Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1024 նոր դեպք․ ԱՆ
10:59 - 18 մարտի, 2021

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1024 նոր դեպք․ ԱՆ

Մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Այսպիսով` երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք (21.8%-ը): Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երեկվա դրությամբ հաստատվել էր 854 նոր դեպք, որը մեկ օրում արված թեստերի 20․4-ն էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել