Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է |armeniasputnik.am|
10:50 - 25 նոյեմբերի, 2022

Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այս պահին բեռներով բարձված մոտ 1600 հայկական բեռնատար մեքենա կա Վրաստանի տարածքում՝ «Վերին Լարս» անցակետում։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լուծման ուղղությամբ։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Թբիլիսիի մոտ արգելափակված հայկական բեռնատարներին շուտով թույլ կտան շարունակել երթևեկությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է գերատեսչության ներկայացուցչի ու Վրաստանում ՀՀ հյուպատոսի պաշտոնակատարի՝ Թբիլիսի կատարած այցի արդյունքում:
 
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։
 
«Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Նախարարությունը նաև օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի», - նշել են նախարարությունից։
 
Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել