#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է: Այս մասին Արթիկում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձ երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։ Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ թեկնածուն նշեց, որ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվեց: «Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի աշխատավարձի են արժանի, և ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք հիմնական 5 առարկաներից: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»: Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ 2020 թվականին  թոշակի բարձրացում չի եղել՝ ճգնաժամի պատճառով, 2021 թվականին՝  պաշտպանական ոլորտի լուրջ ծախսերի հետ կապված:
13:17 - 09 հունիսի, 2021
Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով |armenpress.am|

Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է  համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Այս մասին խոսել է Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը: «Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:
13:15 - 09 հունիսի, 2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու |armenpress.am|

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորյար Նորիկյանը: «ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը:  Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը: Վերջինս ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:
13:05 - 09 հունիսի, 2021
Ընտրվելու դեպքում ԼՀԿ-ն նախատեսում է ընդլայնել նախագահի և ԱԺ-ի լիազորությունները |armenpress.am|

Ընտրվելու դեպքում ԼՀԿ-ն նախատեսում է ընդլայնել նախագահի և ԱԺ-ի լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները: Այս մասին ասացին կուսակցության ցուցակի անդամները Աջափնյակ համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:   «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավին մասնակցում է «Կա այլընտրանք, քվեարկիր» յուրահատուկ կարգախոսով` համախմբելու, ազգային համերաշխություն ձևավորելու, ազգային համերաշխության կառավարություն ձևավորելու և համատեղ ուժերով երկիրն այս իրավիճակից հանելու համար»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: Անդրադառնալով ծրագրի դրույթներից մեկին, որով ԼՀԿ-ն հաջողության հասնելու դեպքում նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները՝ Գորգիսյանն ասաց. «Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված համակարգ, և մի անձից կախված չլինի երկրի ճակատագիրը»: Անդրադառնալով անվտանգային հարցերի լուծմանը՝ Գորգիսյանը նկատեց, որ որևէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել պառակտվածության պայմաններում: «Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել: «Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի, և համատեղ ուժերով կարողանանք առաջ շարժվել »,- ասաց նա ու հավելեց, որ հակառակ դեպքում, եթե ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմերից եկող լարվածությունը, շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո լինեն բախումներ: Անի Սամսոնյանն էլ հավելեց, որ անվտանգության կարևոր բաղադրիչը ԼՀԿ-ի համար պետական սահմանի պաշտպանությունն է: ԼՀԿ-ի պատկերացմամբ՝ պետական սահմանի պաշտպանությունը պետք է իրականացնեն ոչ թե ժամկետային զինծառայողները, այլ՝ պրոֆեսիոնալ պայմանագրայինները: «Եվ ամբողջ սահմանը պետք է կահավորվի ժամանակակից հատուկ ինժեներատեխնիկական սարքավորումներով, որպեսզի չբարձրանա հարցը, թե արդյոք Հայաստանն ունի՞ այդքան ռեսուրս, զինվոր, որ կարողանա պատերազմից հետո նոր ձևավորված սահմանը պաշտպանել»:
12:27 - 09 հունիսի, 2021
Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐման Թաթոյանը՝ նշելով, որ այսպես շարունակել չի կարելի: «Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար: ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը: Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում: Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել: Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման: Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար: Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն»,-գրել է Թաթոյանը:
11:05 - 09 հունիսի, 2021
Միհրան Պողոսյանի՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

