Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթ |armenpress.am|

Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթ |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով:  Բադասյանը ընդգծեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները պարզ հերքվեցին, որոնց մասին անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չմնաց: «Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որպեսզի բուհերի ուսանողները անպայման  հետևեն դատավարությանը և հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողներն, այն է, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն բարձր դատարանում, չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը: Բադասյանը նաև անդրադարձավ այն հայտարարությանը, որ երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, և չի կարելի թույլ տալ, որպեսզի բոլոր որոշումները կայացվեն մեկ ուժի կողմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը  շեշտեց, որ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: «Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և Հայաստանի Հանրապետությունն ունի ժողովրդավարական ապագա» ,- եզրափակեց Բադասյանը:
15:35 - 14 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը
 |1lurer.am|

ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Դատավոր Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը: Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Եվս երկու միջնորդություն, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանին և Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, կարճվել է:      
18:47 - 08 հուլիսի, 2021
Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից բաղկացած դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա հանրային բարձր վստահություն դատական համակարգի նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։ «ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես, երկու դեպք է գրանցվել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ։ Եվ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք վերջնական մեր նպատակին»,- նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ  դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն: «Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի։ Կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչները պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից։ Այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը համակարգ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
13:58 - 08 հուլիսի, 2021
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Այսօր առավոտյան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ազդարարեց Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է, որ հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։ «Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ, որոնցից երեքին այս պահին կուզենայի անդրադառնալ։ Ինչո՞ւ է ավտոմեքենայի վրա տրանսլիտով գրված POLICE/PATROL։ Խնդրում եմ դիտել առաջին նկարը, որում հայերենով գրված է «Պարեկային ծառայություն» բառակապակցությունը։ Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Օտարերկրացի մեր հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիք ու, Patrol կամ Police գրվածքը տեսնելով, ավելի արագ դիմեն օգնության։ Ինչո՞ւ էր քաղաքի որոշ հատվածներում այսօր խցանում։ Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար։ Ինչո՞ւ է ընտրվել հենց այս լոգոն։ Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը։
17:58 - 07 հուլիսի, 2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում, որով ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հարցում։ Դեսպան Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հատկապես հակոկոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
15:00 - 07 հուլիսի, 2021
Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը․ «2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։ Ռազմավարությամբ նախանշվեցին մի քանի կարևոր ուղղություներով փոփոխություններ՝ արտաքին ծառայության վերափոխում՝ նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ, Ոստիկանության զորքերի բարեփոխումներ, Ներքին գործերի նախարարության ձևավորում, հանրային ծառայությունների մատուցումը ոստիկանությունից նախարարությանը փոխանցում, Քրեական ու համայնքային ոստիկանության փոփոխություններ։ Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարևարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։ Համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը հայտնեցին միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ընթացքում ցուցաբերեցին ավելի քան 5մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառեցին առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։ 2020 թվականի դժվարությունները՝ համավարկը, պատերազմը, ավելի ամրապնդեցին հանրությանը ծառայող, դժվարին իրավիճակում մարդկանց օգնության հասնող, պրոֆեսիոնալ ու վստահելի արտաքին ծառայություն ձևավորելու մեր հավատն ու կամքը։ Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Բարեփոխումները շարունակվում են»։ 
10:08 - 07 հուլիսի, 2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանության աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և համոզիչ հաղթանակ արձանագրելու համար։ Դեսպան Իմանբաևը Ռուստամ Բադասյանին փոխանցել է նաև Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևի ջերմ ողջույններն ու հայտնել նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։
15:04 - 02 հուլիսի, 2021
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունումը բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի վկայությունն է. Բադասյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունումը բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի վկայությունն է. Բադասյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:    «Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։   Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման ծրագիր։   Սահմանում ենք իրավունքի չարաշահման արգելք։ Ներկայումս մեր հանրությունը մեծ դժգոհությամբ հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննություն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրավունքի չարաշահում են իրականացնում։ Սա կարգելվի․ նման դեպքերում կկիրառվի սանկցիա։   Ներդնում ենք պահեստային դատավորի գաղափարը։ Գիտենք, որ ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում նորը ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։   Նախագծով նաև մի շարք սկզբունքային նորամուծություններ ենք անում․   Հնարավորինս ընդլայնում ենք խափանման միջոցների շրջանակը․ նախատեսում ենք խափանման միջոցի այնպիսի նոր տեսակներ, ինչպես, օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն (էլեկտրոնային բրասլետների գնումն արդեն նախատեսված է)։   Ներդնում ենք համագործակցության վարույթի ինստիտուտը․ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։   Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը։   Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, իհարկե, Արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին:   Հատկապես խորին շնորհակալությունս աշխատանքային խմբի ղեկավար պարոն Հրայր Ղուկասյանին կատարված մեծածավալ աշխատանքի համար»,- գրել է Բադասյանը: 
18:01 - 30 հունիսի, 2021
Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել ու շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում Ռուստամ Բադասյանի մասնակցությունը այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին։ Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանն ու Ճապոնիան պետք է ավելի սերտացնեն հարաբերությունները, քանի որ ինքը տեսնում է դրա ներուժը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում և, չնայած կառուցվածքային ու համակարգային տարբերություններին՝ նաև դատաիրավական ոլորտում։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլար հումանիտար օգնության համար և անդրադարձել Կոնգրեսի մասնակցության արդյունքներին ու ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկած համագործակցության լայն օրակարգին, մասնավորապես՝ պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում Ճապոնիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությանը։ Հանդիպման ավարտին կողմերն անձնական ներդրման պատրաստակամություն են հայտնել՝ ի շահ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների զարգացման։    
12:54 - 30 հունիսի, 2021
Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը. Բադասյան

Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը. Բադասյան

Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:   Նա մասնավորապես գրել է.   «Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը):   Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ մի շարք դրույթների սահմանադրականության ստուգման պահանջով:   Շուրջ չորս ամիս անց ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:   Ցավում եմ, որ չորս ամիս հետաձգվեց այս կարևոր նախագծի կյանքի կոչումը, որն ակնհայտորեն որևէ խնդիր չուներ Սահմանադրության հետ, և ակնհայտ է նաև, որ ՍԴ դիմելու համար պայքարող որոշ «անկախ իրավաբաններ» ընդամենը շահագրգռված չեն դատաիրավական բարեփոխումներով:   Դատաիրավական բարեփոխումները կյանքի են կոչվելու․ շուտով կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ, այս գործերով կբարձրանա հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ:    Բարեփոխումները շարունակելու են կյանքի կոչվել»:  
19:10 - 17 հունիսի, 2021
Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, թե որոնք են ընտրական հանցագործությունները՝ ըստ գործող քրեական օրենսգրքի

Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, թե որոնք են ընտրական հանցագործությունները՝ ըստ գործող քրեական օրենսգրքի

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, հաշվի առնելով տարընկալումները, թե ընտրական որ հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով, ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանել է, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից: Նախարարի պաշտոնակատարը «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է, որ գործող Օրենսգրքով, ի թիվս այլնի, նախատեսված են հետևյալ ընտրական հանցագործությունները. Ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։ Այս առումով կարևոր է նշել նաև, որ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն (154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր). Ընտրակաշառքի միջնորդությունը։ Այս արարքը դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված). Նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Այս դեպքում հանցագործություն է համարվում, օրինակ, թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ համապատասխան ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը: Հանցագործություն է համարվում նաև ցանկացած անձի կողմից բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը (154.2-րդ հոդվածի 5-րդ մաս). Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը (149.1-րդ հոդված): Ընտրողին հարկադրելը, որպեսզի վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի կամ հրաժարվի մասնակցել ընտրություններին կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկի (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս). Քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով, օրինակ՝ անձին հարկադրելով դուրս հանել մեկ կամ մի քանի քվեաթերթիկներ, կամ լուսանկարահանման միջոցով կամ տեսաձայնագրմամբ հաստատել որևէ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու փաստը։ Նմանապես, հանցանք է համարվում նաև ընտրողի կողմից երրորդ անձանց համար տեսանելի եղանակով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը (154-րդ հոդված). Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված). Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը։ Այս արարքը կարող է կատարվել ընտրողների ցուցակում գրանցվելու կամ քվեարկությանը մասնակցելու նպատակով կեղծ տվյալներ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով կամ որևէ այլ եղանակով (153-րդ հոդված). Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, որը կարող է կատարվել ձայները ակնհայտ սխալ հաշվելով, կամ ընտրությունների արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելով, ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելով, մուտքագրված տվյալները փոփոխելով, ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելով, ինչպես նաև որևէ այլ եղանակով։ Ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կարող է դրսևորվել, օրինակ, մեկ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը մեկ ուրիշ թեկնածուի օգտին հաշվելով, որոշ քվեաթերթիկներ թաքցնելով, անվավեր քվեաթերթիկներն այս կամ այն թեկնածուի օգտին հաշվելով և այլն (150-րդ հոդված):
15:22 - 12 հունիսի, 2021