Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը:
Նիստը, սակայն անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում:
Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ ասոցացվող:
ԿԸՀ որոշմամբ՝ պաստառները, որոնք ասոցացվում են քարոզչության հետ և 5 քառակուսի մետրը գերազանցում են ենթակա են վերացման:
ԿԸՀ հայտարարությունից հետո՝ հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով այսօրվա դատական նիստին և իրենց ներկայացուցչի չներկայանալուն, ասաց, որ այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ զբաղված գրաֆիկով է աշխատում:
«Դատարան չգնալը պայմանավորված է բացառապես աշխատանքային զբաղվածությամբ: Դատարան ներկայացվել է ավելին քան 10 էջանոց պատասխան»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանԱրամ Վարդևանյան էլ, անդրադառնալով ԿԸՀ որոշմանը, շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի գիրքը իշխանությունների պատճառով արդեն 2 տարի է, ինչ արգելված գրականություն է։
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում։
comment.count (0)