#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Երեխաներին տրամադրվող ամբողջ դեղորայքը պետք է պետպատվերով լինի․ Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

Երեխաներին տրամադրվող ամբողջ դեղորայքը պետք է պետպատվերով լինի․ Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

hetq.am: Տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների համար նախատեսված դեղորայքը պետք է ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակներում։ Այսպիսի համոզմունք հայտնեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում նախընտրական հանդիպման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ պետպատվերի շրջանակում տրամադվող դեղորայքի ցանկը սահմանափակ է և կարիք կա այն ընդլայնելու։ Քոչարյանը զարմանք հայտնեց՝ լսելով, որ պետությունն իր վրա ամբողջությամբ չի վերցրել հիվանդություն ունեցող երեխաներին դեղորայքով ապահովելու հարցը։ Երկրորդ նախագահը շեշտեց, որ դա առաջնային լուծման հարց է, և խոստացավ իշխանության գալու դեպքում անպայման լուծել այդ հարցը, հատկապես եթե խոսքը անապահով ընտանիքների մասին է։  Շարունակությունը՝ hetq.am-ում։
14:06 - 12 հունիսի, 2021
Ծովագյուղում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սևանա լճի հետ կապված ծրագրերը |armenpress.am|

Ծովագյուղում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սևանա լճի հետ կապված ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ծովագյուղում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց բնապահպանական ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարիների ընթացքում կարողացել են համակարգ ստեղծել Սևանա լճի ձկնորսությունն արդյունավետ կազմակերպելու համար՝ կարևորելով նաև ձկան պաշարների վերարտադրությունը: «Այդ ուղղությամբ ինչ արվում է, արվում է ձեզ համար: Մենք բոլորս իրար հետ պետք է կարողանանք հոգ տանել, որպեսզի ձկան պաշարները վերարտադրվեն: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում պարտաճանաչ վճարել հարկերն ու տուրքերը, որովհետև դրանք դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, դառնալու են ձկան պաշարների վերականգնում, Սևանի մաքրման աշխատանքներ, սահմանների պաշտպանություն, բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում հպատակ լինելու փոխարեն, անձը լինի քաղաքացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հնարավոր չէ Սևանից միայն վերցնել, այն պետք է լինի բոլորի մտահոգության առարկան: Սևանի մաքրումն այնպես պետք է իրականացվի, որ լճի էկոհամակարգը չվնասվի: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Սևան ազգային պարկ»-ը տեխնիկա է ձեռք բերել, որպեսզի այդ մաքրման աշխատանքներն իրականացնի:  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց անասնաբուծության ոլորտում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանում զրո տոկոսով վարկ չի եղել, իսկ այսօր գյուղացիների համար ապահովվում է զրոյից մինչև 5 տոկոսով վարկ մինչև 15 մլն դրամի չափով: «Մենք գյուղացիներին կոչ ենք անում գալ դասընթացներին մասնակցել, համապատասխան սերտիֆիկատ ստանալ: Այնուհետև 15 մլն դրամի չափով հիմնականում անտոկոս վարկ ստանալ «խելացի» անասնագոմ կառուցելու համար, որից հետո որոշակի տոկոսով գումարը վերադարձնում ենք շահառուին: Մենք սա անում ենք, որ աշխատանքով բարեկեցություն ստեղծելուն նպաստենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
13:57 - 12 հունիսի, 2021
Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Երեկ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ՀՀ ԶՈՒ ինչպիսի հայեցակարգ է ներկայացնելու ԲՀԿ-ն։ «Շատ հստակ և պարզ ներկայացված է մեր ծրագրի մեջ, որ ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ձեզ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլ որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը»,-պատասխանեց Արման Աբովյանը։ Արձագանքելով Աբովյանին՝ Արամ Ղլեչյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը 2020 թ․-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ «Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից»։ Քննարկմանը միացավ նաև Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը ի զորու չէ ոչինչ անել։ «Այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն»։ Ներսես Զեյնալվանդյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ «Կներեք հազար անգամ, ինձ մոտ տպավորություն է, կարծես պանթուրանական կամ պանօսամանական պրոյեկտի ինչ-որ բացատրություն է գնում։ Ժողովուրդ, ի՞նչ եք խոսում։ Կներեք, խոսում եք ԱՄՆ-ի մասին, Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղարը, խմբ․) երկու օր առաջ հանում է զենքի և զինամթերքի վաճառքի արգելքը դեպի Ադրբեջան, ՄԻԵԴ-ը՝ Եվրոպան, մերժեց հայ գերիների վերադարձի հարցը։ Բա դա ինչու՞ չեք խոսում, դե խոսեք։ Ինչքան պանթուրանական, պանօսամանական բան կա, ասեցիք»։ Այնուհետև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը հարց ուղղեց Արման Աբովյանին։ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ Շոյգուն, հայտարարում է, որ Արցախում Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա իրականացրեցինք, որ Ստեփանակերտում այսօր մզկիթ են սարքում։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, եթե կարծում եք, որ պանթուրանական ինչ-որ բաներ են տեղի ունենում»։ Արձագանքելով ԱԺԲ ներկայացուցչին՝ Արման Աբովյանն ասաց, որ ստիպված է լինելու թրեյնինգ կարդալ։ «Շոյգուն ոչ թե ասել է՝ հիանալի օպերացիա ենք անցկացնում, այլ ասել է, որ մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ դիտարկման օպերացիա է իրականացվում։ Երբ խոսքը գնում է մզկիթի մասին, մի խեղաթյուրեք, կառուցվում է սուննական մզկիթ այն ռուս խաղաղապահների համար, ովքեր դավանում են իսլամ»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանն էլ բանավեճի մասնակիցներին առաջարկեց խոսել ոչ թե համաթուրքականության, այլ համահայկականության մասին։ «Իհարկե, շատ դյուրին է բոլոր մեղքերը բարդել Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի վրա, բայց ես կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններում շատ ավելի կարևոր է՝ մենք հասկանանք, թե ինչպիսի բանակ ենք ստեղծում, ինչպիսի պայմանագրային հարաբերություններ ենք հաստատել»։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն էլ առաջարկեց իրավիճակի մասին խոսել փաստերով։ «Նախ սկսենք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը, ովքեր համարվում են մեր ռազմավարական դաշնակից, շնորհավորում են Ադրբեջանին իր հաղթանակի կապակցությամբ։ Բացի դա՝ արցախյան պատերազմի ժամանակ ներկայացնում էին, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի միայն Հայաստանի սահմանային խնդիրներին, բայց վերջին շրջանում Սյունիքի, Վերին Շորժայի, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը անգործունակ կառույց է»։ «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանը տարօրինակ որակեց ծավալվող քննարկումը։ «Մենք հայ մարդիկ ենք, հավաքվել ենք, ինչ-որ մեկը խոսում է ՀԱՊԿ-ի մասին, մեկը խոսում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին։ Եկեք մենք առաջինը հասկանանք՝ մենք ինչպես պետք է ուժեղանանք, և ինչպես եղած ռազմաքաղաքական դաշինքները պետք է օգտագործենք իրավիճակը բարելավելու նպատակով»։ «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանն էլ հիշեցրեց, որ թուղթ են ստորագրել՝ ավելի քաղաքակիրթ բանավեճի համար, ապա շարունակեց․ «Այնպիսի տպավորություն է, որ մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությանը վնասել այստեղ, որովհետև նույն Արցախի հետ կապված այդ երկրները, որոնց մասին նշում են՝ հայտարարություն արեցին և այլն, իրենք ունեն ընդհանուր կոնսեսուս, թե ինչպես պետք է հարցով զբաղվեն, և ընդհանուր պատերազմի ընթացքում էլ Միացյալ Նահանգները նույնիսկ հայտարարեց, որ Մինսկի խումբը հանդիսանում է լավ օրինակ ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք հայկական շահից, մեր ազգային շահից, հասկականք՝ մեզ ով ինչ է առաջարկում, և ինչպես մենք կկարողանանք մեր խնդիրները լուծել։ Որքան էլ խոսենք Միացյալ Նահանգների հայտարարարությունների մասին, գետնի վրա կան ռուսական զորքեր, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել»։ ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանն էլ, շարունակելով ռուս խաղաղապահների համար մզկիթ կառուցելու թեման, նշեց․ «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է իր զինվորականության համար մզկիթ կառուցել, և եթե իրենք Լավրովի բերանով հայտարարում են, որ ցանկանում են միանալ թուրքալեզու ժողովուրդների խորհրդին, և եթե Լավրովը պաշտոնապես հայտարարում է,  որ քաղաքագետները խոսում են, իբրև թե կա ինչ-որ պանթուրանական ծրագիր, ընդամենը պարապ ժամերի խոսակցություն է, և իրենք անգամ հայտարարում են, որ այդպիսի բան չկա, մենք եկեք չանհանգստանանք այդ մասին»։ «Վերելք» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց հարգել ազգային ինքնությունը։ «Հարգենք այս ֆորմատը, հարգենք մեր ով լինելը և ազգային ինքնությունը։ Սա երևի ազգային ինքնության և մտածելակերպին վիրավորանք է, երբ երկու հայ կարող են ջանասիրաբար ներկայացնել եվրոպական արժեքներ կամ ռուսական արժեքներ կամ թուրքական արժեքներ, չգիտեմ՝ ում տակ թաքնված, բայց չներկայացնել ոչ մի հայկական շահ, ոչ մի պետականության շահ»։  
13:31 - 12 հունիսի, 2021
Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ, որ հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ ԼՀԿ-ի մասին։ Այս մասին քարոզարշավը մեկնարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը։ «Սուտ համար 1․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտան, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ համար 2․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտաք, որովհետև ԼՀԿ-ն օգնելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ համար 3․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են՝ ԼՀԿ-ն նպաստելու է նախկինների վերադարձին»,- նշեց նա։ Սամսոնյանի խոսքով՝ այս երեք սուտը փաստում են այն, որ ԼՀԿ համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դառնում բոլորին, և, ըստ նրա, դրական տրամադրվածություն կա ԼՀԿ-ի նկատմամբ, ինչը սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որ միմյանց հայհոյում են՝ հակառակ դեպքում այդ մարդիկ ռեսուրս չէին խնայի՝ ԼՀԿ-ին սևացնելու համար։ «Երկրորդ ազակը այն մասին, որ մենք արդեն մրցակից ենք որոշ ուժերի համար, այն է, որ մարդիկ չեն ալարում, բարձրանում մեծ ավտոճանապարհներին բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են»,- ասաց նա՝ հավելելով, որ չեն պարզել, թե ով է դա արել։ Սամսոնյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ վերոնշյալ պնդումները սուտ են։
13:11 - 12 հունիսի, 2021
Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից |armenpress.am|

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից |armenpress.am|

armenpress.am: 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։ «Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։ Գնդապետի խոսքով՝ կամա, թե ակամա բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։  «Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- եզրափակեց Պետրոսյանը։
12:36 - 12 հունիսի, 2021
Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը |armenpress.am|

Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն այցելեց Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Qաղաքացիների հետ հանդիպմանը նա հիշեց դեռևս նախագահության տարիներին Սպիտակ կատարած իր այցերը: «Իմ հիշողությունը լավն է: Հիշում եմ յուրաքանչյուր դեմք Սպիտակում, նույնիսկ շինարարների դեմքերը, թե ով որ շենքն էր կառուցում: Եվ այդ աշխատանքների ծավալն ավելացնելու ամենամեծ խթանը եղել է հետևյալը՝ հաջորդ անգամ, երբ գամ, մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու: Իմ համար նամուսի, պատասխանատվության հարց էր»,- նշեց Քոչարյանը: Նա հայտարարեց, թե գործող կառավարությունը վերջին երեք տարիներին ոչինչ չի արել Սպիտակի համար: «Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել, թե ինչ ենք արել»,- խոստացավ Քոչարյանը: Նա հայտարարեց, որ գալիս են իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանել սահմաններն ու ապահովելու տնտեսական վերելք, կանխելու արտագաղթը, ստեղծելու աշխատատեղեր՝ բոլորին ապահովելով բարեկեցիկ կյանքով: «Մենք մեր հետ բերելու ենք հանգստություն: Ես դա ասում եմ բոլոր հանրահավաքների ժամանակ: Չի կարող բևեռացած, իրար նկատմամբ թշնամացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել: Հնարավոր չէ ոչինչ անել, եթե մի բռունցքի պես չմիանանք և մեր առջև չդնենք՝ ունենալ բարեկեցիկ, զարգացող, ուժեղ Հայաստան»,- ասաց Քոչարյանը:
12:22 - 12 հունիսի, 2021
Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ․ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյան

Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ․ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյան

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժն է, որը երկար տարիներ պայքարել է հանուն Հայաստանի պետականության, հանուն երկրի ու Արցախի տարածքային ամբողջականության, ինչն, ըստ նրա, ոմանց դուր չի գալիս, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության անվտանգության մասին իրապես մտածող չկա, և տարածքային ամբողջականության հարցը ոմանց չի էլ մտահոգում։ «Մեր նախընտրական կարգախոսն է` «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»։ Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ։ Իշխանության գալու պարագայում շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ ենք ծրագիրը կյանքի կոչել։ Հիմնական դրույթները վերաբերում են ուժային կառույցների համակարգին»,- նշել է «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը։ Կարևորելով համաներման ինստիտուտը` Անահիտ Եղոյանն ընդգծել է, որ իրենք կողմ են, որ մինչև 2021 թվականի ավարտն իրականացվի համաներում, որը պետք է տարածվի մինչև յոթ տարի և ցմահ դատապարտված անձանց վրա։ Ըստ նրա` կուսակցությունը կարևորում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և այդ համատեքստում նախկին իշխանությունների օրոք թալանված միջոցների վերադարձը պետբյուջե։ «Հայոց հայրենիքը» պնդում է, որ նախկինում կոծկված քրեական աղմակահարույց գործերն անհրաժեշտ է վերաբացել և մեղավորներին արժանիորեն պատժել, ինչպես և անհրաժեշտ է վերանայել անարդարացիորեն կայացված դատական որոշումները։ «Մենք կարևորում ենք նաև ագրոարդյունաբերության զարգացումը։ Պատրաստ ենք ազգայնացնել հանքարդյունաբերության ողջ համակարգը, մարզերում վերականգնել մեքենատրակտորայի կայանները, իրականացնել վարելահողերի իրական վիճակի ուսումնասիրություն։ Իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում սոցիալ–տնտեսական խնդիրները։ Պատրաստ ենք նվազագույն սպառողական զամբյուղը հասցնել 150 հազար դրամի, պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին ցմահ տրամադրել նպաստ, միայնակ մայրերին նույնպես հատկացնել նպաստ»,- նշել է «Հայոց հայրենիքի» ղեկավարը։
12:12 - 12 հունիսի, 2021
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյան

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյան

Միայն մենք ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ճանաչում ենք ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի փաստաթուղթ, իսկ մնացած մասով դա ռուս-թուրքական հարյուրամյա դաշինքով մեզ պարտադրված հերթական ցեղասպան ու հայրենազրկող ապօրինի փաստաթուղթն է։ Այս մասին երեկ Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։ «Հայտարարում ենք, որ մեր իրական դաշնակիցների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու այդ փաստաթուղթը և վերադարձնելու ենք գերիներին, որը մեզ համար առաջնային հարց է»,- ընդգծեց նա։ Գասպարյանի խոսքով՝ շատ կարևոր է գիտակցել, որ ՌԴ-ն թուլացել է և հեռանում է տարածաշրջանից։ ՌԴ-ն հրաժարվել է մեզնից, դավաճանել է մեզ, և հեռանալով իր տեղը զիջումէ Թուրքիային, և մեզ հանձնում է նրան։ ՌԴ-ն արդեն անում է, քանի որ մտածում է՝ մի օր կուժեղանա և կվերադառնա, իսկ եթե արևմուտքը գա տարածաշրջան, ապա ինքը կկորցնի այդ հնարավորությունը․ «ՌԴ-ին չիհետաքրքրում, որ այդ ընթացքում հայն ու Հայաստանը կվերանան թուրքական ծովում։ Այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ անենք, որ հեռացող Ռուսասատնին փոխարինեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այլ ոչ թե Թուրքիան»։ Վահե Գասպարյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ դաշինքը մեզ համար այլընտրանք չունի։ «ՌԴ-ն և պատերազմը, ՌԴ հայաստանյան գործակալները, որոնք արդեն 30 տարի կառավարում են երկիրը, այնքան են թուլացրել ու քայքայել Հայաստանը, այնպիսի մարտահրավերներ են ստեղծել մեզ համար, որ արդեն չենք կարող առանց հզոր դաշնակցի օգնության ոտքի կանգնել ու ազգային պետություն ստեղծել։ Եվ բարեբախտաբար, աշխարհի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև մեր բարեկամ Ֆրանսիան պատրաստ են մեզ ձեռք մեկնելու և աջակցելու։ Ուստի եթե մենք ուզում ենք հայրենիք ունենալ և ապրել մեր հայրենիքում, պետք է սեղմենք նրանց մեկնած ձեռքը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ նրանք տարածաշրջանում մեծ փոփոխություններ են նախատեսում, ուզում են կյանքի կոչել հարավ-հյուսիս հսկա նախագիծը և մեզ տեսնում են որպես այդ նախագծի բաղկացուցիչ մաս, և եթե մենք հապաղենք և օդում թողնենք նրանց մեկնած ձեռքը, ապա Ադրբեջանը չի հապաղելու և մեր փոխարեն ինքն է դառնալու այդ նախագծի մաս, իսկ մենք արդեն հետաքրքիր չենք լինելու ոչ մեկի համար և ոտքի տակ ենք գնալու։ Գասպարյանի խոսքով՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակցությունը միայն ռազմական անվտանգություն չէ․ «Նրանց աջակցությամբ դառնալով հարավ-հյուսիս հսկա նախագծւ հանգույց՝ ստանալու ենք բազմամիլիարդանոց ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կստեղծվեն հարյուր-հազարավոր աշխատատեղեր, իսկ երկիրը թռիչքային կերպով կզարգանա, և մենք կլուծենք բոլոր սոցիալական հարցերը և կլինենք բարեկեցիկ»։ ԱԺԲ խորհրդի անդամը ասաց նաև, որ դաշնակիցների աջակցությամբ ստեղծելու են ազգ-բանակ և ապահովելու ենք լիակատար անվտանգություն ու խաղաղություն․ «Այդ ճանապարհին առաջին հերթին Սյունիքը և ամբողջ սահմանային գոտին վերածելու են անառիկ ամրոցի»։
11:17 - 12 հունիսի, 2021
Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող  քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը պետք է դադարեցնել․ ՄԻՊ

Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը պետք է դադարեցնել․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով։ Այս մասին հայտատարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը։  «Խոսքը մեր հայրենակից իրական մարդկանց մասին է: Ընդ որում, ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար մարդկանց լուսանկարների ու տեսանյութերի վրա արվում են վիրավորական ու հայհոյանքի գրառումներ՝ նաև օգտագործելով նրանց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերը ստանում են արագ տարածում, արժանանում են ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն):  Վիճակն ավելի են բորբոքում կեղծ էջերի ու օգտահաշիվների գրառումները, որոնք առավել ագրեսիվ են ու անգամ առանձնանում են անօրինական արարքների, այդ թվում՝ բռնության կոչերով:  Այս բացարձակ արատավոր երևույթը նախևառաջ կոպտորեն խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնց լուսանկարներն ու տեսանյութերը ծաղրող, վիրավորանքի ու հայհոյանքի նկարներով համացանցում տարածվում են:   Պետք է նկատի ունենալ կարծիքի ազատ արտահայտման, մասնավոր և ընտանեկան կյանքի, արժանապատվության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները  յուրաքանչյուր մարդու համար երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և պետք է հարգվեն:  Դրանից բացի, այս արատավոր երևույթը խիստ մտահոգիչ է, քանի որ վկայում է հասարակության բևեռացման, ինչպես նաև անհանդուրժողականության անթույլատրելի բարձր մակարդակի մասին:  Ուստի, կոչ եմ անում դադարեցնել այս արատավոր երևույթը, իսկ նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից։  Այս ընտրությունների գլխավոր խնդիրներից է վերականգնել երկրում համերաշխություննն ու ապահովել իրավունքի գերակայության հաստատումը, այլ ոչ թե առավել խորացնել բևեռացումն ու անհանդուրժողականությունը»,-ասված է հայտարարության մեջ։
11:01 - 12 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 6. գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով` քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

Քարոզարշավ օր 6. գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով` քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

armenpress.am: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել անցնելով ՀՀ բոլոր մարզերի քաղաքներով և գյուղերով: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում։ Այցելելու են Աշտարակ քաղաք, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 12-ին լինելու է Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ին անդամները կլինեն Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում, իսկ 18։00-ին՝ Ապարանի հրապարակում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Գեղարքունիքի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումները սկսվելու են ժամը 10։30-ից՝ Սևան քաղաքից։ Կուսակցության անդամները կայցելեն նաև Ծովագյուղ, Ճամբարակ, Շորժա, Վարդենիս, Վարդենիկ, Մարտունի, Ներքին Գետաշեն, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ համայնքները։ Արշավները կամփոփեն ժամը 19։30-ին՝ Գավառ քաղաքի հրապարակում։  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ կունենան Երևանում: Ժամը 11:30-ին նրանք կլինեն Գևորգ Չաուշի արձանի մոտ: Լրագրողների հետ նույնպես հավաք կլինի՝ ժամը  16:00-ին՝ Դավթաշեն վարչական շրջանում' Դավթաշենի այգու սկզբնամասում:  Կուսակցության մյուս խումբը կլինի Շիրակի մարզում՝ Մարալիկում, Արթիկում ու Գյումրիում: «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 12-ին լինելու է Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Գավառում, ապա 14։00-ին՝ Մարտունիում, 15։00-ին՝ Վարդենիսում։ Ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչները Երևանի Ավան վարչական շրջանում հանդես կգան մամուլի ասուլիսով։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Լոռու մարզում։ Նրանք լինելու են Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Ալավերդիում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 5-րդ օրը կլինի Արարատի մարզում։ Հանդիպումները կմեկնարկեն ժամը 19։00-ին, սկզբում կլինեն Արտաշատում, ապա 20։00-ին՝ Արարատում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Շիրակի մարզում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի մասին իրենց տեսլականը: Ժամը 11։30-ին նրանք կլինեն Մարալիկում, 13:00-ին՝ Գյումրիում:  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 12-ին, առավոտյան ժամը 07:00-ին, Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակից ուղևորվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների 6-րդ օրվա քարոզարշավը Շիրակի մարզում անցկացնելու։ Այցելություններ կլինեն խոշոր գյուղեր, ինչպես նաև Գյումրի քաղաք։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ժամը 12։00-ին Անի պլազա հյուրանոցի մեծ դահլիճում։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության անդամները հանդիպելու են համախոհների և վստահված անձանց համապետական շտաբի ներկայացուցիչների հետ։ Ներկայացվելու են քվեարկության և հաշվարկի վերահսկողության գործընթացի մանրամասներ։
10:34 - 12 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 5

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 5

23:03- Չնայած տպավորություն է, որ ընտրությունը նախորդների ու ներկաների միջև է, սակայն, իրականում, այդպես չէ։ Պետք է ուսումնասիրել ուժերի ու մարդկանց հետագիծը, գործը: Նիկոլ Փաշինյանին դարձյալ հրավիրում եմ բանավեճի․ նախկիններն այլևս չկան, նրանց մերժել ենք։ [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյան] |1lurer.am|22:18- Ալիևը  վերելակային հանդիպման ժամանակ «մատի վրա ֆռցրեց» այս տհասին և սկսեց անել իր գործը։ Այդ ժամանակից է դրվել մեր անվտանգութայն համակարգի փլուզման գործընթացը։ Հիշում եք, թե ինչպես էին այս աննամուսները, պատիվ չունեցող մարդիկ ժողովրդի մեջ լուրեր տարածում, որ Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք Հայաստանում, որքան էլ մենք փորձում էինք բացատրել, որ մեր Հանրապետության տարբեր վայրերից զորակոչված և մեր սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է Հայաստանի սահմանները։ Որքան ներկա իշխանությունները ունենան բանակին հրաման տալու հնարավորություն, այնքան մեր բանակը չի կարողանալու լինել մարտունակ։ [Սերժ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզում] |tert.am|22:13- ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։ Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը մերժել էր տեղեկատվության տրամադրումը և հակաիրավական այդ քայլով ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։ [Դանիել Իոաննիսյան] Կարդալ ավելին21։12- Այսօր «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին։ Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշում էր, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել: «Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,- նշել է Տոնոյանը: [«5165» շարժում]   20։52- Գագիկ Ծառուկյանը նշում է, որ առօրյա կյանքում շփվում է՝ տեսնում է, մարդիկ աշխատանք են ուզում ու պիտի մարդկանց կարողանան ապահովել աշխատանքով. «Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես՝ չկա»։ Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։ |armtimes.com|   20։32- Իջեցնելու ենք վարկերի տոկոսադրույքները։ Ոչ թե այլոց պես պոպուլիստական հայտարարում ենք, որ մարելու ենք ձեր վարկերը, միլիարդներ չեմ իմանում՝ ում հաշվին, վճարելու ենք մարդկանց փոխարեն, այլ իրատեսական՝ էժան փողը Եվրոպայից բերելու ենք Հայաստան։ [ԱԺԲ խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը՝ Երևանում հանրահավաքի ժամանակ]   20։29- Այս տարիների ընթացքում հետևողականորեն թիրախավորվել են մեր ազգային արժեքները, ընտանիքը, բանակը, եկեղեցին, և մենք գտնում ենք, որ ազգային դիմագծի ջնջման հակառակ դաշտում ազգային գաղափարները կրող, պահպանող  ուժերը քիչ են, և այդ ամենը նպաստել է, որ կորցնենք մեր ազգային դիմադրողականությունը: Տարիներ առաջ աբսուրդ կթվար հանգամանքը, որ Հայաստանը լուռ հետևում է, թե ինչպես է թշնամին իր պետության տարածք է ներխուժել ու քիչ-քիչ առաջանում, իսկ այժմ ինքնապաշտպանական բնազդը կարծես թմրած է։ [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Տաթևիկ Բուջատյան] |hetq.am|   20։18- Մենք առաջարկելու ենք անգամ երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով։ Այս երկիրը միայն մերը չէ, նրանք նույնպես պետք է մասնակցեն այս պրոցեսին։ [«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան]   20։07- Հունիսի 9-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից արտահերթ ընտրությունների կապակցությամբ իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Հարուցվել է քրգործ։ [ՔԿ]   19։42- Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, և հզոր բանակ ունենալուց հետո նաև տանել այն քաղաքականությունը, որը անհրաժեշտ է մեր պետությանը, մեր պետականությանը։ Այսինքն՝ եթե քաղաքական գործիչները, քաղաքական վարչարարները չեն կարողանում զգալ ուժ, իրենք կարող են և սխալ վարվել։ Այս իսկ պատճառով մենք կոչել ենք ռազմաքաղաքական ուղղվածությունը մեր։ [«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան]   18։44- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը մեկնարկել են Կենտրոնի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել  նրանց հուզող հարցերին։ |armenpress.am|   18։40- Նրանք իշխանության եկան թեզերով, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանը կառավարում են օլիգարխները, և Հայաստանում աղքատություն կա, քանի որ Հայաստանում կան հարուստներ, հիմար թեզեր, որոնք շատերին դուր են գալիս, բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշ ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր: Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը: [Սերժ Սարգսյան] |tert.am|   18:03- Այն քաղաքական ուժը, որն ուղղակի պատասխանատու է այս ստեղծված իրավիճակի համար՝ դեռ հույս ունի, որ ինքը կարող է ստանալ ժողովրդի քվեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամեն ինչ ավիրել և հույս ունենալ, որ շարունակելու է մնալ իր աթոռներին: Մեր, անձամբ իմ այս պայքարի մեջ մտնելու պատճառն այն է, որ այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը: Իմ կենսագրությունն ուղղակի անբաժան է Արցախյան ազատամարտից, իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին ու նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին: [Ռոբերտ Քոչարյանը`Չարենցավանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ] |tert.am|   17:59- Չի բացառվում, որ ընտրությունների օրը կամ հաջորդ օրերին սրացումներ լինեն, մի բան ակնհայտ է, որ ոչ ոք շատ ձայն չի հավաքելու, Հայաստանում չկա նման քաղաքական ուժ, որը մեծամասնություն ստանա։ Դա արդեն անկայունության հիմք է, և սրանից ելնելով է, որ մենք մտանք ընտրապայքարի մեջ, փորձելով հասկացնել մեր հասարակությանը, որ այս երկու ուժերի բախումը, որոնք բացարձակ քաղաքական չեն, չկա այստեղ ո՛չ ծրագրի, ո՛չ մտքերի բախում, կա զուտ անձնական վրեժի և իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցք, և այս դեպքում հարկավոր է ունենալ սթափության խոսք, երրորդ ուժ, երրորդ տեսակետ, որը հասարակությանը կհասկացնի որ այս երկուսի ոչ գաղափարական բախումից մեր երկիրը չի շահելու։ [ՀԱԿ անդամ Արամ Մանուկյան]   17:58- 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: [ՀՀ հատուկ քննչական ծառայություն]   17:53-Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման։ Տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ, մենք պետք է իր ձեռքից բռնենք և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի խնդրենք ձեր քվեն, որ մեզ տաք հնարավորություն՝ դուրս վռնդելուազգի դավաճաններին մեր երկրից։ Նիկոլի էջը, համոզված եմ, ամսի 20-ին փակ է լինելու։ [«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյան] |armenpress.am|   17:35- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում պայքարը շարունակվել է մինչև այն կետը, մինչև որն իմաստ է եղել պայքարել, պրոցեսը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պայքարը շարունակելը հիմնավորումներ չունի: Նա նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: «Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ կամ տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դրանք բոլորը հեքիաթներ են: [Նիկոլ Փաշինյանը՝ Բերդավան համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը] |armenpress.am|   17։21- Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ [Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը]   17։10- Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։  |factor.am|    17։08- Ծրագրերում մի առաջնայնություն ունենք՝ մեր գիտնականների հետ կապված: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ պետության կողմից շեշտակի ուշադրությանն անհրաժեշտություն ունեն: Դրանք պետք է կատարելագործվեն պետական կառավարման առավելագույն ռեժիմով, տեխնոլոգիապես բարձր մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովելու, սկսած սարքավորումներից՝ ներառյալ ժամանակակից մասնագետներով: [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան] |armenpress.am|   16։44- Եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։Եվ ոչ միայն վահան, այլ նաև դրա հետ մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, որոնք փորձում են իրենց պողպատյա գործիքը օգտագործել մեր դեմ։ Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում մենք լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, որոնք, լինելով մեզանից թվապես մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը և իրենք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում։ [ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանը] |tert.am|   16:16- Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի: Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: [Միասնական հայրնեիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան]|armtimes.com|   15:35- Իշխանության գալուց հետո մեզ համար առաջնային խնդիրն է կազմաքանդված գործադիր իշխանության վերականգնումը, որ այսօրվա դրությամբ ամբողջովին տապալված է հանրապետությունում։ Երկրորդ ամենակարևոր քայլը, որ կարելի է ասել առաջինին զուգահեռ է գնալու՝ բացատրել ժողովրդին, որ որոշակի ժամանակ վատ են ապրելու և վերականգնել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականությունը։ Որովհետև ես կարծում եմ՝ եթե մենք էդ խնդրին լուծում չտվեցինք, մոտակա մի քանի տարի հետո Հայաստանն ընդհանրապես գոյություն չի ունենա, գոյություն չունեցող Հայաստանում սահմանադրության կարիք չի լինի։ [«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյան] |hetq.am|   15:32- «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը որոշել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարել «Հայաստան» դաշինքին՝ կուսակցության անդամներին ու համակիրներին կոչ անելով քվեարկել հանուն ուժեղ ու հզոր Հայաստանի, ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին: [«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը]   15:17- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնոդրությունները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում: Նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով: [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]   15:12- Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների՝ այսօր ընտրություններին մասնակցելը խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլության մասին: Եվ մենք թույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: 3 տարի անձնապես ամեն ինչ արել եմ, որ իշխանության թիկունքն ամուր լինի: Անելու եմ ամեն ինչ, որ նախկիններն իշխանության չգան: Այս ընտրությունները անկախության հանրաքվեներ են, և ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք և ձեր կամքը ի ցույց դնեք ամբողջ աշխարհին, պարտադրեք, որ ձեր իշխանության, ժողովրդի իշխանության հետ աշխարհը հաշվի նստի։ [Արման Բաբաջանյանը՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|   14:53- Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողնում են։ Ինչու, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Բերդ քաղաքում քարոզարշավի ժամանակ] |civilnet.am|   14:29- Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց։ [ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա ստեղծելու մասին] |armenpress.am|   14:05- «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Վարոց Ձորի մարզ: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշինքի ցուցակը գլխավորող՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և թիմակիցների հետ հանդիպել է վայոցձորցիների հետ: Նրանք ներկայացրել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: [«Պատիվ ունեմ» դաշինք]   13:44- Հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ են ունեցել այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համախոհների և բնակիչների հետ: Թեկնածուներն շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։ [«Պատիվ ունեմ» դաշինք]13:02- Մենք պատրաստ չենք անցնելու պարտադիր զինծառայության բոլոր պետական ծառայողների, ներառյալ կանանց համար։ Այդպիսի համակարգի կտրուկ անցումը կհանգեցնի ներքին լարվածության աճի։ Հարցի շուրջ լայն քննարկման եւ հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն կլինի, բայց դա արդեն վերջին փուլն է։ Չնայած ես դա կատարյալ օրինակ եմ համարում (որն աշխատում է Իսրայելում), երբ թշնամաբար տրամադրված պետությունների շրջապատում ձեւավորվում են անվտանգության ամրապնդման եւ երկրի զարգացման պայմաններ։ [Ռոբերտ Քոչարյան] |news.am|12:53- Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ ՀԴԿ-ն վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանը ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։ Կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում: [ՀԴԿ]12:37- Գործն ընտրակաշառքի միասին է,  մինչդեռ պարոն Խլղաթյան եւ ընտրակաշառք, կամ «Պատիվ ունեմ» դաշինք եւ ընտրակաշառք, իրար հետ այդ երկու բառն ասելը ծիծաղելի է: Պարոն Խլղաթյանն այնքան հեղինակություն ու համակիրներ ունի, որ ընդհանրապես ընտրակաշառքի մասին մտքով կարող է չանցնել: Փաստորեն սկսել են քաղաքական հետապնդումներ, բայց վստահ եմ, որ նրանց չի հաջողվելու որեւէ արդյունքի հասնել: [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան] |news.am|12:26- ՀՀ ապագայի համար սրանք ճակատագրական ընտրութուններ են։ Հայաստանն անցավ մեծ աղետի միջով՝  վճարելով անցյալի սխալների , բացթողումների, անցյալում որդեգրած պետության մոդելի և հաղթանակը մսխելու պատճառով։ Սա Հայաստանի ապագայի տեսլականի ընտրություն է, և եթե ոմանք գտնում են, որ հիասթափված են, ապա պետք է ընդունեն, որ Հայաստանի ապագան էլ պիտի հիասթափությունը լինի, եթե գտնում են, որ չունեն այլընտրանք, ապա Հայաստանը դատապարտում են այլընտրանքի բացակայության։ Իսկ Հայաստանի այլընտրանքը 21-րդ դարին հարիր, արդյունաբերական հինգերորդ հեղափոխությանը համընթաց քայլող բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող, ապագայի պատերազմներին պատրաստ և այսպիսի բարդ, աշխարհաքաղաքական միջավայրում, աղետների բարձր ռիսկերի գոտում գտնվելով անվտանգային կատարյալ համակարգ ունեցող պետությունն է։ Ցանկացած ոլորտում հաջողության կեսը խնդրի ճիշտ ձևակերպումն է։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի թեկնածու Ստյոպա Սաֆարյան]12:20- Բացառում եմ, որ մեր իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։ Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Իսկ 2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018թթ․ նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է։ [Ռոբերտ Քոչարյանը` Եղվարդում] |hetq.am|12:11- Մենք պետք է ջրային ռեսուրսներն օգտագործենք, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում բերքը իրացնել: Կա անգլիական մի ընկերություն, որը պատրաստ է 6.4 մլրդ դրամ ներդրում անել ՀՀ-ում՝ ջրային ռեսուրսների վրա։ Աշխատատեղեր է պետք ստեղծել, և սոցիալական խնդիր կարող ենք լուծել նաև հանքերի շնորհիվ: Բոլորին հորդորում եմ անպայման գնալ արտահերթ ընտրություններին: Սահմանին կանգնած զինվորը հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում, ձեր առաջ հայրենիքը շատ փոքր պարտք է դրել․ դուք պետք է գնաք ընտրատեղամաս, ձևավորեք ձեր սրտին հոգեհարազատ իշխանություն։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Արմավիրում] |armenpress.am|12:04- Տվյալներ են ստացվել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9 միլիոն ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը երկու անձինք բռնվել են ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դեպի տան բակ են նետել պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է։ Հարուցվել է քրգործ։ Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ: [Դատախազություն]11։47- Հայաստանը պետք է կարողանա վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է օգտվենք բոլոր այն կազմակերպություններից, որոնց անդամակցում ենք։ Ես շատ կարեւորում եմ նաեւ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, հասկանանք, թե ՀԱՊԿ-ն որ պայմաններում է աշխատում։ Ինձ մոտ տպավորություն է՝ քանի Մոզամբիկի կամ ԱՄՆ-ի զորքերը չեն մտնում Հայաստան, ՀԱՊԿ-ն չի համարելու, որ դա հարձակում է Հայաստանի վրա։ [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյան] |armtimes.com|   11։44- Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ՌԴ խաղաղապահ զորախումբն է։ Այսպիսի կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Խաչիկ Գալստյանը։ Նա նշում է, որ Հայաստանին «ուժեղ բռունցք է պետք» և վստահ է, որ դաշինքի ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է երկրում կարգուկանոն հաստատել։ |hetq.am|   11:40- Քաղաքական ուժերի մի մասը խոսում է ռուսական կոնտինգենտի ընդլայնման մասին, մի մասը խոսում է տարածաշրջանում ֆրանսիական զորախումբ բերելու անհրաժեշտության մասին, ոմանք խոսում են ԱՄՆ-ի մասին, որեւէ մեկը չի խոսում հայկական բանակի մասին։ Մեզ անհրաժեշտ է բանակի հզորացում։  Պետք է ստեղծենք այնպիսի մարտունակ բանակ, որը կլինի տարածաշրջանում լավագույնը։ [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյան] |armtimes.com|   11։33- «Ազգ-բանակ» գաղափար եղել է Հայաստանում, բայց չի ընդունվել։ Առաջարկը մի քիչ ռադիկալ է՝ բոլորը ծառայեն, նաև կանայք։ Ես չեմ կարծում՝ մենք պատրաստ ենք նման քայլի գնալ։ Սա Իսրայելի օրինակն է, իմ համար սա իդեալական օրինակն էր, որ թշնամական միջավայրում ստեղծել են հզոր, արդյունավետ, զարգացած, պաշտպանված պետություն։ Բայց սա այն հարցն է, որ պետք է շատ լայն կոնսենսուսով քննարկվի մեր հասարակությունում, և դրանից հետո քայլեր արվեն այդ ուղղությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   11։29- Մենք տարբեր հարթակներում մեր մոտեցումներով փոխանակվում ենք այլ քաղաքական ուժերի հետ: Կարող եմ ասել, որ  բովանդակալից է և հետաքրքիր է ստացվում: Միմյանց հետ շփվելը մեզ համար հնարավորություն է, որպեսզի ընդհանուր եզրեր գտնենք: Կախված ընտրությունների արդյունքների հետ, մենք կձավորենք այնպիսի մթնոլորտ, որը որ կհամապատասխանի մեր պահանջարկներին: [ «Միասնական հայրնեիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը՝ խորհրդարանում որևէ ուժի հետ դաշինք կազմելու մասին] |armtimes.com|   11։22- ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։ Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից: Հետաքննությունը շարունակվում է։ [ՀՀ ոստիկանություն]   11։17- Առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի, որ «ժողովուրդն ա որոշել, որ պետք ա չգիտեմ ինչը, եսիմ ինչ անենք»․ ժողովուրդը չգիտի էլ՝ ինչ են ուզում անել։ Չի հավաքելու 63% ո՛չ ինքը, ո՛չ որևէ մեկը։ Շատ կարևոր է, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ ԼՀԿ գլխավորությամբ, և պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Իսկ եթե մի ուժը 51% ստանում է, էդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Էդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին։ [ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան]   10:54- Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը։ Մենք էդ կեղծ «էլիտաներին» թույլ չենք տալու վերարտադրվել։ Այո՛, եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց։  [ՔՊ կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում քարոզարշավի ժամանակ]   10:49- ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։ Ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին էդ մարդիկ ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում հարթակից ժողովրդին անվանում «ժեխ», «բոմժ», վիրավորելու համար ասում են «Եհովայի վկա», «զոմբի»։ Էս պատմությունը պատերազմի հետ կապ չունի։ Չե՞ք նկատում՝ արդեն մոռացել են։ Նրանք չեն հասկանում՝ ոնց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք «էլիտայով» պետք է որոշեն։ [ՔՊ կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում քարոզարշավի ժամանակ]   10։45- Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, ստեղծվեն էթիկայի կանոնների պահպանման մեխանիզմներ, կանոնները խախտելու համար՝ սահմանափակումներ։ Ինչու պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ (և պետք է ունենա). նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև լրատվական դաշտում էսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի։ [ՔՊ կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան]   10:37- Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն: [ «Միասնական հայրնեիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան] |armtimes.com|   09։53- Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային։ ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։ Այս ուժի ներկայացուցչի պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա, ինչը երևում է կից նկարում։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]   09։45- Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։ Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։ [Խլղաթյանի պաշտպաններ]   09:39- Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ օր 4
23:05 - 11 հունիսի, 2021
Սերժ Սարգսյան․ «3 տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ մեկի մասին բացատրություն չկա» |hetq.am|

Սերժ Սարգսյան․ «3 տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ մեկի մասին բացատրություն չկա» |hetq.am|

hetq.am: Սերժ Սարգսյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն այսօր հանդիպել են Վայոց ձորի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում Սարգսյանը նշել է, որ ներկայիս իշխանություններն իրենց մեղադրել են թալանի մեջ, սակայն մինչև հիմա, երեք տարվա ընթացքում, թալանի ոչ մի դեպք բացահայտված չէ։ Ըստ Սարգսյանի՝ գալիք ընտրություններից հետո նոր իշխանություններին շատ երկար ժամանակ հարկավոր չի լինի թալանչիներին բացահայտելու համար։ Սարգսյանի խոսքով՝ քար լռություն եղավ այն ասեկոսների մասին, որոնք կապված էին կազինոների հետ, և որևէ փաստ չներկայացվեց։ Ըստ Սարգսյանի՝ ներկա իշխանությունն իշխանության եկավ այն թեզերով, որ «Հայաստանը թալանում են», «կառավարում են օլիգարխները», «ժողովուրդը կեղեքվում է» և «Հայաստանում աղքատություն կա, որովհետև կան հարուստներ».  «Ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշակի ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ այլևս Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, և դա պատահական չէր, սխալմունք չէր, լավ մտածված քայլերի հաջորդականություն էր»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո սկսվեց ընկերություն խոշոր սեփականատերերի հետ, և նրանք ընկերությունն ամրապնդելու համար սկսեցին «մուծվել» տարբեր ֆոնդերի։ «Կամաց-կամաց հասարակությունը տեսնում էր, որ փաբերում պարտքով պիվա խմողներն ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթևեկել, ինչպես են բնակարաններ և տներ ձեռքբերում, բայց դա պիտի ունենա իր շարունակությունը։ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, (Խաչատուր Սուքիասյան) դարձավ բյուրեղյա, մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը»,- հավելեց Սարգսյանը։ «Երեք տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ փաստի մասին բացատրություն չկա... Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը։
22:52 - 11 հունիսի, 2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները՝ Շիրակի մարզում |1lurer.am|

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները՝ Շիրակի մարզում |1lurer.am|

1lurer.am: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները Շիրակի մարզի համայնքներում են շրջել, ապա եղել Գյումրիում։ Կուսակցության ղեկավար, ցուցակի առաջատար Դավիթ Սանասարյանը և համակիրներն իրենց քարոզչական թերթիկներն են բաժանել, հորդորել ընտրել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը։ Սանասարյանն ասել է՝ չնայած տպավորություն է, որ ընտրությունը նախորդների ու ներկաների միջև է, սակայն, իրականում, այդպես չէ։ Թե ինչու հատկապես պետք է ընտրել իրենց կուսակցությանը, «Ինքնիշխան Հայաստանի» ղեկավարը շեշտել է, որ պետք է ուսումնասիրել ուժերի ու մարդկանց հետագիծը, գործը: Նա Նիկոլ Փաշինյանին դարձյալ հրավիրել է բանավեճի՝ հայտարարելով, որ նախկիններն այլևս չկան, նրանց մերժել են։ Սանասարյանը խոսել է նաև երկու կարևոր հարցի՝ գերիների և Արցախի հիմնախնդրի մասին։
22:33 - 11 հունիսի, 2021
«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Դանիել Իոաննիսյանը։ «Ինչպես գիտեք` ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։ Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը, կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները` մերժել էր տեղեկատվության տրամադրումը։   Արդյունքում, Տիգրան Մուկուչյանը, հակաիրավական այդ քայլով, ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։ Կարող ենք ենթադրել, որ ԿԸՀ նախագահը գնում է այդ քայլին, որպեսզի հանրությունից գաղտնի պահվի այն, որ ԿԸՀ-ն էապես թերացել է իր այդ գործում։ Հիմք ընդունելով վերոգրյալը և նպատակ ունենալով պաշտպանել ընտրությունների թափանցիկությունը, մենք դիմել ենք Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ նապագահին տրամադրել այդ տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին (ՎԻՎՕ 189.7 հոդվածով)։ Միաժամանակ, մեր դիտոդը վարչական դատարանում` օրենքով սահմանված կարգով ծանոթացել է գործի նյութերին (և դրանց բովանդակության հիման արվող քայլերի մասին կտեղեկացնենք առանձին)։ «Անկախ դիտորդը» շարունակում է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու Վարչական դատարանին (ընտրական գործերի սահմաններում)»։
22:10 - 11 հունիսի, 2021