Միհրան Պողոսյանի՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Որոշանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամից 5-ը, դեմ՝ 2: ԿԸՀ նախագահն նիստին ասաց, որ 2021թ. մայիսի 18-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձը՝ վերջինիս վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրամանը։ Դրա հիման վրա, սակայն, նրան տեղեկանք չէր տրամադրվել։ 2021թ. մայիսի 20-ին ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի՝ ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։ Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով մայիսի 22-ին հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան: Մայիսի 26-ին. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից: ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին,որ վերոնշյալ դեպքով քրեական գործ է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածով (Ապացույցները կեղծելը) և գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Այդ ընթացքում Պողոսյանը նաև մեկ այլ դիմում է ներկայացրել վիզաների վարչություն` այս անգամ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
10:19 - 09 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ և հեծանվաերթ: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վաղ առավոտից լինելու են Շիրակի մարզում: Ժամը 11:00-ին նրանք կլինեն Մեծ Մանթաշում, ապա կուղևորվեն Արթիկ, Մարալիկ, Ազատան, Ախուրյան: Մարզային քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ ժամը 18:00-ին: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Երևանում: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հանրահավաք կանցկացվի:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատելու: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կլինի Կոտայքի և Լոռու մարզերում: Արշավը կմեկնարկեն Հրազդան քաղաքից ժամը 11:30-ին, այնուհետև կայցելեն Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Մարզային այցելությունները կեզրափակեն ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքում: Երկրորդ խումբը շրջելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին կլինի հանդիպում լրագրողների հետ, ապա կլինեն 12:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ շարունակելով քարոզարշավը՝ հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպելու է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարելու են Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, քննարկվելու է նախընտրական ծրագիրը, կլինեն ելույթներ և հարցուպատասխան: «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի կունենա դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Արշավը մեկնարկելու է 10:00-ից՝ Աբովյան քաղաքից, այնուհետև լինելու են Չարենցավանում, Հրազդանում, իսկ Գեղարքունիքի մարզում այցելելու են Սևան: Քարոզարշավն ամփոփելու են Երևանում՝ Ավան վարչական շրջանում, որտեղ քայլերթով քարոզարշավ կիրականացնեն: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է մայրաքաղաքում՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքներ են լինելու ժամը 17:00-ից սկսած: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին՝ լինելու է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք կլինեն Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-իմ Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Որոշ ուժեր քարոզարշավը շարունակում են ասուլիսային ձևաչափով: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպմանը կխոսեն քաղաքական արշավի կազմակերպման իրենց ռազմավարության մասին:  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ է իրականացնելու Երևանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու՝ դռնեդուռ անցնելով: «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հանդիպումը կմեկնարկի առավոտյան 09:00-ին Նոր Նորք վարչական շրջանի Սբ Սարգիս եկեղեցու մոտից: 
09:43 - 09 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2

23։00- Արտահերթ ընտրությունների քվեարկության օրը չտեսնող ընտրողները ինքնուրույն քվեարկելու համար կարող են նախ ծանոթանալ Բրայլյան այբուբենով տպագրված կուսակցությունների և դաշինքների ցուցակներին, այնուհետև օգտվել հատուկ կաղապարից: [ԿԸՀ]   22։40- «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում։ Նրանք հանդիպել են ֆերմերների հետ և խոսել գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասին։ Համայնքի բնակիչները խոսել են գյուղատնտեսական ապրանքի բարձր ինքնարժեքի և վաճառքի ցածր գնի մասին՝ հետաքրքրվելով այս խնդրի շուրջ կուսակցության առաջարկած լուծումների մասին։ Հետո կոնկրետ խնդիր - կոնկրետ լուծում ձևաչափով կուսակցության թեկնածուները ներկայացրել են նախընտրական ծրագրի դրույթներն այս ոլորտում։ |shantnews.am|   21:21- Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, և ես անհրաժեշտ չէի համարում պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում, և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ: [Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքներին, թե ինքը «զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում»] |tert.am|21:08- Ռոբերտ Քոչարյան, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի,  ուզում ես՝ զենքով արի, ես խոսքով քեզ կոչնչացնեմ: Քեզ չեն փրկի մինչև այսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակները, բոլորիդ մի տեղ ընտրություններից հետո վռնդելու ենք ՀՀ քաղաքական դաշտից: [Նիկոլ Փաշինյանը` Աշտարակում] |tert.am|20:55- «Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսեց Տավուշի մարզից: Կուսակցության անդամները շրջեցին Նոյեմբերյան, Այրում և Կողբ համայնքների գյուղերում, քարոզչական թերթիկներ բաժանեցին։ Մենք ունենք շատ լավ ծրագիր, որը կյանքի կոչվելուց հետո իրոք երկիր կունենանք, չենք կորցնի մեր երկիրը: [«Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Անահիտ Եղոյան] |1lurer.am|20:50- «Ազատ Հայրենիք» դաշինքը հունիսի 8-ին քարոզարշավ է անցկացրել Իջևան, Դիլիջան և Սևան քաղաքներում։ Քաղաքացիները հարցեր են ուղղել դաշինքի առաջնորդներին Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման, ընտրական գործընթացների և այլ հուզող խնդիրների վերաբերյալ։19:56- «Հայաստան» դաշինքը իշխանության գալու պարագայում երեք տարվա մեջ ապահովելու է 3 մլրդ դոլարի ներդրում: Վերականգնելով գյուղատնտեսության նախարարությունը, 3.5-4 տարիների ընթացքում լուծելու ենք գյուղատնտեսության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը՝ ոռոգման հարցը: Երեք տարում վերականգնելու ենք հայոց բանակը։ [Դաշինքի ներկայացուցի Իշխան Սաղաթելյանը՝ վայքեցիների հետ հանդիպմանը] |armenpress.am|19:49- Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին լիազորում եմ բանակցել այդ թեմայով: Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք։ Սպասում եմ նրանց պատասխանին: [Փաշինյանը` ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի խոսքին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու վերադարձնելու դիմաց] |armenpress.am|19:39- 1990-ականներին մենք կրկին փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ականների հաղթանակի բանալին սա էր։ [ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը՝ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ] |news.am|19:13- Հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 53 հաղորդում: Դրանցից  11-ը ԶԼՄ-ների հրապարակումներ են, 24-ը՝ սոցցանցերում կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզանձանց կողմից տրված հաղորդումներ,  2-ը՝ ոստիկանության ստացած տվյալներ և 3-ը դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են: Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրգործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՔՕ 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: [Գլխավոր դատախազություն] 18:30- Անհրաժեշտ է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` 2021 թվականի հունիսի 10-ը ներառյալ, համապատասխան դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություններ, ինչի հիման վրա հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կընդգրվեք ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում և այդ կապակցությամբ կտրվի սահմանված ձևի տեղեկանք: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դիմումները կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 14:00-ն: [ՀՀ ոստիկանություն]17։45- «5165» շարժման տելեգրամյան էջը կոտրել են, եւ հայտարարություն տարածել Շարժման անունից, որի հետ Շարժումը կապ չունի։ Այժմ մեր մասնագետներն աշխատում են այն վերականգնելու ուղղությամբ։ [«5165» շարժում]   17։44- Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու, չի կարող լինել։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ- որ կարելի է արտադրել։ Պետք է գյուղնախարարությունը բացվի: Չի կարող 5 հատ նախարարություն լինի ու միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա։ [Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում]   17։28- «Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Հանրապետության մարզերում շարունակում է ընտրողներին ներկայացնել ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դաշինքի ծրագիրը: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Աշտարակում հանդիպում է ունեցել բնակչության հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:   17։00- Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա, դա Ռուսաստանն է՝ դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը, որ միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք և այսօր սահմանների վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը: Իրենք ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, և մենք էլ ապահով լինենք։ [Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում քարոզարշավի ժամանակ]   16։48- Այս ընտրարշավը շատ բարդ պայմաններում է անցնում։ Այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիներ են, որ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, ամրացել են և դեռ պայմաններ են մեզ թելադրում։ Իսկ գործող ապիկար իշխանությունը, փոխանակ թշնամու դեմ պայքարելու, երկրի ներսում թշնամիներ է կարգում և նրանց դեմ է պայքար մղում։ Մեր տղաները Բաքվի բանտերում խոշտանգվում  և սպանվում են, իսկ երեկ գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է, որ եթե մի քանի ամիս էլ սպասեն, նրանք կարող են և կներեն նրանց։ Ո՛չ, չեն ներելու, չեն ներելու նաև նրանց ծնողները, նրանց որդիները։ [«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը՝ Գորիսում հանրահավաքի ժամանակ]   16։33- Ես գնում եմ մենակ, իմ թիմի հետ։ Եղել եմ երկրորդ քաղաքական ուժը։ Իմ ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է, որ կարողանամ ունենալ մեծ ձայներ, որ իմ ասածները անմիջապես կյանքի կոչեմ, մի բան էլ ավել անեմ։ Ես ուզում եմ իմ հնարավորությունը, ծանոթությունը, կապերը, փորձը օգտագործելով իմ երկիրը զարգանա, իմ երկիրը հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, գնացողները հետ վերադառնան, մենք կարող ենք անել դա։ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում քարոզարշավի ժամանակ]   16։23- Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Պետությունը բարձր պատասխանատվություն է կրում հատկապես հավաքների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու հարցում: Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում` իրավապահ մարմինները: [ՀՀ ՄԻՊ]   16։13- Առանց ուժեղ տնտեսության չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ գիտություն, չկա ուժեղ առողջապահություն, չկա ուժեղ սոցիալական ապահովություն, և որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկում ենք հույսներս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել մեր ունեցած ջրային ռեսուրսները, դրանից եկած փողը տանել բանակ, տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա մի քանի տարի հետո արդեն իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել։ [«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան]    16։00- Քաղաքական գործով զբաղվող մարդիկ, երբ փորձում են կազմակերպել հասարակական կյանքը քաղաքականապես, այլ խնդիր չունեն, քան ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդը կարողանա ինքնադրսեւորվել, իր ներուժը, գիտելիքները, կարողությունները կատարելագործել, եւ կարողանա նաեւ երջանիկ զգալ ինքնադրսեւորմամաբ, ինքնաարտահայտմամբ։ Եթե մենք չստեղծենք այդպիսի հանրույթ, այդպիսի քաղաքական միջավայր, մենք էլի մեզ դժբախտ կզգանք։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ Գորիսի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ]   15։38- «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը կարծում է, որ Հայաստանում ոչ մի լավ բան պետք չէ սպասել, եթե սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է՝ այդ պարագայում պետությունը մտնելու է ցիկլիկ հեղափոխությունների շրջան: Գլխավոր՝ արդարության հարցը, ըստ նրա, չի լուծվում: |civilnet.am|   15։18- Միասնական հայրենիք կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանն այցելել է Վայոց ձոր, որտեղ հանդիպել է մարզի բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։   15:08- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Որոշումն ընդունվել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: |armenpress.am|   15:03- Ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում ենք բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքը դուրս հանել Հայաստանի տարածքից, արտաքին քաղաքականության հարցում հանդես բերել բալանսավորված մոտեցում: Ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, ընդդեմ թշնամու միասնական հանդես գալու իրենց թեզերը գնալով ավելի ու ավելի է արդիական դառնում՝ հատկապես երեկվա քարոզչական օրվանից հետո: [ Էդմոն Մարուքյան] |armenpress.am|   14:47- Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։ Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ Այն հիմնարկի ղեկավարները, որ իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների։[Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզում]   14:43- Մեծամորի մշակույթի տան մուտքի մոտ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառներ, իսկ որտեղ՝ ոչ: Այդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրվել է, որ «Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են…»: Օրվա վերջում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը տրամադրել էր նկարներ, որոնք փաստում են, որ պաստառներն արդեն հանված էին: |fip.am|   14:21- ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:   13։54- Ինչպես 2018 թ․-ին՝ հեղափոխությունից առաջ, ասում էի, որ կադրային ջարդ չի լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018թ․-ից հետո, հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը և մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ]   13:48- ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստով դարձյալ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները: |hetq.am|   13:17- Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: |armenpress.am|   13:12- Վերցրեք թուղթ ու գրիչ և փորձեք թղթին տալ, թե ձեր կարծիքով՝ որոնք են երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ և ինքներդ ձեզ հարց տվեք, թե այս իշխանությունը արդյո՞ք ի վիճակի է այս խնդիրները լուծել։ Առաջարկում եմ վերցնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակը և որոշել, թե ձեզ համար որն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, բավարար կամային հատկություններ, վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար և մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան] |tert.am|   13:07- ԿԸՀ-ն հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել:   12:53- «ՔՊ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում: Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: Փաշինյանի խոսքով՝ խնդրի հիմնովին լուծումը փոքր ջրամբարներն են: |1lurer.am|   12:45- Ծրագրերը շատ են, որոնք կարելի է կյանքի կոչել հունիսի 21-ից սկսած, բայց դրա համար պետք է հանրային համերաշխություն, պետք է, որ ժողովուրդը տա «Լուսավոր Հայաստանին» այդ մանդատը՝ թույլ չտալու միմյանց վերացնել ցանկացող ուժերին՝ վերացնել երկիրը: Կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է: Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի կուսակցություն ու մի ուժ չի կարող լուծել: Լուսավոր Հայաստանը մասնակցում է ընտրություններին հանրային համերաշխության գաղափարախոսությամբ։ Ձևավորելու են միայն պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարություն: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյան] |tert.am|   12։22- Մենք պետք է Հայաստանում վերահաստատենք ժողովրդի իշխանությունը։ Ինչո՞ւ եմ ասում՝ վերահաստատենք ժողովրդի իշխանությունը, որովհետև ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ։ Այս ընթացքում ձեզ հայտնի ուժերը ուզում էին խլել իշխանությունը, բայց այդ իշխանությունը ամեն գնով պահել ենք։ Ոչ թե մեզ համար, այլ պահել ենք ձեզ համար, որ այսօր ձեզ վերադարձնենք իշխանությունը։ Եվ այսօր իշխանությունը ամենևին այս հարթակում կանգնածները չեն, այսօր իշխանությունը հրապարակում կանգնածներն են, որովհետև դուք որոշելու եք քաղաքական ուժերի քաղաքական ճակատագիրը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արագածավան համայնքում քարոզարշավի ժամանակ]   12։04- Սա այն ընտրությունն է, որտեղ մասնակցում են Հայաստանի բոլոր չորս իշխանությունները։ Եվ պատերազմը մեր կառուցած, մեր բոլոր իշխանությունների կառուցած պետականության քննությունն էր, ապա այս ընտրությունները թող լինեն ժողովրդի կողմից այդ արդար դատը գնահատելու և այդ քննությունն ընդունելու (քննություն - խմբ․)՝ ինչ պետություն են ստեղծել, և արդյոք նրանք պատիվ ունեն դրանից խոսելու, իրավունք ունեն հայաստան բառը տալու, թե որևէ այլ բան։ Հայաստանի իրավիճակն այնպիսին է, որտեղ այլևս չի կարող կառուցվել 19-րդ դարի պետություն։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը՝ Արագածոտնում քարոզարշավի ժամանակ]   11։42- Մենք խոսում ենք մեր երկրի զարգացումից, հնչեցնում ենք կոնկրետ թվեր և ցուցանիշներ։ Հստակ ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում լուծելու ենք մեր բանակի վերակազմակերպման հարցը և երեք տարիների ընթացքում բանակի սպառազինության հարցը։ Ասում ենք՝ փոխելու ենք կառավարության կառուցվածքը, վերականգնելու ենք գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք՝ գյուղոլորտում ինչ բարեփոխումներ ենք անելու, ասում ենք, որ 3 տարվա ընթացքում լուծելու ենք ոռոգման խնդիրը։ Հստակ նշում ենք առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագիր ենք անում։ Բայց հակառակ կողմը կրկին շարունակում է իր վայրահաչոցները, լաչառությունը, չկա որևէ բովանդակություն, որովհետև ասելիք չունեն, որովհետև մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին։ Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյան]   11։14- Մեր քարոզարշավը տարբերվում է մյուսներից։ Մենք մտնում ենք կոնկրետ բակեր, կոնկրետ թաղամասերով գնում ենք և հնարավորինս շատ մարդկանց ենք ուզում մեր ուղերձը հասցնել։ Երեկվա քարոզչության օրը թե՛ գործող վարչապետի պաշտոնակատարի, թե՛ նախկին իշխանությունների հայտարարությունները ցույց տվեցին, որ մենք մեր թեզերի մեջ ճիշտ էինք։ Իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու վերաբերյալ երեկվա հայտարարությունները իրապես մտահոգիչ էին։ Եվ հետևաբար միանշանակ է, որ մեր ուղերձը ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, միասնական լինելու՝ ընդդեմ մեր թշնամու, գնալով ավելի ու ավելի է ամրանում և գնալով ավելի է արդիականանում։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]   09։46- Ընտրությունների մասնակցող 13 կուսակցություն զրկվել է երկրի այս վիճակի համար պատասխանատու անձանցից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։ Կազմակերպիչները, լավ իմանալով, որ բանավեճը ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա, որդեգրել են անարդարացի սկզբունք։ Այն բացառում է նոր կուսակցությունների, նոր ասելիքի առերեսումը և համեմատումը հին կուսակցությունների և հին ասելիքի հետ։ [10 ուժի հայտարարություն]   09։23- Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքական ուժերի այսօր անցկացվելիք քարոզարշավների տեղի և ժամանակի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ։ |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ օր 3 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ օր 1
23:05 - 08 հունիսի, 2021
Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Տիգրան Արցաքանցյանը դիմել է Վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 107-Ա որոշումը, որով իր լուսանկարով պաստառները ճանաչվել էր նախընտրական քարոզչության հետ ասոցացվող: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել էր վարչական վարույթ: Կատարած շրջայցերի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզել էր, որ մի շարք արտաքին գովազդային վահանակների վրա տեղադրված են գերազանցող Տիգրան Արցաքանցյանի 5 քմ լուսանկարը և «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառումը պարունակող պաստառներ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիգրան Արզաքանցյանը «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակով գրանցված է 2021թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այդ հիմնավորմամբ էլ հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին որոշել է Տիգրան Արցաքանցյանի լուսանկարով կամ «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառմամբ պաստառները ճանաչել «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախընտրական քարոզչության հետ ասոցացվող: Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում»:
21:56 - 08 հունիսի, 2021
Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան

Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»: Նա Փաշինյանին 24 ժամ է տվել՝ ասածն ապացուցելու համար։ «Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-ասաց նա:
21:17 - 08 հունիսի, 2021
«Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսել է Տավուշի մարզից |1lurer.am|

«Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսել է Տավուշի մարզից |1lurer.am|

1lurer.am: «Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսեց սահմանամերձ Տավուշի մարզից: Ընտրական ցուցակում ընդգրկված գործիչները, կուսակցության անդամները և համակիրները շրջեցին Նոյեմբերյան, Այրում և Կողբ խոշորացված համայնքների գյուղերում, բնակիչների հետ հանդիպումներ ունեցան և քարոզչական թերթիկներ բաժանեցին։Այնուհետև խմբերի բաժանվելով՝ քարոզարշավն ավարտեցին Բերդ քաղաքում՝ այստեղ ևս անցորդներին, առևտրի, սպասարկման կետերի աշխատողներին, քաղաքում ճանապարհին հանդիպող ահել ու ջահել բնակիչներին «Հայոց հայրենիք» կուսակցության մասին իրազեկելով և բուկլետներ բաժանելով, հընթացս էլ ներկայացնելով նախընտրական ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածուներին և ծրագիրը:Անահիտ Եղոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայոց հայրենիք» կուսակցություն) - Մենք ունենք շատ լավ ծրագիր, թղթի վրա գրված չէ, ուղղակի լավ ծրագիր, որը կյանքի կոչվելուց հետո իրոք երկիր կունենանք, չենք կորցնի մեր երկիրը:
21:00 - 08 հունիսի, 2021
Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց |armenpress.am|

Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի խոսքին այն մասին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու վերադարձնելու դիմաց: «Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը: Դիմելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:      
19:47 - 08 հունիսի, 2021