#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Հարկային ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություններ են իրականացվել. Փաշինյան |armenpress.am||

Հարկային ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություններ են իրականացվել. Փաշինյան |armenpress.am||

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում Հայաստանը «դրախտ» է բիզնեսի համար: Այս մասին նա ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ։ Փաշինյանը, անդրադառնալով վերջին 3 տարիներին իրենց ծավալած գործունեությանը, շեշտեց, որ պատերազմը փոխել է ամեն ինչի կոնտեքստը: Այնուամենայնիվ նա խոսեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման ոլորտում իրենց իրականացրած քայլերի մասին: «2018-ին, իմ կարծիքով, մենք կայացրինք մեր ամենակարևոր և ամենաարագ որոշումներից մեկը: Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտային հարկի և շահութահարկի համակարգը, եռաստիճան եկամտային հարկի դրույքաչափը համահարթեցրինք: Շահութահարկը իջեցրինք, դարձրեցինք 18 տոկոս: Այսօր այդ որոշումն իր էֆեկտիվությունն արդեն ցույց է տվել: 2018-ի համեմատ՝ ապրիլին ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ: Այսինքն՝ այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատատեղերի՝ Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել: Ընդ որում, պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերին դա բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդ էր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո տեմպն ընկել է, բայց հիմա նորից վերականգնվում է: Նա նշեց՝ իրենց հաշվարկը՝ այդ որոշումով գործատուների՝ աշխատատեղերը, աշխատավարձերի չափերը թաքցնելու խթանը վերացնելու իմաստով, ճշգրիտ իրականացել է: Փաշինյանը հավելեց, որ այսօր եկամտային հարկի ցածր տոկոսով ավելի մեծ հարկեր են հավաքում՝ միայն եկամտային հարկի մասով, քան հավաքվում էր նախկինում ավելի բարձր դրույքաչափերով: Մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձն աճել է: «Հատկապես հարկային ոլորտում մենք իսկապես վերջին 3 տարվա ընթացքում հեղափոխական նշանակության փոփոխություններ ենք արել: 2018-ի դրությամբ կառավարությունը բիզնեսին ունեցել է շուրջ 270 մլրդ-ի պարտք, 3 տարվա ընթացքում այդ պարտքը մենք հասցրել ենք զրոյական վիճակի»,-ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը դրախտ է բիզնեսի համար՝ ստեղծված համակարգի իմաստով՝ հավելելով, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա: Հարկային ոլորտի հաջորդ բարեփոխումը նշեց գույքահարկի նոր համակարգի ներդրումը: «Կան բառակապակցություններ, որոնք շատ մեծ հաճույքով, վստահությամբ կօգտագործեի, եթե չլիներ պատերազմը, կորուստները, եթե մտքով ամեն րոպե չլինեինք սահմանին, անվտանգային հարցերը ամեն վայրկյան մեր մտքում չլինեին»,-ասաց նա:
18:29 - 05 հունիսի, 2021
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկու տարվա ընթացքում Քոչարյանը Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է. Փաշինյան |1lurer.am|

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկու տարվա ընթացքում Քոչարյանը Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպես և երբ է Լեռնային Ղարաբաղը դուրս թողնվել բանակցային գործընթացից: «Հիմա ֆունդամենտալ հարցը, որ կա մարդկանց մեջ, բոլորիս մեջ, հետևյալն է՝ ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հարցի հետ և ինչու: Ուզում եմ արձանագրել հետևյալը՝ որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան, տեղի է ունեցել 1997 թ. ապրիլին Մոսկվայում: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում ԼՂ ներկայացուցիչ է: Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման անկյունաքարն է հնարավորության: 1998 թ. հետո՝ Քոչարյանի ընտրվելուց հետո, ոչ մի այդպիսի հանդիպում չի լինում»,- շեշտեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ 1998-ին Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ, իսկ 1999-ին ի հայտ է գալիս Մեղրիի տարբերակը: «Ի հայտ է գալիս տարբերակ, որ Ղարաբաղի հարցը եկեք լուծենք հետևյալ տրամաբանության մեջ՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց 2 տարվա ընթացքում Քոչարյանը Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է: «Հիմա հարց. ինչո՞ւ է այս ամենն արել Ռոբերտ Քոչարյանը: Պատճառ պե՞տք է լինի, թե՞ ոչ: Շատ պարզ պատճառ կա, որովհետև 1998 թ. ապօրինի է ընտրվել ՀՀ նախագահ: Քոչարյանը նախագահի թեկնածու առաջադրվելու համար կեղծ տեղեկանք է ներկայացրել ոստիկանություն, որ ինքը վերջին 10 տարում ապրել է Երևանում: Որովհետև այդ տեղեկանքը պարտադիր էր նախագահի թեկնածու գրանցվելու համար: Սա շատերը չգիտեն: Ի միջի այլոց, այդ տեղեկանքը ժամանակին հրապարակվել է: Ի միջի այլոց, 1998-ի նախագահական ընտրությունները կեղծվել են: Ես հիշում եմ Սևանի ավազանում երբ հանդիպումներ էի ունենում, ամենատպավորիչ պատկերն է, որ մնացել է այդ ընտրություններից: Սևանի ժողովրդից ասում էին, որ նախագահական ընտրությունների հաջորդ օրը Սևանի մակերեսի վրա հազարավոր քվեաթերթիկներ են եղել Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած: 1998-ի հիմնական պայքարը եղել է Կարեն Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Կեղծվել է այդ ընտրությունը, և իմացել են մարդիկ: Եվ էս ամեն ինչն արվել է իշխանությունը լեգիտիմացնելու համար: Հայաստանում լեգիտիմություն չի ունեցել, գնացել, դրսից էս բաները պարտադրվել են՝ ի փոխանակություն իշխանության: Սա ակնհայտ փաստ է»,- ասաց Փաշինյանը:
14:54 - 05 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Արդար Հայաստան» կուսակցություն]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Արդար Հայաստան» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն,- ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն,- գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։      Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն,- ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն,- գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ 
13:46 - 05 հունիսի, 2021
Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ ՔՈ ՍԴԿ

Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ ՔՈ ՍԴԿ

«ՔՈ» ՍԴԿ կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։  Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։  Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը՝ ակնհայտորեն լուծելով Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի երկու մրցակիցների ներգրավման հարցը։ Այսինքն՝ ընտրվել է մի սկզբունք, որով հնարավոր կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատության մեջ դնել նախորդ կառավարությունների հետ՝ հնարավորություն տալով կրկին անցկացնել սև ու սպիտակի բաժանարարը։ Մյուս կողմից ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու չորս կառավարությունների առաջին դեմքերից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։  Կազմակերպիչները հաստատապես գիտեն, որ առաջին համարների բանավեճը իր որակական կողմով էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքի վրա և այդուհանդերձ՝ այն կազմակերպել են խիստ անարդար ձևաչափով։ Սա կոպտորեն խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։  Կա՛մ նախընտրական բանավեճը կկազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով, կա՛մ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իմաստ չի տեսնում մասնակցելու այդպիսի ձևաչափի բանավեճի։ Այս ձևաչափը վիրավորական է մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, և մենք կոչ ենք անում մյուս ուժերին ևս չմասնակցել ձևական ժողովրդավարության այդ թատրոնին»։
11:27 - 05 հունիսի, 2021
Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է

Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է

Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը: Նիստը, սակայն անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում: Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ ասոցացվող: ԿԸՀ որոշմամբ՝ պաստառները, որոնք ասոցացվում են քարոզչության հետ և 5 քառակուսի մետրը գերազանցում են ենթակա են վերացման: ԿԸՀ հայտարարությունից հետո՝ հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով այսօրվա դատական նիստին և իրենց ներկայացուցչի չներկայանալուն, ասաց, որ այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ զբաղված գրաֆիկով է աշխատում: «Դատարան չգնալը պայմանավորված է բացառապես աշխատանքային զբաղվածությամբ: Դատարան ներկայացվել է ավելին քան 10 էջանոց պատասխան»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանԱրամ Վարդևանյան էլ, անդրադառնալով ԿԸՀ որոշմանը, շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի գիրքը իշխանությունների պատճառով արդեն 2 տարի է, ինչ արգելված գրականություն է։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում։
21:23 - 04 հունիսի, 2021
Հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել դատախազին՝ Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ

Հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել դատախազին՝ Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ

«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Միհրան Պողոսյանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։   «Մասնավորապես, Միհրան Պողոսյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանք ստանալու նպատակով, ըստ առկա տվյալների, մեզ համար անհայտ անձանց կողմից պատրաստվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի «0089-ОД» կեղծ հրամանը և նույն բուհի՝ «թիվ 1427» կեղծ տեղեկանքը:   Նշված փաստաթղթերի կեղծ լինելը հիմնավորվում է նրանով, որ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանը հերքել է դրանց գոյությունը:   Նշված կեղծ փաստաթղթերով Միհրան Պողոսյանն ուզում էր հիմնավորել, որ Ռուսաստանում գտնվել է ոչ թե հետախուզումից թաքնվելու, այլ ուսման նպատակով:   Ընդորում, այս տեղեկանքի ֆեյք լինելը բացահայտվելուց հետո Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը մեկ այլ բուհի տեղեկանք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի իսկությունը դեռ պետք է պարզել... Բայց նախքան այդ, այդ այլ բուհի տեղեկանքի հիմման վրա Միհրան Պողոսյանն արդեն պատգամավորի թեկնածու է»,- նշված է գրառման մեջ։
20:27 - 04 հունիսի, 2021
«Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում օլիգարխները պետք է ընտրեն՝ դառնալ պատգամավոր և զրկվել ունեցվածքից, կամ զբաղվել գործարարությամբ․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում օլիգարխները պետք է ընտրեն՝ դառնալ պատգամավոր և զրկվել ունեցվածքից, կամ զբաղվել գործարարությամբ․ Նորայր Նորիկյան

