Ալեքսանդր Լուկաշենկո

Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան |1lurer.am|

Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:  «Բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա: Այստեղ որևէ մեկնաբանելու առիթ չեմ տեսնում: Բազմաթիվ մեկնաբանություններ տարբեր ժամանակներում եղել են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:  Արշակյանն ավելացրեց, որ միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չեն ընթանում:  Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»:
15:03 - 08 փետրվարի, 2022
Այդ որակումները իսկապես դատապարտելի են․ Վաղարշակ Հակոբյանը անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարություններին

Այդ որակումները իսկապես դատապարտելի են․ Վաղարշակ Հակոբյանը անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարություններին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում, անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին․ «Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե ում է պետք Հայաստանը և այլն։ Ես ուզում եմ նշել, որ այդ որակումները իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, և ես ուզում եմ հիշեցնել, թե  վերջերս ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը․ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան»։
10:58 - 08 փետրվարի, 2022
Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, որը «տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ». Լուկաշենկո |panarmenian.net|

Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, որը «տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ». Լուկաշենկո |panarmenian.net|

panarmenian.net: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։ «Մենք դա արդեն տեսնում ենք։ Բելառուսն արդեն իսկ այդ անվտանգության ընդհանուր տարածքում է, Ղազախստանի համար լավ դաս եղավ։ Եթե խոսում ենք 15 տարվա կտրվածքով, ապա Ուկրաինան էլ կարող է ապագայում միանալ Միութենական պետությանը, եթե սխալներ չգործենք․․․ Դե մյուսներն էլ, պարագծով․․․ Դե Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան․․․Ադրբեջանը դուրս է այս շարքից, քանի որ այնտեղ էլ ենք շատ սխալներ թույլ տվել։ Իհարկե, Թուրքիան է շատ սատարում Ադրբեջանին։ Թուրքիայով են անցնում գազը, նավթը․․․ Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը ևս, ելնելով տնտեսական անհրաժեշտությունից, կարծում եմ, կմիանան»,- ասել է Լուկաշենկոն։ Խոսելով ռուս-բելառուսական հարաբերությունների մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ երկու երկրի ապագա սերտ միավորումը անպայման պետք է լինի ինքնիշխան, բայց «ոչ անկախ» պետությունների միավորում։ Այսինքն ՝ պահպանելով դրոշը, զինանշանը, հիմնը, բայց, գուցե, ընդհանուր արժույթով։ Լուկաշենկոն նաև ասել է, որ Բելառուսը չի կարող անկախ լինել Ռուսաստանից, քանի որ կախված է վերջինիս էներգառեսուրսներից ու շուկայից։
18:30 - 07 փետրվարի, 2022
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
 |1lurer.am|

Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների հարցով հանրաքվեն նախատեսված է 2022 թ. փետրվարին՝ հայտնել է БЕЛТА գործակալությունը։ Լուկաշենկոն հստակեցրել է, որ հանրաքվեն կանցկացվի փետրվարի երկրորդ կեսին: Բելառուսի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել երկրի հիմնական օրենքի հոդվածների գրեթե կեսում։ Փոփոխություններով նախատեսվում է կառավարման նախագահական ձևի պահպանումը, միաժամանակ հստակեցվում են պետության ղեկավարի, խորհրդարանի և կառավարության գործառույթներն ու լիազորությունները։ Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել կառավարության լիազորությունները և որոշումների կայացման հարցում նրա ինքնուրույնությունը։ Նախատեսվում է նաև Համաբելառուսական ազգային ժողովը, որն ի սկզբանե ստեղծվել է որպես ժողովրդի իշխանության հատուկ ձև, դարձնել սահմանադրական մարմին և այն օժտել լրացուցիչ գործառույթներով։
19:55 - 18 հունվարի, 2022
Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում. Լուկաշենկոն իրավիճակը «տագնապալի» է որակել |tert.am|

Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում. Լուկաշենկոն իրավիճակը «տագնապալի» է որակել |tert.am|

tert.am: Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում։ Այս մասին այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լսելով Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ օպերատիվ զորավարժությունների հայեցակարգի մասին զեկույցը, տեղեկանում ենք ԲԵԼՏԱ-ից։Բելառուսի նախագահն ասել է, որ իրավիճակը երկրի հարավային սահմաններում տագնապալի է։«Ուկրաինան շարունակում է համալրել իր ուժերը՝ կենտրոնացնելով «արմատական ազգայնականներից» կազմված ազգային գվարդիայի ստորաբաժանումները: Սա նույնիսկ ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ի զինվորականները: Եվ այս ամենը մեր երկրի պետական սահմանին մոտ է։ Կրկին միգրանտների դեմ կռվելու քողի տակ։ Նրանք չեն գնում այնտեղ և չեն պատրաստվում գնալ Ուկրաինա, մենք դա շատ լավ հասկանում ենք։ Մարդիկ փախչում են Ուկրաինայից, իսկ նրանք «կպաշտպանվեն Բելառուսից եկած միգրանտներից»»,- հեգնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։Ուկրաինայում «Պոլեսյե» հատուկ գործողություն է իրականացվում Բելառուսի սահմանների մոտ, սահմանային գոտի է դուրս բերվել մինչև 10 000 զինվորական։
13:18 - 17 հունվարի, 2022
Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը |armenpress.am|

Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ: «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն: Նա կարծիք է հայտնել, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ՝ նշելով, որ այդ խմբերը ավելի վաղ պատրաստվել են տարբեր թեժ կետերում:
13:18 - 15 հունվարի, 2022
Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգին, երկկողմ հարաբերություններին և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։ «Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան, որպեսզի Ղազախստանի ժողովուրդը ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները», ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ 
17:33 - 07 հունվարի, 2022
«Միութենական պետության» ձևաչափի խորացման գործում էական առաջընթաց է գրանցվել. Պուտին |1lurer.am|

«Միութենական պետության» ձևաչափի խորացման գործում էական առաջընթաց է գրանցվել. Պուտին |1lurer.am|

1lurer.am։ «Միութենական պետության» ձևաչափում համագործակցության խորացման հիմնական ուղղություններով դիրքորոշումների համաձայնեցման գործում 2021 թ. կողմերը էական առաջընթաց են գրանցել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: ««Միութենական պետության» զարգացման 28 ծրագրերն ընդունվել են, ընդ որում՝ դրանք առանցքային հարցեր են: Դա առաջին հերթին ֆինանսական ոլորտն է, հարկային, մաքսային, ֆիսկալ օրենսդրությունը»,- ասել է ՌԴ նախագահը: Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել պատժամիջոցների պայմաններում աջակցություն ցուցաբերելու համար: Նա առաջարկել է շարունակել և ավելի խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև Բելառուսի տարածքում զորավարժություններ անցկացնել: Ռուսաստանի նախագահն ընդունել է առաջարկը՝ նշելով, որ դրանք կանցկացվեն 2022 թ. սկզբին: Պուտինն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է անցել: Լուկաշենկոն ևս դրական է գնահատել հանդիպումը՝ հավելելով, որ հումանիտար ոլորտում հաջողվել է համաձայնեցնել մի շարք սկզբունքային հարցեր:
11:53 - 30 դեկտեմբերի, 2021
Էրդողանի ցանկացած խնդրանք Բելառուսն անվերապահորեն իրականացնում է․ Ալեքսանդր Լուկաշենկո |hetq.am|

Էրդողանի ցանկացած խնդրանք Բելառուսն անվերապահորեն իրականացնում է․ Ալեքսանդր Լուկաշենկո |hetq.am|

hetq.am: Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Այդ մասին թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է БелТА-ն։ Լուկաշենկոյի խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունն զարգանում է մի քանի ուղղություններով, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում։ «Մենք մոտեցել ենք մեկ միլիարդ դոլար առևտրաշրջանառության։ 2020 թվականին եղել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Հիմա 2020 թվականի հետ համեմատած առևտրաշրջանառությունն ունի շատ լուրջ աճ»,- նշել է Լուկաշենկոն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ապա, ըստ Բելառուսի նախագահի, Բելառուսի ու Թուրքիայի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են։ «Միջազգային կազմակերպություններում խնդիրներ չկան։ Մենք աջակցում ենք միմյանց։ Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Արտաքին գործերի նախարարությունը, դրա ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն միջազգային բոլոր հարթակներում աջակցում են Բելառուսին։ Այդպես էլ մենք ենք աջակցում Թուրքիային։ Մեզ համար շատ կարևոր են թուրքական պետության և թուրքական ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները»,- նշել է Բելառուսի նախագահը։  Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ ինքը անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։ «Ռեջեփ Էրդողանի ցանկացած խնդրանք, անվերապահորեն, եթե դա հնարավոր է, Բելառուսն իրականացնում է։ Նույնն էլ մենք տեսնում ենք Թուրքիայի պարագայում։ Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ղեկավարությանն այն սկզբունքային դիրքորոշման, այն պարկեշտ դիրքորոշման համար, որը նա ցուցաբերում է մեր՝ Բելառուսի նկատմամբ»,- ընդգծել է Լուկաշենկոն։ 
19:21 - 13 դեկտեմբերի, 2021
Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը սահմաններին միգրացիոն ճգնաժամի ֆոնին մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի վերաբերմունքը Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցներին մնում է անփոփոխ։ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները քննադատել են Մինսկին։ Նրանք Բելառուսի ղեկավարությանը մեղադրում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ և պահանջում «դադարեցնել մարդկանց շահագործման ագրեսիվ արշավը»։ Նախարարները հայտարարության մեջ նշել են, որ Լուկաշենկոյի կառավարությունն այսպիսով փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից։ Պաշտոնական Մինսկը միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում է արևմտյան երկրներին։  
11:42 - 19 նոյեմբերի, 2021