ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահի հայտարարությանը՝ Հայաստանի վերաբերյալ
12:54 - 08 փետրվարի, 2022

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահի հայտարարությանը՝ Հայաստանի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահի հայտարարությանը՝ Հայաստանի վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին ներկայացնում ենք ստորև․

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը․ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել