Ստեղծվել է «Միացյալ Հայաստան» դաշինքը․ հայտնի է վարչապետի նրանց թեկնածուի անունը
22:55 - 25 մայիսի, 2021

Ստեղծվել է «Միացյալ Հայաստան» դաշինքը․ հայտնի է վարչապետի նրանց թեկնածուի անունը

Այսօր ստորագրվել է «Միացյալ Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման հայտարարագիրը՝ հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև: Այդ մասին տեղեկացնում է Երվանդ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հայտարարագրում մասնավորապես նշված է. «Ստեղծված իրավիճակում համայն հայության ներուժի մեկտեղումը համարելով ապագահ վերելքի և հաղթանակների միակ գրավականը և ուղին, փաստելով, որ հունիսի 20-ի ընտրություններն ամենաբախտորոշն են մեր ազգի վերջին 100-ամյա պատմության մեջ, մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս ընտրություններին մասնակցելու նպատակով միավորվում ենք «Միացյալ Հայաստան» անվամբ դաշինքի մեջ: Դաշինքի վարչապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել