Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձինք հարցաքննվել են Մեղրի-Կապան երկաթգծի մի հատվածում հափշտակության գործով. ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են ՀՀ երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարները և նախարարների նախկին տեղակալը, տրանսպորտի և կապի նախկին նախարարն ու վերջինիս նախկին տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԱԱԾ նախկին պաշտոնատար անձինք. նախաքննության այս փուլում որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,- նշում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայտնում են նաև, որ «քննության առարկա է հանդիսացել և հաշվի է առնվել նաև երկաթգծի ապամոնտաժման աշխատանքներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հանգամանքը»։ «ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մեղրի-Կապան 46,7 կմ երկարությամբ երկաթգծի մի հատվածում հափշտակություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ»,- ամփոփում է ՀՀ ՔԿ-ն։ 2017-ի օգոստոսին ՍիվիլՆեթը երկաթգծի թալանի վերաբերյալ հրապարակում արեց, որից հետ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, հարուցվեց քրեական գործ։ 2018-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննություն անցկացրեց՝ բացահայտելով, որ երկաթգծի ապամոնտաժմանը մասնակցել են զինվորականները։ Հետագայում ՊՆ-ից հաջողվեց ստանալ ուշագրավ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2003-ին, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր (նա պաշտոնավարել է մինչև 2007-ը), գերատեսչությունը ԱՇԻԲ Մեղրու մասնաճյուղի հետ պայմանագիր է կնքել 2000տ (30,77 կմ) երկաթուղային ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 21,3 մլն դրամ։ Ապամոնտաժումից և երկաթգիծը ստանալուց հետո ՊՆ-ն երկաթուղային P-50, P-65 տեսակի ռելսերը (P-ն «Рельс» բառի սկզբնատառն է, իսկ դրան հաջորդող թիվը՝ խտությունը, երկաթուղային ռելսերը լինում են այս երկու և Р75 տեսակի)՝ մինչև 2000տ ընդհանուր քաշով, վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ընդհանուր 320 հազար ԱՄՆ դոլարով։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները որոշեցին սկիզբ դնել ապաշրջափակման գործընթացին։ Մեկ տարվա ընթացքում բանակցությունները հասան այն հանգրվանին, որ հարկավոր է նախ և առաջ շահագործել երկաթգիծը։ Մեղրիի երկաթգծի վերականգնումը, նախնական գնահատականով, կարժենա 200 մլն դոլար ու կտևի երեք տարի։ Ադրբեջանն իր հերթին այս տարվա սկզբից սկսել է Հորադիզ-Մեղրի երկաթուղու վերականգնումը։  
18:34 - 25 հունվարի, 2022
Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններին․ «Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը.1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ եւ անհարկի համեստություն է անում»։
21:56 - 15 հունվարի, 2022
Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur.am-ի հարցին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. 1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4. Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5. Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
18:01 - 15 հունվարի, 2022
Սերժ Սարգսյանի գործով ուսումնասիրվում են գրավոր ապացույցները․ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ |factor.am|

Սերժ Սարգսյանի գործով ուսումնասիրվում են գրավոր ապացույցները․ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ |factor.am|

factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստում ընթանում է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը: Դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր նորից անդրադառնում է նախաքննության փուլում տեղի ունեցած գործընթացներին: Դեռ ամիսներ առաջ դատախազը միջնորդել էր դատարանին թույլ տալ, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ բանկային գաղտնիքները տրամադրվեն նախաքննական մարմնին: Խոսքը վերաբերում է վերջին 6 տարվա ընթացքում իրականացված բանկային գործարքներին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել է բանկային գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով․«Մինչև հիմա էլ չեմ հասկացել, թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, որ բանկային գաղտնիքը տրամադրվի նախաքննական մարմնին»,- նշում է պաշտպան Ամրամ Մակինյանը։ Այսօրվա դատական նիստում դատավոր Միսակյանն ուսումնասիրում է գործով առկա գրավոր ապացույցները։ Դրանց համաձայն` Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ «Բարսեղ Բեգլարյանը ստացել է քրգործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման արձանագրությունը, սակայն հրաժարվել է որևէ գրառում կատարել կամ ստորագրել այն։ Քրեական գործի կապակցությամբ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել, ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ»,– ասաց Միսակյանը։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Ռոզա Վարդանյան
18:22 - 13 հունվարի, 2022
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով է անցել Արցախյան ազատամարտի հաղթական ուղին, տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը:Սարգսյանը Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է խոնարհել նշանավոր ռազմական գործչի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել Կոմանդոսի և ի դեմս նրա՝ Հայրենիքին անվերապահորեն ծառայություն մատուցած ու իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին:Առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից նաև ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
12:56 - 31 դեկտեմբերի, 2021
Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ |armenpress.am|

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի ունեցավ փակ և գաղտնի քվեարկությամբ: Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 523, դեմ` 2: Համագումարի ընթացքում նաև ընտրվեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները` Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայան, Դավիթ Հարությունյանը,Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Մկրտչյան Աննան, Սամվել Նիկոյանը, էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը:
17:54 - 18 դեկտեմբերի, 2021
Երբ ըստ քեզ ամեն ինչում «Սերժն է մեղավոր», անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից․ Սերժ Սարգսյան |tert.am|

Երբ ըստ քեզ ամեն ինչում «Սերժն է մեղավոր», անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ՀՀԿ 17-րդ համագումարը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որից մի հատված՝ ստորև․ «Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի, ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը: Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին՝ բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից: Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ: Ես հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:13 - 18 դեկտեմբերի, 2021
Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն․ Սերժ Սարգսյան |tert.am|

Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ՀՀԿ 17-րդ համագումարը։ Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․ «Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն` մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և  կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին: Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը և որպեսզի հստակ հասկանան՝ Հանրապետական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից: Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն: Հավանաբար նկատել եք, որ Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին: Ինչպես տեսնում եք, նրանցից երկուսը ինձ հետ միասին մեր համագումարի վարողներն են, տասնյակ ակտիվ, նվիրյալ երիտասարդներ այստեղ դահլիճում են, հազարավորները՝ այս դահլիճից դուրս: Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։ 2018 թվականից հետո մեր կուսակցության անդամության դիմում լրացրածների 50 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ ու աղջիկներ են։ Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը նրանք կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Կարող ենք վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։ Եթե հիշում եք, մեր երիտասարդները անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների կիզակետում էին։ Սիրելի՛ երիտասարդ կուսակից ընկերներ, ես ձեզ խոստանում եմ, որ ցրտաշունչ ձմռանը վրանում անցկացրած ոչ մի գիշեր, հողատու իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկված ձեր խաղաղ անհնազանդության ոչ մի ակցիա զուր չի անցել։ Մեր ծանր, բայց պատվաբեր պայքարի առաջնագծում լինելու համար ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև տարիներ անց մեր երկրի նորագույն պատմության էջերը կարդացող գալիք սերունդները ձեզ շնորհակալ կլինեն։ Երիտասարդության նկատմամբ մեր կուսակցության վերաբերմունքը արտացոլված է նաև առաջարկվող կանոնադրական փոփոխություններով, որը հույս ունեմ` կարժանանա ձեր հավանությանը:  Առավել մանրամասն՝ tert.am-ում
13:53 - 18 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը և Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են գրավոր կարծիքներ, որոնք կհնչեցվեն հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստում․ «Հայաստան» հիմնադրամ

Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը և Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են գրավոր կարծիքներ, որոնք կհնչեցվեն հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստում․ «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։ Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին:Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից:  Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում»: 
17:25 - 26 նոյեմբերի, 2021
«Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար»․ տեղի է ունեցել Սարգսյանն ընդդեմ Սուքիասյանի գործով նիստ |tert.am|

«Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար»․ տեղի է ունեցել Սարգսյանն ընդդեմ Սուքիասյանի գործով նիստ |tert.am|

tert.am: Մենք կարծում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար, կարծում ենք, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենք, և դատաքննության ընթացքում մեր իրավական հիմնավորումները կներկայացնենք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին հայտարարեց Սարգսյանի պաշտպաններից Վահագն Գրիգորյանը։ Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանը հայտարարեց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատողական դատողություններ: Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, թե Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար: Գրիգորյանի դիտարկմամբ՝ Սուքիասյանի հայտարարությունների մի մասը հակասում է այն դիրքորոշմանը, որն այսօր ներկայացրեց նրա ներկայացուցիչը: «Իր պատասխանում կան իրար հակասող մտքեր»,-նշեց նա։ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը՝ ԵՊՀ-ում դասախոսություն ունենալու հիմնավորմամբ։ Միջնորդությունն ընդունվեց։ Դատական հաջորդ նիստը կկայանա 2022-ի հունվարի 17-ին`ժամը 11:30-ին: Առավել մանրամասն՝ tert.am-ում։
14:02 - 24 նոյեմբերի, 2021
Քրեական գործ է հարուցվել՝ 2008-2017թթ․ ՀՀ նախագահի ինքնաթիռի՝ Բադեն-Բադեն ապօրինի չվերթներ իրականացնելու մասին տվյալների հիման վրա

Քրեական գործ է հարուցվել՝ 2008-2017թթ․ ՀՀ նախագահի ինքնաթիռի՝ Բադեն-Բադեն ապօրինի չվերթներ իրականացնելու մասին տվյալների հիման վրա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 12 հոկտեմբերի, 2021
ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Բադեն-Բադեն Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված հաղորդման հիման վրա |azatutyun.am|

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Բադեն-Բադեն Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված հաղորդման հիման վրա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Այս մասին «Ազատությանը» հայտնում են գերատեսչությունից՝ առանց նշելու, թե ով է նման հաղորդում ներկայացրել։ Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր հայտարարել, որ երրորդ նախագահի՝ Բադեն-Բադեն այցերի վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակ»-ի ուսումնասիրությունը իրավապահներին է ուղարկելու՝ խնդրելով դրանց տալ քրեաիրավական գնահատական` պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։ Գլխավոր դատախազությունից հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից տեղեկացնում են, որ այդ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
17:42 - 08 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։ «Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Ացախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,-նշել է նա հայտարարության մեջ: Նշենք, որ Իլհամ Ալիևը այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մատաղիսում հայտարարել էր, թե «եթե Սերժիկի տղամարդկությունը հերիքում է, թող գա այստեղ»։ Ալիևը նշել էր, թե ինքը Մատաղիսում է (Սուգովուշան), Շուշիում է (Շուշա), Մարտունիում է (Խոջավենդ), «ամեն տեղ է»։ «Դո՞ւք որտեղ եք։ Դժոխքում եք, գերեզման դարձած կարգավիճակի հետ մի տեղում»,- ասել էր նա։ Ալիևը իր խոսքում նաև նշել էր, թե իրենք «հաղթել են Սերժիկին, ծնկի են բերել, մեջքը կոտրել են։ «Նա ծնկի է եկել մեր առաջ, նրա կառուցած բանակը ծնկի է եկել մեր առաջ»,- հայտարարել է նա։ Հավելենք, որ Իլհամ Ալիևը պատասխանել էր Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, որում վերջինս ասել էր․ «Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իր հակառակորդի հետևից չի խոսում, բամբասում, աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշեր՝ և դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին և Հադրութը»։
11:16 - 05 հոկտեմբերի, 2021