Բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի իրականացմանը. Բադասյան
10:53 - 05 հուլիսի, 2021

Բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի իրականացմանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության ընդունման օրը:

«Սկզբում 2018 թվականի դեկտեմբերին, հետո՝ 2021 թվականի հունիսին, բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի՝ հոդված 2-ի իրականացմանը, ու ազատ ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, և կեցցենք մենք, որ ազատ ընտրությունների միջոցով ապահովելու ենք նաև Սահմանադրության մյուս հոդվածների իրագործումը:

Շնորհավոր Սահմանադրության օր»,- գրել է Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել