Ուրախ կլինեմ՝ Գևորգ Պետրոսյանի շուրթերից լսելու պատասխանը, թե երբ Գագիկ Ծառուկյանն ասում է․ «Գնացել էի ներդրողների հետ հանդիպելու, գործերս թողել, եկել եմ Ազգային ժողով», մի կողմ թողնելով հարցը, թե որն է գործը, որ թողնում, գալիս են ԱԺ, ինձ հետաքրքիր է՝ էդ ներդրողներին ինքը հանդիպում էր որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ որպես բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ։ Այս հարցի պատասխանը շատ էական է, սրան թող պատասխանեն, հետո մնացածը կերևա»։ Միքայել Նահապետյանի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից ակնհայտ բխում է, որ միջամտություն ունի իր սեփականությունը հանդիսացող կազմակերպությունների կառավարմանը, նրանց գնային, աշխատավարձային քաղաքականությանն ու ժամկետներին։ «Ախր այդ ամեն ինչը հրապարակային է եղել։ Մարդը գնացել, Արարատում օր է պայմանավորվել՝ երբ են աշխատավարձ տալու, կառավարիչին օր է հանձնարարել ու ասել՝ եթե այդ օրը չկարողանաս, արի ես տամ, հետո դու ինձ կտաս։ Հավատարմագրային կառավարումն այս ձևով չի լինում և ձեռնարկատիրական գործունեությունը պոզով-պոչով չի լինում»,- ասաց նա։Անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի այն դիտարկմանը, թե դիմումատուներն անտեսել են վարչապետի գնահատականը, ըստ որի՝ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, և Հայաստանում օլիգարխներ չկան, Նահապետյանն ասաց․«Ես հույս ունեմ, որ երբ վարչապետը երեկոյան կծանոթանա մամուլի հրապարակումներին ու կհասնի այդ հայտարարությանը, մի պահ թերթը մի կողմ կդնի ու կմտածի՝ էդ ոնց ստացվեց, որ հեղափոխությունից մի տարի հետո ԲՀԿ պատգամավորները մեզ իր հայտարարությամբ են հակադարձում։ Եվ հույս ունեմ, որ այդ միտքը իր գլխին գալուց հետո, երբ մտքում պատասխանի այդ հարցին, մենք կշարունակենք հեղափոխական ճանապարհով գնալ, բեկում կունենանք, ինչպես եղավ ապրիլի 15-ին՝ այն հայտնի իրադարձության ժամանակ, երբ վարչապետն ինքն իրեն հարց տվեց, թե ինչն է սխալ անում, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս։ Հուսով եմ՝ վարչապետն այս հարցն իրեն կտա, թե ի՞նչու են «Բարգավաճ Հայաստան»-ի բիզնես գործունեությամբ զբաղվող պատգամավորները մեզ հակադարձում իր պատասխաններով»։ 
10:36 - 29 ապրիլի, 2019
Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան

Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Կենտրոնական Բանկն իր ներուժը հետևողականորեն օգտագործում ա ֆինանսական ոլորտի փոքր խաղացողներին շուկայից հանելու համար, իր վերահսկողության տիրույթում գտնվող խոշոր խաղացողները տարեկան 4% շահութաբերության պայմաններում (նախորդ տարի 13,1% էր) ապագա կենսաթոշակառուների միջոցները կարողանում են պակասեցնել։ Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ։ 2018-ին դուք տուժել եք։ Դեռ համակարգի ներդրման առաջին օրերից կասկած կար, որ կուտակվող միջոցները երբեք էլ հետ չենք ստանալու։ Էդ կասկածները գնալով խորանում են։ Իսկ ԿԲ-ը պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն փակում ա նրանց, ում փակելու համար ուժը բավարար ա գտնում»։    
07:33 - 21 մարտի, 2019
ՔՈ-ն՝ գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մասին

ՔՈ-ն՝ գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մասին

ՔՈ ՍԴԿ-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է «Երեկ՝ 13.03.2019թ․, «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։ Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ։ Ըստ էության, առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն։ Ոլորտի պատասխանատուների հրապարակային և կուլիսներում բերվող փաստարկը, թե առաջարկվող փոփոխություններով ռիսկային ոլորտում կայունության հարց է լուծվում, արժանահավատ չէ։ Ֆինանսական շուկայի մինչև 0,5% զբաղեցնող հատվածը չի՛ կարող այնպիսի ռիսկեր գեներացնել, որոնց լուծման միակ ձևն այն վերացնելը լինի։ Բացի դա, համոզված ենք, որ արտոնագրային վճարների բարձրացումը չի կարող որպես առաջացող ռիսկերի դեմ պայքարի արդյունավետ միջոց դիտարկվել։ Կարելի է արձանագրել, որ ֆինանսների ոլորտի պատասխանատուների համար սովորական գործելաոճ է դառնում, երբ, պատկերավոր ասված, գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոց է դիտարկվում գլխի հեռացումը։ Որպես արտոնագրային վճարների համատարած և համընդգրկուն բարձրացման այլընտրանք, առաջարկում ենք վարչարարության և վերահսկողության արդյունավետության բարձրացումը, արտոնագրային վճարների համար գոտիականության սահմանումը, ինչպես նաև կազմակերպությունների շրջանառության ծավալով պայմանավորված տարբերակված մոտեցումը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները առաջարկվել են առանց շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն հանրային քննարկման, որտեղ կարող էին վեր հանվել հնարավոր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ գործիքներ առաջարկվեին։ Մինչդեռ քաղաքացին պետք է լինի քաղաքականություն որոշողը, ոչ թե դրա սպառողը։ Մենք բարձր ենք գնահատում իրենց իրավունքների համար պայքարելու քաղաքացիների հաստատակամությունը, ինչպես նաև հարցին վերջնական ու քաղաքական լուծում տալու մղումը»։  
11:07 - 14 մարտի, 2019
Թող փողոց փակեն այնքան, մինչև «փողոց փակելով իշխանություն դառան» հիմար դիսկուրսը դուրս գա․ Սուրեն Սահակյան

Թող փողոց փակեն այնքան, մինչև «փողոց փակելով իշխանություն դառան» հիմար դիսկուրսը դուրս գա․ Սուրեն Սահակյան

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկեղծ ասած ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում շարունակվում են փողոցներ փակվել։ Տեսնում եմ, որ շատերը դեռ չեն հասկացել ու, մինչև սեփական փորձով չհամոզվեն, չեն էլ հասկանա, որ փողոց փակելով կառավարություն չեն դառնում։ Չեն հասկանա, որ ուժի աղբյուրը գիտակցված իրավունքն ա, ոչ թե զոռբայությունը։ Չեն հասկանա, որ անցած տարվա ապրիլ-մայիսի հաջողությունը ոչ թե Նիկոլի ֆենոմենալությունից ա, այլ մարդկանց իրավունքի մասին պատկերացումների արդյունք։ Չեն հասկանա, որ եթե գործողություններիդ տակ իրավական համոզիչ փաստարկներ չկան, ուզում ես հազար հոգով առավոտից դուրս արի, երեկոյան հոգնած ու արդյունքի չհասած խելոք տուն ես գնալու։ Ուզում ես տաս տարի ամեն հաց ուտելուց առաջ ու հետո փողոց փակի, եթե տակդ կեղտ կա, հարցը սխալ ա ձևակերպած կամ սխալ հարց ա ձևակերպած, ՄԻԱՑԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ կոչը չի աշխատելու։ Թող փակեն էնքան, մինչև "փողոց փակելով իշխանություն դառան" ծայրից ծայր հիմարություն հանդիսացող դիսկուրսը դուրս գա դրա կրողների միջից ու սկսենք էական բաների մասին խոսալ»։  
10:40 - 14 մարտի, 2019
Քաղաքացին պետք է լինի քաղաքականություն որոշողը․ ՔՈ

Քաղաքացին պետք է լինի քաղաքականություն որոշողը․ ՔՈ

Երեկ` 13.03.2019թ․ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։ Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ։ Ըստ էության, առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն։ Ոլորտի պատասխանատուների հրապարակային և կուլիսներում բերվող փաստարկը, թե առաջարկվող փոփոխություններով ռիսկային ոլորտում կայունության հարց է լուծվում, արժանահավատ չէ։ Ֆինանսական շուկայի մինչև 0,5% զբաղեցնող հատվածը չի՛ կարող այնպիսի ռիսկեր գեներացնել, որոնց լուծման միակ ձևն այն վերացնելը լինի։ Բացի դա, համոզված ենք, որ արտոնագրային վճարների բարձրացումը չի կարող որպես առաջացող ռիսկերի դեմ պայքարի արդյունավետ միջոց դիտարկվել։ Կարելի է արձանագրել, որ ֆինանսների ոլորտի պատասխանատուների համար սովորական գործելաոճ է դառնում, երբ, պատկերավոր ասված, գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոց է դիտարկվում գլխի հեռացումը։ Որպես արտոնագրային վճարների համատարած և համընդգրկուն բարձրացման այլընտրանք, առաջարկում ենք վարչարարության և վերահսկողության արդյունավետության բարձրացումը, արտոնագրային վճարների համար գոտիականության սահմանումը, ինչպես նաև կազմակերպությունների շրջանառության ծավալով պայմանավորված տարբերակված մոտեցումը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները առաջարկվել են առանց շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն հանրային քննարկման, որտեղ կարող էին վեր հանվել հնարավոր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ գործիքներ առաջարկվեին։ Ի վերջո, քաղաքացին պետք է լինի քաղաքականություն որոշողը, ոչ թե դրա սպառողը։ Մենք բարձր ենք գնահատում իրենց իրավունքների համար պայքարելու քաղաքացիների հաստատակամությունը, ինչպես նաև հարցին վերջնական ու քաղաքական լուծում տալու մղումը։ Քաղաքացու որոշում ՍԴԿ
08:00 - 14 մարտի, 2019
ՔՈ կուսակցության թեկնածուի վրա հարձակվողները չպատժվեցին

ՔՈ կուսակցության թեկնածուի վրա հարձակվողները չպատժվեցին

2018 թվականի դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել էր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձիք հորդորել էին հեռանալ տարածքից, նկարելու ընթացքում խփել հեռախոսին, խլել այն։ Տարածքում եղել էր նաև ոստիկան, որը չէր միջամտել։ Տեսանյութում Մարիամ Չախոյանը ներկայացնում է դեպքի մանրամասները։ Ներկայացնում ենք նաև Մարիամ Չախոյանի մանրամասն անդրադարձը ՀՔԾ թերացումների վերաբերյալ․ 1․ Վկաների ցուցմունքների արժանահավատությունը քննության չի ենթարկվել․ 2. Թվով 3 տեսագրությունից միայն երկուսի մասին է խոսվում որոշման մեջ 3․ Ֆեյսբուքյան հրապարակումների սքրինշոթերի անտեսումը 4․ Ոստիկանության ներկա գտնվելը տարածքում 5․ Այլ կարևոր ապացույցներ Ուշագրավ է, որ մեր կողմից փաստերի շարադրումը արժանահավատ չի համարվում, քանի որ մենք «հանդիսանում ենք գործով շահագրգիռ անձ», բայց այ, Գնթունիքի աշխատակիցներից երկուսինը և ենթադրյալ այցելուի խիստ կասկածելի ցուցմունքը քննվել է։ Փաստորեն, առկա մի շարք ապացույցներից որոշման հիմքում են դրվել երկու խումբ ապացույցներ՝ վերոհիշյալ վկաների ցուցմունքները, որոնք բնականաբար հօգուտ Հայկ Կիրակոսյանի են, և երկու տեսագրությունները, որոնցից մեկը թերի որակմամբ։ Մեր կողմից տրամադրված քարոզչաթերթիկները, կուսակցությունից Գոռ Հակոբյանի ցուցմունքը, որով վերջինս հաստատում է, որ այո, Մարիամն ու Ռոբերտը մեկնել էին Ապարան քարոզարշավի, ընդհանապես կարևոր չեն համարվել։ Ի դեպ, թերթիկներից մեկի վար իմ նախընտրական ծրագիրն էր, իմ լուսանկարով ․․․ Գործի մեջ չեն ներառվել սկրինշոթերը։ Հաշվի չի առնվել նաև Գնթունիքի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ընդունելությունը։ ԻՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ Էն ինչ ունենք մենք այս որոշմամբ․սա խայտառակ, իրավապահ համակարգը խիստ վարկաբեկող թերի որոշում է մի մարմնի կողմից, որին դժվարանում ես անկախ կոչել, որին շարունակում է դուր գալ իր՝ պալատական խեղկատակի դերը։ ՀՔԾ-ն շարունակում է մնալ քաղաքականապես կախյալ մարմին։ Սա ոչ իմ անձնական խնդիրն է, ոչ էլ նույնիսկ կուսակցության, այլ մեր պետության համար խիստ կարևոր ժողովրդավարական սկզբունքի հաստատման խնդիրը։ Հայկ Կիրակոսյանին և նրա համախոհներին ոչ թե սաստեց, այլ մի բան էլ գլուխը շոյեցին՝ ասելով՝ ապրեք, գնացեք էս անգամ գլուխները կջարդեք, մենք միևնույն է ձեզ պաշտպանելու ենք մեզ հավատարիմ լինելու համար։ Սրանով իշխանությունները կանաչ լույս են վառում հետագայում իշխանության շահերը սպասարկող ցանկացած մեկի համար, ով այդ շահերը պաշտպանելիս կփորձի դիմել բռնի գործողությունների։   Մանրամասները՝ epress.am-ում  
06:15 - 14 մարտի, 2019