Իրանի հետ միջուկային գործարքի կողմերը դեկտեմբերի 21-ին նախարարների մակարդակով ոչ պաշտոնական անդիպում կանցկացնեն |tert.am|
12:33 - 17 դեկտեմբերի, 2020

Իրանի հետ միջուկային գործարքի կողմերը դեկտեմբերի 21-ին նախարարների մակարդակով ոչ պաշտոնական անդիպում կանցկացնեն |tert.am|

tert.am: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի վերջին նիստի նախագահը հայտարարել է դեկտեմբերի 21-ին ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպման մասին, հաղորդում է Tasnim News Agency-ն։

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը՝ ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի համակարգողը, հանձնաժողովի՝ չորեքշաբթի կայացած վերջին նիստից հետո հայտարարություն է հրապարակել։

ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստի նախագահի հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է․ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ Համաձայն ԳՀՀԾ պայմանների՝ համատեղ հանձնաժողովը պատասխանատվություն է կրում համաձայնագրի իրականացման նկատմամբ վերահսկողության համար։ Հանձնաժողովը ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից գլխավորել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը․ փոխարտգործնախարարների մակարդակով աշխատանքին մասնակցել են Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և Իրանի ներկայացուցիչները»։

Նշվում է, որ մասնակիցները քննարկել են ԳՀՀԾ-ի պահպանման ընթացիկ աշխատանքները և առկա մարտահրավերների լույսի ներքո բոլոր կողմերի կողմից համաձայնագրի ամբողջական և արդյունավետ կատարումն ապահովելու ուղիները: Մասնակիցները նաև պայմանավորվել են դեկտեմբերի 21-ին վիրտուալ ձևաչափով ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական, նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել