#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Քաղաքական ուժերը այսօր ևս շարունակելու են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

Քաղաքական ուժերը այսօր ևս շարունակելու են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

armenpress.amՔայլերթներ, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք, սակայն «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունը  հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը նույնպես հանդիպումները կանցկացնեն երկու խմբով։ Առաջին խումբը 14։00-ից կլինի Տավուշի մարզում՝ Այրում, Հաղթանակ, Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Կոթի, Աչաջուր, Իջևան և Դիլիջան համայնքներում։ Կուսակցության երկրորդ խումբը ժամը 11։00-ից հանդիպումներ կունենա Երևանի Արաբկիր համայնքում՝ Պրահայի այգում, Երազ բիզնես թաղամասում և Մերգելյանի այգում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արմավիրի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները ժամը 10:00-ից լինելու են Էջմիածին ու Արմավիր քաղաքներում: Վերադառնալու են Երևան ժամը 15:00-ի սահմաններում ու կիրականացնեն իրազեկման ակցիաներ: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 10-ին՝ լինելու է Արարատի մարզում: Արշավը սկսելու են ժամը 13:00-ին՝ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից: Նրանք լինելու են նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու են Լոռու մարզում: Ժամը 18:30-ին նրանք կլինեն Վանաձորում՝ Հայքի հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Արագածոտնի մարզում: Հանդիպումներ են անցկացնելու  Թալինում, Ծաղկահովտում, Ալագյազում: Վերջին կետը լինելու է Աշտարակ քաղաքը: Նախընտրական կենտրոնական շտաբում տեղի կունենա շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, դաշինքի անդամներ Գեղամ Նազարյանի և Աննա Գրիգորյանի ճեպազրույցը: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով։ Ժամը 14։00-ին «Էլիտ պլազա» հյուրանոցում տեղի կունենա կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը։ «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Ժամը 12։00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի և հանրային կապերի խորհրդական Վարդան Ոսկանյանի մամուլի ասուլիսը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է Տավուշի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի կունենա Իջևան քաղաքում ժամը 18:00-ին: «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ին լինելու է Դավիթաշեն վարչական շրջանում։ Երթուղին սկսելու են Սրբոց Նահատակաց եկեղեցուց։ Շրջելու են ու իրազեկման ակցիա իրականացնեն։  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 11։00-ին կներկայացնի իր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական և իրավական դրույթները։ Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 
09:17 - 10 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 3

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 3

23:05- «Վերելք» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացրել է մարտական պատրաստականության դասընթացներով: Կուսակցության համակիրները կարևորում են հատկապես երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերը: Նորաստեղծ այս ուժն ունի ռազմաքաղաքական ուղղվածություն: Թե ինչ արդյունք կգրանցի կուսակցությունն այս ընտրությանը, առաջնորդ Ալեքսան Մինասյան խոսքով՝ այնքան էլ էական չէ, և պետք է ոչ թե աթոռի կռիվ անել, այլ հողի, որի վրա կդրվի այդ աթոռը։ |1lurer.am|22:50- Մենք կունենանք դատական համակարգ, որը ծանր գործերն է քննում, նրանք չեն մտնի մանր գործերի մեջ: Մյուս կողմից կունենանք ոչ ծանր գործեր քննող դատարաններ, որը նաև թույլ է տալիս անփորձ դատավորներին սկսել ոչ ծանր գործերից, կայանալ որպես փորձառու դատավոր: Մեր նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկն էլ Հայաստանի տնտեսական մեկուսացվածության խնդիրն է, որի լուծումը տեսնում ենք Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային և լուսամալուխային միջանցքի կառուցմամբ: Նախընտրական շրջանում չենք խուսափում ճշմարտությունն ասելուց և ընտրվելու դեպքում էլ չենք հրաժարվելու ծանր բարեփոխումներ իրականացնելուց: [ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |1lurer.am|22:40- Ոչ միայն սրտով, այլև մտքով է պետք քվեարկել՝ ըստ ծրագրերի ու գաղափարների: Պետք է նոր խորհրդարան, նոր կառավարություն ու սահմանադրություն, որը կփոխի անվտանգային համակարգը և տնտեսության զարգացումը: Լայն առումով՝ անվտանգության համակարգը հենց այն է, ինչի մասին դուք բոլորդ անհանգստանում եք: Դրանք և՛ աշխատատեղերն են, և՛ կրթությունը: Ժողովուրդը Տիգրան Արզաքանցյանին սիրում, վստահում է, ասում է՝ փորձ ունի, գործ ունի: Տնտեսության զարգացում, բանակի արդիականացում. սրանք են Արզաքանցյանի համար կարևոր առաջնահերթություններն անվտանգ Հայաստան, միասնական հայրենիք ունենալու համար: [ՀԴԿ պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյան] |1lurer.am|22:15- Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են, և դրանք, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի իմաստուն մտքում և տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։ Այս ողջ ընթացքում եղել  և մնում եմ իմ քաղաքական թիմի՝ ՔՊ կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը։ [Արարատ Միրզոյան]22:00- «Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։ Քաղաքացիները դիմել են դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հանգամանորեն ներկայացվեցին դաշինքի մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը և Արցախի անկախության միջազգային ճանաչումը։ [«Ազատ Հայրենիք» դաշինք]21:05- «Ես ուղղակի հիշեցնեմ, որ 97-98 թվականներին քաղաքում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց, իսկ բենզինը կանիստերներով ծախում էին ցիստեռների մոտից։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակաի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը։ Այդ նպատակների իրականացման համար կա մեկ խոչընդոտ (հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ․), որին պետք է վռնդել։ [Ռոբերտ Քոչարյան] |hetq.am|20:44- Ֆոնդային բորսայում պետք է ներկայացված լինեն խոշոր տեղական ընկերությունները: Իսկ հարկային քաղաքականության հիմքում անհրաժեշտ է ներդնել ավելացված արժեքի հարկը շրջանառության հարկով փոխարինելու մոդելը: Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար առաջարկում ենք Սյունիքում կառուցել 9 թունել և 18 կամուրջ: Դա կարժենա 1,5 մլրդ դոլար, սակայն տնտեսական արդյունքը նույնպես տպավորիչ կլինի: 4-5 տարի հետո պետք է փակել Հայկական ատոմակայանը: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանը անհրաժեշտ է հաբի վերածել: Բանակի վերականգնումը 5 մլրդ դոլար կարժենա, սակայն դա անհրաժեշտ է Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: [«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան] |1lurer.am|20:37- Փաշինյանը նման առաջարկ անում է, որ ժողովրդի մի հատվածի մոտ ստեղծվի տպավորություն, թե աստվածաշնչյան, բիբլիական պատրաստակամությամբ՝ պատրաստ է զոհաբերել իր զավակին՝ հանուն սեփական ժողովրդի շահերի։ Նա շատ լավ գիտի, որ դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ներքին սպառման համար։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի, այսպես կոչված, հասցեատերը՝ Իլհամ Ալիևը, ուղղակի արհամարհանքով կպատասխանի նման առաջարկին։ Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ և չի էլ պատրաստվում լուրջ պատասխան տալ դրան։ Փաշինյանի առաջարկով ընդգծվում է այն նվաստացման վիճակը, որում Հայաստանը հայտնվել է այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Լրջանալու պահը պետք է վերաբերվի նաև քաղաքական բանավեճերի մասնակիցներին։ [ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |hetq.am|20:20- Համար մեկ խնդիրը պետության և ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այս խնդիրը ուժով, զորքով և նոր պատերազմով չենք կարող լուծել. ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ մեր պետության շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում ենք Ռուսաստանի շահը և ժամանակի ընթացքում հայաթափում ենք Արցախն ու ունենում ենք միջանցք Սյունիքում, օր օրի թուլանում ենք, կա՛մ  արտաքին քաղաքականության մեջ պաշտպանում ենք մեր շահը և փոփոխություններ ենք ունենում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: [«Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար Արամ Սարգսյան]20:10- Նախորդ կառավարությունների տրամաբանությունը եղել է երևացող տեղերում «պսպղացնել, փայլեցնել, ներկել», բայց մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ վիճակ է եղել: Մենք գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ, գնացել ենք նրանց հետևից այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել: Մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել, խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել։ Կառուցվել ենք ճանապարհներ, որոնք 30 տարի չեն նորոգվել, 3 մլրդ դրամ ենք հատկացվել աղետի գոտու 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, բնակարանով ապահովվել են փախստականները։ [Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում] |1lurer.am|19:48- «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7% տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի, նաև թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել։ Հասկանում ենք, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունենք: Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում։ [Բաբկեն Թունյանը՝ Գյումրիում] |armenpress.am|18։07- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 558 մլն 492 հազար ՀՀ դրամ, 14 մլն 304 հազար 488 ԱՄՆ դոլար, 417 հազար 192 եվրո, 270․000 ռուբլի, 45 լարի և 0,5 բիթքոին։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա ընդհանուր առմամբ կուսակցության թեկնածուների դրամական միջոցները կազմում են 14 մլրդ 805 մլն 635 հազար ՀՀ դրամ և 0,5 բիթքոին։   18։01- «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։   16։23- Այս իշխանությունը մտել է քարոզարշավի մեջ ագրեսիվ ու լկտի պահվածքով։ Նրանց հաշվարկը մեկն է՝ մեր ժողովուրդը վախկոտ է, ուժ ցույց տանք, վարչական ռեսուրս կիրառենք և պարտադրենք, որ թեքվեն ուժի կողմը և գնան մեր հետևից։ Ինձ համար սա շատ զարմանալի է, քանի որ ընտրությունը հաշվետվություն է կատարած աշխատանքի մասին։ Այս մարդիկ ասելիք չունեն։ Ի՞նչ «բագաժով» են գալիս և հայցում ձեր աջակցությունը, ես չգիտեմ։ Մեր թիմն ի վիճակի է շտկել իրավիճակը, մենք ունենք այդ փորձը։ Մեր թիմում մարդիկ են, որ կառուցել են հաղթանակած բանակ, որոնք վերականգնել են տնտեսությունը, որոնք հասկանում են, ինչ է ներդրումային քաղաքականությունը, ինչ է տնտեսական զարգացումը։ Այսօր աթոռի հարց չէ, այսօր պատասխանատվության տակ մտնելու և այդ բեռը քաշելու հարցն է։[ Ռոբերտ Քոչարյանը՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը]   16։27- Թոշակը կամ աշխատավարձը ավելացնելով՝ մասնավոր սեկտորները բարձրացվում են և դրան համապատասխան ավելանում է արտադրությունը և այդպես կարող է ավելանալ երշիկի և մածունի արտադրությունը, բայց այդպես չի կառուցվի Երևանից Մեղրի ճանապարհ, հնարավոր չէ էդպես ունենալ զենքի արտադրություն: ՀՀ 3-րդ նախագահի օրոք տնտեսությունը աճեց 23%-ով, այս իշխանության օրոք 5,2%-ով, այսինքն չի լինի տնտեսական աճ, որովհետև այս իշխանության մոտ չկա գիտակցումը և վերարտադրվելու դեպքում տնտեսական աճ չի լինի, իսկ ընդհանրապես ինչու՞ պետք է լինի տնտեսական աճ: 2020 թվականի բանակում մի շաբաթ հետո զինամթերքը վերջացավ: [ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` կուսակցության տնտեսական ծրագիրը ներկայացնելիս] |tert.am|   16։22- Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք։ [Կարին Տոնոյան]   16։00- 2021թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Բերման է ենթարկվել 2 անձ: Հարուցվել է քրեական գործ։   15։44- «Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ  հոդվածների,  «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության և ատելության կոչերը: [«Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցություն]   15։23- Ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները՝ չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ։ Հունիսի 9-ին և 10-ին վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները: [ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ]   15։14- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի շրջանակում դաշինքի թեկնածուները Երևանի նախկին քաղաքապետ, դաշինիք 2-րդ համարի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հունիսի 8-ից սկսել են մայրաքաղաք Երևանում ընտրողների հետ բակային հանդիպումները։ Թեկնածուները նախ հանդիպել և քննարկումներ են անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աջակիցների հետ, որից հետո ակտիվ շփումներ են ունեցել երևանցիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպումներին իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն ու մոտեցումները։   15։01- Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել։ Ինձ համար մինչև վերջ պարզ չէ՝ ինչո՞ւ ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի: Չկա որոշակիություն։ Որոշակիությունն ու ներդրումային քաղաքականության կանխատեսելիությունը բացակայում է։ Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը և ավանդույթները: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` Ջերմուկ քաղաքում նախընտրական քարոզարշավին]   14։26- Պետք է այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, գիտակցեն՝ կա հնարավորություն ընտրելու, չհիասթափվելու ու չհուսալքվելու: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրելու հնարավորությունը միայն նախկինների ու ներկաների միջև չի, կա նաև այլընտրանք։ Հայաստանի շահը ՀՀ ու հայ ժողովրդի տիրապետման տակ գտնվող կայուն ու անսասան Զանգեզուրն է: ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տարածաշրջանային շահը ևս այս հարցում համընկնում է Հայաստանի շահին: [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյան]    1405- «Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին կապված՝1.  ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար հանդիսացող Հայկ Աղամալյանի մասով՝ փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու մասին կեղծ հայտարարություն տալու հետ. Աղամալյանը, մասնավորապես, ըստ առկա տվյալների, վերջին 4 տարում ունենալով ՌԴ քաղաքացիություն՝ հայտարարություն էր տվել այն մասին, որ այդ ընդացքում միմիայն ՀՀ քաղաքացի է եղել (ՔՕ հոդված 314.1) և, չստանալով Ոստիկանությունից համապատասխան տեղեկանք, ԿԸՀ է ներկայացրել կեղծված կնիքով կեղծ տեղեկանք (ՔՕ հոդված 325):2. Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հետ. Արզաքանցյանը, մասնավորապես, իր՝ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը (ՔՕ հոդված 154.2):   13։18- Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025թ․ գիտաշխատողների աշխատավարձը երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022թ․-ին արդեն կայացրած որոշումներով գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են։ [«ՔՊ» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|   12։59- ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը:  Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել։ [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապեի թեկնածու Նորայր Նորիկյան] |armenpress.am|   12:54- Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելում, խոսելու ենք փաստերով։ Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն։ Քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան] |news.am|   12:39- Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել: «Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի, և համատեղ ուժերով կարողանանք առաջ շարժվել։ Հակառակ դեպքում, եթե ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմերից եկող լարվածությունը, շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո լինեն բախումներ: [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյան] |armenpress.am|   12:19- Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին: [Նիկոլ Փաշինյան] |tert.am|   12:09- Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի համար ավելի լավ դաշնակից լինել չի կարող: ՌԴ-ի հետ մենք պետք է ուղիղ և ճիշտ հարաբերություններ ունենանք: Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին, չի հանդուրժում մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում իրենց խնդիրների կամ հարաբերություններին մասին, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի՝ Սոլովյովի հետ հարցազրույցում] |tert.am|   11։44- Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ: [ՀՀ ՄԻՊ]   11։13- 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք:   10։58- Քաղաքական դաշտի որոշ դերակատարներ տարիներ շարունակ մեզ սովորեցրել են հաշտվել մեր փոքրության հետ, մեր փոքրությամբ պայմանավորված՝ մեզ սովորեցրել են, որ մենք անկարող ենք։ Ասում են՝ Հայաստանը չի կարող հաղթել Թուրքիային, առավել ևս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական համատեղ նկրտումներին և ծրագրերին։ Այնինչ Թուրքիայի և մեր ռեգիոնի մյուս թշնամիների դեմն առնելու միջոց կա․ դա Հայաստանի ուղղահայաց արդիականացումն է, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսական զարգացումն ու ենթակառուցվածքների ստեղծումը՝ արտադրական, էներգետիկ և հաղոդակցային։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդ Արման Բաբաջանյան]   10։40- ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների: Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով։ [ՀՀ Ոստիկանություն]   10։23- Մայիսի 26-ին ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ վերոնշյալ դեպքով քրեական գործ է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածով (Ապացույցները կեղծելը) և գործն ուղարկվել է ՔԿ: |armtimes.com|   09։57- Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի՝ վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար: [ՄԻՊ]   09։47- Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթեր, հանդիպումներ ու հեծանվաերթ․ քայլերթերի ու հանրահավաքների ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 4 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:07 - 09 հունիսի, 2021
Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա. Արարատ Միրզոյան

Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում «Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա» վերնագրով հրապարակում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են և ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։ Այս ողջ ընթացքում եղել եմ և այժմ էլ մնում եմ իմ քաղաքական թիմի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու մղումը, սարսափելի մարտահրավերների միջավայրում հնարավոր ամենապակաս ցավոտ լուծումների՝ հաճախ գրեթե անհնարին փնտրտուքը, ձախողումների ու հաջողությունների, վտանգների ու հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ուղիղ խոսելու դժվարին համարձակությունը, վտանգների ու ձախողումների առջև չծնկելու, չընկրկելու, թևաթափ չլինելու և երազանքի, արձանագրված հաջողությունների ու բացվող հնարավորությունների հիման վրա թեկուզ գերմարդկային ջանքերով ապագա կառուցելու վճռականությունը։ Ստորև, սակայն, փորձելու եմ հնարավորինս վերացարկվել կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցչի և անգամ հայոց խորհրդարանի խոսնակի իմ կարգավիճակից և խոսել որպես պատմության ու հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ համեստ պատկերացումներ ունեցող մի մարդ։ Առաջ շարժվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատել, ճշգրիտ «ախտորոշել» առկա իրավիճակը։ Եվ այսպես՝ Ախտորոշում Շրջանը, որի միջով անցնում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, թերևս առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես վերջին հարյուր տարվա ընթացքում բարդագույններից մեկը՝ ինչպես անվտանգային միջավայրի ու մարտահրավերների առումով, ինչպես տարբեր ոլորտների՝ դեռ ամբողջականորեն չլուծված կամ նոր առաջացած խնդիրների իմաստով, այնպես էլ անհատի և ողջ հանրույթի հոգեբանական ընկալումների մակարդակում։ Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաև պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետևանքով առաջացած անձնային, հասարակական և պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին և արտաքին ուժերի առնվազն առերևույթ համակարգված գործողությունների հետևանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ և պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլև ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետևանքների։ Իրենց նեղ անձնական կամ խմբային շահադիտական նկրտումներից ելնելով՝ որոշ ուժեր փորձում են շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի այս կամ այն առանձին հատվածին վերագրվող տեղային հայրենասիրության կեղծ, բայց միևնույն ժամանակ կենտրոնախույս ու անվտանգային բավականին մեծ ռիսկեր պարունակող և դրանով իսկ քաղաքացիների մտահոգություններն արհեստականորեն էլ ավելի խտացնող օրակարգը։ Սրանով և ոչ միայն սրանով այդ ուժերը գիտակցաբար հատում են իշխանություն կազմող քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, և մեր պետականության դեմ պայքարելու միջև անտեսանելի գիծը՝ ըստ էության թուլացնելով մեր պետության դիմադրողականությունը և պատերազմ հայտարարելով նրա քաղաքացիներին։ Ի հավելումն՝ համավարակի ու հատկապես պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում սրվել են սոցիալական խնդիրները։ Պետությունն, իհարկե, ինչպես և պարտավոր է, ահռելի ջանքեր է գործադրում և հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծմանը՝ հաճախ ի հաշիվ այլ ոլորտների, սակայն այս ուղղությամբ երբևէ որևէ ջանք անգամ տեսականորեն չի կարող վերջնականապես ու լիովին գոհացուցիչ լինել շահառուների կարիքների համեմատությամբ։ Դատաիրավական համակարգի ընթացող, բայց դեռ չավարտված բարեփոխումները առայժմ թույլ չեն տվել ամբողջական արդարադատություն իրականացնել պետությունը զավթած և քաղաքացիներին կեղեքած հանցագործ խմբակների նկատմամբ, թեև բազմաթիվ այդպիսի գործեր արդեն իսկ վարույթի այս կամ այն փուլում են: Դատական համակարգի առանձին ներկայացուցիչներ այդպես էլ չեն կարողացել իրապես անաչառ և անկախ գործել, ինչի արդյունքում մի կողմից նշյալ խմբակների շրջանում առաջացել է անպատժելիության զգացում ինչպես նախկինում գործած հանցագործությունների, այնպես էլ ապագայի համար, մյուս կողմից սրել է քաղաքացիների արդարության պահանջարկի անբավարարվածությունը։ Խնդիրներն, իհարկե, ամենևին չեն սահմանափակվում այսքանով, բայց այս տեքստը չափազանց հեռու է ամբողջական վերլուծություն, էլ չասած՝ ֆունդամենտալ գիտական ուսումնասիրություն լինելու հավակնությունից, ուստի անցնենք առաջ։ Իբրև այս հատվածի եզրափակում՝ նշենք միայն, որ թվարկված ու շրջանցված խնդիրները մի կողմից խոցելի են դարձնում մեր պետության ինքնիշխանական իմունիտետը, մյուս կողմից նվազեցնում են քաղաքացիների վստահությունը երկրի ապագայի, պետական առանձին ինստիտուտների, իսկ երբեմն նաև ողջ պետական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով այս քաղաքացիները ենթագիտակցորեն իրենց «հեռու են դիրքավորում» պետությունից։ Վերագործարկում Այս հանգրվանում, ուրեմն, Հայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունի, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։ Առաջին՝ հանձնվել, համակերպվել, հրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածում, քաղաքացու ունեզրկում, համատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերություն, բիզնես մոնոպոլիաներ, տնտեսական անազատություն ու ստվերային հարկեր, դեպի ճահիճ, որտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ․․․ Երկրորդ։ Ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց ու շտկել մեջքը։ Անհոգնում իրականացնել անհրաժեշտ գործողությունները և քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։ Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը։ Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ։ Մեր ռազմավարական դաշնակցի, նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների և տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը և Հայաստանի Հանարպետության պետական սահմանների ողջ երկայնքով և Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը։ Խորքային հաշվարկների և քննարկումների ենթարկել մեր հնարավոր հետագա գործողությունները, հնարավոր քայլերն ու հակաքայլերը, սպառնալիքներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ճգնաժամային կառավարման այն փորձը, որը պետական ինստիտուտները կուտակեցին նախորդ տարվա ընթացքում։ Գիտակցել, որ մեր հայրենիքի շուրջ ստեղծված իրողություններն իրենց մեջ պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ, որքան էլ տարօրինակ հնչի, նոր հնարավորություններ։ Չունենալով ելք դեպի ծով՝ գնալ դեպի տարածաշրջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն՝ իհարկե, նախապես ապահովելով բոլոր անհրաժեշտ ազգային անվտանգային գործիքները և առավել ևս՝ իհարկե ոչ ի հաշիվ ազգային շահերի։ Ամրապնդել ու զարգացնել հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումները՝ ժողովրդավարական ինստիտուտները, ազատ ու մրցակցային տնտեսությունը, որն ի դեպ ի հեճուկս տարաբնույթ գույժերի ապացուցեց իր կենսունակությունն անգամ համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում՝ մեծապես շնորհիվ հենց այդ ազատության ու մրցակցայնության, շնորհիվ ստվերային հարկահանության բացակայության։ Շարունակել տնտեսության գերակա և հեռանկարային ուղղությունների աջակցումը տարաբնույթ ֆինանսական ծրագրերով։ Շարունակել ենթակառուցվածքների՝ լայն թափով ծավալված կառուցումն ու վերանորոգումը։ Շարունակել սկսված հավակնոտ որակական բարեփոխումները դատաիրավական, կրթական և առողջապահական համակարգերում։ Ստեղծել հավելյալ սոցիալական բարձիկներ քաղաքացիների համար։ Վերագործարկել առանձին պետական ինստիտուտներն ու պետականաշինության գործընթացն առհասարակ։ Թույլ չտալ, որ այս գործընթացը բախվի սաբոտաժի և տորպեդահարման այնպիսի փորձերի և օրինակների, որոնց ականատես ենք եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ, անգամ՝ ցավոտ քայլեր պետական մեխանիզմի ամբողջական և անխափան աշխատանքն ապահովելու համար։ Այս հպանցիկ, բայց էական գծերով նկարագրված երկընտրանքում ճիշտ ընտրությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Որպես ազգ, որպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարել, չափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակի, ո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել։ Հանուն Հայաստանի և Արցախի, հանու՛ն կյանքի, հանու՛ն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա»։
22:05 - 09 հունիսի, 2021
«Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին |hetq.am|

«Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին |hetq.am|

hetq.am Փաշինյանը նման առաջարկ անում է, որ ժողովրդի մի հատվածի մոտ ստեղծվի տպավորություն, թե աստվածաշնչյան, բիբլիական պատրաստակամությամբ նա պատրաստ է զոհաբերել իր զավակին՝ հանուն սեփական ժողովրդի շահերի»,- այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանը շատ լավ գիտի, որ դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ներքին սպառման համար։  «Ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի, այսպես կոչված, հասցեատերը՝ Իլհամ Ալիևը, ուղղակի արհամարհանքով կպատասխանի նման առաջարկին։ Բնականաբար, Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ և չի էլ պատրաստվում լուրջ պատասխան տալ դրան։ Փաշինյանի առաջարկով ընդգծվում է այն նվաստացման վիճակը, որում Հայաստանը հայտնվել է այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Այդ հնարքների մեջ մտնում է նաև մյուս կողմը, որն ամբողջ օրը մկաններ է ցույց տալիս և կարծում, որ քաղաքականությունը կամ ուժը մկանների մեջ է՝ այդպես էլ չհասկանալով, որ ուժը խելքի մեջ Է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։ Զուրաբյանն ասաց՝ լրջանալու պահը պետք է վերաբերվի նաև քաղաքական բանավեճերի մասնակիցներին։
21:03 - 09 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյան․ «Մենք գալիս ենք Երևանը նորից շինհրապարակի վերածելու համար» |hetq.am|

Ռոբերտ Քոչարյան․ «Մենք գալիս ենք Երևանը նորից շինհրապարակի վերածելու համար» |hetq.am|

hetq.am: Մայրաքաղաք Երևանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանից։ Ելույթներով հանդես եկան հենց ինքը՝ Քոչարյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ու դաշինքի այլ ներկայացուցիչներ։ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ինքը երևանցի չէ, սակայն արդեն 24 տարի է՝ իր ընտանիքի հետ ապրում է Երևանում և իրեն արդեն երևանցի է համարում։ Նա ընդգծեց, որ իր նախագահության տարիներին շատ աշխատանքներ են կատարվել Երևանում, փոխել են քաղաքի տեսակը, փորձել են ավելի ժամանակակից, աշխույժ և շնչող քաղաք ստեղծել։ «Ես ուղղակի հիշեցնեմ, որ 97-98 թվականներին քաղաքում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց, իսկ բենզինը կանիստերներով ծախում էին ցիստեռների մոտից։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակաի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ այդ նպատակների իրականացման համար կա մեկ խոչընդոտ (հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ․), որին պետք է վռնդել։
20:57 - 09 հունիսի, 2021
Տնտեսական զարգացման համար կառավարությունը պետք է փոխի վարքագիծը. «Ազատություն» կուսակցություն |1lurer.am|

Տնտեսական զարգացման համար կառավարությունը պետք է փոխի վարքագիծը. «Ազատություն» կուսակցություն |1lurer.am|

1lurer.am: Տնտեսական զարգացման համար կառավարությունը պետք է փոխի վարքագիծը և ավելի նախաձեռնող դառնա, փորձի ուղղորդել և խրախուսել մասնավորին, համոզված է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Տնտեսական գիտությունների դոկտորը առաջարկում է այնպիսի մոդել, որը կապահովի ներդրումների զգալի հոսք դեպի Հայաստան: Ըստ Բագրատյանի՝ ժողովրդի մասնակցությունն այդ գործընթացին թույլ կտա ապահովել ՀՆԱ-ի զգալի աճ: Ֆոնդային բորսայում պետք է ներկայացված լինեն խոշոր տեղական ընկերությունները: Իսկ հարկային քաղաքականության հիմքում անհրաժեշտ է ներդնել ավելացված արժեքի հարկը շրջանառության հարկով փոխարինելու մոդելը: Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար նախկին վարչապետն առաջարկում է Սյունիքի մարզում կառուցել 9 թունել և 18 կամուրջ: Բագրատյանը հաշվել է, որ դա կարժենա 1,5 մլրդ դոլար, սակայն տնտեսական արդյունքը նույնպես տպավորիչ կլինի: Բագրատյանը հայտարարեց, որ 4-5 տարի հետո պետք է փակել Հայկական ատոմակայանը: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանը անհրաժեշտ է հաբի վերածել: Նաև հաշվել են՝ բանակի վերականգնումը 5 մլրդ դոլար կարժենա, սակայն դա անհրաժեշտ է Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Եթե չհաջողվի հաղթահարել շեմը և Ազգային ժողով անցնել, պատրաստ են այս ծրագիրը փոխանցել բացառությամբ գործող իշխանությանը ցանկացած ուժի, որը կխոստանա այն իրականություն դարձնել, հայտարարեց Բագրատյանը:
20:15 - 09 հունիսի, 2021
Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլև՝ անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու: Եվ մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին՝ Գյումրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ելույթը վերնագրել է «Վերջին 30 տարում առաջին անգամ»: Ըստ Փաշինյանի՝ նախորդ իշխանությունների կառավարությունների տրամաբանությունը եղել է երևացող տեղերում «պսպղացնել, փայլեցնել, ներկել», բայց մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ վիճակ է եղել: «Մենք այդ տրամաբանության մեջ չենք գործել, այլ գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ: Մենք գնացել ենք նրանց հետևից այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել: Մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել: Մենք խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել»,- ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց իրենց կառավարության աշխատանքները՝ կառուցվել են ճանապարհներ, որոնք 30 տարի չեն նորոգվել, 3 մլրդ դրամ է հատկացվել աղետի գոտու 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, բնակարանով ապահովվել են փախստականները և այլն: Փաշինյանը նաև շեշտեց՝ ոչ թե մարդն է իշխանության համար, այլ՝ իշխանությունը մարդու: «Մարդը ոչ թե պոտենցիալ սպառող է, պոտենցիալ ատկատներ գեներացնող, այլ մարդը սուբյեկտ է, որին ծառայել ենք, ծառայում ենք, ինչքան ուժ ու նվիրում ենք ունեցել»,- շեշտեց նա:
20:09 - 09 հունիսի, 2021
ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 25-րդ համար Բաբկեն Թունյանը: «Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը: Ըստ Թունյանի` գործող իշխանությունը նաև հասկանում է, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունի: «Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում»,- ընդգծեց Թունյանը:
19:48 - 09 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։  Infocom-ն ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը, որոնցում ընդգրկված են գործարարներ և բավականին շատ դրամական միջոցներ ունեցող անձինք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են 157 պատգամավորի թեկնածուներ, որում ներառված չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարագրի ներկայացման պահին չի ունեցել և չի հայտարարագրել դրամական միջոցներ։ Վարչապետի թեկնածուն չի հայտարարագրել նաև շարժական և անշարժ գույք։ Վերջինս միայն ներկայացրել է աշխատավարձից ստացված եկամուտը։ Կուսակցության ամենահարուստ, ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Գուրգերն Արսենյանն է։ Վերջինս հայտարարագրել է 26 մլն 520 հազար ՀՀ դրամ, 11 մլն 702 հազար 131 ԱՄՆ դոլար և 140 հազար 200 եվրո գումար։ Եթե ամբողջը վերածենք ՀՀ դրամի, ապա պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 6 մլրդ 164 մլն 567 հազար ՀՀ դրամ։ Արսենյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս ունի 18 անշարժ գույք, այդ թվում 4 շենք, 3 շինություն և 11 հողամաս։ Արսենյանն ունի 4 մեքենա՝ «Ռենջ Ռովեր L405», «Մերսեդես Բենց S63», «Նիսսան X-Trail 2.5l» և «Բենտլի Bentayga 4.0T»։ Պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 22 թանկարժեք գույք, այդ թվում 51 մլն 300 հազար դրամ և 82 մլն դրամ արժողությամբ 2 ժամացույց, 32 մլն 55 հազար դրամ արժողությամբ 1 ոսկյա ձուլակտոր և  532 մլն 900 հազար դրամ արժողությամբ 19 նկար։ Արսենյանը 8 ընկերությունների՝ «Արսօյլ» ՓԲԸ (100%), «Յունիքորն ֆլորա» ՓԲԸ (100%), «Յունիքորն փրինթ» ՓԲԸ (100%), «Յունիքորն քոնսթաքշըն» ՓԲԸ (100%), «Յունիքորն գրուպ» ՓԲԸ (100%), «Յունիքորն սերվիս» ՓԲԸ (100%), «Վկրեդիտ 24» ՍՊԸ (13%), և «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ (51%) բաժնետեր է։ Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդ տեղում է Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս հայտարարագրել է 4 մլրդ 851 մլն 752 հազար ՀՀ դրամ, 2 մլն 5 հազար 651 ԱՄՆ դոլար և 185 հազար եվրո գումար։ Սուքիասյանի հայտարարագրած դրամական միջոցները ՀՀ դրամի վերածած կազմում է շուրջ 6 մլրդ 4 մլն 853 հազար ՀՀ դրամ։ Սուքիսայանը հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում 22 շինություն և 15 հողամաս։ Սուքիասյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 29 թանկարժեք գույք, այդ թվում 4 նկար «Գրիգորի Խանջյան», 2 նկար «Մարտիրոս Սարյան», 3 նկար «Մինաս», 1 նկար «Կոջոյան», 5 նկար «Գարզու», 1 նկար «Ա․ Ֆյոդորով», 2 նկար «ԱվեԱրթուր», 2 նկար «Վարդան», 2 նկար «Գուռուզ», 5 ձեռագործ հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք և 1 հնաոճ տնային ժամացույց։ Նշված թանկարժեք գույքերի արժեքները նշված չեն։ Խաչատուր Սուքիասյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ունի 12․02% հասարակ և 5,75% արտոնյալ բաժնետոմս, «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ում և «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ում 25% բաժնետոմս, «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում և «Առաջ» ՍՊԸ-ում 25% բաժնեմաս, «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 16% բաժնետոմս, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում 20% բաժնեմաս, «Ինլոբբի» ՍՊԸ-ում 90% բաժնեմաս, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ում 100% բաժնեմաս և «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 45․17% բաժնետոմս։ Ընդհանուր առմամբ Խաչատուր Սուքիասյանը բաժնեմասեր և բաժնետոմսեր ունի 11 ընկերությունում։ Կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է 78 մլն 450 հազար ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար որպես հայտարարագրման պահին առկա դրամական միջոց։ Ընդհանուր առմամբ Տիգրան Պետրոսյանի հայտարարագրած գումարը ՀՀ դրամով կազմում է 114 մլն 640 հազար ՀՀ դրամ։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 2 մեքենա և 4 անշարժ գույք, այդ թվում 2 բնակարան և 2 հողամաս։ Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ հաջորդը Ռոբերտ Աֆանդյանն է։ Վերջինս հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար։ Ռոբերտ Աֆանդյանի դրամական միջոցները ՀՀ դրամով կազմում են 56 մլն 190 հազար։ Աֆանդյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում 3 բնակարան և 1 տարածք։ Պատգամավորի թեկնածուն ունի 3 ավտոմեքենա՝ «Մերսեդես E-350», «Մերսեդես ML» և «Օպել Աստռա G»։ Աֆանդյանը հայտարարագրել է 2 ոսկե շղթա 8 մլն դրամ արժողությամբ։ Նշված 4 պատգամավորի թեկնածուներն ամենաշատ դրամական միջոց հայտարարագրածներն էին։ Ինչպես նաև նրանցից երկուսը բացի հայտարարագրած դրամական միջոցներից, ունեն նաև մեծաքանակ թանկարժեք գույք, անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մի շարք ընկերությունների բաժնետեր են։ Սակայն կան պատգամավորի թեկնածուներ, որոնց դրամական միջոցները շատ չեն զիջում ներկայացվածներից։  Պատգամավորի թեկնածուներից ոմանց մոտ 2018 թվականի խոհրդարանական ընտրություններից հետո դրամական միջոցները շեշտակի ավելացել են։ Օրինակ՝ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել է 400 հազար ՀՀ դրամ, այս ընտրություններից առաջ դրամական միջոցները 16 մլն 350 հազար են։ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել էր 450 հազար ՀՀ դրամ, այժմ հայտարարագրել է 11 մլն 768 հազար ՀՀ դրամ։ Սուրեն Պապիկյանը 2018 թվականի ընտրություններից առաջ հայտարարագրել էր 2 մլն 500 հազար ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար, որը դրամի վերածած կազմում է շուրջ 3 մլն 17 հազար։ Այս ընտրություններից առաջ հայտարարագրել է 14 մլն ՀՀ դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար և 4500 եվրո դրամական միջոց։ Վերջինները դրամի վերածած կազմում են 23 մլն 547 հազար դրամ, ինչը նախորդ հայտարարագրածից ավելի է շուրջ 20 մլն 530 հազարով։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք հայտարարագիր ներկայացրած բոլոր պատգամավորի թեկնածուների միայն դրամական միջոցները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 558 մլն 492 հազար ՀՀ դրամ, 14 մլն 304 հազար 488 ԱՄՆ դոլար, 417 հազար 192 եվրո, 270․000 ռուբլի, 45 լարի և 0,5 բիթքոին։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա ընդհանուր առմամբ կուսակցության թեկնածուների դրամական միջոցները կազմում են 14 մլրդ 805 մլն 635 հազար ՀՀ դրամ և 0,5 բիթքոին։ Նշենք, որ սրանք միայն դրամական միջոցներն են, որոնցում ներառված չեն անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև թանկարժեք գույքը։ Վերևում ներկայացված 4 թեկնածուների եկամուտը միասին կազմում է 12 մլրդ 340 մլն 250 հազար, որը կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր դրամական միջոցների 83․3%-ն է։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 09 հունիսի, 2021
«5165» շարժման անդամները Վանաձորում ընտրողներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը

«5165» շարժման անդամները Վանաձորում ընտրողներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը

«5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, այցելել են Վանաձոր, քաղաքացիներին ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողություններ: Ինչպես հայտնեցին շարժման մամուլի ծառայությունից, խոսվել է կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Անդրադարձ է կատարվեոլ  նաև ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին, Արցախում պարտության դիվանագիտական պատճառներին, առողջապահական ոլորտի բարեփոխումներին և սփյուռքի հետ աշխատանքներում ինստիտուցիոնալ վերափոխումների անհրաժեշտությանը։ Ելույթներով հանդես են եկել «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը: «Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու», - ասել է Կարին Տոնոյանը:
16:10 - 09 հունիսի, 2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 2 անձ բերման է ենթարկվել

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 2 անձ բերման է ենթարկվել

2021թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: 2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության գավառի բաժին: Միջոցներ են ձեռնարկվում նշված հանցավոր արարքներում նաև այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:59 - 09 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով

«Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը։ Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության և ատելության կոչերը: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:                    
15:44 - 09 հունիսի, 2021
Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի

Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ: «Ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները՝ չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 10-ին, ուստի բոլոր դիմումատուներին ժամանակին սպասարկելու և օրենքով սահմանված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հունիսի 9-ին և 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները: Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի»,- ասված է պարզաբանման մեջ: 
15:20 - 09 հունիսի, 2021
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել նախընտրական ծրագրերին |armenpress.am|

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել նախընտրական ծրագրերին |armenpress.am|

armenpress.am:  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել այս կամ այն թեկնածուի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրերին, խոստումներին ու հայտարարություններին: Կուսակցության միասնական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում ակտիվորեն կեղծ օրակարգ է գեներացվում, իբր պայքարը մղվում է միայն նախկին ու ներկա իշխանությունների միջև: «Պետք է այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, գիտակցեն՝ կա հնարավորություն ընտրելու, չհիասթափվելու ու չհուսալքվելու: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրելու հնարավորությունը միայն նախկինների ու ներկաների միջև չի, կա նաև այլընտրանք»,- շեշտեց Ուրիխանյանը: Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, նա նշեց, որ Հայաստանի շահը ՀՀ ու հայ ժողովրդի տիրապետման տակ գտնվող կայուն ու անսասան Զանգեզուրն է: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տարածաշրջանային շահը ևս այս հարցում համընկնում է Հայաստանի շահին: Ուրիխանյանը խոսեց նաև գերիների վերադարձի մասին և ասաց, որ այդ հարցը՝ իրենց իշխանության գալուց հետո, նախատեսում է ուղղել ՌԴ-ին, անմիջապես ընտրությունների հաջորդ առավոտյան: «Մենք պատրաստ ենք ընտրություններ հաջորդ օրն առավոտյան ռազմավարական գործընկերոջ առջև փոխադարձ հարգանքի, փոխգործակցության, բայց և պահանջատիրության մթնոլորտում դնել այդ հարցը, որի լուծումը պետք է տեղի ունենա նույն օրը երեկոյան։ Եթե այդ ամենը տեղի չունեցավ, մենք չենք վախենալու իշխանություն կորցնելուց»,– ասաց Ուրիխանյանը: Նա նաև ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետք է վերանայել ՀՀ անվտանգության ներկա համակարգը:
14:22 - 09 հունիսի, 2021
«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

tert.am: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին ու մասնավորապես ՌԴ-ի մասնացությանն Արցախյան վերջին պատերազմում:Սոլովյովը, դիմելով Վանեցյանին, նշել է՝ ինքը շատ պահանջներ է լսել Ռուսաստանի հասցեին, այդ թվում նաև իր հայ ընկերներից, թե ինչու Ռուսաստանը զորքեր չի մտցնում, թե ինչու չի գործում ՀԱՊԿ-ի պայմանագիրը:«Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դուք չեք ճանաչել Ղարաբաղը, դուք չեք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այն պայմանագրի հովանու տակ չէ: Ի՞նչ եք դուք պահանջում ՌԴ-ից, երբ ՀՀ-ի իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան ասելու, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, ինչ կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղը»,- հարցրել է Սոլովյովը, ինչին ի պատասխան՝ Վանեցյանը նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սխալ են վարվել, և որ Արցախը պետք է ճանաչվեր պատերազմի 3-րդ, 4-րդ օրը:Ի պատասխան այս պնդմանը՝ Սոլովյովը նշել է. բայց չէ՞ որ Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա հայտնի չէր լինի, թե որտեղ կլինեին ադրբեջանցի զինվորականները, Վանեցյանը նշել է. «Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է, բայց պետք է հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց: 3 տարի շարունակ Հայաստանի նոր իշխանություններն անընդհատ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հիշեք կապիտուլյանտի, նրա պոպուլիստական թիմի բոլոր հայտարարությունները, և կհասկանաք, թե ինչ է եղել: Ես առհասարակ մտածում էի՝ ՌԴ-ն կարող էլ լրիվ այլ կերպ վարվել: ՌԴ-ն հստակորեն օգնել է, Ռուսաստանը շարունակում է օգնել: Այսօր Ղարաբաղում, Արցախում մարդիկ են ապրում, և այդ մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանու ներքո: Պետք չէ այդ մասին մոռանալ»: 
13:35 - 09 հունիսի, 2021