ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցը, որի ներքո ելույթներով հանդես են եկել բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ ընդգծելով դատարանի որոշման կատարման բացարձակ անհրաժեշտությունը։  ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշմանը, որով դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արմեն Պապիկյանը նշել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։ Դեսպանը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արմեն Պապիկյանը նշել է, որ շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք: Դեսպան Պապիկյանը հատուկ նշել է, որ ի հեճուկս Ադրբեջանի շարունակական պնդումներին, Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է ԼեռնայինՂարաբաղ եզրույթը: Դատարանը իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր՝ անկախ ժողովրդի բնակության տարածքի քաղաքական կարգավիճակից։ Բարձր գնահատելով մի շարք կազմակերպությունների և երկրների հստակ հայտարարությունները միջազգային դատարանի որոշման առնչությամբ՝ ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:
17:13 - 03 մարտի, 2023
Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին
 |armenpress.am|

Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ խորհրարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակ լինելու ու առաջացած հումանիտար ու անվտանգային խնդիրների հարցը, որի առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսում ժամանակ՝ ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները: «Հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, խոսել է նաև մեր տարածաշրջանի մասին: Խոսել ենք Հայաստանի՝ ինչպես անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հարցերի մասին, այնպես էլ Լաչինի միջանցքի փակման ու դրա հետևանքով առաջացած անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին»,-ասաց Սարգիս Խանդանյանը: Հայկական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: ՀՀ ԱԺ պատգամավորները ունեցել են նաև երկկողմ հանդիպումներ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի, Հայաստանին սպառնացող անվտանգային մարտաահրավերների մասին: Հայկական պատվիրակությունը նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Ըստ Խանդանյանի՝ միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացումը ոչ միայն փոխում է կարծիքները, այլ նաև բերում է նրան, որ միջազգային գործընկերըները խոսում են դրա մասին: «Մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորներ: Նրանք նաև մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի՝ միջազգային հարթակներում հնչեցվող թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում և այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որևէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաև Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ ևս վերահաստատեց խնդրի լրջությունը»,-ասաց պատգամավորը: Այսպիսով, միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են  ու խոսում դրանց մասին:
15:01 - 01 մարտի, 2023
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։
16:03 - 19 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ։  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։
16:43 - 18 փետրվարի, 2023
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:  «Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով: Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ:
09:25 - 18 փետրվարի, 2023
Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:  2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 3 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 105 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Արցախը շրջափակման մեջ է։
16:14 - 17 փետրվարի, 2023
ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում

ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են։ Ընդգծվել է, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման կանխամտածված պարբերական անջատումները, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի էլեկտրականության միտումնավոր խափանումը, գոյատևման համար անտանելի պայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ ստիպել Արցախի հայ բնակչությանը լքել իրենց տները և զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։  Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։ Դեսպան Պապիկյանը շեշտել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Արմեն Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:
14:03 - 10 փետրվարի, 2023
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը երեք բանաձև է ընդունել Բրազիլիայում, Մարոկկոյում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ասվում է․ «Խորհրդարանը ցավում է ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացելու այն՝ ապահովելու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի խմբերի համար»։ Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևով կոչ է արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատճառով»,- ասվում է բանաձևի մեջ։   Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
16:23 - 19 հունվարի, 2023
ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը նախօրեին հրավիրել էր Հայաստանը, ելույթով է հանդես եկել նաև ԵՄ ներկայացուցիչը։ Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Մշտական խորհրդում և շնորհակալություն հայտնում այս նիստում ելույթի և անձնական ներգրավվածության համար։ «ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին 2022 թվականի դեկտեմբերից և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին լիովին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում։ ԵՄ-ն ավելի ու ավելի է անհանգստանում սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ու բժշկական ծառայությունների պակասի, ինչպես նաև էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության խափանումների հետևանքով առաջացած մարդասիրական բացասական ազդեցության հետ կապված։ Իրավիճակը կայուն չէ, լարվածություն է ստեղծում, որոնք հակասում են վստահության ամրապնդման ջանքերին։ ԵՄ-ն կրկնում է, որ բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կոչ է անում վերադառնալ բանակցություններին: ԵՄ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը վստահության կառուցման ու մտահոգությունները երկխոսությամբ լուծելու, այդ թվում՝ ներկայում քննակվող Հայաստանում առաքելության միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ։ Որպես եզրափակում նշվում է ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանին ու նրա քաղաքացիներին։ Նաև ասվում է, որ այս հայտարարությանը միանում են ԵՄ թեկնածու երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից՝ Իսլանդիան ու Նորվեգիան (չեն միացել Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը)։ Ստացվում է, որ ԵՄ թեկնածու անդամ երկրներից հայտարարությանը չեն միացել Թուրքիան, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան։Առավել մանրամասն՝ factor.am-ում
14:11 - 18 հունվարի, 2023
«ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

«ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ:  «ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին»,- նշված է ԱԳՆ տրամադրած տեղեկության մեջ։ Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ-ի
10:22 - 18 հունվարի, 2023
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |tert.am|

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորելու և համատեղ ընդունելու փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ՝ հունվարի 17-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: «Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը: Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և օգտագործվի միայն այն նպատակների համար, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխադարձ ընդունելի փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու, հանքավայրերի զարգացման պարամետրերը համաձայնեցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները լուծելու համար»,- ասել է Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Ըստ Լուկաշևիչի՝ կայուն և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:42 - 18 հունվարի, 2023
Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․ «Պարո՛ն նախագահ,Հարգելի՛ դեսպաններ,Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում: Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենշային մոտեցումը՝ «Հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Պարո՛ն նախագահ, Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում, ներկայացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։ Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։ Ցավոք, 2020 թվականի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։ 44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը: Ավելին՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները և հանգեցնելով միջպետական ու ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։ Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։ Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների խիստ կարիք կա: Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները, Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։ Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։ Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է: Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին՝ միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։ Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ՝ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։ Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։ Հարգելի՛ գործընկերներ, Ցուցաբերելով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղություններով բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության համաձայնագիրը։ Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, մենք ձևավորել ենք եռակողմ աշխատանքային խումբ, մեր կողմից՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկվել են հնարավոր ճանապարհներին և երկաթուղային հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված այլ մանրամասներ։ Դժբախտաբար, Ադրբեջանի մոտեցումն այս գործընթացում ի սկզբանե եղել է ոչ կառուցողական։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած իր հստակ պարտավորությանը, Ադրբեջանն առաջ քաշեց Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։ Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ որևէ կերպ չի համաձայնել իր տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրմանը, և ադրբեջանական կողմի բոլոր պնդումները եռակողմ հայտարարությունների բովանդակության ակնհայտ խեղաթյուրում և մանիպուլյացիա են։ Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում։ Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն, սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։ Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։ Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները: Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։ Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։ Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։ Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։ Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։ Բանակցությունների երրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստին, որը պետք է համակողմանիորեն հասցեագրի բոլոր խնդիրները և ստեղծի բարենպաստ անվտանգային միջավայր՝ տարբեր ուղղություններով քննարկումները շարունակելու համար։ Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու, հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ։ Մենք պետք է ընդունենք այս խնդրի հսկայածավալ լինելը՝ հաշվի առնելով, որ ավելի քան 30 տարի երկու երկրների միջև փաստացի ոչ մի հարաբերություն չի եղել: Բայց մենք համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության ու դրանց հեռանկարների համար։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորմանը հնարավոր չէ հասնել առանց հակամարտության խորքային պատճառների, մարդու հիմնարար իրավունքների հարցի հասցեագրման և հաշտեցման ուղղությամբ աշխատելու քաղաքական կամքի: Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ և ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Հարգելի՛ գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը:Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել: Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:Շնորհակալություն»:
18:27 - 17 հունվարի, 2023
Մեծ Բրիտանիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար

Լաչինի միջանցքի շարունակվող խափանումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: Նիստին, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:  «Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցի բարձրացմանը այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, զգալի առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար»,- ասել է նա։ Ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականի հրադադարի պայմանավորվածությունների կատարման հետ կապված․ «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկելու բովանդակալից բանակցություններ՝ ձեռնարկելու հաստատուն և խաղաղ կարգավորում, որը տևական խաղաղության և կայունության երաշխիք է տարածաշրջանում»։ Նա նաև նշել է, որ Միացյալ Թագավորությունն առաջարկում է իր շարունակական, անսասան և անվերապահ աջակցությունը միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը․ «Պարզ է, որ միայն խաղաղ ճանապարհով դյուրացված երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»։
17:53 - 17 հունվարի, 2023
ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնելու ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով |armenpress.am|

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնելու ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս առաջացնելով․ «Այս փաստերն անվիճելի են»։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: Նիստին, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:  «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնելու անխափան տարանցումը՝ պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես դուք (խմբ.՝ Արարատ Միրզոյանը) մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով: Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար», - ասել է Մայքլ Քարփենթերը։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և կոչ է արել Ադրբեջանին ապահովելու հարգանքն այս տարածքում ապրող բնակչության իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ: «ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- նշել է Քարփենթերը: «Ես նաև ակնկալում եմ Լեհաստանի նախագահի Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսելու բովանդակալից բանակցությունները՝ իրենց վեճերը լուծելու համար։ «Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննելու ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է Մայքլ Քարփենթերը: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ բազմակողմանիորեն՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից, Արցախում ընդհատված է գաղամատակարարումը։
16:18 - 17 հունվարի, 2023