Գագիկ Ծառուկյանը և մյուս խոշոր գործարարները «Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում ուղղակի ընտրության առաջ են կանգնելու, իրենք ուղղակի չեն զբաղվելու քաղաքկանությամբ։ Այդ թվում Խաչատուր Սուքիասյանը և մյուսները, բոլորը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներում օլիգարխներին, գործարարներին օգտագործելը անընդունելի քաղաքական վարքագիծ է։ «Բոլոր ժամանակների իշխանությունները օգտագործեցին Գագիկ Ծառուկյանին։ 2006 թվականին՝ Քոչարյանը, 2008-2018 թվականներին՝ Սերժ Սարգսյանը, 2018-ից հետո՝ Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ եք այդ մարդուն անընդհատ  օգտագործում՝ ապականելով։  Լրագրողի դիտարկմանը, որ գուցե դա արվում է Ծառուկյանի ցանկությամբ, Նորիկյանը պատասխանեց, թե ինքը կունենա այդ հարցը Ծառուկյանին տալու առիթ։ «Ինքը սպորտային մարդ է, երկար տարիներ Օլիմպիական կոմիտեի նախագահն է։ 2006 թվականից հետո մինչև հիմա 7-8 խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, այդ մարդը, այդ քաղաքական ուժը միշտ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Արդյո՞ք այդ մարդը չի ուզել երբևէ լինել առաջինը կամ չի հոգնել անընդհատ երկրորդը լինելուց, կամ իրեն չե՞ն կարողանում բացատրել, որ ինքը քաղաքականության մեջ տեղ չունի։ Ինքը պատկերացում չունի քաղաքական գործընթացներից։ Ես մարդկայնորեն ուզում եմ հորդորել՝ հեռացեք քաղաքական դաշտից, դուք կարող եք լինել լավ գործարար, և պեոտւթյունը պարտավոր է ձեզ համար ստեղծել իդեալական պայմաններ, դուք եղեք օրինական հարկատու և պետությունը ձեզ անգամ աշխատանքի հերոսի կոչում կտա»։ Նորիկյանը հավելեց, որ այս առիթով շատ վրդովված ու վիրավորված է այսօրվա քաղաքական իշխանությունների վարքագծից։ «Ամբողջ կյանքդ կառուցես, քաղաքական կենսագրությունդ, դիրքորոշումներդ ընդգծես, որ օլիգարխները որևէ առնչություն չունեն քաղաքականություն հետ և պետք է դուրս մղվեն քաղաքականությունից, այսօր գաս և ամբողջ քաղաքական դաշտը զարդարես օլիգարխներով։ Արդյո՞ք սա ազնիվ է մեր ժողովդրի նկատմամբ»։ Նորիկյանն ընդգծեց՝ 2018 թ․-ից  հետո օլիգարխները շարունակեցին իրենց կենսունակությունը, շարունակեցին պահպանել իրենց քաղաքական ազդեցությունը։ «Կրկնում եմ՝ «Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում օլիգարխները պետք է ընտրություն կատարեն։ Կամ պետք է դառնան պատգամավոր, կամ գալիս են մեծ քաղաքականությամբ զբաղվելու, կամ գնում են գործարարությամբ զվաղվելու։ Պետությունը կկանգնի նրանց թիկունքին, ամեն ձևով կնպաստի, որպեսզի բարիք ստեղծեն, հավելյալ արժեք ստեղծեն։ Հենց մտան քաղաքական դաշտ, պետք է ուրեմն հաշտվեն, որ իրենք ուղղակիորեն զրկվելու են իրենց ունեցվածքից»։
17:34 - 04 հունիսի, 2021
Ուզում ենք Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Ուզում ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Մեր ամբողջ գաղափարախոսությունը, նպատակը կարելի է նեղացնել և հանգեցնել մեկ կարեւորագույն կետի, որ մենք ուզում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը նախ զարգացնենք և երկրորդը՝ դա օգտագործենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին Շիրակի մարզում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Դա հնարավոր է ընդհանրապես քաղաքական համակարգը առողջացնելու միջոցով, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ոչ թե հուզական դաշտով, ոչ թե ռացիոնալիզմից հեռու գտնվող դաշտով սկսեն մարդկանց նյարդերի վրա ազդել, չար ու բարի խաղալ, այլ մարդկանց կյանքը կազմակերպեն և կառավարեն այնպես, որ մարդիկ անգամ չզգան, թե ովքեր են իրենց կառավարում»։ Նա ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ը անընդհատ խոսում է լուսավորչականության մասին, որովհետև լուսավորչականությունը ոչ այլ ինչ է, քան կրթություն ու գիտելիք։ «Մարդուն տաս կրթություն, գիտելիք և խնդրես նրան այդ գիտելիքն օգտագործել հանուն իր ընտանիքի, հանուն իր ըկերության և հանուն իր հայրենիքի, և, եթե հնարավոր է, հանուն մարդկության։ Լուսավորչականությունը նշանակում է հասուն հասարակություն, երբ հասարակությունը գիտի՝ ինչ է ուզում իր կառավարիչներից, պահանջ է ներկայացնում նրանց, ասում է՝ ես քեզ տալիս եմ իշխանություն, և իմ գրպանից էլ հարկ եմ վճարում, որ դու աշխատավարձ ստանաս, որ իմ կյանքը լավը դարձնես»։ Սիմոնյանի խոսքով՝ քաղաքականությունը մարդու կյանքը ավելի լավը դարձնելու արվեստ է։ «Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ամեն անգամ պրակտիկայում ավելի վատն են դարձնում մարդու կյանքը, ուրեմն նրանք լավ կառավարիչներ չեն, ուրեմն այդ արվեստին լավ չեն տիրապետում։ Եթե լուսավորչականության միջոցով մենք կարողանում ենք հասունացնել հասարակությանը, քաղաքական մակարդակը, յուրաքանչյուր քաղաքացու մոտ ավելի բարձր մակարդակի ենք բերում, ես վստահեցնում եմ, որ  հինգ, տասը տարի հետո մենք մեզ նախանձելու ենք, որովհետև մեր ազգի տաղանդը ուղորդելու ենք ճիշտ ճանապարհով, իսկ այսօր մեր ազգի տաղանդը օգտագործում են այլ ազգեր»։ Մեր մարզերից մարդիկ գնում են այլ երկրներ մասնակցում են այդ երկրների տնտեսության, քաղաքական կյանքի զարգացմանը և այդ երկրները ծաղկում են, ինչու մենք չենք կարողանում օգտագործել մեր պոտենցիալը, որովհետև մենք վախենում ենք  քաղաքականապես չափահաս դառնալ, որովհետև   քաղաքականապես չափահաս դառնալ նշանակում է որոշում ընդունել և պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Մենք սովորաբար գործողություն ենք անում և ասում ենք՝ մենք մեղավոր չենք, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Նա ասաց նաև, որ տեսության մեջ երկու դեպք կա, երբ մարդը պատասխանատու է լինում կամ մեղավոր չի լինում։ «Դա տիեզերական իրավունքում է՝ արբանյակների հետ կապված հարցերում է, և առավել վտանգի աղբյուրում ՝ մեքենա է, շուն է և այլն։ Եթե դուք ձեր մեքենան տալիս եք ձեր բարեկամին, նա գնում է ու դրանով վնասում մեկ այլ անձի, դուք պատասխանատուն եք, որ ձեր մեքենան տվել եք այդ մարդուն,  նույնը, եթե տիեզերքում տիեզերագնացը մեկ այլ արբանյակի վնաս է տալիս, մեղավորը տիեզերագնացը չէ, այլ այն պետությունը, որն ուղարկել է նրան տիեզերք։ Հիմա, եթե մեզանում քաղաքական գործիչները պատասխանատու են,  բայց մեղավոր չեն, ուրեմն նրանք կամ տիեզերագնաց են, կամ առավել վտանգի աղբյուր։ Դրա համար, երբ քաղաքական չափահասությունից ենք խոսում, նշանակում է  որոշում և այդ որոշման հետևանք, լավը կլինի այդ որոշման հետևանքը քաղաքական զարգացում կապրենք, տնտեսությունը կզարգանա, շնորհակալ կլինենք , վատը կլինի պետք է ասենք՝ հարգելիս, լավ չկարողացար կառավարես, հաջողություն, մյուսը թող գա»։ Ըստ նրա՝ քաղաքական հասունությունը տանում է նրան, որ պետք է քաղաքական գործիչները անընդհատ փոխվեն, սա կարևոր գործ է։ «Եթե քաղաքական գործիչներին շատ ենք պահում իշխանության, նրանք դառնում են անարդյունավետ։ Այնպես որ մեր ամբողջ գաղափարախոսությունը երբ նեղացնենք, պետք է հանգենք սրան՝ հասունության, քաղաքական համակարգի առողջացման և մեր ներուժի լավագույնս օգտագործման»։ Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից
17:06 - 04 հունիսի, 2021