#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Յուրաքանչյուրս պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ վահան և մի դագանակ, որով պետք է քշենք պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին․ Սերժ Սարգսյան |tert.am|

Յուրաքանչյուրս պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ վահան և մի դագանակ, որով պետք է քշենք պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվում է կամ արդեն սկսվել է պողպատյա հեղափոխությունը։ Այս մասին այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։ «Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի և կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի վարչապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը»,–ասաց նա։ Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։
16:44 - 11 հունիսի, 2021
Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար |armtimes.com|

Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար |armtimes.com|

armtimes.com: «Նախկինների և ներկաների միջև կա ապագա» կարգախոսով հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև «Միասնական հայրնեիք» կուսակցությունը: Կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ նախընտրական քարոզչությունը կուսակցության անդամները իրականացնում են Երևանում և մարզերում՝ հանդիպումների միջոցով:  - Պարոն Տերտերյան, ի՞նչ է առաջարկում ձեր ուժը, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին - Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի: Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Այսինքն՝ մեկ տարվա ծառայությունից հետո, հետագա 10 տարիների ընթացքում նորակոչիկը, զինվորը պարտավորվում է բարբերաբար զորավարժությունների մասնակցել, որպեսզի մեր զորակոչը բանակից ազատվելուց հետո պարբերաբար հավաքներին, զորավարժություններին մասնակից դառնալ: - Այսինքն՝ առաջարկում եք, որ զենք կրելու արգելքները հանվեն, և զենք կրելը ազատականցվի Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում, անկախ նրանից՝ սահմանամերձ է, թե ոչ: Ինչով եք դա բացատրում: - Ես ունեմ համոզմուք, որ ազգ-բանակ կարգախոսի մեջ այդ բաղադրիչը չափազանց կարևոր և ակտուալ է: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն: - Շատ ուժեր իրենց նախընտրական ծրագրերում նշում են հիմնականում  անվտանգության հարցը, դուք ինչ եք առաջարկում այդ առումով: - Մենք նույնպես դա ենք շեշտում: Պետք է հասկանանք, որ անվտանգության հարցում կարող ենք հաջողության հասնել աշխատելով երեք ուղղությամբ՝ մարտունակ բանակ ունենալով, հզոր տնտեսությամբ, արդյունավետ դիվանագիտական աշխատանքով: Դրանք պետք է լինեն բոլոր իշխանությունների օրակարգում: Յուրաքանչյուր կառավարություն, երբ իշխանության գա, պետք է կարողնան այդ օրակարգը իրականացնել: - Իսկ անվտանգության հարցում այլ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ ծրագրեր ունե՞ք: - Մեր անվտանգության հարցում պետք է վստահենք մեր ուժերին, մեր բանակին, և փորձենք պահել մեր ազգային շահը: Ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք վերլուծել անցած ճանապարհը ու խնդիրները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, հստակ մոտեցումներով և սկզբուքններով կկարողնանաք հասկանալ, թե որ կազմակերպություններն են համապատասխանում մեր ազգային շահերին: Բոլոր այլ հնարավոր ուղղություններով մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ: Ճիշտ է, մեր աշխարհքաղաքականության մեջ ընդունված չէ, որ դու երկկողմանի աշխատանք տանես, բայց գործող ֆորմատները ցույց են տվել արդեն իրենց թերությունները և մենք պարտավոր ենք ուսումնասիրել մեր առջև դրված հնարավորությունները: - Չնայած քարոզարշավը չի ավարտվել, բայց այս ընթացքում ինչ եզրահանգումների եկաք: Ինչպես է ընտրություններին տրամադրված ժողովուրդը: Արդյոք կուսակցությունների ու դաշինքների բազմազանությունը շփոթեցնում է ժողովրդին: - Տասնյակ տարիների ընթացքում քաղաքական տարբեր ուժեր ժողովրդի հետ չեն եղել ազնիվ, և ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որը բավականին հիասթափության պատճառ է դարձել: Այդ հիասթափության մթնոլորտը խանգարում է նոր ուժերին իրենց խոսքը ճանաչելի դարձնելու ժողովրդին: Ընտրությունները էլ ավելի են բարդացնում ժողովրդի կողմնորոշվածությունը, 26 ուժերը նույնպես, բայց քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը ճիշտ կատարել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:15 - 11 հունիսի, 2021
Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե |armenpress.am|

Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե |armenpress.am|

armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը քարոզարշավի շրջանակում հանրահավաք իրականացրեց Արտաշատում: Արտաշատցիների հետ հանդիպմանը դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ասաց. «Այսօր դաշինքն իր գլխավոր կարգախոսն է վերցրել՝ «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության», այնպիսի հանրապետության, որը կապահովի հայ ժողովրդի թռիչքը, առաջընթացը, զարգացումը»: Դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Ըստ Բաբաջանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների՝ այսօր ընտրություններին մասնակցելը խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլության մասին: «Եվ մենք թույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: 3 տարի անձնապես ամեն ինչ արել եմ, որ իշխանության թիկունքն ամուր լինի»: Բաբաջանյանը անելու է ամեն ինչ, որ նախկիններն իշխանության չգան: «Այս ընտրությունները անկախության հանրաքվեներ են, և ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք և ձեր կամքը ի ցույց դնեք ամբողջ աշխարհին, պարտադրեք, որ ձեր իշխանության, ժողովրդի իշխանության հետ աշխարհը հաշվի նստի»,- նշեց նա: Բաբաջանյանը կարևորեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ՀՀ-ի այլ գործընկերներ տեսնեն, որ Հայաստանում ժողովրդավարությունն են ընտրել՝ որպես անշրջելի իրողություն:
15:12 - 11 հունիսի, 2021
Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան

Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան

civilnet.am Ադրբեջանի տիրապետության տակ Արծվաշենի անկլավ ունենք։ Մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Բերդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հրադադարի հայտարարությունը, իրոք այնտեղ անկլավների հետ կապվախ թեմա եղել է։ Մենք շատ հստակ դիրքորոշում ենք հայտնել և այդ կետն ընդհանրապես հանվել է»,- ասել է նա։ Փաշինյանի խոսքով՝ անկլավների հարցը բանակցությունների ընթացքում քննարկվել է դեռևս 1999-ին։ Ըստ նրա՝ անկլավների թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշել այն։ «Հիմա որն է մեր պատկերացումը, ինչ պետք է անենք։ Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողում են։ Ինչու, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,- հայտարարել է Փաշինյանը։
14:52 - 11 հունիսի, 2021
Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց |armenpress.am|

Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, սակայն «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հստակ ոչինչ չի հայտնում: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց»,- նշեց Աբովյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրենք որևէ կոալիցիա կստեղծեն այլ ուժի, օրինակ «Հայաստան» դաշինքի հետ: Նա ընդգծեց, որ քաղաքական զարգացումներ են ընթանում և ավելորդ կարծիքներ դեռևս պետք չէ ասել:
14:31 - 11 հունիսի, 2021
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատարանում կվիճարկի ԿԸՀ որոշումը |1lurer.am|

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատարանում կվիճարկի ԿԸՀ որոշումը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չի ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և դա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ «Կարծում ենք՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։ Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում: Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է, և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից»,- ասված է հայտարարության մեջ:  
13:49 - 11 հունիսի, 2021
Վերջին 30 տարում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

Վերջին 30 տարում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանում, ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ երեկ Վանաձորում ինքը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է իրականացնեն հեղափոխության երկրորդ փուլը, որը պիտի անվանեն ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր ժողովրդի պահանջը իրենցից հստակ է՝ նրանք ուզում են, որ ՀՀ-ում գոյություն ունենա ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի: «Ի՞նչ է նշանակում պողպատյա իշխանություն: Դա նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Օրենքի մասին է խոսքը, ոչ թե բռնության մասին, օրենքի իշխանության մասին է խոսքը: Եվ ես ուզում եմ ասել, որ մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պիտի գնանք, շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման և օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Եվ սա այսօր այլընտրանք չունի»,- ասաց Փաշինյանը:   Նա նաև բացատրեց, թե ինչի համար էր հարկավոր թավիշը: «Դա հարկավոր էր, որպեսզի մեր հանրության պոտենցիալը ի վերջո ի ցույց տրվի: Բայց մենք արդյունքում տեսանք, որ, ըստ էության, վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով իր կողմից պարբերաբար ներկայացվող վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը կարդալ ընդհանրապես չգիտի: «Այս 30 տոկոսը կարդալ չգիտի, դա նշանակում է, որ մի ուրիշ 30 տոկոս կիսագրագետ է, մեկ ուրիշ 30 տոկոս վատ կրթություն է ստացել: Սա վկայում է, որ երկրում հաստատված է եղել, և այսօր էլ այդ համակարգը վերացված չէ, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որը ինքն իրեն անընդհատ վերարտադրում է: Եթե որևէ աշխատատեղ կա՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններ՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա ամենաշատը երևում է իրավաբանների շրջանում:
12:56 - 11 հունիսի, 2021
2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։ Այս մասին Քոչարյանը խոսեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե նա երաշխավորու՞մ է արդյոք, որ մեր երկրում բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ։  Քոչարյանը նշեց, որ եթե այս երևույթները չլինեին, 2018 թվականի ապրիլյան իրադարձություններն էլ չէին լինի (բողոքի ակցիաներն ու իշխանափոխությունը)։  «Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի, հարազատի կողմից որևէ լկտիություն, որևէ տեղ»,- հարցրեց Քոչարյանը նույն քաղաքացուն, ինչին ի պատասխան վերջինս բացասական պատասխան տվեց՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ երկրորդ նախագահի ընտանիքի անդամները պարկեշտ են եղել, բայց այլ արտոնյալներ եղել են։  Քոչարյանը քաղաքացուն հարց ուղղեց, թե որ ժամանակաշրջանը նկատի ունի՝ 1998-2008-ը՝ իր նախագահության տարինե՞րը, թե՞ դրանից հետո։ Քաղաքացին պատասխանեց՝ այս վերջին տարիները։ «2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի, դրա համար ուղղակի շփումներ չէի ունենում։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ հունիսի 11-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում է։ Բացի Եղվարդից, այսօր հանդիպումներ և հանրահավաքներ են նախատեսված Նոր Հաճնում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում։
12:23 - 11 հունիսի, 2021
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում |armenpress.am|

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում |armenpress.am|

armenpress.am: «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 10-ին քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում: Կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ Արմավիրի մարզում քարոզարշավն իրականացնելու ժամանակ այցելել է Վաղարշապատ և Արմավիր քաղաքներ և այդ ընթացքում 10 կմ քայլել է: Խոսելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին` Սարգսյանը շեշտեց, որ այդ վիճակից դուրս գալու համար պետք է շահագործել ունեցած բնական ռեսուրսները: «Մենք պետք է ջրային ռեսուրսներն օգտագործենք, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում բերքը իրացնել: Կա անգլիական մի ընկերություն, որը պատրաստ է 6.4 մլրդ դրամ ներդրում անել ՀՀ-ում՝ ջրային ռեսուրսների վրա»,- նշեց Արամ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ աշխատատեղեր է պետք ստեղծել, և սոցիալական խնդիր կարող են լուծել նաև հանքերի շնորհիվ: Սարգսյանը բոլորին հորդորեց անպայման գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Սահմանին կանգնած զինվորը հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում, իսկ նրանք, ովքեր զոհվեցին, նույնպես հայրենիքի առաջ պարտքն էին կատարում: Ձեր առաջ հայրենիքը շատ փոքր պարտք է դրել, դուք պետք է գնաք ընտրատեղամաս, ձևավորեք ձեր սրտին հոգեհարազատ իշխանություն»,- ընդգծեց Սարգսյանը՝ դիմելով գեղարքունիքցիներին:
12:16 - 11 հունիսի, 2021
Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն․ Էդմոն Մարուքյան

Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն․ Էդմոն Մարուքյան

Առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի, որ «ժողովուրդն ա որոշել, որ պետք ա չգիտեմ ինչը, եսիմ ինչ անենք»․ ժողովուրդը չգիտի էլ՝ ինչ են ուզում անել։ Այս մասին ԼՀԿ-ի՝ Երևանում ընթացող քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք հավաքելու են 63 տոկոս Մարուքյանն արձագանքեց․ «Չի հավաքելու 63% ո՛չ ինքը, ո՛չ որևէ մեկը»։ Մարուքյանը կարևորեց մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժերի՝ խորհրդարան մտնելը, նրա խոսքով, ԼՀԿ գլխավորությամբ։ «Կարևոր է, որ պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Իսկ եթե մի ուժը 51% ստանում է, էդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Էդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին»,- նշեց նա։
11:54 - 11 հունիսի, 2021
Ոստիկանները հանդիպել են Արծվանիկի բնակիչներին և վերցրել բացատրություններ. Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանները հանդիպել են Արծվանիկի բնակիչներին և վերցրել բացատրություններ. Ոստիկանության պարզաբանումը

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։ Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ  հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին, և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։ Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։ Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ: 
11:21 - 11 հունիսի, 2021
Կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան

Կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այս մասին Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, ստեղծվեն էթիկայի կանոնների պահպանման մեխանիզմներ, կանոնները խախտելու համար՝ սահմանափակումներ։ Ինչու պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ (և պետք է ունենա). նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև լրատվական դաշտում էսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի»,- նշեց նա։ Անդրադառնալով քաղաքացիների կրթության մակարդակին՝ Փաշինյանը խոսեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի մասին․ «ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին»։ Նրա խոսքով՝ ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին էդ մարդիկ ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում հարթակից ժողովրդին անվանում «ժեխ», «բոմժ», վիրավորելու համար ասում են «Եհովայի վկա», «զոմբի»․ «Էս պատմությունը պատերազմի հետ կապ չունի։ Չե՞ք նկատում՝ արդեն մոռացել են։ Նրանք չեն հասկանում՝ ոնց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք «էլիտայով» պետք է որոշեն»։ Վարչապետի թեկնածուն դարձյալ շեշտեց, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը։ «Մենք էդ կեղծ «էլիտաներին» թույլ չենք տալու վերարտադրվել։ Այո՛, եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն, ,ինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
10:59 - 11 հունիսի, 2021
Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը |armenpress.am|

Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը |armenpress.am|

armenpress.am: Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին: Քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակելու համար նախապես գրանցվել էր 26 քաղաքական ուժ, սակայն ԿԸՀ-ն հունիսի 10-ին ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: Կուսակցությունն ինքն էր ինքնաբացարկի դիմում ներկայացրել:   
09:56 - 11 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև  շարունակվում է ընտրապայքարը  |armenpress.am|

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը հանդիպումները անցկացնելու են Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում՝ Իսահակյանի արձանի դիմաց՝ ժամը 11:00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ 12։30-ին կուսակցության անդամները կլինեն Հարավ-արևմտյան Բ1 թաղամասում, ապա 16։30-ին Իսահակյան թաղամասում, իսկ 19։00-ին՝ Ծարավ աղբյուր թաղամասում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտի և Շիրակի մարզերում։ Ուղղությունը սկսելու են Թալինից, ապա կայցելեն Արտենի, Մարալիկ, Արթիկ և Գյումրի։  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 11-ին՝ լինելու է Գեղարքունիքի մարզում: Նրանք կայցելեն Մարտունի քաղաք, ապա կլինեն Գավառի հրապարակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու է Տավուշի մարզում։ Բնակիչների հետ հանդիպումները կկայանան 10։30-ից՝ Դիլիջանում, ապա կլինեն նաև Բերդ, Բերդավան, Նոյեմբերյան, Աչաջուր և Իջևան համայնքներում։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 11-ին լինելու է Լոռու մարզում։ Անդամները ժամը 12։00-ից լինելու են Տաշիրում, ապա Ստեփանավանում և Ալավերդիում։ Երեկոյան ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը ասուլիով հանդես կգա։ Նա կխոսի սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց ակնկալիքների, ԼՂ հիմնախնդրի և հարակից այլ հարցերի մասին։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11-ին, Եղվարդի մշակույթի տանը կլինի հանդիպում քաղաքացիների հետ, այնուհետև կայցելեն Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան։ Քաղաքացիների հետ հանդիպում կլինի նաև ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թեկնածուների և համակիրների մասնակցությամբ կիրականացնի քաղաքական զբոսանք։ Զբոսանքի մեկնարկը տրվելու է Սարյան պուրակից՝ ժամը 20։00-ին։ «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների 5-րդ օրվա քարոզարշավը։ Կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանն ու Տաթևիկ Բուջատյանն էլ ասուլիսով հանդես կգան։ Նրանք կխոսեն ներքաղաքական օրակարգի ու ընտրապայքարի մասին։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավ կանցկացնի ժամը 13։00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից։  «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը, որը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։
09:26 - 11 հունիսի, 2021