Ռոհանիի համոզմամբ՝ միջուկային համաձայնագրի հարցում առաջին քայլը պետք է ԱՄՆ-ը կատարի |azatutyun.am|
13:31 - 10 փետրվարի, 2021

Ռոհանիի համոզմամբ՝ միջուկային համաձայնագրի հարցում առաջին քայլը պետք է ԱՄՆ-ը կատարի |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը պետք է վերադառնա 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների լիարժեք կատարմանը։ Նախօրեին Թեհրանում կայացած դեսպանների հավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Կարծում եմ, որ որևէ կասկած չկա, թե ով պետք է առաջին քայլի նախաձեռնողը լինի։ Մենք չէինք, որ լքեցինք այս համաձայնագիրը, ուստի մենք չէ, որ պետք է առաջին քայլն անենք։ Այն երկիրը, որը երեք տարի առաջ լքել է այս համաձայնագիրը, դաժան վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի հանդեպ, պարտավոր է առաջին քայլը կատարել։ Նման քայլի հետաձգման ամեն մի ժամը միջազգային իրավունքի նորմերի և կարգավորումների խախտում է», - հայտարարում էր Ռոհանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել