Ստանիսլավ Զաս

Գեներալ-մայոր Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը Ուկրաինայում ծնված բելառուս քաղաքական գործիչ է, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարն է, իսկ նախկինում եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի  քարտուղարը:

1981 թվականին ավարտել է Սուվորովի անվան Մինսկի ռազմական ուսումնարանը: 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: 1996 թվականին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիան, իսկ 2005 թվականին կրկին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում մոտոհրաձգային դասակի հրամանատարի, այնուհետեւ առանձին հետախուզական դասակի հրամանատարի, մոտոհրաձգային վաշտի հրամանատարի, պարետային վաշտի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոններում: Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի կազմում եղել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական շինարարության վարչության բաժնի պետ, նաեւ զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի:

2008 թվականի օգոստոսի 29-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով նշանավել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:

2015 թվականի հուլիսի 1-ից երկրի նախագահի հրամանով կատարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները: 2015 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Այս պաշտոնից ազատվել է 2020 թվականի հունվարի 3-ին:

2016 թվականին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2018 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դրվեց Ստանիսլավ Զասի թեքնածությունը: 2020 թվականի հունվարի 1-ին Զասը 3 տարի ժամկետով նշանակվեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:

Փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

Փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ամանորյա ուղերձով դիմել է գործընկերներին: «Մոտենում է Նոր տարին, որի հետ բոլորս կապում են լավագույնը: Անցնող 2020-ը լուրջ փորձություն էր բոլորիս համար՝ փոխելով շատերի կյանքի սովորական ռիթմը և առաջնահերթություն դարձնելով համավարակից մարդկության պաշտպանությունը: Պետության և քաղաքացիական հասարակության ամրության լրացուցիչ փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը:   Նման պայմաններում հատկապես հստակ գիտակցում ենք ժամանակակից աշխարհի խոցելիությունն ու փխրունությունը, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը մեր հայրենիքի անվտանգության և բարեկեցության համար: Այս դժվար ժամանակաշրջանում մեր երկրները դաշնակցային համերաշխություն և փոխօգնություն ցուցաբերեցին դժվարին, երբեմն ողբերգական իրավիճակներում: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվերապահ կարևորությունն ու նշանակությունը և ցույց է տալիս մեր պետությունների բարեկամությունը: 2020-ին ՀԱՊԿ-ն ընդունել է մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ ռազմական ոլորտում հավաքական անվտանգության համակարգի զարգացման, քաղաքական համագործակցության և մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու վերաբերյալ: Ամրապնդվել է համագործակցությունն ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: Ուժեղացվել է ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչը: Գալիք 2021-ին մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու պաշտպանել ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը, խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև ընդլայնելու համագործակցությունն արտաքին գործընկերների հետ: Համոզված եմ, որ միասին կկարողանանք հաղթահարել ցանկացած մարտահրավեր և եվրասիական տարածքում ապահովել կոլեկտիվ անվտանգությունը: Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, վստահություն սեփական ուժերին և նոր ձեռքբերումներ: Շնորհավոր Նոր տարի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
17:49 - 31 դեկտեմբերի, 2020
ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|

ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությունը դադարեցնելուն: ՀԱՊԿ - ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը: «Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է : Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - նշել է Զասը :
17:58 - 11 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն արտահայտեց միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը: Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:
12:03 - 16 հոկտեմբերի, 2020
ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը |armenpress.am|

ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ունեն այդ մանդատը»,- ասել է Զասը: Նա նշել է, որ այլ երկրների ներգրավումն այս հակամարտությունում ՀԱՊԿ-ն համարում է հակաարդյունավետ: «Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է Ստանիսլավ Զասը:
21:30 - 10 հոկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում: Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով: Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է . «Հարգելի Նիկոլ Վովայի, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով: Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի: Այդ հատկանիշների շնորհիվ Դուք վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։ Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի: Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:
17:39 - 01 հունիսի, 2020
ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով |news.am|

ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, օրակարգում ներառված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ինչպես նաեւ ՀԱՊԿ գործընկերոջ եւ դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը եւ պատմության կեղծման դեմ պայքարը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս: «Այն նոր իրողությունները, որոնք այժմ զարգանում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համավարակի ազդեցության տակ, կքննարկվեն ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զասը: Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակը շատ լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար: Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ: «Մենք կարծիքներ փոխանակեցինք կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությունում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Պայմանավորվեցինք նաեւ շարունակել խորհրդակցությունները՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կոլեկտիվ արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը: «Իհարկե, համավարակը նոր սպառնալիք է, սակայն ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքներին: Գործող կարգավորող իրավական շրջանակներում եւ առկա համակարգում կան հնարավորություններ համավարակին արձագանքելու համար»,- եզրափակել է Զասը:
15:01 - 15 մայիսի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: -Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանում երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։ Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության դեմ:   - Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։   Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին:   Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին:
14:50 - 01 ապրիլի, 2020
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել.  «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»:  Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի:
19:11 - 28 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը

Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։  Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։
18:09 - 28 փետրվարի, 2020