Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 180141 դեպք, մեկ օրում գրանցվել է 854 նոր դեպք
10:56 - 17 մարտի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 180141 դեպք, մեկ օրում գրանցվել է 854 նոր դեպք

Մարտի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ն` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել