Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ի շարունակություն ս.թ. նոյեմբերին Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի, ինչպես նաև զարգացման էական ներուժ ունեցող ոլորտներով կապերի հետագա ամրապնդման հնարավորություններին։ Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է առկա մարտահրավերի հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության սկզբունքների, ինքնիշխանության հարգման վրա։ Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ կարևորելով առկա գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ կազմակերպության մանդատին համապատասխան նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։
20:27 - 16 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։  Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022 թ. հունվարին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կատարված շեշտադրումն առ այն, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններով հարվածի տակ է դրվում ժողովրդավարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել են, որ այդ հարցում մարտահրավերները շարունակվում են և համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը դարձնում օրվա հրամայականը։  Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող, այդ թվում՝ մարդասիրական, հարցերի շուրջ սկզբունքային, արդար դիրքորոշման և աջակցության համար։ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներին, որոնք հիմնված են քաղաքակիրթ աշխարհին քաջ հայտնի հիմնարար սկզբունքների վրա։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլերի զսպման և բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը: Արարատ Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների ու իրավունքների հասցեագրմանը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ապահովմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի։  Խորհրդարանականները բարձր են գնահատել ՀՀ կառավարության որոշումը Լյուքսեմբուրգում ՀՀ դիվանագիտական ներկայացվածության ապահովման՝ գրասենյակի բացման վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես սերտ բարեկամության արտահայտում։
20:18 - 15 փետրվարի, 2024
Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման հարցում ՀՀ-ի հանձնառության մասին. Միրզոյան

Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման հարցում ՀՀ-ի հանձնառության մասին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավիե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ձերդ գերազանցություն նախարար Բետել, հարգելի՛ Քսավիե, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ հյուրեր, Ուրախ եմ վերադառնալ Լյուքսեմբուրգ 2022 թ. իմ առաջին այցից ուղիղ երկու տարի անց: Այս տարիների ընթացքում մենք արդեն ձևավորել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն, բայց այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում: Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման և մեր բազմաշերտ համագործակցության արդյունավետ առաջմղման հարցում Հայաստանի հանձնառության մասին: Ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության վերաբերյալ Հայաստանի Կառավարության որոշումը նաև հարգանքի դրսևորում է այն արժեքներին, որոնք մենք կիսում ենք, և Լյուքսեմբուրգի կողմից վերջին տարիներին ցուցաբերած կարևոր աջակցությանը: Կարևոր է ընդգծել, որ Հայաստանին և Լյուքսեմբուրգին միավորում են հատկանշական դիմակայունությամբ և վճռականությամբ բնութագրվող պատմական զուգահեռները: Լյուքսեմբուրգը հաջողությամբ հաղթահարել է դժվարությունները՝ ի ցույց դնելով, որ անգամ հակամարտային իրավիճակներում փոքր ազգն ունակ է հարթել իր ճանապարհը դեպի խաղաղություն և բարգավաճում: Աննախադեպ գլոբալ անորոշություններով նշանավորված այս դժվարին ժամանակներում Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պետք է դիտարկվի ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաև եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս՝ ուղղված այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվ այս կարևոր ճանապարհին համախոհ գործընկերների հետ իրական համագործակցությունը անգնահատելի արժեք է։ Այսպիսով, եկե՛ք միասին աշխատենք ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ. միայնակ մենք կարող ենք շատ քիչ բան անել, մինչդեռ միասին՝ շատ ավելին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս այս առանձնահատուկ իրադարձության կապակցությամբ։ Շնորհակալություն»:
22:38 - 14 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ-ից։  Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանել Լյուքսեմբուրգի հետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ առկա մեխանիզմներն առավելագույն օգտագործելու հնարավորություններին։ Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը: Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերի զարգացումները՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է կայուն Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ ՀՀ ջանքերը, իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը և միջազգային գործընկերների ներգրավվածությամբ դրանք զսպելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղայակված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է  հիմնական՝  տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքները, որոնց հարցում երկկողմ հստակ ու աներկբա հանձնառությունը հրամայական է գործընթացում առաջընթաց ապահովելու համար։
17:27 - 14 փետրվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումներում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև այն համաձայնագրերին, որոնք հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները», - ընդգծեց նախարար Արարատ Միրզոյանը։
20:16 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։ Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը: Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։
15:34 - 13 փետրվարի, 2024
Միրզոյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր

Միրզոյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։   Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։   ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:    
10:00 - 13 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:
22:00 - 12 փետրվարի, 2024