Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

«Գործողություն, այլ ոչ թե խոսքեր». Խամենեին միջուկային գործարքի կողմերից հստակ քայլեր է ակնկալում |tert.am|

«Գործողություն, այլ ոչ թե խոսքեր». Խամենեին միջուկային գործարքի կողմերից հստակ քայլեր է ակնկալում |tert.am|

tert.am: Իրանը 2015 թվականին կնքված միջուկային գործարքի կողմերից ցանկանում է տեսնել «գործողություն, այլ ոչ թե խոսքեր»: Նման հայտարարությամբ է հանդես եկել իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարության ֆոնին, թե վարչակազմը հույս ունի վերականգնել համաձայնագիրը, փոխանցում է Reuters-ը:«Մենք շատ գեղեցիկ խոսքեր և խոստումներ ենք լսել, որոնք գործնականում չեն իրագործվել կամ ձեռնարկվել են հակառակ գործողություններ: Բառերն ու խոստումներն արժեք չունեն: Այս անգամ մենք միայն գործողություն ենք ակնկալում մյուս կողմից և մենք պատրաստ են նույնկերպ գործել», - շեշտել է Խամենեին:Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից:
14:36 - 17 փետրվարի, 2021
Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստվում է միանալ իրանական և ռուսական ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին՝ շեշտելով, որ իրանական նավատորմն ուժեղագույններից մեկն է տարածաշրջանում:Խանզադին նշել է նաև, որ Չինաստանի ռազմածովային ուժերից հայտարարել են, որ չինական Նոր տարվա տոնակատարությունից հետո իրենք ևս կմիանան ընթացիկ զորավարժություններին:Կոնտրծովակալի խոսքով՝ այս օրերին ընթացող զորավարժությունների նպատակը տարածաշրջանում հավաքական անվտանգություն, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսում կայուն անվտանգություն ապահովելն է:
10:23 - 17 փետրվարի, 2021
Իրանն արդեն այս շաբաթ կարող է արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|

Իրանն արդեն այս շաբաթ կարող է արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանն արդեն այս ամիս կարող է արգելել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին՝ այցելել երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներ՝ տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։ «Եթե մյուս պետությունները չեն կատարում [միջուկային համաձայնագրով ստանձնած] իրենց իսկ պարտավորությունը, ապա Իրանի կառավարությունը պարզապես ստիպված կլինի մինչև փետրվարի 21-ը հրաժարվել այդ համաձայնագրին կից արձանագրության պահանջների կամավոր կատարումից», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով, սակայն, որ այդ քայլով Թեհրանն ամբողջությամբ չի արգելափակի ՄԱԿ-ի տեսչական այցելությունները։
16:48 - 15 փետրվարի, 2021
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ դարավոր ավանդույթների վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում այսօր առավել քան երբևէ կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնց արագընթաց զարգացումը օրվա հրամայականն է»: Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը և Իրանը պետք է հետևողականորեն զարգացնեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը, որի հաջողության գրավականը մեր երկրների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն է»: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության խորացումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
19:47 - 11 փետրվարի, 2021
Իրանը չի պաշտպանել արցախյան հակամարտության ոչ մի կողմի. Իրանի ԶՈՒ հրամանատար |1lurer.am|

Իրանը չի պաշտպանել արցախյան հակամարտության ոչ մի կողմի. Իրանի ԶՈՒ հրամանատար |1lurer.am|

1lurer.am: Այն  ժամանակ, երբ Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում՝ պնդելով, որ Իրանն Արցախյան պատերազմում պաշտպանել է Ադրբեջանին, Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Ամիր Հեյդարին հակառակն է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Инфотека24-ը: «Ղարաբաղյան հակամարտությունում մենք որևէ կողմի չենք պաշտպանել և նույնիսկ առաջարկում ենք, բացի պատերազմից, այլ ուղի ընտրել՝ տարաձայնությունները հարթելու համար: Սակայն մեր կարմիր գիծն այն է, որ մենք թույլ չենք տա տարածաշրջանում որևէ փոփոխություն պաշտոնական և միջազգային աշխարհագրությունում»,- նշել է Ամիր Հեյդարին: Գեներալն ընդգծել է, որ պաշտպանելով Իրանի հետ նշված երկու երկրների ընդհանուր սահմանները՝ Իրանի զինված ուժերը գտնվում են հիշատակված սահմանների մոտ և սահմանների այն կողմից հետևում են իրադարձությունների զարգացմանը: Նա ընդգծել է, որ այս պահին Իրանի սահմաններին ոչինչ չի սպառնում, և բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, պետք է իմանան, որ Իրանի զինված ուժերն ի զորու են դիմակայելու ցանկացած թշնամական ուժի:  
18:28 - 11 փետրվարի, 2021
Իրանը սկսել է մետաղական ուրան արտադրել |azatutyun.am|

Իրանը սկսել է մետաղական ուրան արտադրել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը, այս մասին Associated Press-ին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Մետաղական ուրանի արտադրությունը, որն օգտագործվում է ատոմային ռումբի համար, արգելված է 2015 թվականի միջուկային գործարքով։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Իրանի միջև ստորագրված այդ փաստաթուղթը սահմանափակում է Թեհրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև սպառազինության առքուվաճառքը՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց։ 2018 թվականին Վաշինգտոնը միակողմանի խզել է պայմանագիրը՝ հարուցելով գործարքի մյուս մասնակիցների քննադատությունը։ Թեհրանը ի պատասխան հայտարարել է իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին։ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել քննարկել գործարքին Վաշինգտոնի անդամակցությունը վերականգնելու հնարավորությունը։
14:10 - 11 փետրվարի, 2021
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն ընդունել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն ընդունել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանին

Փետրվարի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանին։  ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Շ․ Ավետյանին հայ-իրանական մշակութային հարաբերությունների զարգացման գործում կատարած մեծ աշխատանքների համար։ Մասնավորապես, Ա․ Թումանյանը մեծ գոհունակությամբ նշել է Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու գործում Շ․ Ավետյանի ունեցած անձնական նախաձեռնության և ձեռնարկած քայլերի մասին։  Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են, ընդհանուր առմամբ, հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման և, մասնավորապես, ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների կողմից մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։  Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջմշակութային կապերի խորացման ներուժը չափազանց մեծ է և անհրաժեշտ է այն իրացնել բարձր արդյունավետությամբ։
22:32 - 10 փետրվարի, 2021
Թեհրանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերը, բայց «սպառնալիքները դեռ պահպանվում են» |azatutyun.am|

Թեհրանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերը, բայց «սպառնալիքները դեռ պահպանվում են» |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում: «Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնելու այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
11:30 - 10 փետրվարի, 2021
«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները
 |tert.am|

«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի`փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք համատեղ ռազմածովային զորավարժություններն ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում որպես խոչընդոտ տարածաշրջանում իրենց հնարավորությունների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիբբին` ճեպազրույցի ժամանակ: «Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումը սպասելի էր: Չեմ կարծում, որ այս զորավարժությունները կխոչընդոտեն նավարկության ազատությունը պաշտպանելու և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու մեր ունակությանը»,- մանրամասնել է Քիրբին:Վերջին անգամ 3 երկրների միջև ռազմածովային զորավարժություններն անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Այս ժամանակ իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները շարունակական բնույթ կկրեն:
10:55 - 09 փետրվարի, 2021
Իրանում ՌԴ-ի դեսպանը ազդարարել Է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վարժանքների մասին |armenpress.am|

Իրանում ՌԴ-ի դեսպանը ազդարարել Է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վարժանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտնել Է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին: «Հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն 2021 թվականի փետրվարի կեսերին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Դրանց ընթացքում պլանավորվում Է, այդ թվում, փոխգործակցություն մշակել որոնողա-փրկարարական գործողություններ եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ անցկացնելիս»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է դեսպանը՝ ի պատասխան եռակողմ ձեւաչափով վարժանքների կրկնելը մեկնաբանելու խնդրանքին: Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային զորավարժությունները, որը կրում Էր «Ծովային անվտանգության գոտի» անվանումը, անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին. ամփոփելով դրանց արդյունքները՝ իրանցի զինվորականները վստահություն Էին հայտնել, որ վարժանքներն անցկացվելու են նաեւ հետագայում: Վարժանքների կրկնակի անցկացումը, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը, կապված Է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ստեղծված իրադրության հետ:
15:04 - 08 փետրվարի, 2021
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի |armenpress.am|

armenpress.am: Միջուկային գործարքի վերականգնման գործընթացը երրորդ կողմի միջնորդության կարիք չունի: Փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Միջուկային գործարքը միջնորդների կարիք չունի»,- ասել Է նա՝ պատասխանելով միջուկային գործարքի վերականգնման համար Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնոդրության համար եվոպական երկրների հնարավոր ներգրավման մասին լրագրողի հարցին: Դիվանագետի խոսքով՝ «գլխավորը, որ կարող են եվրոպացիներն անել, (համաձայնագրի շրջանակում) իրենց պարտավորությունները կատարելն Է»: Բացի դրանից, նա կրկին հնչեցրել Է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ-ը պետք Է վերադառնա համաձայնագրին եւ վերացնի պատժամիջորցներն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեի հայտարարությունը հնչել Է Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբից հետո Գործողությունների համատեղ համապափակ պլանին (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի մասին տեղեկավտության ֆոնին: Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 19-ին հայտարարել, որ Բայդենը մտադիր Է ԳՀՀՊ-ի հիման վրա միջուկային ծրագրի շուրջը Իրանի հետ հասնել ավելի երկարաժամկետ գործարքի կնքման: Բլինկենն ընդգծել Է, որ Վաշինգտոնի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ Իրանի նկատմամբ ապագա քայլերի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:22 - 08 փետրվարի, 2021