Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:  Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
12:56 - 28 դեկտեմբերի, 2020
Իրանի հետ համաձայնություն է ձեռքբերվել գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի ավելացման և ծավալների մեծացման շուրջ

Իրանի հետ համաձայնություն է ձեռքբերվել գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի ավելացման և ծավալների մեծացման շուրջ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:    Իրան կատարած այցի շրջանակում փոխնախարար Վարդանյանին ընդունել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:   Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն են ձեռքբերել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:   Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:  
17:23 - 27 դեկտեմբերի, 2020
Իրանն ու Ադրբեջանը երկու ՋԷԿ կկառուցեն Արաքսի վրա |civilnet.am|

Իրանն ու Ադրբեջանը երկու ՋԷԿ կկառուցեն Արաքսի վրա |civilnet.am|

civilnet.am: Իրանում կա քաղաքական կամք՝ առաջ մղելու Թեհրան-Բաքու կապերը․ երկու երկրների սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո։     Ճեպազրույցում նա հանդիպումը բնութագրել է կառուցողական և դրական՝ հավելելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծվել են նոր պայմաններ, ուստի անհրաժեշտ էր քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Մենք կարծում ենք, որ այսօր ճիշտ ժամանակն է խորացնել տարածաշրջանային պետությունների միջև բարեկամությունը, և բազմակողմ հանդիպումների անցկացումը կարող է լուծել նրանց միջև հնարավոր թյուրիմացությունները», - ասել է Վաեզին: Նկատելով, որ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները նույնիսկ մեկ օրով չեն խզվել կորոնավիրուսի բռնկման ժամանակ, նա հայտարարել է, որ երկու երկրները լավ առաջընթաց են գրանցել արտոնյալ առևտրային համաձայնագրերի կնքման գործում: Մուստաֆաևը նույնպես բարձր է գնահատել իրանցի պաշտոնատար անձանց սկզբունքային և կառուցողական աջակցությունն ու դիրքորոշումը՝ նշելով, որ վերջին յոթ տարիների ընթացքում երկու երկրների նախագահները երկկողմ հարաբերությունները բարձրացրել են ամենաբարձր մակարդակի: Վաեզիի և Մուստաֆաևի հանդիպումից մեկ օր անց՝ դեկտեմբերի 23-ին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Խուդաֆերինի ջերմաէլեկտրակայանի ֆինանսական հաշվարկների շուրջ․ նա հայտնել է, որ շուտով սկսվում է կայանի կառուցումը։ Իրանցի նախարարը նախագիծը անվանել է Արաքս գետի վրա խոշորագույն նախագծերից։ Արդեկանիանի փոխանցմամբ՝ օրակարգում ընդգրկված է 280 ՄՎտ հզորությամբ երկու ՋԷԿ-երի շինարարությունը։
17:56 - 23 դեկտեմբերի, 2020
Թադեի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |azatutyun.am|

Թադեի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեին որոշման համար: Նա մասնավորապես նշել է, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրա­նի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծել է, որ նախաձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության, ասված է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։ Ս. Թադեոս առաքյալի (Թադեի) վանքի ուխտագնա­ցությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներ­կայության և շարունակակա­նության, մշակութային, կրոնա­կան ինքնատիպութ­յունը պահ­պանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008-ին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ: «Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․) և «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.) տարրերը», - ասված է Արտգործնախարարության տեղեկանքում։
10:34 - 18 դեկտեմբերի, 2020
Իրանի հետ միջուկային գործարքի կողմերը դեկտեմբերի 21-ին նախարարների մակարդակով ոչ պաշտոնական անդիպում կանցկացնեն |tert.am|

Իրանի հետ միջուկային գործարքի կողմերը դեկտեմբերի 21-ին նախարարների մակարդակով ոչ պաշտոնական անդիպում կանցկացնեն |tert.am|

tert.am: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի վերջին նիստի նախագահը հայտարարել է դեկտեմբերի 21-ին ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպման մասին, հաղորդում է Tasnim News Agency-ն։Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը՝ ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի համակարգողը, հանձնաժողովի՝ չորեքշաբթի կայացած վերջին նիստից հետո հայտարարություն է հրապարակել։ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստի նախագահի հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է․ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ Համաձայն ԳՀՀԾ պայմանների՝ համատեղ հանձնաժողովը պատասխանատվություն է կրում համաձայնագրի իրականացման նկատմամբ վերահսկողության համար։ Հանձնաժողովը ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից գլխավորել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը․ փոխարտգործնախարարների մակարդակով աշխատանքին մասնակցել են Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և Իրանի ներկայացուցիչները»։Նշվում է, որ մասնակիցները քննարկել են ԳՀՀԾ-ի պահպանման ընթացիկ աշխատանքները և առկա մարտահրավերների լույսի ներքո բոլոր կողմերի կողմից համաձայնագրի ամբողջական և արդյունավետ կատարումն ապահովելու ուղիները: Մասնակիցները նաև պայմանավորվել են դեկտեմբերի 21-ին վիրտուալ ձևաչափով ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական, նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել։ Ավելին՝ tert.am-ում
12:33 - 17 դեկտեմբերի, 2020
Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտությամբ․ Հասան Ռոհանի |hetq.am|

Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտությամբ․ Հասան Ռոհանի |hetq.am|

hetq.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ահաբեկիչ և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտությամբ։ Այդպիսի հայտարարություն Ռոհանին արել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին։ «Ոմանք ասում են, որ մենք ոգևորվել ենք Բայդենի իշխանության գալով։ Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացել է։ Այդ մարդը, որն իրականացրել է հանցագործություններ, սպանել մարդկանց, եղել է ահաբեկիչ: Նա նաև խոչընդոտում է Իրան պատվաստանյութի ներկրմանը»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։  Իրանի նախագահի ելույթը հեռարձակել է երկրի պետական հեռուստատեսությունը։ «Հուսանք՝ Բայդենի օգտին ԱՄՆ ժողովրդի ձայնը օրենքների պահպանման օգտին տրված ձայն է, այլ ոչ թե խախտելու։ Այդ ձայնը պարտավորությունների ստանձման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու ձայնն է»,- ընդգծել է նա։
23:07 - 16 դեկտեմբերի, 2020
Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը |armenpress.am|

Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Շազանդ քաղաքի պատգամավոր, Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը Իրանի ապագա արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներ է համարում Հայաստանին աջակցելը, ապագա հնարավոր իրադարձությունների դեպքում Ադրբեջանի տարածքները հայրենի Իրանին վերադարձնելը և Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցները  ողջունելը: Այդ մասին պատգամավորը խոսել է դեկտեմբերի 13-ին Մեջլիսի հերթական նիստին: «Ժամանակն է, որ ուղղենք մեր արտաքին քաղաքականության՝ գնացքի ռելսերից դուրս եկած ընթացքը, և ուղղել կարողանալու համար հետևենք մի քանի կարևոր սկզբունքների. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ պետք էր մի կողմ դնել դիվանագիտական քաղաքավարությունները և աջակցել Հայաստանին՝ ի շահ ուժերի հավասարակշռության, ըստ պատմական իրական ու վավերական փաստաթղթերի, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի որոշ հատվածները՝ իրանական հայրենի երկրի մի մասն են, և եթե ապագայում ինչ-որ բան պատահի, այդ շրջանները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք Իրանին և վերջապես Իրանը անվերապահ պիտի ողջունի եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ»,-շեշտել է պատգամավորը: Մահմուդ Ահմադի Բիղաշն անդրադարձել է նաև Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծությանն ու նշել. «Վերջին տարիներին Էրդողանի բազմաթիվ ծայրահեղությունները պատճառ են դարձել, որ Իրանի պատմական որոշ տարածքները, որոնք անվանում են Հարավային Կովկաս, դառնան Իսրայելի չար ղեկավարի տեղակայանը՝ օգտագործելու Իրանի աշխարհագրական տարածքը՝ հենց Իրանի ազգային անվտանգության դեմ: Մենք չենք համարում քո դերը ավելի պակաս իրանական միջուկային գիտնականների, հատկապես՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում, քան Նեթանյահուի դերը: Հարգելի պատգամավորներ, Էլեկտրոնային պատերազմները և անվտանգության քողարկված կետերը կարճաժամկետ առումով ամենամեծ սպառնալիքն են Իրանի համար: Մահմուդ Ահմադ Բիղաշի խոսքով՝ Իրանը կանգնած է բազմաթիվ սպառնալիքների առաջ, որոնց հետ երկրի ներսի որոշ վախկոտներ ակամա համաձայն են ու համակիր, և իրենց վախկոտությամբ պատճառ են հանդիսանում կամ նպատակ ունեն՝ Իրանը տարածաշրջանում և աշխարհում ազդեցիկ դերակատարից վերածելու անպիտան ու պասիվ դերակատարի՝ տարածաշրջանի որոշ երկրների նման: Նա հավելել է, որ բալկանացման և իրաքացման վտանգավոր սցենարը շարունակում է սպառնալ տարածաշրջանին և Իրանի տարածքային ամբողջականությանը: «Այս առումով Էրդողանի հայհոյանքանման ելույթին Իրանի արտաքին գործերի նախարարի պատասխանը լավն էր, բայց ոչ մի դեպքում բավարար և զսպող չէր: Մեր մահացու անփութության, մեր Մեջլիսի ադրբեջանախոս պատգամավորների նյարդայնացնող լռության և Մեջլիսի նախագահության լիակատար անխոհեմության պայմաններում Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանի հանդեպ որդեգրել է անջատողական վարքագիծ: Էրդողանը, որը տարածաշրջանում արևմտյան կեղտոտ քաղաքականության միակ գործակալն է և որի ձեռքերը ներկված են հազարավոր իրաքցիների, սիրիացիների, քրդերի և հայերի արյունով, ինչպես իր նախնիները, որոնց ձեռքերը նույնպես ներկված էին միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով և նրանց ցեղասպանությամբ, ինչը պատմության մեջ պարզ է և անթաքույց, անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսրության հաջորդ դերակատարության մասին»,-շեշտել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում կազմակերպված հաղթական շքերթի ժամանակ Էրդողանը բանաստեղծություն է արտասանել Արաքս գետի մասին: «Այդ բանաստեղծության մեջ Իրանի Ատրպատական նահանգների (Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգներ-խմբ.) ժողովրդին ուղղված խոսքը հետևյալն էր, որ մենք ձեզանից չենք տարանջատվել, այլ մեզ բռնի ձևով անջատել են: Եվ ավելացրեց, որ Արաքսը շուտով իր ուժը կվերականգնի: Հարգելի՛ պատգամավորներ, որտե՞ղ են Իրանի Ատրպատական նահանգների պատգամավորները մեր Մեջլիսում: Պարոն Մեջլիսի նախագահ, գիտե՞ք, որ Էրդողանը անցյալ շաբաթ Բաքվում անցկացված զորահանդեսին արտասանեց «Արաքս, Արաքս» բանաստեղծությունից մի պատառիկ, որը որոշ պատեհապաշտների համար Արաքսի երկկողմանի տարանջատման խորհրդանիշն է և Իրանի կազմաքանդման գաղտնաբառը: Պարոնայք, դուք, որ պարոն անդաստիարակ Էրդողանի դեմ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ գիշերը չքնեցիք, ձեր մեջ չկա՞ մեկը, որ մի «ախ»-ի չափով գոնե պատասխան տա այդ հղփացածին, որը երկարացրել է իր լեզուն՝ մեր հերոս Արաքսի, Սահանդի, Սաբալանի և Թավրիզի վերաբերյալ»,-ընդգծել է  Մեջլիսի պատգամավորը: Դիմելով Էրդողանին՝ Ահմադի Բիղաշը շեշտել  է, որ Իրանը իր տարածքի մի թիզն անգամ չի նվիրի Էրդողանի հիմար աղմուկներին: Ըստ Բիղաշի՝ Էրդողանի սուտ քաղաքականությունը կհանգեցնի ոչ թե Իրանի քայքայմանը, այլ Թուրքիայի փլուզմանը: «Կոչ եմ անում Թուրքիայի մտավորականությանը, էլիտային ու ժողովրդին դեմ կանգնել Էրդողանի կեղտոտ քաղաքականությանը և թույլ չտալ, որ Թուրքիան իր վտանգավոր գործողություններով ենթարկվի Սիրիայի ճակատագրին: Իրանի պատգամավորներ և պատվախնդիր ժողովուրդ, Էրդողանի մարտակոչը մեր Իրան-հայրենիքի դեմ մեր անփութության հետևանքն ու գինն են»,-եզրափակել է նա:
16:20 - 14 դեկտեմբերի, 2020
Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի Թեհրանում Գերմանիայի դեսպանին կանչել է գերատեսչություն՝ կապված Amad News տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամին մահապատժի ենթարկելու մասին ԵՄ մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունների հետ:  Նշվում է, որ դեսպանին կանչել են որպես Իրանում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան Իրանը մահապատժի է դատապարտել Amad News լրատվական պորտալի ղեկավարին՝ նրան մեղադրելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: Մի քանի երկրի, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են այդ որոշումը: Զամը հայտնի էր որպես արտասահմանից աշխատող իրանցի լրագրող և ակտիվիստ: Ֆրանսիան համարվում էր նրա մշտական ​​բնակության վայրը: Լրագրողը հատկապես ակտիվ էր 2017-2018 թվականներին Իրանում բողոքի ցույցերը լուսաբանելու հարցում:
17:44 - 13 դեկտեմբերի, 2020
Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու  
 |tert.am|

Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռսախոսազրույցի ժամանակ: Շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:   Իրանցի նախարարը ևս ընդգծել է բարեկամանական հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ հարաբերությունն ապագայում:
10:21 - 13 դեկտեմբերի, 2020
Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, ասել է,որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը: «ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-նշել է դեսպանը:  Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել էր անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:
00:03 - 13 դեկտեմբերի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 71 միլիոն 560 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 603 հազարից: Ապաքինվել է ավելի քան 49 միլիոն 780 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 16  մլն 295 հազար 714 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 302 հազար 762 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 829 հազար 136-ի, մահերինը՝ 142 հազար 680-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 836 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 180 հազար 453: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 625 հազար 848 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 28 հազար 137 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 46 հազար 453 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 351 հազար 372, մահերինը՝ 57 հազար 567: Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Արգենտինան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 100 հազար 818 վարակվածության ընդհանուր, 51 հազար 949 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 187 հազար 006-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1744 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 79-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 701 է, որից ապաքինվել է 81 հազար 774-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:
17:22 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանում կախաղան են բարձրացրել «Ամադ նյուզ» լրատվական պորտալի ղեկավարին |armenpress.am|

Իրանում կախաղան են բարձրացրել «Ամադ նյուզ» լրատվական պորտալի ղեկավարին |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում դեկտեմբերի 12-ին մահապատժի է ենթարկվել «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  հաղորդվում է, որ մահապատիժն ի կատար է ածվել շաբաթ առավոտյան կախաղանի միջոցով։ Ավելի վաղ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները հաստատել են «Ամադ նյուզ»-ի ղեկավարի մահվան դատավճիռը, որն օգնություն է ստացել օտարերկրյա հետախուզություններից: 2019 թվականի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հայտնել էր Զամի ձերբակալման մասին: Համաձայն բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է ամբողջ Իրանում 2017-ի դեկտեմբերից մինչև 2018-ի հունվարն իրականացվող բողոքները: Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշել Է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործունեության» համար: Հաղորդվում էր, որ նրա գործողությունները իբր ուղղորդել է Ֆրանսիայի հետախուզությունը, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից։ «Ասոշիեյթեդ Պրես» գործակալության տվյալներով ՝ Զամն ապրել է Փարիզում, և չի հստակեցվել, թե ինչպես է նա ձերբակալվել և որտեղ:
14:23 - 12 դեկտեմբերի, 2020