#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ստեղծվել է «Միացյալ Հայաստան» դաշինքը․ հայտնի է վարչապետի նրանց թեկնածուի անունը

Ստեղծվել է «Միացյալ Հայաստան» դաշինքը․ հայտնի է վարչապետի նրանց թեկնածուի անունը

Այսօր ստորագրվել է «Միացյալ Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման հայտարարագիրը՝ հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև: Այդ մասին տեղեկացնում է Երվանդ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հայտարարագրում մասնավորապես նշված է. «Ստեղծված իրավիճակում համայն հայության ներուժի մեկտեղումը համարելով ապագահ վերելքի և հաղթանակների միակ գրավականը և ուղին, փաստելով, որ հունիսի 20-ի ընտրություններն ամենաբախտորոշն են մեր ազգի վերջին 100-ամյա պատմության մեջ, մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս ընտրություններին մասնակցելու նպատակով միավորվում ենք «Միացյալ Հայաստան» անվամբ դաշինքի մեջ: Դաշինքի վարչապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է»:
22:55 - 25 մայիսի, 2021
Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը: 
15:59 - 25 մայիսի, 2021
Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները։ Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է։ «Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։ Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ «Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։
13:06 - 25 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող «Հայաստան» դաշինքը մշակել է առաջիկա հինգ տարվա համար նախատեսված երկրի զարգացման ծրագիր, որն ակտիվ քարոզարշավով ներկայացնելու է հանրությանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:  «Չնայած ընտրարշավի ժամանակահատվածը բավական կարճ է, ամեն դեպքում փորձելու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել մեր հասարակությանը, ժողովրդին: Եվ, այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից: Խոսելու ենք փաստերով, հստակ թվերով, ցուցանիշներով և ամբողջ Հայաստանում փորձելու ենք յուրաքանչյուր բնակավայր, թեկուզ փոքր, խմբերով մտնել ու մեր ասելիքը տեղ հասցնել»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:
13:02 - 25 մայիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին կայացած բրիֆինգին, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններ ունենալու մասին խոսակցություններին:  «Իմ տպավորությամբ այս թեման վաղուց սպառվել է, այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին: Չեմ կարծում, որ այսօր դա այն թեման է, որի շուրջ պետք է բանավեճեր, քննարկումներ ծավալենք»,-  ասաց Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե այդուհանդերձ կան տարաձայնություններ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց մեջ որևէ տարաձայնություն չլինի: Միգուցե զույգերի մոտ է նման բան լինում… չեմ կարծում, որ դա այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով»: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են: Նրա խոսքով, այս ընտրություններին կան մրցակիցներ, որոնց դեպքում առկա են անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի, անվտանգության և այլ հարցերի առնչությամբ: «Հետևաբար կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն: Կան այլ կարգի մրցակիցներ և կարծում եմ, որ դրա շուրջ (խմբ.-այլ ուժերի հետ համագործակցություն) դեռ ավելի առարկայական խոսակցություններ կունենանք, երբ բոլոր դաշինքները գրանցվեն»,-հավելեց նա:
12:41 - 25 մայիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Հայ–ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝  հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, և եթե իշխանությանը հաջողվի դա իրականացնել մինչև ընտրություններ, արդյոք չենք կանգնի անդառնալի փաստերի առաջ։ «Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ»։
12:24 - 25 մայիսի, 2021
Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ. ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը |armenpress.am|

Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ. ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, ըստ ցուցակի, 363 է: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 13-ը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:
15:19 - 24 մայիսի, 2021
Բացառել ենք որեւէ համագործակցություն պատերազմի հրձիգ կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի հետ․ «Պատվիվ ունեմ» դաշինք

Բացառել ենք որեւէ համագործակցություն պատերազմի հրձիգ կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի հետ․ «Պատվիվ ունեմ» դաշինք

Առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը: Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չի’ կարող։ Նրանց պետք է հեռացնել իշխանությունից եւ ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։ Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ։ Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»։
10:22 - 24 մայիսի, 2021
Արա Աբրահամյանի կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին

 |armenpress.am|

Արա Աբրահամյանի կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել առողջ քաղաքական ուժերին առաջիկա արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու համար։ Աբրահամյանն այս մասին ասաց մայիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում՝ չեմ կարող բառերով արտահայտել։ Հիմա այս ավելի քան տասն օրը գտնվում եմ Հայաստանում։ Իմ պատկերացումը մի փոքր ուրիշ էր, և տեսա, որ ճգնաժամը շատ խորն է։ Ճգնաժամի պայմաններում, որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ՝ իմիտացիա է, որպեսզի ավելի խորացնենք այն, ավելի բարդացնենք իրավիճակը։ Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները»,- ասաց Աբրահամյանը։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիրը կոչ է անում համախմբել և միասին ճանապարհային քարտեզ գծել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար՝ միաժամանակ, նշելով, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել, այլ ուղղակի ցանկանում է օգնել։ «Մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բանակցում ենք, դեռ ժամանակ կա, շուտով կասենք։ Սակայն մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել «Ալյանս» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին»,- հավելեց Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների կառավարման արդյունքը պետական արտաքին քաղաքականության բացակայությունն է։ «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, եւ մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- ընգծեց Աբրահամյանը։
15:45 - 23 մայիսի, 2021
Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am:  Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ԱԺ արտահերթ ընտրությունները։ Նա ընդգծել է՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել, բայց այդ ընթացքում որոշ քայլեր պետք է անել՝ սահմաններն ապահովելու համար։ «Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում»,-ասել է նա։ «Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով»,-հայտարարել է նա։
15:35 - 20 մայիսի, 2021
Գևորգ Պետրոսյանը դուրս կգա քաղաքականությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս կգա քաղաքականությունից

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գևորգ Պետրոսյանը յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը: Այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս....»,-նշել է Պետրոսյանը: Նա հավելել է, որ մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը՝ գերադասում է աշխատուժը տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում: Պետրոսյանը նշել է, որ հաշվի է առնում  երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը:
17:47 - 19 մայիսի, 2021