Լարս

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է |armeniasputnik.am|

Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այս պահին բեռներով բարձված մոտ 1600 հայկական բեռնատար մեքենա կա Վրաստանի տարածքում՝ «Վերին Լարս» անցակետում։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լուծման ուղղությամբ։ Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Թբիլիսիի մոտ արգելափակված հայկական բեռնատարներին շուտով թույլ կտան շարունակել երթևեկությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է գերատեսչության ներկայացուցչի ու Վրաստանում ՀՀ հյուպատոսի պաշտոնակատարի՝ Թբիլիսի կատարած այցի արդյունքում:   Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։   «Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Նախարարությունը նաև օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի», - նշել են նախարարությունից։     Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում          
10:50 - 25 նոյեմբերի, 2022
Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։   Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։   Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդիրն էլ ավելի կլրջանա։   Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:10 - 22 նոյեմբերի, 2022
Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան
 |1lurer.am|

Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Լարսում մինչև ձյան գալը լուրջ դժվարություններ ունենք: Դրանք կապված են այն բանի հետ, որ հայտնի դեպքերի պատճառով ՌԴ համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, թողունակությունը պակասում է: Մենք և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան գործընկերների հետ, վրացական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք»,- ասաց Սանոսյանը: Նախարարը նշեց, որ հիմա Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ կետեր ավելացնելու հաշվին: Այս առումով, ըստ նախարարի, փորձում են լուծումներ գտնել: 
16:50 - 07 նոյեմբերի, 2022
Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են |hetq.am|

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են |hetq.am|

hetq.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, կառավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքերում և սոցցանցերի էջերում այս օրերին կարելի է տեսնել նյութեր ու հաղորդագրություններ տնտեսական երկնիշ աճի ու տարատեսակ միջոցառումների մասին։ Բայց ոչ մի խոսք չկա այն մասին, որ արդեն երեք շաբաթ է՝ արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կուտակվել են վրացական կողմում՝ Լարսի ճանապարհին, չկարողանալով հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ Հերթերը ձգվում են կիլոմետրերով: Ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը հայկական բեռնատարների նկատմամբ։ Բեռնափոխադրմամբ զբաղվող Դավիթ Կուռոյանը արդեն 15-օրն է՝ Վրաստանում է, որևէ կերպ չի կարողանում մոտենալ Վերին Լարսի անցակետին: Սև սալոր և մրգային ջեմեր է փորձում հասցնել Ռուսաստան: Սալորը արդեն փչանալու վտանգի առաջ է:  «Մեզ ոչ ոք ոչ մի տեղեկություն չի տալիս: Տեսնելով, որ էլ ելք չկա, ինքս զանգել եմ նախարարություններ, բայց ոչ մի պատասխան: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ եմ կապ հաստատել օրեր առաջ: Նա օգնականի միջոցով ասել է, որ մեզ հետ կզանգեն, բայց էլի չեն արձագանքել: Նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին եմ գրել, ասել է, որ Հայաստանում չէ, վերադառնա, կարձագանքի, բայց վերադարձել է և ոչ մի արձագանք»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Դավիթը Կուռոյանը:  Արտահանողները տարբեր խողովակներով փորձում են բարձրաձայնել հարցը՝ շեշտելով, որ հարվածի տակ է հատկապես գյուղմթերքի արտահանումը։ Սակայն պաշտոնական կողմից կամ արձագանք չեն ստանում կամ լավագույն դեպքում, ինչպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պնդում են, որ խնդիրը իրենց իրավասության շրջանակներից դուրս է։  Լարսի ճանապարհին առաջացած կուտակումների վտանգների մասին է ահազանգում նաև «Սպայկա» ընկերությունը, որը գյուղամթերք է արտադրում և արտահանում:  «Գյուղմթերքի արտահանումը հերթական անգամ վտանգված է: ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ  Լարսի անցակետի վրացական կողմում 10-նյակ կիլոմետրանոց հերթի մեջ։ 2022 թ․ ընթացքում արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ, որոնք այս պահին անհաշվելի են»,- դեռևս հինգ օր առաջ ահանազանգել է ընկերությունը՝ սոցցանցերում հրապարակելով կուտակումների մասին տեսանյութեր: Ընկերության բեռնատարների մեծ մասը դեռևս կուտակումների մեջ են:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարում է, որ անելիք չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը լռում է Hetq.am-ի նախորդ հոդվածից հետո արտահանմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ են արձագանքել, որոնցից և ոչ մեկին չի հաջողվել պատասխան ստանալ հայկական իշխանություններից, թե ինչու է ռուսական կողմը խստացրել հայկական բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը․ պատճառները քաղաքակա՞ն են, տնտեսակա՞ն, թե՝ անվտանգությանն առնչվող: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ արդեն պատասխանել են, որ տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող: «Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- մեզ հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: Իսկ Էկոնոմիայի նախարարությունը առհասարակ լռում է այս թեմայով: Արդեն երկրորդ օրն է՝ մենք փորձում ենք նախարարի խոսնակ Լիլիթ Հակոբյանի միջոցով հասկանալ՝ արդյոք նախարարությունը որևէ գործողություն նախաձեռնե՞լ է Լարսում առաջացած կուտակումների թեմայով: Մինչև հոդվածը հրապարակելու պահը մեզ այդպես էլ մեկնաբանություն չեն տվել Էկոնոմիկայի նախարարությունից: Փոխարենը թե՛ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճի մասին չեն մոռանում խոսել: «Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համարում է, որ Հայաստանը հաղթահարել է  պատերազմի ու համավարակի տնտեսական դժվարությունները: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:45 - 02 նոյեմբերի, 2022
Վերին Լարսում ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է, մյուսը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված. Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Վերին Լարսում ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է, մյուսը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել: Lրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին էլ մեծ հերթեր են գոյացել: «Վերին Լարսի խնդիրը եղանակային է: Լաստանավերի և այլ ծովային տրանսպորտի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Մենք դա գիտակցում ենք, այսօր էլ հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ»,-ասաց Քերոբյանը` հավելելով, որ քննարկվում է նաև օդանավային բեռնափոխադրումների խիստ կարևորությունը, ինչի ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում: «Վերին Լարսում այս պահին ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է: Ամեն տարի ձմռանը այնտեղ խաթարվում է երթևեկությունը: Մյուս խնդիրը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ լաստանավի հետ կապված բոլոր պայմանագրերը ստորագրված են, բայց շատ կարևոր է, որ այն ֆիզիկապես աշխատի: «Չեմ ուզում որևէ ժամկետ ասել, կսպասենք մինչև լաստանավն աշխատի»,-ասաց նա: Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստանի ընկերություններն այժմ արդեն ավելի շատ ապրանք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն՝ հաշվի առնելով այն, որ շուկայում մրցակցությունը թուլացել է և շուկայից դուրս են եկել խոշոր միջազգային գործընկերները: «Բացի այդ, մենք տեսնում ենք նաև արդյունաբերական ապրանքների մասով մեծ հնարավորություններ և աշխատանք ենք տանում, որպեսզի հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ ռուսական շուկայում»,-հավելեց նախարարը:
18:48 - 21 հոկտեմբերի, 2022
Վերին Լարսում և ՌԴ-ում Հայաստանը նոր մաքսային կցորդ ունի. նա նշանակվեց 3 տարի ժամկետով
 |armtimes.com|

Վերին Լարսում և ՌԴ-ում Հայաստանը նոր մաքսային կցորդ ունի. նա նշանակվեց 3 տարի ժամկետով |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Վահան Հակոբյանին 3 տարով նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է Հայաստանի մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանում ներկայացնելու, Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և ՀՀ ՊԵԿ ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով: Հիշեցնենք՝ մինչ այս՝ մաքսային կցորդը Արամ Թանանյանն էր, որը պաշտոնից ազատվեց այս տարվա հունիսին: Արամ Թանանյանը Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատվեց մեկ տարի շուտ, քանի որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին՝ 3 տարի ժամկետով, ու պետք է պաշտոնավարեր մինչև 2023 թվականը:
12:26 - 20 հոկտեմբերի, 2022
Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ |hetq.am|

Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ |hetq.am|

hetq.am: Հայաստանը դիմել է վրացական կողմին Վերին Լարսի անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցության բացման խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։ Վերին Լարսը ռուս-վրացական ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։ Հենց այդ անցակետով է Հայաստանն իր բեռները փոխադրում դեպի Ռուսաստան և հակառակը։ Ինչպես նշում է գործակալությունը, ծանրաբեռնվածության պատճառով Վերին Լարսում տարանցիկ բեռների բացթողումը ձգձգվում է մի քանի շաբաթ։ «Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով դիտարկել ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային-անցագրային կետին այլընտրանք, որը կփոխադրի Հայաստանի տարանցիկ բեռները՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև սննդամթերքի և արագ փչացող ապրանքների մասով»,- հայտնել են գործակալությունում։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
15:14 - 13 օգոստոսի, 2022