Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին
13:11 - 12 հունիսի, 2021

Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ, որ հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ ԼՀԿ-ի մասին։ Այս մասին քարոզարշավը մեկնարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը։

«Սուտ համար 1․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտան, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ համար 2․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտաք, որովհետև ԼՀԿ-ն օգնելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ համար 3․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են՝ ԼՀԿ-ն նպաստելու է նախկինների վերադարձին»,- նշեց նա։

Սամսոնյանի խոսքով՝ այս երեք սուտը փաստում են այն, որ ԼՀԿ համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դառնում բոլորին, և, ըստ նրա, դրական տրամադրվածություն կա ԼՀԿ-ի նկատմամբ, ինչը սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որ միմյանց հայհոյում են՝ հակառակ դեպքում այդ մարդիկ ռեսուրս չէին խնայի՝ ԼՀԿ-ին սևացնելու համար։

«Երկրորդ ազակը այն մասին, որ մենք արդեն մրցակից ենք որոշ ուժերի համար, այն է, որ մարդիկ չեն ալարում, բարձրանում մեծ ավտոճանապարհներին բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են»,- ասաց նա՝ հավելելով, որ չեն պարզել, թե ով է դա արել։

Սամսոնյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ վերոնշյալ պնդումները սուտ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել