ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

AstraZeneca պատվաստանյութ այս պահին դեռ չունենք. առողջապահության նախարար |1lurer.am|

AstraZeneca պատվաստանյութ այս պահին դեռ չունենք. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Մի շարք երկրներ AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   «Մենք ուշադիր հետևում ենք և կապի մեջ ենք, և երբ լինի գնահատականը, պատճառահետևանքային կապը, մենք էլ միջոցներ կձեռնարկենք ապագայում պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունների առումով»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանում չի օգտագործվում AstraZeneca պատվաստանյութ: «Այս պահին AstraZeneca չունենք, որ կասեցնենք օգտագործումը, սպասում ենք մասնագիտական հանձնաժողովի կարծիքներին: Հիմա վարում ենք բանակցություններ այդ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ և հիմնվելու ենք միջազգային կառույցների կարծիքների վրա: Բացի AstraZeneca-ից՝ ունենալու ենք նաև այլ պատվաստանյութեր»,- ասաց Ավանեսյանը:  Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են, դրանք իրականացվում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների փոքր խմբի շրջանում: Այս պահին, Ավանեսյանի խոսքով, պատվաստումները կատարվում են միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութով:   «Մենք մշտական կապի մեջ ենք պատվաստված քաղաքացիների հետ և հետպատվաստումային վերահսկողություն ենք իրականացնում: Այս փուլում որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չենք գրանցել»,- ընդգծեց նա:  Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի վարակի աճի պայմաններում հիվանդանոցներում ավելացվել է մահճակալային ֆոնդը:
12:26 - 18 մարտի, 2021
Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ի հետ քննարկել է«AstraZeneca-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը

Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ի հետ քննարկել է«AstraZeneca-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և պատվաստանյութը կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը: Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (GACVS) մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները, որոնց վերջնական ամփոփումից հետո ԱՀԿ դիրքորոշման ցանկացած փոփոխության մասին կտեղեկացվի հանրությանը: Միաժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումները չեն կարող նվազեցնել այլ պատճառներով պայմանավորված մահացությունը: Նման դեպքերը կշարունակեն գրանցվել նաև պատվաստումից հետո` չունենալով պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: 2021 թվականի մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ: ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է շարունակել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի դիտարկումը: «AstraZeneca» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել: Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում պատվաստվել է ավելի քան 17 մլն անձ, որոնց առկա տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չկա թոքային զարկերակի էմբոլիայի, խորը երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման ռիսկի աճ որևէ սեռային, տարիքային խմբում, կոնկրետ երկրում կամ կոնկրետ խմբաքանակում: Միաժամանակ, հաղորդված դեպքերի թիվը շատ ավելի ցածր է, քան թրոմբոզի այն հարյուրավոր դեպքերը, որոնք ակնկալվում են բնակչության ընդհանուր պոպուլյացիայում (հղում):  Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերն ունեն համադրելի արդյունավետություն: Ներկայումս այն գնահատվում է՝ հիմնվելով միլիոնավոր անձանց շրջանում կիրառվող պատվաստումների տվյալների վրա, ովքեր նույն ժամանակահատվածում միևնույն երկրում ստանում են տարբեր պատվաստանյութեր: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը: Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով: Երկու պատվաստանյութերն էլ նվազեցնում են հոսպիտալացման և մահվան դեպքերի առաջացման ռիսկը (հղում):
16:46 - 17 մարտի, 2021
Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մեկնարկել է «COVID-19-ի դեմ պայքար. կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից։    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:   Մասնագետները ներկայացրել են Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ հակաբիոտիկների կիրառումից մինչև վարակի կանխարգելմանն ուղղված համակարգային մոտեցումները, վիճակագրական տվյալները մեծահասակների և երեխաների շրջանում, ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:     Ընդգծվել է, որ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները համակարգային ու առանձին ոլորտային մոտեցումներ են պահանջում:   Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի դեմ պայքարի դրույթները թե՛ աշխարհում, թե՛ հանրապետությունում: Մասնավորապես, պատասխանատուներն անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման, ձեռքբերման խնդիրներին և պատվաստումների գործընթացին:        
18:45 - 13 մարտի, 2021
Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է գերատեսչության ղեկավար անձնակազմը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները: Նշենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Սենդայի ծրագիրը, որով հաստատվել են կայուն զարգացման հիմնական թիրախները և այդ թիրախներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների փաթեթը: Դրանց իրագործման դեպքում կապահովվի համայն մարդկության կայուն զարգացումը մինչև 2030 թվականը: Այս ուղղությամբ առողջապահության նախարարությունն իրականացրել է ահռելի աշխատանք, գործակցել է ինչպես պետության կառավարման տարբեր մարմինների, այնպես էլ մի շարք միջազգային կառույցների և ոչ պետական կազմակերպությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առողջապահության կառավարման համակարգի ու ենթակառուցվածքների բարելավման, աղետից կամ արտակարգ դեպքերից հետո առողջապահական համակարգի մարտունակության պահպանման հարցերը:
14:55 - 13 մարտի, 2021
Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը

 |armenpress.am|

Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Ասուլիսի ժամանակ  այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա հիշեցրեց, որ նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ պատվաստվելու են: «Արդեն մեկնարկել է բուժաշխատողների շրջանում պատվաստման գործընթացը, քանի որ բուժաշխատողները համարվում են առաջնագծում աշխատող անձինք: Մնացած ռիսկի խմբերը ևս կենթարկվեն պատվաստման՝ կամավոր սկզբունքով»,-ասաց նա: Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար: Աբովյանը վստահեցրեց, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումներն իրականացվել են շատ հանգիստ, առանց որևէ խնդրի: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:
15:17 - 11 մարտի, 2021