ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|
17:58 - 11 նոյեմբերի, 2020

ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո:

Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությունը դադարեցնելուն: ՀԱՊԿ - ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը:

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է : Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - նշել է Զասը :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել