Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել․ Միրզոյան
21:37 - 16 փետրվարի, 2024

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել:

«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,-նախարարի խոսքերն է մեջբերում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել