Միրզոյանն ու Բոնոն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին
17:49 - 16 փետրվարի, 2024

Միրզոյանն ու Բոնոն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել