«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները
 |tert.am|
10:55 - 09 փետրվարի, 2021

«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի`փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք համատեղ ռազմածովային զորավարժություններն ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում որպես խոչընդոտ տարածաշրջանում իրենց հնարավորությունների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիբբին` ճեպազրույցի ժամանակ: 

«Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումը սպասելի էր: Չեմ կարծում, որ այս զորավարժությունները կխոչընդոտեն նավարկության ազատությունը պաշտպանելու և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու մեր ունակությանը»,- մանրամասնել է Քիրբին:

Վերջին անգամ 3 երկրների միջև ռազմածովային զորավարժություններն անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Այս ժամանակ իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները շարունակական բնույթ կկրեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել