Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքում հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքում հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքում էր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջայց է կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մարզային այցին մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։ Փոխվարչապետը Կարճաղբյուր համայնքում այցելել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց է կատարել ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին: Ներկայումս «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են իրականացվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է Մ-10 ավտոճանապարհի Մարտունի Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։ Համբարձում Մաթևոսյանն այնուհետև այցելել է Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։ Ներկայում կարարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։ Մարտունի համայնքում փոխվարչապետին դիմավորել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և մանրամասներ ներկայացրել պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքից։ Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։ Փոխվարչապետ Մաթևոսյանի հերթական կանգառը եղել է Գավառում՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ Շինարարի հետ զրույցում փոխվարչապետը մի շարք դիտողություններ է արել կատարված աշխատանքների վերաբերյալ․ շինարարը խոստացել է նախքան շահագործման հանձնելը շտկել արձանագրված թերությունները։  Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցի, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանը առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունել է փոխվարչապետին և բարձր գնահատել համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով Կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։ Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
15:09 - 08 սեպտեմբերի, 2022
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ռուսաստանում այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ լրատվական վարչությունը: «Էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է նոր շահագործման հանձնված ցանկացած էներգաբլոկի հզորությանը Ռուսաստանում և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը թույլ կտա ապահովել Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունն ավելի քան 39 միլիոն մարդու համար»,- ասել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։   Ի պատասխան Սանոսյանը նշել է` Հայաստանի համար, որն ատոմային էներգետիկան համարում է էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններից, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և լուծումներին։ Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը, այցելել են ռեակտորային մասնաշենք, տուրբինային մասնաշենք, դիտել են հովացման աշտարակները, այցելել երկաթե մետաղական բլոկների պատրաստման արտադրամաս և Կուրսկ ԱԷԿ-2 դիտահրապարակ: Նշվում է, որ յուրաքանչյուր նորակառույց էներգաբլոկ նախատեսված է 60 տարվա շահագործման ժամկետով (մինչև 100 տարի շահագործման ժամկետի երկարաձգմամբ): Հիշեցնենք, որ Սանոսյանը ՌԴ-ում էր օգոստոսի 28-31-ը։
19:14 - 02 սեպտեմբերի, 2022
Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել. Գնել Սանոսյան
 |1lurer.am|

Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 580 մլն դրամ հատկացրեց մի շարք օբյեկտների շինարարական, նախագծման, փորձաքննության աշխատանքներին: Գնել Սանոսյանը նշեց, որ 580 մլն դրամից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության: «Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում շինարարական ընկերությունը աշխատանքները չարեց, ստիպված եղանք պայմանագիրը խզել, նոր մրցույթ ենք հայտարարել, դրա համար ենք նորից գումար հատկացնում. դա Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամուրջն է: 4 նախագծային և 6 փորձաքննության աշխատանքներ ունենք»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել: «Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,- ասաց Սանոսյանը: Նախարարը նշեց, որ վերջին տարիների մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ նաև բավական մեծ ուշադրություն են դարձնում կամուրջներին, որովհետև երբեմն դրանք չերևացող են, բայց ժամանակային մաշվածության և այլ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորել: «Երևանը շրջանցող Աբովյան-Առինջ-Ջրվեժ հատվածով Մասիս գնացող ճանապարհի հիմնանորոգումը, կարծում ենք, մեր այն քաղաքացիների երթևեկությունը կհեշտացնի, որոնք դեպի Արարատյան դաշտ կուզեն գնալ. նրանք Երևան մտնելու կարիք չեն ունենա, և Երևանում հոսքը կթեթևանա»,- ասաց նա:
12:39 - 01 սեպտեմբերի, 2022
Փողոցային առևտուրը և ծառայությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելուն

Փողոցային առևտուրը և ծառայությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելուն

Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն կվերապահվի ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ, որը կարտահայտվի առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով։ Գործադիրը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ և՛ Երևան համայնքը, և  բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրը անընդհատ կա և ինչքան էլ տույժեր ենք կիրառում, վարչական ակտեր և այլն, խնդիրը չկարգավորված է մնում։ «Հիմա քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են, որ ոչ միայն նրանք կարողանանք վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերենք, աշխատակիցները իրավունք ունենան դա առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի կամ տեղերը, որտեղ դրա համար նախատեսված չէ»,- ասաց Սանոսյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ վերջին երկու տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ առկա գործիքակազմը բավարար չէ ոլորտը կանոնակարգելու համար․ «Մեր կողմից այդ միջոցատռումները իրականացվում է, բայց շատ դեպքերում այդ տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից, 90% դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են դառնում։ Այս խնդրի լուծումը տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք բռնագրավել այն միջոցները, որ օգտագործում են, ծառայություններ են մատուցում կամ առևտուր են իրականացնում»։ Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվի և քվեարկության դրվի Ազգային ժողովում։
12:58 - 18 օգոստոսի, 2022
Բեռնատարների վարորդները փակել էին Գորիս–Սիսիան ճանապարհը. նրանք դժգոհ են ճանապարհներին տեղադրված կշեռքներից |news.am|

Բեռնատարների վարորդները փակել էին Գորիս–Սիսիան ճանապարհը. նրանք դժգոհ են ճանապարհներին տեղադրված կշեռքներից |news.am|

news.am: Բեռնատար մեքենաների վարորդներն այսօր՝ օգոստոսի 16–ին, փակել են Գորիս–Սիսիան ճանապարհը, ապա որոշ ժամանակ անց` Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանի հետ քննարկումից հետո, բացել այն։ Նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ասաց, որ վարորդները դժգոհել են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։ «Նախարարը աշխատանքային այցով Կոռնիձորի եւ Տաթեւ–Աղվան ճանապարհների աշխատանքներին հետեւելու համար էր գտնվում Սյունիքի մարզում, Գնել Սանոսյանը հանդիպել է նաեւ Գորիս–Սիսիան ճանապարհահատվածըփակած վարորդների հետ, որոնք դժգոհել են ճանապարհներին տեղադրված կշեռքներից։ Մի քանի օր է՝ Հայաստանի տարածք մտնելիս բեռնատարները կշռվում են, գերբեռնված բեռնատարները տուգանվում են, ու պարտավորվում են բեռը հասցնել սահմանված չափի։ Վարորդները պահանջում են սահմանված  թույլատրելի առավելագույն 26 տոննա զանգվածը դարձնել 28 տոննա։ Նրանք 4 կետից բաղկացած պահանջներ են ներկայացրել նախարարին։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ճանապարհը բացել եւ Երեւանում նախարարի, վարորդների եւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում անցկացնել, որից հետո պարզ կլինի որքանով են վարորդների առաջարկներն ընդունելի»,– ասաց Սոնա Հարությունյանը։ Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհները, այդ թվում՝ Տաթեւ–Աղվանը, հիմնականում վնասվում են հենց գեռծանրաբեռնված բեռնատարների պատճառով։ «Կառավարության մակարդակով շատ խիստ պահանջ էր դրված ապահովել այդ նորմերի պահպանումը»,– ասաց Սոնա Հարությունյանը։ Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17–ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ  տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։ Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝  25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց,  կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։ 4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։ 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։
17:17 - 16 օգոստոսի, 2022
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
 |tert.am|

Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ստեփանավանից Օձուն տանող ճանապարհին նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ, որը երթևեկելիս մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, մտածեցի ծառերը պետք է կտրել և այլ տեղում տնկել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջերս այդ ճանապարհով անցում էի, նկատեցի, որ ճանապարհին կա բավականին հին կամուրջ կա։ Երթևեկելիս այդ կամուրջը մի պահ երևում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, հետո այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետև այդ ճարտարապետական հուշարձան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոստացավ զբաղվել այդ հարցով։  
14:03 - 11 օգոստոսի, 2022
Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը․ Սանոսյան

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը․ Սանոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, անդրադարձավ Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում է շահագործման հանձնվել․  «Նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց․ ի սկզբանե ճանապարհը նախատեսված էր որպես միջհամայանքային նշանակության ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել և այլն։ Մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, մեծ խնդիրները լուծվել է, և մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց՝  արդեն վաղը հավանաբար եղած փոսերն էլ չեն լինի, այդ հատվածները ամբողջությամբ ասֆալտապատ կլինեն։ «Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ընթացքի մեջ են Տաթևի ոլորանները շրջանցող և, ըստ էության,  Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը․ «Տաթև Լծեն, հետո Լծեն Շամբ, Լծենից Նորավան, որը արդեն կմիանա մայրուղուն»։ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են այդ ճանապարհների շինարարական աշխատանքները․ Նախարարն էլ ասաց՝ Նորավանից Շամբ գնացող ճանապարհը նախատեսված չէ ծանր բեռնատարների համար․ «Քանի որ միջազգային ծրագրով է արվել, իրենց հետ բանակցում ենք հենց այդ ծրագրի շրջանակում ևս մեկ շերտ տեղադրելու։ Ինքը ամբողջողվին նոր ասֆալտապատված է, բայց նոր շերտ տեղադրենք, որպեսզի ծառայի բեռնատարներին։ Մենք Շամբ-Լծեն հատվածում ունենք վեց կիլոմետր, որը բավական ժամանակ է՝ մրցույթ շահող ընկերություն կա, և որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհություն ունենք տեմպի հետ կապված»։ Լծեն-Տաթև հատվածում էլ, ըստ Սանոսյանի, 2 շինարարական ընկերություն կա, որոնցից մեկը 4 կիլոմետրից ավելի ասֆալտապատում իրականացրել է, և հավանաբար սեպտեմբեր ամսին իր 10 կիլոմետրը կավարտի՝ երկու շերտ ասֆալտապատումով․ «Նույնիսկ շինարարի մոտ կա միտք, որ երկրորդն էլ անի, այսինքն՝ ամբողջությամբ իր հատվածը ավարտի։ Եթե կանի, մենք իրենցից մինչև նոյեմբեր ուզում ենք երկու շերտը, եթե ավելի արագ կանեն, շատ ավելի ցանկալի է։ Երկրորդ շինարարի հետ դանդաղություն կար, բայց վերջին քսան օրերին բավական լավ տեմպ կա, այսինքն՝ այդ հատվածում մեր գլխավոր պրոբլեմը շարունակում է մնալ Լծենից Շամբ հատվածը, որտեղ գործող ճանապարհ կա, բայց բեռնատարների համար անցանելի չեն եղել»։ Փաշինյանն ասաց՝ նախատեսված է, որ այդ կտորն էլ նոյեմբերին պետք է շահագործման հանձնվի, բայց մտավախություն կա, որ այդտեղ էլ կարող են պրոբլեմբեր ի հայտ գալ, ինչը խնդրահարույց է։ «Դա շատ կարևոր նշանակության ճանապարհ է, և պետք է այդտեղ կարողանանք խնդիրներ կարգավորել»։
11:44 - 11 օգոստոսի, 2022
«Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին. ՀՀ վարչապետ
 |1lurer.am|

«Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 122 մլն դրամ կուղղի Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» նախագծի համար Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածը ոռոգման ջրագծի կառուցման նպատակով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ «Կյանքի պուրակ» նախագծի քննարկման ժամանակ հանձնարարական եղավ ոչ միայն «Կյանքի պուրակի» 35 հա ընդգրկող, այլև ամբողջ Բուսաբանական այգու 80 հա տարածքն ապահովել ոռոգման ջրով: «Մոտ մեկուկես կմ երկարությամբ ջրագծի մասին է խոսքը, որը պետք է հասնի Բուսաբանական այգի: Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է: Քանի որ նախագծով նախատեսված է մոտ 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է դեռ կեսը պլանավորել այս տարվա համար, գումարի մյուս մասը հաջորդ տարի նոր կնախատեսենք: Բյուջեից գումար տրամադրելու կարիք չկա. ոռոգման ցանցի առողջացման ծրագիր ունենք մեզ մոտ, որտեղ որոշակի խնայված գումարներ կան, և այս տարի 122 մլն դրամ այդ ծրագրին կուղղենք»,- ասաց Գնել Սանոսյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով՝ պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: «Դա երևան քաղաքի համար շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա. և՛ համայնքային կյանքի կազմակերպման համար շատ մեծ նշանակություն կունենա, և՛ մեր նահատակների՝ մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման մի նոր մեթոդ կդառնա»,- ասաց վարչապետը:
12:49 - 04 օգոստոսի, 2022
Գնել Սանոսյանը դիտարկել է Կապան-Տաթև ճանապարհի տարբեր հատվածներում ընթացող աշխատանքները

Գնել Սանոսյանը դիտարկել է Կապան-Տաթև ճանապարհի տարբեր հատվածներում ընթացող աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով այսօր Սյունիքի մարզում էր։ Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթեւ  ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։ Գնել Սանոսյանը դիտարկել է նաեւ նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթեւ-Լծեն ճանապարհները։ Սիսիան համայնքում մարզային ու համայնքային իշխանությունների հետ ՀՀ ՏԿԵ նախարարը  ծանոթացել  է կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։
11:14 - 21 հուլիսի, 2022
Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր

Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։ «Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Վիտալի Սավելևի այցը Հայաստան։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամական հարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես «Վերին լարսի» հարցով մշտական աջակցության համար։ Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ այդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։ Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
10:11 - 16 հուլիսի, 2022
Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին:   Քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։   Նիստի ընթացքում ներկայացվել են էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառույցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչները:   Հայկական կողմից պատվիրակության կազմում է նաև ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։   
16:42 - 14 հուլիսի, 2022
Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ. ԱԺ հանձնաժողովները սկսել են 2023-ի պետբյուջեի նախնական քննարկումները

Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ. ԱԺ հանձնաժողովները սկսել են 2023-ի պետբյուջեի նախնական քննարկումները

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է իրականացնել 23 ծրագիր` 135 միջոցառումով, ինչի համար 2023 թ. հատկացվելու է 322,3 մլրդ, 2024-ին` 369,2 մլրդ, 2025-ին` 444,1 մլրդ դրամ: Համեմատելով` նախարարը նշել է, որ 2023 թ. համար նախատեսված գումարը 17,5 տոկոսով ավելի է 2022 թ. հատկացումից: Ոլորտում ամենախոշորը «Տարածքային զարգացում» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսված է 69,8 մլրդ դրամ դոտացիա տալ համայնքներին, ինչը 8 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Գալիք տարում համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ: 2022 թ. սուբվենցիաները կազմել են 18 մլրդ դրամ: Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2023 թ. սուբվենցիոն հայտները համայնքներից արդեն ընդունվում են: Ակնկալվում է, որ մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը 2023 թ. հայտերն ամբողջությամբ կընդունվեն: «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով սահմանամերձ համայնքներին նախատեսված է հատկացնել 973 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից մի փոքր քիչ է: Նախարարն անդրադարձել է նաեւ մյուս ծրագրերին: Մասնավորապես, եկող տարի հանրապետությունում շարունակվելու է դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագիրը: Այդ նպատակի համար կհատկացվի 11 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամի չափով էլ Կառավարությունն աջակցություն կցուցաբերի խոշորացված համայնքներին: Եկող տարում նախատեսվել է մոտ 10 մլրդ դրամի պետական գույք վաճառել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարին առաջարկել է դիտարկել  սահմանամերձ համայնքներում հայտնի ընկերությունների մասնաճյուղեր բացելու հարցը: «Մենք գիտենք, որ Կառավարությունը ոչ թե աշխատատեղ, այլ աշխատատեղի պայման ստեղծող է: Եվ մեր հարկային արտոնություններն ու միջոցառումներն ուղղված են դրա ապահովմանը: Մենք եւ դուք չպե՞տք է գտնենք հնարավորություն, որ մեր հայտնի արտադրող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում փորձենք սահմանամերձ համայնքներում այդ ընկերությունների մասնաճյուղեր ունենալ եւ լուծել զբաղվածության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը: Ըստ նրա` որոշ հայտնի ընկերություններ կարող են դրական արձագանքել այս առաջարկին: Համաձայնելով  պատգամավորի բարձրացրած մտահոգությունների հետ` Գնել Սանոսյանը նշել է, որ սահմանամերձ համայնքներից մարդիկ երբեմն հեռանում են ոչ թե այն պատճառով, որ բնակավայրը սահմանամերձ է, վտանգ կա եւ այլն, այլ այն պատճառով, որ սակավ են աշխատատեղերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ենթակառուցվածքները եւ այլն: «Այս մտքերն են մեզ հանգեցրել նրան, որ համայնքներում լրջագույն ուշադրություն դարձնենք միջավայրի բարեփոխմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ պատահական չէ, որ սուբվենցիոն ծրագրերում հսկայական, մեծ տեղ է թողնված սահմանամերձ համայնքներին»,- նշել է նախարարը: Նա պարզաբանել է, որ ամիսներ առաջ Կառավարությունն իրարից առանձնացրել է «բարձրլեռնային» եւ «սահմանամերձ բնակավայրեր» հասկացությունները, ինչի արդյունքում սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին Կառավարության աջակցության չափն ավելացվել է: «Գրեթե չկա ծրագիր, որ 70 եւ ավելի տոկոս չէ»,- հստակեցրել է նախարարը: Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ մյուս արտոնությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու սահմանամերձ համայնքների զարգացմանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է ուշադրություն դարձնել ջրային համակարգի զարգացման հարցին եւ որակական ցուցանիշներին: «Օրինակ` կառուցում ենք ջրամբարներ, ինչը շատ լավ է, տրամադրում ենք գումար, բայց կուզեինք իմանալ, թե դրա կառուցման արդյունքում որքա՞ն հողատարածք կջրվի, ինչքա՞ն կավելանա գյուղատնտեսության արդյունավետությունը: Այսինքն` խոսքը նման որակական ցուցանիշներին է վերաբերում»,- ասել է նա: Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է աշնանային քննարկումների ժամանակ վերոնշյալ ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացնել խորհրդարանին:
15:58 - 08 հուլիսի, 2022
Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ Փաշինյան

Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում կառավարությունը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է բյուջեում վերաբաշխում իրականացնել և մոտ 13.3 միլիարդ գումար տրամադրել «երեք խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար»։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ բլոներից մեկը ջրամբարաշինությանն է վերաբերվում, մասնավորապես՝ Կապսի ջրամբարին․ «Որոշակի գործընթաց կա, հիմա փաստաթղթերի ուսումնասիրման փուլում ենք և անհրաժեշտություն կառաջանա (եթե ամեն ինչ նորմալ գնա, իսկ կարծես ամեն ինչ նորմալ է գնում) կանխավճար տրամադրել շինարարին և 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն կա»։ Մյուս հատվածը, ըստ Սանոսյանի, վերաբերում է Երևանում իրականացվող երկու ծրագրերի․ «Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ և այնտեղ նույնպես աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Ավանադական տեսքի բերելու կարիք կա և 4.1 միլիարդ գումարի անհրաժեշտություն կա, այս որոշմամբ առաջարկում ենք 4.1 միլարդ դրամ հատկացնել Երևան քաղաքին այդ վճարումների համար»։ Երրորդ ծրագիրն էլ վերաբերում է միջին նորգման աշխատանքներին․ Այս աշխատանքները անընդհատ ուսումնասիրման փուլում են։ Մենք դրանց մի մասը բյուջեով նախապես հատկացնում ենք, իսկ մի մասը գարնան բացվելուն պես, ճանապարհները ուսումնասիրում ենք, որտեղ տեսնում ենք, որ հնարավոր է միջին նորոգում անել, ընդգրկում ենք այդ ցանկի մեջ և որոշակի գործընթաց ենք անում։ Հիմա այդպիսի 10 հատված ունենք՝ ընդհանուր 135 կիլոմետր երկարությամբ, և այս որոշմամբ  5.7 միլիարդ դրամ կհատկացնենք, դրանց մրցութային գործընթացները կավարտենք և կսկսենք շինարարական աշխատանքները»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը:
11:55 - 07 հուլիսի, 2022
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊ ընկերությունները։ «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։  
10:15 - 01 հուլիսի, 2022