hetq.am: Իսրայելը կազմակերպել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, որպեսզի ապակայունացնի տարածաշրջանը և պատերազմ հրահրի։ Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Ֆահրիզադեի սպանության ժամանակ Իսրայելի գլխավոր նպատակը եղել է տարածաշրջանի ապակայունացումը և պատերազմը»,- նշել է Իրանի նախագահը։ Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Ռոհանիի խոսքով՝ Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած են նրանք, որոնք ցանկանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին տարածաշրջանը մտցնել պատերազմի մեջ։
comment.count (0)